Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐ ...

 

02.10.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-76-Ն-21
2021 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի օգոստոսի 11-ի թիվ ՆՀ-225-Ա հրամանագիրը, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 15-ի թիվ ԲԴԽ-50-Ո-117 որոշումը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Արմավիր» բառը փոխարինել «Էջմիածին» բառով, «Սպասարկման տարածք» սյունակի «Արմավիրի և Բաղրամյանի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Արմավիրի մարզի վարչական տարածք» բառերով, իսկ «Դատավոր» սյունակի «Սիմոնյան Մանվել Մազմանի» բառերը փոխարինել «Աբովյան Սիմա Լևոնի» բառերով,

2) Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Էջմիածին» բառը փոխարինել «Արմավիր» բառով, իսկ «Սպասարկման տարածք» սյունակի «Էջմիածնի վարչական տարածք» բառերը փոխարինել «Արմավիրի մարզի վարչական տարածք» բառերով,

3) Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Արմավիրի և Բաղրամյանի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Արմավիրի մարզի վարչական տարածք» բառերով,

4) Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ և 5-րդ կետերի «Սպասարկման տարածք» սյունակների «Էջմիածնի վարչական տարածք» բառերը համապատասխանաբար փոխարինել «Արմավիրի մարզի վարչական տարածք» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահի
պաշտոնակատար

Գ. Ջհանգիրյան


2021թ. սեպտեմբերի 27
Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (court.am)` 27 սեպտեմբերի 2021 թվական:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
27.09.2021
N ԲԴԽ-76-Ն-21
Որոշում