Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐ ...

 

20.10.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-84-Ն-22
2021 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ` Հավելված) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել նոր` 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ և 33-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

 

«26. Աջափնյակ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով` Երևան քաղաքի վարչական տարածք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններով` ՀՀ տարածք   Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ
27. Աջափնյակ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով` Երևան քաղաքի վարչական տարածք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններով` ՀՀ տարածք   Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ
28. Աջափնյակ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով` Երևան քաղաքի վարչական տարածք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններով` ՀՀ տարածք   Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ
29. Աջափնյակ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով` Երևան քաղաքի վարչական տարածք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններով` ՀՀ տարածք   Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ
30. Աջափնյակ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով` Երևան քաղաքի վարչական տարածք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններով` ՀՀ տարածք   Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ
31. Աջափնյակ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով` Երևան քաղաքի վարչական տարածք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններով` ՀՀ տարածք   Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ
32. Աջափնյակ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով` Երևան քաղաքի վարչական տարածք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններով` ՀՀ տարածք   Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ
33. Աջափնյակ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով` Երևան քաղաքի վարչական տարածք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններով` ՀՀ տարածք   Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ»,

 

2) Հավելվածի 2-րդ աղյուսակի «Ընդհանուրը` 62 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը 70 դատավոր» բառերով,

3) Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել նոր` 5-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

«5. քաղաք Չարենցավան Կոտայքի մարզի վարչական տարածք   Քրեական/ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր»,

 

4) Հավելվածի 4-րդ աղյուսակի «Ընդհանուրը 10 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը 11 դատավոր» բառերով,

5) Հավելվածի 5-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել նոր` 6-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

«6. քաղաք Արտաշատ Արարատի և Վայոց ձորի մարզերի
վարչական տարածք
  Քրեական/ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր»,

 

6) Հավելվածի 5-րդ աղյուսակի «Ընդհանուրը 12 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը 13 դատավոր» բառերով,

7) Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել նոր` 5-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

«5. քաղաք Արմավիր Արմավիրի մարզի վարչական տարածք   Քրեական/ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր»,

 

8) Հավելվածի 6-րդ աղյուսակի «Ընդհանուրը 9 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը 10 դատավոր» բառերով,

9) Հավելվածի 7-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել նոր` 3-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

«3. քաղաք Աշտարակ Արագածոտնի մարզի վարչական տարածք   Քրեական/ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր»,

 

10) Հավելվածի 7-րդ աղյուսակի «Ընդհանուրը 6 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը 7 դատավոր» բառերով,

11) Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել նոր` 5-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

«5. քաղաք Մարալիկ Շիրակի մարզի վարչական տարածք   Քրեական/ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր»,

 

12) Հավելվածի 8-րդ աղյուսակի «Ընդհանուրը 12 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը 13 դատավոր» բառերով,

13) Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել նոր` 6-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

«6. քաղաք Վանաձոր Լոռու մարզի վարչական տարածք   Քրեական/ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր»,

 

14) Հավելվածի 9-րդ աղյուսակի «Ընդհանուրը 12 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը 13 դատավոր» բառերով,

15) Հավելվածի 10-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել նոր` 4-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

«4. քաղաք Իջևան Տավուշի մարզի վարչական տարածք   Քրեական/ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր»,

 

16) Հավելվածի 10-րդ աղյուսակի «Ընդհանուրը 6 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը 7 դատավոր» բառերով,

17) Հավելվածի 11-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել նոր` 6-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

«6. քաղաք Գավառ Գեղարքունիքի մարզի վարչական տարածք   Քրեական/ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր»,

 

18) Հավելվածի 11-րդ աղյուսակի «Ընդհանուրը 9 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը 10 դատավոր» բառերով,

19) Հավելվածի 12-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել նոր` 5-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

«5. քաղաք Գորիս Սյունիքի մարզի վարչական տարածք   Քրեական/ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր»,

 

20) Հավելվածի 12-րդ աղյուսակի «Ընդհանուրը 9 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը 10 դատավոր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահի
պաշտոնակատար

Գ. Ջհանգիրյան


2021թ. հոկտեմբերի 14
Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (court.am)` 14 հոկտեմբերի 2021 թվական:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
14.10.2021
N ԲԴԽ-84-Ն-22
Որոշում