Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ...

 

21.04.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

12 հոկտեմբերի 2021 թվականի թիվ 154-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի ԹԻՎ 102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարելավել բանկերի կողմից իրացվելիության ռիսկի կառավարման և գնահատման նկատմամբ պահանջները,

i

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «իբ» ենթակետը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 16-ի ««Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» Կանոնակարգ 4-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 71-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 102-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի ներքին հuկողության իրականացման նվազագույն պայմանները» Կանոնակարգ 4-ում կատարել հետևյալ լրացումները.

i

1) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 73.3-րդ կետով.

«73.3. Բանկի իրացվելիության ռիսկի գծով իրականացվող սթրես-թեստը պետք է արտացոլի նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի (այսուհետ` Կանոնակարգ 2) Հավելված 12-ի 24-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված ներգրավված միջոցների վաղաժամկետ մարման հավանականության գնահատումը և գնահատման հիմքում ընկած ենթադրությունների հիմնավորումները:»:

i

2) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 95.1-րդ կետով.

«95.1. Բանկն ապահովում է իրացվելիության ռիսկի գնահատման ներքին կանոնակարգում, մասնավորապես` բանկի ներքին իրավական ակտերով առնվազն սահմանվում են այսուհետ` Կանոնակարգ 2-ի Հավելված 12-ով սահմանված բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվող արժեթղթերի 30-օրյա սթրեսային իրավիճակում գնի նվազման կամ արժեթղթի սահմանաչափի ճշգրտման գնահատման համար կիրառվող մոդելների մեթոդաբանությունը, մոդելի վալիդացիայի գործընթացը և սկզբունքները, գործընթացի վերանայման ընթացակարգը և գործընթացի հիմնական պատասխանատուները:»:

i

3) Կանոնակարգի 96-րդ կետում.

ա) 2-րդ ենթակետում «իրացվելիությունը» բառից հետո լրացնել «, ներառյալ բանկի իրացվելիության ծածկույթի նորմատիվի դինամիկան» բառերը,

բ) 3-րդ ենթակետում «պահանջը» բառից հետո լրացնել «և զուտ կայուն ֆինանսավորման նորմատիվի դինամիկան» բառերը:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս անց:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

 Մ. Գալստյան


2021 թ. հոկտեմբերի 18
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հոկտեմբերի 2021 թվական:

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
12.10.2021
N 154-Ն
Որոշում