Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ ...

 

05.10.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2021 թվականի N 1624-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2022 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N 1584-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. հոկտեմբերի 1
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 1-ի
N 1624-Ն որոշման

 

«Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1584-Ն որոշման

 

ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ

 

NN ը/կ Միջոցառման անվանումը Հանձնարարականի, կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը Կատարման պատասխանատուն Համակատարողը Ժամկետը 2022 թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը
1 2 3 4 5 6 7
1. Կառավարման համակարգի կատարելագործում
1.1. «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման համա- կարգի բարելավում 1) «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափի կազմակերպում 2) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կարողությունների զարգացում (մասնավորապես` տարեկան անտառպլանավորման, հատատեղերի հատկացման տեղորոշման), մասնագիտական ունակությունների կատարելագործում 3) Սևանա լճի առափնյա տարածքում գտնվող շուրջ 2400 հանգստի, սննդի (300 մշտական գործող) օբյեկտների կոյուղու և կենցաղային հոսքաջրերի կենսաբանական մաքրման կայանների կառուցում և շահագործում Շրջակա միջավայրի նախարարություն Շրջակա միջավայրի նախարարություն Օբյեկտները շահագործող տնտեսավարողներ Արտակարգ իրավիճակների նախարարություն Առողջապահության նախարարություն ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով Շրջակա միջավայրի նախարարություն 2022 թ. և շարունա- կական 2022 թ. 2022 թ. շարունա- կական Պետական բյուջեի միջոցների և օրենքով չարգելված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին Օբյեկտները շահագործող տնտեսվարողների միջոցների հաշվին
1.2. Սևանա լճի մասին օրենսդրության վերանայում Գործող օրենսդրության վերլուծություն` ներկա իրավիճակի վերլուծության և գնահատման, գիտական հիմնավորումների և վերլուծությունների թարմաց- ման, կլիմայի փոփոխության նկատմամբ էկոհամակարգի խոցելիության վերլուծության և գնահատման, բացասական սցենարների նկատմամբ կանխարգելիչ միջոցառում- ների և առաջարկությունների ներկայացման վերաբերյալ տեխնիկական առաջադրանքի կազմում Շրջակա միջավայրի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) 2022 թ. Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին
2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ
2.1. Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի մոնիթորինգի իրականացում 1) Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության, այդ թվում` ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգի իրականացում, միջոցառումների մշակում 2) Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում հիդրոկենսաբանական և հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի իրականացում 3) Սևանա լճի ջրհավաք ավազանում ստորերկրյա ջրերի մոնիթորինգի իրականացում Շրջակա միջավայրի նախարարություն Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) Գեղարքունիքի մարզպետարան 2022 թ. և շարունա- կական «Հիդրոօդերևութաբա- նության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմա- կերպության կողմից կատարվող պետական նշանակության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և մոնիթորինգ» ծրագրի «Հիդրոօդերևութաբա- նություն, շրջակա միջավայրի մոնիթորինգ և տեղեկատվու- թյան ապահովում» միջոցառման շրջանակներում և Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից 2022 թ. ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության աշխատանքների ծրագրին համապատասխան
2.2. Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանում մոնիթորինգի կարո- ղությունների բարելա- վում, հզորացում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական կարողությունների զարգացում Շրջակա միջավայրի նախարարություն   2022 թ. և շարունա- կական Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին
2.3. Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տեղեկատվական համակարգի ստեղծում Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տեղեկատվական համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքի մշակում Շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով 2022 թ. և շարունա- կական Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին
2.4. Սևանա լճից ոռոգման սեզոնին ջրի արդյու- նավետ օգտագործման նպատակով մարզերում, համայնքներում և Սևանա լճի հարակից համայնքներում ջրա- խնայող տեխնոլոգիա- ների օգտագործում Կլիմայի փոփոխության հետևանքով սակավաջրության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով, մարզերում, համայնքներում և Սևանա լճի հարակից համայնքներում ջրախնայող տեխնոլոգիաների օգտագործումը (կաթիլային ոռոգման ցանցի ներդրմամբ) հնարավորություն կտա սակավ և սահմանափակ քանակությամբ ջրային ռեսուրսներով իրականացնել արդյունավետ ոռոգում, հնարավորինս նվազեցնելով Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումը, ինչը կնպաստի նաև համայնքների միջև ոռոգման ջրի հավասարաչափ բաշխմանը: Էկոնոմիկայի նախարարություն Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի մարզպետարաններ 2022 թ. և շարունա- կական Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին
2.5. Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի սպա- սարկման, շահագործ- ման ու պահպանման աշխատանքների իրականացում Արփա-Սևան հիդրոտեխնիկական կառույցի շահագործում և պահպանում` օրենսդրությամբ սահմանված նորմերի համաձայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե   2022 թ. և շարունա- կական ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 1016-Ա որոշմամբ Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի ջրային համակարգը սկսած 2022 թվականի հունվարի 1-ից անհատույց օգտագործման իրավունքով փոխանց- վել է «Ջրառ» ՓԲԸ-ին: Արփա-Սևան թունելի պահպանման և շահա- գործման նպատակով պահպանման ծախսերի համար հատկացվում է 100,000.0 հազ. դրամ:
2.6. Ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության ազդե- ցության գնահատում Սևանա լճի էկոհա- մակարգի վրա Ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության գործունեության հետևանքով կենսածին տարրերի (ֆոսֆոր, ազոտ) քանակի հաշվարկում և գնահատում, ազդեցությունը Սևանա լճի էկոհամակարգի վրա Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) Շրջակա միջավայրի նախարարություն Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) 2022 թ. Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին
2.7. Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացում Առաջնահերթ մաքրման ենթակա, մասնավորապես` ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման գործընթացն ապահովելու նպատակով անհրաժեշտ մասնագիտացված մեքենամեխանիզմների ձեռքբերում, անտառմաքրման աշխատանքների իրականացում Շրջակա միջավայրի նախարարություն Գեղարքունիքի մարզպետարան Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) 2022 թ. և շարունա- կական Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառում` 118,163.2 հազ. դրամ
2.8. Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնում Սևանա լճի շրջակայքում 5 հեկտար անտառաշերտի հիմնում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ուժերով Շրջակա միջավայրի նախարարություն Գեղարքունիքի մարզպետարան 2022 թ. և շարունա- կական Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին
2.9. Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների մաքրման աշխատանքների իրականացում Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների ապամոնտաժում և թափոնների մաքրում 1901.5 մ բացարձակ նիշից ներքև գտնվող պետական և համայնքային նշանակության շենք-շինությունների ապամոնտաժում` համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում Ինքնակամ կառուցված շենք-շինությունների սեփականատերեր Շրջակա միջավայրի նախարարություն Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) 2022 թ. և շարունա- կական Ինքնակամ կառուցված մաքրման ենթակա շենք-շինությունների սեփականատերերի միջոցների հաշվին, տիրազուրկ շինություն- ների դեպքում` Հայաս- տանի Հանրապետու- թյան օրենքով չարգել- ված միջոցների հաշվին
2.10. Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանում կենդանական ռեսուրսների հաշվառում, օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում, ձվադրավայր հանդի- սացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսում- նասիրում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում Կենդանական ռեսուրսների, այդ թվում` ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում և օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասիրում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում Շրջակա միջավայրի նախարարություն Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) Գեղարքունիքի մարզպետարան 2022 թ. և շարունա- կական Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվա- ռում» միջոցառման շրջանակներում` 7,590.4 հազ. դրամ և օրենքով չարգելված միջոցների հաշվին
2.11. Անտառաշերտերի և հողահանդակների հաշվառում, գույքագրում Ափամերձ անտառների գույքագրման և հողօգտագործման քարտեզների թարմացման նպատակով տեխնիկական առաջադրանքի կազմում Շրջակա միջավայրի նախարարություն Գեղարքունիքի մարզպետարան Կադաստրի կոմիտե 2022 թ. և շարունա- կական Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին
2.12. «Սևան» ազգային պարկի և համայնքների միջև սահմանների ճշգրտում «Սևան» ազգային պարկի սահմանների չափագրում, կոորդինատների ճշգրտում և ամրագրում: «Սևան» ազգային պարկի և հարակից համայնքների հետ խնդրահարույց տարածքների հստակեցում, համադրվող տարածքների խնդրի կարգավորում Շրջակա միջավայրի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Կադաստրի կոմիտե Գեղարքունիքի մարզպետարան Քաղաքաշինության կոմիտե 2022 թ. և շարունա- կական Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին
2.13. Սևանա լճի ջրհավաք ավազանում առաջա- ցած կեղտաջրերի մաքրում Գյուղական առափնյա համայնքներում ժամանակակից լոկալ մաքրման կայանների տեղադրում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) Շրջակա միջավայրի նախարարություն Քաղաքաշինության կոմիտե 2022 թ. և շարունա- կական Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցների հաշվին
2.14. Գավառի, Մարտունու և Վարդենիսի կեղտա- ջրերի մեխանիկական մաքրման կայաններում կենսաբանական մաքրման և տիղմի մշակման կառուցվածքների շինարարության նախագծանախահաշ- վային փաստաթղթերի մշակում, կենսաբանա- կան մաքրում իրակա- նացնող կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում Կենսաբանական մաքրման և տիղմի մշակման կառուցվածքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարության ֆինանսավորման աղբյուրի (աղբյուրների) հստակեցում, գործող մեկ կեղտաջրերի մաքրման կայանում պիլոտային ծրագրով կենսաբանական մաքրման ու տիղմի մշակման կառուցվածքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում ու շինարարության իրականացում` համապատասխան ֆինանսավորման առկայության պարագայում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ) Շրջակա միջավայրի նախարարություն Քաղաքաշինության կոմիտե Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) 2022 թ. և շարունա- կական Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին
2.15. Այլընտրանքային ջրային ռեսուրսների օգտագործում, նոր ջրամբարների նախագծում, կառուցում Գեղարքունիքի մարզի Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների նախագծում, կառուցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե Շրջակա միջավայրի նախարարություն Քաղաքաշինության կոմիտե 2022 թ. և շարունա- կական Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին
2.16. Սևանա լճի էկոլոգիա- կան կայունությունը չխախտող և լճի ջրային դրական հաշվեկշիռն ապահովող ջրթողում- ների և անվերադարձ ջրառների տարեկան պլանների ու ընթացիկ գրաֆիկների կազմում և Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացում (ապրիլ) «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2022 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման (այսուհետ` որոշում) հաստատումից հետո` հիմք ընդունելով յուրաքանչյուր տարի համապատասխան ջրօգտագործողների կողմից ներկայացված հայտերը կատարվում է լրացում որոշման հավելվածի «2022 թվականի Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման ջրանցքների գլխամասային ջրառի պլան-ժամանակացույցը» N 2 աղյուսակում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե Շրջակա միջավայրի նախարարություն Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) Քաղաքաշինության կոմիտե 2022 թ. և շարունա- կական Ֆինանսավորում չի պահանջվում:
2.17. Ըստ տարեկան հաստատված առավելագույն չափաքանակի Սևանա լճից ջրթողումների և ջրառների պլան- ժամանակացույցի կազմում, ներկայացում Շրջակա միջավայրի նախարարություն (ապրիլ) «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2022 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման (այսուհետ` որոշում) հաստատումից հետո` հիմք ընդունելով յուրաքանչյուր տարի համապատասխան ջրօգտագործողների կողմից ներկայացված հայտերը կատարվում է լրացում որոշման հավելվածի «2022 թվականի Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման ջրանցքների գլխամասային ջրառի պլան-ժամանակացույցը» N 2 աղյուսակում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե Շրջակա միջավայրի նախարարություն Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) Քաղաքաշինության կոմիտե 2022 թ. և շարունա- կական Ֆինանսավորում չի պահանջվում:
2.18. Ջրօգտագործման պլանների մշակում և հայտերի ներկայացում Շրջակա միջավայրի նախարարություն Ջրօգտագործման տարեկան ծրագրերի կազմում` ըստ կենցաղային, գյուղատնտեսական և արդյունաբերական պահանջարկի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե Էկոնոմիկայի նախարարություն Մարզպետարաններ Շրջակա միջավայրի նախարարություն Քաղաքաշինության կոմիտե Էկոնոմիկայի նախարարություն 2022 թ. և շարունա- կական Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին
2.19. Ձկան պաշարների համալրում Էնդեմիկ և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում, մանրաձկան բացթողում և ձկների ձվադրման շրջանում որսի արգելում Սևանի իշխանի պաշարների վերա- կանգնման և ձկնաբու- ծության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) Շրջակա միջավայրի նախարարություն Գեղարքունիքի մարզպետարան Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) 2022 թ. և շարունա- կական Սևանա լճում իշխանի պաշարների վերա- կանգնման և ձկնաբու- ծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում
2.20. «Սևան» ազգային պարկի պահպանու- թյուն, պարկում գիտական ուսումնասիրու- թյունների և անտառ- տնտեսական աշխա- տանքների կատարման ծառայություններ Պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆ- տային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահ- պանություն, վերարտադրություն, գիտական ուսումնասիրություններ և շրջակա միջավայրի դիտանցի իրականացում, հետազոտման տեխնոլոգիաների կիրառություն Շրջակա միջավայրի նախարարություն Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) Քաղաքաշինության կոմիտե 2022 թ. և շարունա- կական Հայաստանի Հանրա- պետության պետական բյուջե` «Սևան» ազգային պարկի պահպանության, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարում» միջոցառում` 431,979.4 հազ. դրամ
2.21. Ապօրինի աղբավայրերի գոյացման գործընթացի կանխման և վերահսկողության իրականացման ուղղությամբ միջոցների ձեռնարկում, գույքա- գրման տվյալների համաձայն լուծարման ենթակա աղբավայրերի ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարում Աղբավայրերի բարեկարգում և կանոնավոր աղբահանության կազմակերպում, աղբահավաք 7-15 հարթակների նախագծում և կառուցում, ժամանակավոր օգտագործման նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Քաղաքաշինության կոմիտե Շրջակա միջավայրի նախարարություն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Գեղարքունիքի մարզպետարան Քաղաքաշինության կոմիտե Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) 2022թ. և շարունա- կական Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին
2.22. Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի կենսառեսուրսների (այդ թվում` ձկնային և խեցգետնային) արդյունահանման և արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակների և արդյունագործական որսի որակի բնութագրերի սահմանում` համաձայն հավելվածի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2022 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման (այսուհետ` որոշում) հաստատումից հետո` հիմք ընդունելով նախորդ տարվա «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» միջոցառման ամփոփ արդյունքները, կատարվում է լրացում որոշման հավելվածի «Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերը» N 1 աղյուսակում Շրջակա միջավայրի նախարարություն Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) Քաղաքաշինության կոմիտե 2022 թ. Ֆինանսավորում չի պահանջվում:
2.23. Ջրային պաշարների հաշվառում, նոր ջրային հաշվեկշռի կազմում 1) Համալիր ուսումնասիրությունների կատարման միջոցով հաշվառել Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրային պաշարները, ջրային հաշվեկշռի հաշվարկման նոր մեթոդիկայով ճշգրտել Սևանա լճի ջրային հաշվեկշիռը, 2) Լճի ծավալի փոքրացման ջերմունակության ու կլիմայական տարրերի փոփոխության հետ կապված գոլորշիացման ցուցանիշների ճշգրտում Շրջակա միջավայրի նախարարություն Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) 2022 թ. և շարունա- կական Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին
2.24. Սևանա լճի ջրհավաք ավազանի խախտված հողատեսքերի վերականգնում Էրոզացված և խախտված հողերի վերականգնում Տարածաշրջանի հողօգտագործողներ Շրջակա միջավայրի նախարարություն 2022 թ. և շարունա- կական Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին
2.25. Էկոլոգիական գոտի- ների սահմանների ճշգրտում և հողերի օգտագործման սխեմաների կազմում ● էկոլոգիական գոտիների ճշգրտում ● հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների կազմում Էկոնոմիկայի նախարարություն Քաղաքաշինության կոմիտե Շրջակա միջավայրի նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն Կադաստրի կոմիտե 2022 թ. և շարունա- կական Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին
2.26. Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի և համայնքների` ըստ ոլորտների սոցիալ- տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակում Արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, տուրիզմի, քաղաքաշինության և բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում Էկոնոմիկայի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Շրջակա միջավայրի նախարարություններ Քաղաքաշինության կոմիտե Գեղարքունիքի մարզպետարան 2022 թ. և շարունա- կական Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին
2.27. Արտադրական և կենցաղային թափոնների տեղադրման համակարգի կատարելագործում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի բոլոր բնակավայրերում ներդնել ԵՄ չափանիշներին համապատասխան աղբահանության ինտեգրված համակարգ, ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակավայրերում կուտակվող աղբը տեղափոխել Հրազդանում կառուցվող սանիտարական աղբավայր, ինչպես նաև փակել բոլոր գործող աղբանոցները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Կոտայքի մարզպետարան Գեղարքունիքի մարզպետարան Շրջակա միջավայրի նախարարություն 2022 թ. և շարունա- կական Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին
2.28. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման գիտահետազոտական աշխատանքների համապարփակ ծրագրերի մշակում Էկոհամակարգի վերականգնման և կայուն օգտագործման գիտական հիմունքների մշակում` «Սևանա լճի էվտրոֆացման մեխանիզմների գնահատում և «ծաղկման» երևույթների դեմ պայքարի մեթոդների մշակում» ծրագիր ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ) Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) Շրջակա միջավայրի նախարարություն   Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին

 

Աղյուսակ N 1

 

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՈՐԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

NN ը/կ Ձկան և խեցգետնի տեսակը Ձկնորսության թույլատրելի առավել քանակություն (տոննա) Ձկնորսության համար թույլատրելի չափսեր և քաշը միավորի համար (սմ/գրամ) Ձվադրման /բազմացման ժամանակահատվածը
1.        
2.        
3.        
Ընդհանուր պահանջներ
4.  
5.  
6.  
7.  
8.  
9.  

 

Աղյուսակ N 2

 

2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ-ԻՌԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՍՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱՆՑՔՆԵՐԻ ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ՋՐԱՌԻ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

Ոռոգման համակարգի անվանումը Պայման. ոռոգ. հող. Հա Չափման միավորը ՄԱՐՏ ԱՊՐԻԼ ՄԱՅԻՍ ՀՈՒՆԻՍ ՀՈՒԼԻՍ ՕԳՈՍՏՈՍ ՍԵՊՏԵՄԲԵՐ ՀՈԿՏԵՄԲԵՐ ՆՈՅԵՄԲԵՐ Ընդամենը հազ. խմ
I II III I II III I II III I II III I II III I II III I II III I II III I II III
                         
                                                       
                         
                                                       
                         
                                                       
                         
                                                       

 

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2021
N 1624-Ն
Որոշում