Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ ...

 

03.10.2021 -

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2021 թվականի N 1627-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1622-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Երեխայի իրավունքների պաշտպանության 2022 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1622-Լ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. հոկտեմբերի 
Երևան

 

 Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 1-ի
N 1627-Լ որոշման

 

 «Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1622-Լ որոշման

 

ՑԱՆԿ
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Հ/Հ Միջոցառման անվանումը Պատասխանատու կատարողը Ակնկալվող արդյունքները Կատարման ժամկետը Վերստուգելի չափանիշ Ֆինանսավորման աղբյուրը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
1. Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Ապահովված է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը 2022 թվականի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի 5 մանկատանը կխնամվի 585 երեխա Հայաստանի Հանրապետության պետական բյուջե /1,914,885.9 հազ. դրամ/
2. ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու և մուտքը հաստատություններ կանխարգելելու ծառայություններ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Հասարակական կազմակերպություններ /համաձայնությամբ/ Ապահովված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված Երեխայի խնամքն ու դաստիարակությունը կենսաբանական ընտանիքում 2022 թվականի ընթացքում Կկանխարգելվի 50 երեխայի մուտքը հաստատություններ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ աղբյուրներ /15,559.29 հազ. դրամ/
3. Երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների 18-23 տարեկան շրջանավարտների համար բնակարանների վարձակալություն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Ապահովված է շրջանավարտների իրավունքների և շահերի պաշտպանությունը 2022 թվականի ընթացքում Ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրվի 7 շահառուի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե /1,440.00 հազ. դրամ/
4. Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Հասարակական կազմակերպություններ /համաձայնությամբ Ապահովված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքը կենսաբանական ընտանիքներում 2022 թվականի ընթացքում Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող 1100 երեխայի կտրամադրվեն ցերեկային խնամքի ծառայություններ և նրանց ընտանիքներին` սոցիալ-հոգեբանական ծառայություններ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե /113,881.49 հազ. դրամ/
5. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ժամանակավոր խնամքի տրամադրման ծառայություններ` ճգնաժամային կենտրոնների կողմից տրամադրվող ծառայությունների միջոցով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Ապահովված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը 2022 թվականի ընթացքում Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան 125 երեխայի կտրամադրվի մինչև 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք Հայաստանի Հանրապետության պետական բյուջե /441,191.9 հազ. դրամ/
6. Երեխաների և ընտանիքների աջակցության տրամադրման ծառայություններ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Ապահովված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի և նրա ընտանիքի սոցիալհոգեբանական վերականգնումը, երեխայի ներառումը հասարակություն 2022 թվականի ընթացքում Երեխայի և ընտանիքի աջակցության 6 կենտրոնում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 600 երեխայի և նրանց ընտանիքներին կտրամադրվեն սոցիալհոգեբանական ծառայություններ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե /545,383.7 հազ. դրամ/
7. Երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվող դպրոցական տարիքի երեխաներին դրամական աջակցության տրամադրում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Ապահովված է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կյանքի հմտությունների ձեռքբերումը և ներառումը հասարակությանը 2022 թվականի ընթացքում Մանկատներում խնամվող դպրոցահասակ` 7-12 և 13-18 տարեկան 95 երեխայի կտրամադրվի մանր ծախսերի համար նախատեսված գումար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե /2,952.0 հազ. դրամ/
8. Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օգնության փաթեթի տրամադրում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Հասարակական կազմակերպություններ /համաձայնությամբ/ Ապահովված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված Երեխայի խնամքն ու դաստիարակությունը կենսաբանական ընտանիքում 2022 թվականի ընթացքում 100 երեխայի կենսաբանական ընտանիքների կտրամադրվի բնաիրային օգնության փաթեթ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ աղբյուրներ /31,856.0 հազ. դրամ/
9. Երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Ապահովված է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի ներառումը հասարակությանը 2022 թվականի ընթացքում Մանկատների 9 շրջանավարտի տրամադրվի միանվագ դրամական օգնություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե /450.0 հազ. դրամ/
10. Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Ապահովված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքն ու դաստիարակությունը ընտանիքում 2022 թվականի ընթացքում Խնամատար ընտանիքներում խնամք կտրամադրվի 61 երեխայի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե /126,920.1 հազ. դրամ/
11. Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի տարբեր կառույցների կադրերի մասնագիտական պատրաստման և վերապատրաստման իրականացում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններ /համաձայնությամբ/ Իրականացվել է երեխաների իրավունքների պաշտպանության տարբեր կառույցների մասնագետների վերապատրաստումներ 2022 թվականի ընթացքում Վերապատրաստված առնվազն 200 մասնագետ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե /960.0 հազ դրամ/, Օրենքով չարգելված միջոցներ
12. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների մասնագետների վերապատրաստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախ արարություն Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների վերապատրաստված անդամներ, ՄՍԾՏԿ վերապատրաստված մասնագետներ 2022 թվականի ընթացքում Վերապատրաստված առնվազն 60 մասնագետ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
13. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների տեղեկատվական համակարգի նոր տարբերակի մշակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններ /համաձայնությամբ/ Մշակված նոր տեղեկատվական համակարգ 2022 թվականի ընթացքում Արդի տեղեկատվական համակարգ, որն ունի այլ համակարգերի հետ փոխգործելություն ապահովելու հնարավորություն ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
14. Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրության բարեփոխում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Բարեփոխվել են երեխաների այլընտրանքային խնամքի կազմակերպման գործընթացները, ապահովվել են նպաստավոր պայմաններ` երեխաների` կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորման համար 2022 թվականի ընթացքում ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի և Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունում Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
15. Երեխայի իրավունքների վերաբերյալ իրազեկման ակցիաների կազմակերպում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Իրականացվել են իրազեկման ակցիաներ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանիքների, նրանց համայնքում բնակվող անձանց շրջանակներում, ինչպես նաև հոլովակների միջոցով 2022 թվականի ընթացքում Իրականացված առնվազն 7 հանդիպում ընտանիքների և համայնքի ներկայացուցիչների հետ, պատրաստված և տարածված առնվազն 3 հոլովակ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
ՀՀ արդարադատության նախարարություն
16. Քրեական արդարադատության գործընթացում երեխայազգայուն մոտեցումներ ապահովելու նպատակով հոգեբանների մասնագիտացում և որակավորում Արդարադատության նախարարություն Քրեական արդարադատության գործընթացում երեխաների հետ աշխատանքի ոլորտում մասնագիտական ներուժի զարգացում 2022 թվականի ընթացքում Վերապատրաստվել է առնվազն 25 հոգեբան ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ /7,700.0 հազ. դրամ/
17. Անչափահասների արդարադատության խորհրդի գործունեության զարգացում` որպես ուղենշող երկրի ազգային հարթակ Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը գլոբալ համագործակցության ցանցում (EVAC Global partnership) Արդարադատության նախարարություն Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային փորձի տեղայնացում, հանրայնացում և երեխաների նկատմամբ բռնության նվազեցում 2022 թվականի ընթացքում Անչափահասների արդարադատության խորհրդի 3 նիստի կազմակերպում, Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը, գլոբալ համագործակցության ցանցի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ /1,800.0 հազ.դրամ/
18. Իրավախախտում կատարած անչափահասների կրթության իրավունքի իրացում, հանրակրթության ապահովում Արդարադատության նախարարություն Քրեակատարողական հիմնարկներում մինչև 19 տարեկան անչափահասների և չափահասների համար հանրակրթության ապահովում 2022 թվականի ընթացքում Քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող մինչև 19 տարեկան անչափահասների և չափահասների հանրակրթության կազմակերպում ՀՀ պետական բյուջե
19. Բռնության զոհ դարձած երեխաների հետ աշխատող մասնագետների միջոլորտային կարողությունների զարգացում Արդարադատության նախարարություն Բռնության զոհ դարձած երեխաների հետ աշխատանքում միջոլորտային համագործակցության բարելավում և զարգացում 2022 թվականի ընթացքում Առնվազն 50 վերապատրաստված մասնագետ (իրավապահ համակարգի մարմինների ներկայացուցիչներ և սոցիալական ոլորտի աշխատակիցներ) ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ /12,000.0 հազ.դրամ/
20. Երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ իրազեկում մասնագետների, ծնողների և երեխաների շրջանում Արդարադատության նախարարություն Երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում 2022 թվականի ընթացքում Մասնագետների, ծնողների, երեխաների շրջանում առնվազն 10- ական հանդիպումների կազմակերպում (շուրջ 500 մասնակից) ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ /3,000.0 հազ.դրամ/
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
21. Համընդհանուր ներառական հանրակրթության համակարգի շարունակական ներդրում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրակրթական դպրոցներում ընդլայնվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հնարավորությունները 2022 թվականի ընթացքում Հանրակրթական դպրոցներում սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 7000 երեխա ՀՀ պետական բյուջե «1146. Հանրակրթության ծրագրի» շրջանակներում ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
22. Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման համակարգի գործարկում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Նախադրյալներ են ստեղծվել կրթությունից դուրս մնացած երեխաների կրթության իրավունքի իրացման համար 2022 թվականի ընթացքում Կրթությունից դուրս մնացած շուրջ 400 երեխա բացահայտված և ուղղորդված են հանրակրթության համակարգ ՀՀ պետական բյուջե «1227.Կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրում» ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
23. Նախադպրոցական կրթության ոլորտում անցում համընդհանուր ներառականության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Նախադպրոցական կրթության ոլորտում ընդլայնվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հնարավորությունները 2022 թվականի ընթացքում Նախադպրոցական ծառայություններում ընդգրկված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 1670 երեխա ՀՀ պետական բյուջե «1146.Հանրակրթության ծրագրի» շրջանակներում 236 973.0 հազ. դրամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
24. Հանրապետության բոլոր մարզերում նախադպրոցական ծառայությունների ցանցի ընդլայնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Նախադպրոցական կրթության կազմակերպման այլընտրանքային և ծախսարդյունավետ մոդելների փուլային ներդրման միջոցով ՀՀ մարզերում ընդլայնվել է երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական կրթության մեջ 2022 թվականի ընթացքում Նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվն ավելացել է 900-ով ՀՀ պետական բյուջե «1146.Հանրակրթության ծրագրի» շրջանակներում 77 451.0 հազ. դրամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
25. Ամառային դպրոցի կազմակերպում` խոցելի խմբերի երեխաների համար «Խոցելի խմբերի երեխաների ընթերցող դառնալու իրավունքը» (20-30 երեխա) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն /«Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան» ՊՈԱԿ/ Խոցելի խմբերի երեխաների համար արտադպրոցական, գեղագիտական, մշակութային կրթության ապահովում, մշակութային-ժամանցային առօրյայի կազմակերպում, երեխաների ստեղծագործական ներուժի ներկայացման, արժևորման և զարգացման պայմանների ապահովում 2022 թվականի ընթացքում Ձեռք բերված գիտելիքների և հմտությունների պարբերական ստուգում, վերլուծում` բաց դասերի, ցուցահանդեսների, խաղերի միջոցով և գնահատում` թեստհարցաթերթիկների միջոցով ՀՀ պետական բյուջե «1124. Գրահրատարակչության և գրադարանների ծրագրի» շրջանակում
26. Դպրոցականների համար բաժանորդային ծրագրի իրականացում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ծրագրի կիրարկման արդյունքում երեխաներն անվճար այցելելու են երեք մշակութային հաստատություն` թանգարան, թատրոն և դասական երաժշտության համերգասրահ 2022 թվականի ընթացքում Ծրագրին միացած 91 կազմակերպություններում (56 թանգարան, 21 թատրոն, 11 համերգային և 3 այլ մշակութային կազմակերպություն) տարվա ընթացքում պատրաստ են սպասարկել շուրջ 350 000 աբոնեմենտային այցելու (աշակերտներ և ուսուցիչներ) ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ աղբյուրներ «1075. Մշակութային ժառանգության ծրագրի» շրջանակում
27. Նախարարության ենթակայության բոլոր թանգարաններում երեխաների տարբեր տարիքային և սոցիալական, այդ թվում` հաշմանդամություն ունեցող խմբերի համար կրթամշակութային ծրագրերի իրականացում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Կրթամշակութային ծրագրերը կնպաստեն երեխաների մշակութային, քաղաքացիական դաստիարակությանը, մշակութային ժառանգությանն առավել մատչելի հաղորդակցությանը, նրանց ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու ակտիվացմանը 2022 թվականի ընթացքում 21 թանգարաններում կիրականացվի շուրջ 40 կրթամշակութային ծրագիր ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ աղբյուրներ «1075. Մշակութային ժառանգության ծրագրի» շրջանակում
28. Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը ու կատարելագործմանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն «ՄԵԿՆԱՐԿ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրով շնորհալի երեխաների բացահայտման և հետագա ուսուցման գործընթացի կազմակերպումը կապահովի մասնակիցների պրոֆեսիոնալ աճ և զարգացում, միջազգային ասպարեզում և մշակութային շուկայում հայ կատարողական արվեստի մրցունակության ապահովում 2022 թվականի ընթացքում Շնորհալի պատանի երաժիշտ կատարողներ, «ՄԵԿՆԱՐԿ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված է 15 պատանի երաժիշտ ՀՀ պետական բյուջե 12 000.0 հազ. դրամ
29. Ժամանակակից արվեստի տարբեր ոլորտներում մանկապատանեկան միջոցառումների և նախագծերի, այդ թվում` ներառական ծրագրերի աջակցություն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Շնորհալի երեխաների բացահայտում, նրանց մասնագիտական ունակությունների զարգացում, կրթության և մշակույթի փոխադարձ կապի ամրապնդում, հանրության շրջանում մշակութային կրթության նկատմամբ հետաքրքրության մեծացում, մշակութային կրթության ոլորտի դերակատարության բարձրացում 2022 թվականի ընթացքում Միջոցառումների և նախագծերի քանակ ՀՀ պետական բյուջե «1168. Արվեստների ծրագիր» «11005» Մշակութային միջոցառումների իրականացում» միջոցառման շրջանակում
30. «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագիր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ճանաչողական, բացատրական համերգների միջոցով երեխաների գեղագիտական դաստիարակության, աշխարհայացքի ընդլայնման և բարձրաճաշակ ու գրագետ ունկնդրի դաստիարակում 2022 թվականի ընթացքում Համերգների քանակ (47 համերգ) ՀՀ պետական բյուջե «1168. Արվեստների ծրագիր» «11004 Երաժշտարվեստի և պարարվեստի համերգներ» միջոցառման շրջանակում
31. Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքների իրականացում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում նոր դասավանդման մեթոդների և հնարքների ներդրում, դասավանդման որակի բարձրացում, մեթոդական խորհուրդներով մանկավարժների գիտելիքների ընդլայնում, շնորհալի երեխաների ունակությունների բացահայտմանն ու զարգացմանն ուղղված դասավանդման առանձնահատկություններ ի վերլուծութուն, մշակութային կրթության ոլորտի դերակատարության բարձրացում 2022 թվականի ընթացքում Գեղարվեստական կրթություն իրականացնող 203 դպրոցներ, Ուսումնամեթոդական աշխատանքներին մասնակցած 5000 աշակերտներ և 1350 ուսուցիչներ ՀՀ պետական բյուջե 41 436.2 հազ. դրամ
32. «Մուլտիպլիկացիոն կինոնկարների արտադրություն» ծրագիր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Մանկապատանեկան լսարանին ուղղված կրթադաստիարակչական ուսուցողական, հայկական ազգային արժեհամակարգը հանրահռչակող, նրանց ազատ ժամանցի կազմակերպմանն ուղղված անիմացիոն ֆիլմերի ստեղծում 2022 թվականի ընթացքում Կինոնկարների քանակ (4 մուլտիպլիկացիոն կինոնկար) ՀՀ պետական բյուջե «1056. Կինեմատոգրաֆիայի ծրագիր» «11001» Կինոնկարների արտադրություն» միջոցառման շրջանակում
Պաշտպանության նախարարություն
33. Զինծառայողների շրջանում իրազեկման ակցիաների անցկացում` երեխաների իրավունքների պաշտպանության ու պահպանության վերաբերյալ (այդ թվում` թրաֆիքինգի և հարկադիր աշխատանքի վերաբերյալ) ՀՀ պաշտպանության նախարարություն Կբարձրանա զինծառայողների իրազեկվածության մակարդակը գործող իրավական ակտերի վերաբերյալ Պարբերաբար Զինծառայողներն իրազեկված են միջազգային և ներպետական իրավական ակտերով սահմանված երեխաների իրավունքներին, պաշտպանության միջոցներին Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
34. Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նախազորակոչային տարիքի սաների հետ իրազեկման ակցիաների կազմակերպում, որի ընթացքում նրանք կիրազեկվեն զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքներին, ինչպես նաև ազդարարման համակարգին ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համաձայնեցմամբ Կբարձրանա վարժարանի սաների իրազեկվածության մակարդակը զինծառայողի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ 2022 թվականի ընթացքում Ռազմական կրթության նկատմամբ գրավչության բարձրացում, ՀՀ ՊՆ Ռազմական համալսարաններում դիմորդների թվի ավելացում Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
35. Իրազեկման ակցիաների կազմակերպում ավագ դպրոցների աշակերտների համար ռազմական կրթության և զինծառայողների սոցիալական և առողջապահական արտոնությունների վերաբերյալ Պաշտպանության նախարարություն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համաձայնեցմամբ Կբարձրանա աշակերտների իրազեկվածությունը զինծառայողների իրավունքների վերաբերյալ 2022թ. ընթացքում ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների դիմորդների և պայմանագրային զինվորական ծառայության ընդունվողների թվաքանակի ավելացում Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
Առողջապահության նախարարություն
36. Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում երեխաների և դեռահասների առողջապահական ծառայությունների և բուժօգնության անհրաժեշտ ծավալների ապահովում Առողջապահության նախարարություն Երեխաների և դեռահասների առողջապահական ծառայությունների բյուջետային ֆինանսավորման շարունակականության ապահովում 2022թ. ընթացքում Տարեկան նպատակային ծրագրերում ամրագրված երեխաներին և դեռահասներին ուղղված պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության ծավալներ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե «Ամբուլատորպոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ» «Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումներ
37. Նորածնային և մանկական արտագնա անհետաձգելի բուժօգնության ծառայությունների շարունակականության ապահովում ՀՀ մարզերում Առողջապահության նախարարություն Մարզերում մասնագիտացված անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդներին մասնագիտացված բուժօգնության տրամադրում 2022 թվականի ընթացքում Մինչև 1 տարեկան երեխաների հիվանդանոցային մահաբերության ցուցանիշի նվազում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե «Շտապ բժշկական օգնության ծառայություններ»
38. Երեխաների հիվանդանոցային բուժօգնության ծրագրի շարունակական իրականացում, մատուցվող ծառայությունների զարգացումների ապահովում Առողջապահության նախարարություն երեխաների հիվանդանոցային բուժօգնության մատչելիության առկա իրավիճակի պահպանում և բարելավում 2022 թվականի ընթացքում մինչև 5տ. երեխաների մահացության ցուցանիշի նվազում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե «Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ»
39. Նյութափոխանակության ժառանգական հիվանդությունների և բնածին այլ շեղումների հայտնաբերմանն ուղղված նորածնային սկրինինգի ծրագրի շարունակական իրագործում, հայտնաբերված հիվանդ երեխաների հետագա բուժօգնության և հսկողության կազմակերպում Առողջապահության նախարարություն Նյութափոխանակության ժառանգական հիվանդությունների և բնածին այլ շեղումների հայտնաբերմանն ուղղված նորածնային սկրինինգի ծրագրի շարունակական իրագործում, հայտնաբերված հիվանդ երեխաների հետագա բուժօգնության և հսկողության 2022 թվականի ընթացքում Բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի իրականացվող սկրինինգներ նորածինների 100%, իսկ լսողության, անհասության ռետինոպաթիայի և ազդրի բնածին դիսպլազիայի ուղղությամբ սկրինինգները` 100% դեպքերում: Հայաստանի Հանրապետության պետական բյուջե «Բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկենտոնուրիայի, լսողության և տեսողության (անհասների ռետինոպաթիա) խանգարումների, կոնքազդրային հոդի խախտման վաղ հայտնաբերման նպատակով նորածնային սքրինգների անցկացում»
40. Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական բուժօգնության մատչելիության և որակի բարելավում Առողջապահության նախարարություն Զարգացման խանգարումներ և հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող ծառայությունների մատչելիության բարձրացում, վերականգնողական բուժօգնության կազմակերպում 2022 թվականի ընթացքում Մարզային/տարածաշրջան ային արտահիվանդանոցային պայմաններում մանկական վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտ ծավալների ապահովում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե Հայաստանի Հանրապետության պետական բյուջե «Մտավոր, հոգեկան (վարքագծային), լսողական, ֆիզիկական (շարժողական) և զարգացման այլ խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման ծառայություններ» «Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ»
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
41. Աշխատող երեխաների` ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման մասին իրազեկման և աշխատող երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման կանխարգելման վերաբերյալ սեմինարների և քննարկումների կազմակերպում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին Կկանխար- գելվի երեխանե- րի ներգրա- վումը աշխա- տանքի վատթա-րագույն ձևերում, գործատուները և աշխատող երեխաները իրազեկված կլինեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին 2022 թվականի ընթացքում Ծրագրի շրջանակներում երեխաները կիրազեկվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքների, արտոնությունների և սահմանափակումների մասին ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
42. Համացանցի և սոցիալական ցանցերի միջոցով աշխատանքային իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև աշխատանքային շահագործման, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ու վտանգի նվազեցմանն ուղղված հանրային իրազեկում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին Քաղաքացիների շրջանում կբարձրանա մարդկանց աշխատանքային իրավունքների և աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների մասին իրազեկ- վածությունը: 2022 թվականի ընթացքում Ամսական պարբերականությամբ համացանցի և սոցիալական ցանցերի միջոցով կհրապարակվի 1-2 իրազեկման նյութեր ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
43. Պատերազմական գործողությունների արդյունքում տուժած ընտանիքների երեխաների համար (հատկապես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված) կրթամշակութային գործընթացներում նպաստավոր պայմանների ստեղծում` նրանց անվճար հիմունքներով ընդգրկումն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Մշակույթի կենտրոնում գործող խմբակներում Արտակարգ իրավիճակների նախարարություն Երեխաների համար կստեղծվի սոցիալականացման, ներառական կրթության կարևորության, քաղաքացիական գիտակցության բարձրացման, մշակութային արժեքներին հաղորդակցվելու հնարավորություն, ինչը կնպաստի գիտելիքների ձեռքբերմանը, ինտեգրմանը, նրանց անհատականության դրսևորմանը, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների հայտնաբերմանն ու զարգացմանը 2022 թվականի ընթացքում Իրազեկված հասարակություն, խմբակների հավաքագրում (թվով մինչև 20 երեխաների ընդգրկում համապատասխան խմբակներում), ինտեգրում, զարգացում, պաշտպանվածություն Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
44. Կրթական գործընթացում երեխաների անվտանգության մշակույթի ձևավորման հարցերի շուրջ գիտելիքների փոխանցում և վարքականոնների վերաբերյալ նյութերով ապահովում Արտակարգ իրավիճակների նախարարություն Երեխաների անվտանգության մշակույթի ձևավորում. գիտելիքների ձեռքբերում, վարքականոնների գործնական կարողություններ, հմտությունների զարգացում 2022 թվականի ընթացքում Իրազեկված հասարակություն, պաշտպանված երեխաներ, էլեկտրոնային գրադարանի ներդնում (ուղեցույցեր, գրքույկներ, ԱՌՆ գրքեր, սոցիալական ռոլիկներ,տեսանյութեր), ԱԻՆ կայքում էլեկտրոնային գրադարանի տեղադրում և կայքին հղման տրամադրում թվով 500-ից ավելի ՀՀ դպրոցներին Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
45. Կրթական հաստատությունների աշխատակիցների, աշակերտների, ՏԻՄ մարմինների կրթության, մշակույթի բաժինների աշխատակիցների, սոցիալական ապահովության ծառայության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ Արտակարգ իրավիճակների նախարարություն Երեխաների (հատկապես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված) անվտանգության մշակույթի ձևավորման հարցերի շուրջ գիտելիքների փոխանցում, ինչը կնպաստի նրանց սոցիալականացմանը, քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, շրջակա միջավայրի պահպանության նշանակության վերաբերյալ գիտելիքների ավելացմանը 2022 թվականի ընթացքում Թվով մինչև 50 աշխատակիցների ներգրավում վերապատրաստման դասընթացներին Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
46. ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների ծառայողների և ՀՀ մարզպետարանների կրթության և գիտության ոլորտի մասնագետների հետ կրթական հաստատություններում (դպրոցներում) պատանի (12-17 տարեկան) հրշեջփրկարարական խմբերի ստեղծման գործընթացի կազմակերպում Արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ մարզպետարաններ Հասարակական և անձնական անվտանգության հարցերի նկատմամբ աճող սերնդի մոտ պատասխանատվության և գիտակից վերաբերմունքի ձևավորում, էքստրեմալ իրավիճակներում կողմնորոշում, գործնական գիտելիքների ստացում, առողջ ապրելակերպի, երիտասարդ սերնդի ֆիզիկական, հոգեբանական զարգացում 2022 թվականի ընթացքում ՀՀ բոլոր մարզերում մեկական հավաքական խմբերի ստեղծում ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
47. ՀՀ տարածքում երկրաշարժի և դրա հետևանքով առաջացած երկրորդային վտանգների բացահայտում Արտակարգ իրավիճակների նախարարություն Երեխաների անվտանգության մակարդակի բարձրացում արտակարգ իրավիճակներում 2022 թվականի ընթացքում Արդյունքների վերաբերյալ թվով 4 հաշվետվությունների առկայություն Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
48. Հաշմանդամություն ունեցող երեխաների ուսուցում` սեյսմապաշտպանության վարքականոնների վերաբերյալ Արտակարգ իրավիճակների նախարարություն Հաշմանդամություն ունեցող երեխաների դիմակայունության բարձրացում արտակարգ իրավիճակներում 2022 թվականի ընթացքում Մասնագիտացված դասընթացներ առնվազն թվով 100 երեխաների համար Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
ՀՀ ոստիկանություն
49. Կազմակերպել և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից անցկացնել ստուգայց շրջագայություններ ՀՀ ոստիկանություն Երեխաների շահագործման կամ մուրացկանության մեջ ներգրավման դեպքերի կանխարգելում, բացահայտում 2022 թվականի ընթացքում Շահագործման, ինչպես նաև մուրացկանության մեջ ներգրավված անչափահասների թվաքանակի նվազում Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
50. Ոստիկանության իրավասու ծառայողների կողմից սպասարկվող հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև այլ ուսումնական հաստատություններում սովորողների շրջանում կազմակերպել և անցկացնել տարբեր իրավական թեմաներով զրույցներ ՀՀ ոստիկանություն Անչափահասների շրջանում իրավական գիտելիքների բարձրացում, հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ իրազեկվածություն 2022 թվականի ընթացքում Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թվի նվազում Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
51. Ոստիկանության իրավասու ծառայողների կողմից հանրակրթական դպրոցների աշակերտների ծնողների և մանկավարժների շրջանում կազմակերպել զրույցներ, հանդիպումներ ՀՀ ոստիկանություն Ծնողները կտեղեկացվեն անչափահասների շրջանում տարածված արատավոր երևույթներին, հանցագործություններին և իրավախախտումներին 2022 թվականի ընթացքում Իրազեկված քաղաքացիների թվաքանակի աճ Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
52. Բռնությունը կանխարգելող տեսանյութերի հեռարձակում ՀՀ ոստիկանություն Բռնության ցանկացած ձևից երեխաների պաշտպանություն, իրազեկված քաղաքացիների թվաքանակի աճ 2022 թվականի ընթացքում Թեմատիկ 1 ռեպորտաժ, որը կհեռարձակվի Հ1 և Արմենիա հեռուստաընկերություննե րով և 2 սոցիալական տեսահոլովակ, որոնք պարբերաբար կշրջանառվեն սոցիալական ցանցերում և կհեռարձակվեն Ոստիկանական հաղորդումներ ունեցող հեռուստաընկերո ւթյուններով: Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
53. Ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների իրավասու ծառայողների համար կազմակերպել և անցկացնել վերապատրաստման դասընթացներ ՀՀ ոստիկանություն Ոստիկանության իրավասու ծառայողների կարողությունների հզորացում 2022 թվականի ընթացքում Վերապատրաստված 30 ոստիկանության ծառայողներ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
54. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ու նրանց ընտանիքների հայտնաբերում և «Մանուկ» տեղեկատվական համակարգում տվյալների համալրում ՀՀ Արագածոտնի մարզպետարան Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների թվի նվազում, նրանց շահերի պաշտպանությանն ուղղված իրականացված ծրագրեր 2022 թվականի ընթացքում Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգում ընդգրկված երեխաների 90 % տվյալների ամբողջականությունն ապահովված է Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
55. 2020 թվականի Արցախյան պատերազմի հետևանքով տուժած, այդ թվում` տեղահանված ընտանիքներին և նրանց երեխաներին ուղղված աջակցության (սոցիալհոգեբանական, կրթական, առողջապահական) ծրագրերի իրականացման համակարգում ՀՀ Արագածոտնի մարզպետարան Երեխաները ներառվել են հասարակական կյանք 2022 թվականի ընթացքում Պատերազմի հետևանքով տուժած և աջակցության կարիք ունեցող ընտանիքերի երեխաների 90% ընդգրկում հանրակրթական և առողջապահական ծրագրերում ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
56. Հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև աշխատող երեխաների կրթության իրավունքի վերականգնմանն ուղղված աշխատանքների իրականացում ՀՀ Արագածոտնի մարզպետարան Հանրակրթությունից դուրս մնացած երեխաների թվի նվազում 2022 թվականի ընթացքում 2021 թ. հանրակրթությունից դուրս մնացած երեխաների առնվազն 70%-ի ընդգրկում պարտադիր ուսուցման մեջ Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
57. Համայնքներում խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների քարտուղարների և անդամների վերապատրաստումների իրականացում ՀՀ Արագածոտնի մարզպետարան Բարելավվել է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների աշխատանքի որակը 2022 թվականի ընթացքում Վերապատրաստված են մարզի ԽՀՀ անդամների առնվազն 60%-ը ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
58. Աջակցություն երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված` երեխաների մասնակցությունն ապահովող միջոցառումների իրականացմանը ՀՀ Արագածոտնի մարզպետարան Երեխաները իրազեկված են և տիրապետում են մասնակցային գործիքներին` իրենց ձայնը լսելի դարձնելու համար 2022 թվականի ընթացքում Իրականացված միջոցառումներում ընդգրկված է շուրջ 1000 երեխա ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
59. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանիքների համար ծնողավարման հմտությունների, կենցաղավարման թեմաներով դասընթացների կազմակերպմանն աջակցություն ՀՀ Արագածոտնի մարզպետարան Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի որակի բարելավում 2022 թվականի ընթացքում Կանխարգելվել է 20 երեխայի մուտքը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
60. Մարզում խնամատարությանն ուղղված իրազեկման արշավների կազմակերպում ՀՀ Արագածոտնի մարզպետարան Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքն ու դաստիարակությունը կազմակերպված է ընտանիքներում 2022 թվականի ընթացքում Մարզում խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց թիվն ավելացել է առնվազն հինգով ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
61. Մարզի դպրոցների, ուսումնական հաստատությունների աշխատակազմերի, համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների համար ընտանեկան բռնության, ինչպես նաև երեխաների հանդեպ բռնության բոլոր դրսևորումների, դրանց կանխարգելմանն ուղղված թեմաներով դասընթացների, իրազեկման միջոցառումների կազմակերպում և իրականացում ՀՀ Արագածոտնի մարզպետարան Բռնության ենթարկված երեխաների թվի նվազում 2022 թվականի ընթացքում Նախորդ տարվա համեմատ բռնության ենթարկված երեխաների թիվը նվազել է առնվազն 25%-ով ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
62. Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալականացմանն ու հասարակություն ինտեգրմանն ուղղված աշխատանքների իրականացում ՀՀ Արագածոտնի մարզպետարան Հաշմանդամություն ունեցող երեխաների քաղաքացիական գիտակցության բարձրացում 2022 թվականի ընթացքում Հաշմանդամություն ունեցող 10 երեխայի համար կազմակերպված է առողջարանային բուժում, ապահովված է հաշմանդամություն ունեցող երեխաների ընդգրկվածություն սպորտային և մշակութային միջոցառումներում ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
63. Աշակերտների և ծնողների համար կազմակերպել քննարկումների կազմակերպում` երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող թեմաներով /երեխայի իրավունք, ընտանեկան բռնություն, թրաֆիքինգ, վնասակար սովորությունների դեմ պայքար, կյանքի համար վտանգավոր համացանցային խաղեր/ ՀՀ Արագածոտնի մարզպետարան Անչափահասների շրջանում իրավական գիտելիքների մակարդակի բարձրացում, ինչի արդյունքում կնվազի նրանց կողմից կատարվող իրավախախտումների թիվը: Ծնողները կտեղեկացվեն անչափահասների կողմից կատարվող իրավախախտումներին, ընտանիքում կատարվող բռնություններին և դրա ուղղությամբ տարվող պաշտպանական միջոցներին: 2022 թվականի ընթացքում Աշակերտների, ծնողների իրավական գիտելիքների մակարդակի և հակաօրինական արարքների մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված 20 հանդիպում Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
64. Կազմակերպել տնայցեր հակահասարակական վարք դրսևորող, մուրացիկթափառաշրջիկ, կրթությունից դուրս մնացած երեխաների ընտանիքներ ՀՀ Արագածոտնի մարզպետարան Անչափահասների շահագործման, հանցագործությունների մեջ ներգրավման դեպքերի կանխարգելում, բացահայտում 2022 թվականի ընթացքում Անչափահասների կողմից և անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունների թվի կանխարգելման նպատակով իրականացված է 20 տնայց Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
65. Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրման աջակցություն, երեխաների ուղղորդում ցերեկային խնամքի կենտրոններ ՀՀ Արարատի մարզպետարան Գնահատված կարիքների հիման վրա կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և առողջական խնդիրներ ունեցող երեխաների ուղղորդում ցերեկային կենտրոններ 2022 թվականի ընթացքում Մարզում գործող ցերեկային խնամքի ծառայություններից շուրջ 300 երեխաների կտրամադրվի վերականգնողական, սոցիալ-հոգեբանական աջակցություն Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
66. Երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված միջոցների ձեռնարկում ՀՀ Արարատի մարզպետարան Երեխայի ընտանիքում ապրելու և շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում հայտնվելու ռիսկի նվազեցում 2022 թվականի ընթացքում Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանիքից դուրս խնամք ստանալու ռիսկը կանխարգելված դեպքերի թիվը ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
67. Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ անցկացվող միջոցառումներին սոցիալապես խոցելի խմբերի ընտանիքների երեխաների մասնակցության ապահովում ՀՀ Արարատի մարզպետարան, ՏԻՄ, ուսումնական հաստատություններ, ՀԿ-ներ /համաձայնությամբ/ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների լիարժեք մասնակցություն միջոցառումներին 2022 թվականի ընթացքում Շուրջ 500 սոցիալապես խոցելի խմբերի ընտանիքների երեխաների թիվ, որոնք մասնակցել են միջոցառումներին ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
68. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամներին դեպքի վարման առանձնահատկություն- ների ուսուցման իրականացում ՀՀ Արմավիրի մարզպետարան, տեղական ինքնակառավարման մարմիններ (ՏԻՄ), ՀԿ-ներ Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների վերապատրաստում 2022 թվականի ընթացքում Վերապատրաստում անցած խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների թիվ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
69. Պատերազմական գործողություններից տուժած ընտանիքների երեխաների կրթության իրավունքի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացում ՀՀ Արմավիրի մարզպետարան, մարզի ուսումնական հաստատություններ, ՀԿ- ներ Պատերազմական գործողություններից տուժած ընտանիքների երեխաների ընդգրկվածություն մարզի հանրակրթական դպրոցներ, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ 2022 թվականի ընթացքում Շուրջ 396 երեխաների կրթության իրավունքի իրացում ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
70. Մարզում գործող դպրոցներում հանդիպումների, իրավական թեմաների շուրջ տարբեր զրույց- զեկույցների կազմակերպում ՀՀ Արմավիրի մարզպետարան, մարզի դպրոցներ, Ոստիկանություն Անչափահասների ընդգրկում մշակութային կյանքում, նրանց շրջանում իրավական գիտելիքների մակարդակի բարձրացում 2022 թվականի ընթացքում Իրավական թեմաների շուրջ կազմակերպված հանդիպումներին մասնակցած անչափահասների թիվ Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
71. Բռնության ցանկացած ձևից երեխաների պաշտպանությանն ուղղված հանդիպումների և քննարկումների կազմակերպում ՀՀ Արմավիրի մարզպետարան Անչափահասների կողմից բռնության երևույթի գիտակցման և իրազեկվածության բարձրացում 2022 թվականի ընթացքում Բռնության ցանկացած ձևից երեխաների պաշտպանությանն ուղղված հանդիպումների և քննարկումներին մասնակցած անչափահասների թիվ Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
72. Հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և կրթական գործընթացում ընդգրկման աշխատանքների իրականացում ՀՀ Արմավիրի մարզպետարան, մարզի դպրոցներ, համայնքների ԽՀՀ-ներ Հանրակրթությունից դուրս մնացած երեխաների թվի նվազեցում 2022 թվականի ընթացքում Հանրակրթության և պարտադիր ուսուցման մեջ 6-18 տարեկան երեխաների 100% ընդգրկվածություն Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
73. Երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված միջոցների ձեռնարկում ՀՀ Արմավիրի մարզպետարան, համայնքային առողջապահական հաստատություններ, համայնքների ԽՀՀ-ներ Երեխայի ընտանիքում ապրելու և շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում հայտնվելու ռիսկի նվազեցում 2022 թվականի ընթացքում Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանիքից դուրս խնամք ստանալու ռիսկը կանխարգելված դեպքերի թիվը ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
74. Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ անցկացվող միջոցառումներին սոցիալապես խոցելի խմբերի ընտանիքների երեխաների մասնակցության ապահովում ՀՀ Արմավիրի մարզպետարան, ՏԻՄ, ուսումնական հաստատություններ, ՀԿ-ներ /համաձայնությամբ/ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների լիարժեք մասնակցություն միջոցառումներին 2022 թվականի ընթացքում Միջոցառմանն ընդգրկված շուրջ 500 սոցիալապես խոցելի խմբերի ընտանիքների երեխաների թիվ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
75. Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալականացման և հասարակական կյանքում ինտեգրվելուն ուղղված միջոցառումների իրականացում ՀՀ Արմավիրի մարզպետարան /ՀԿ-ներ /համաձայնությամբ/ Հաշմանդամություն ունեցող երեխաների հասարակության մեջ որպես լիարժեք անդամի գիտակցության ձևավորում 2022 թվականի ընթացքում Ձեռնարկված միջոցառումների արդյունքում` մշակութային, սպորտային և այլ խմբակներում ընդգրկված հաշմանդամություն ունեցող երեխաների թիվ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
76. Առավել խոցելի խմբերի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման աշխատանքների համակարգում ՀՀ Արմավիրի մարզպետարան Ամառային ճամբարներում և հանգստյան տներում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպում 2022 թվականի ընթացքում Մարզի շուրջ 300 կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հանգստի կազմակերպման նպատակով աջակցության ցուցաբերում Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
77. Ընտանիքում ապրելու և դաստիարակելու երեխայի իրավունքի ապահովում: Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների հայտնաբերում, ուսումնասիրում, սոցիալ- հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրերի կազմում և «Մանուկ» տեղեկատվական բազայում տվյալների համալրում Գեղարքունիքի մարզպետարան Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հայտնաբերում և տվյալների մուտքագրում «Մանուկ» տեղեկատվական համակարգ 2022 թվականի ընթացքում Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգում ընդգրկված երեխաների 90% տվյալների ամբողջականությունն ապահոված է Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
78. 2020 թվականի պատերազմական գործողությունների արդյունքում տուժած և տեղահանված ընտանիքների երեխաներին և նրանց ընտանիքներին ուղղված աջակցության (սոցիալ- հոգեբանական, կրթական, մշակութային առողջապահական) ծրագրերի մշակման և իրականացման գործընթացների օժանդակություն Գեղարքունիքի մարզպետարան Պատերազմական գործողությունների տուժված ընտանիքների երեխաներն ընդգրկվել են մարզի հանրակրթական դպրոցներ 2022 թվականի ընթացքում Շուրջ 160 երեխաների կրթության իրավունքի իրացում ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
79. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վկայագրում Գեղարքունիքի մարզպետարան Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կրթության իրավունքի իրացում 2022 թվականի ընթացքում Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թվի համապատասխանությունը վկայագրված երեխաների թվում, ընթացիկ տարում վկայագրված երեխաների թիվ Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
80. Աջակցում ապօրինի կերպով երեխաներին աշխատանքում ներգրավման դեպքերի կանխարգելման նպատակով իրազեկման միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև դեպքերի հայտնաբերմանը Գեղարքունիքի մարզպետարան Ապօրինի կերպով աշխատանքներում ներգրավված երեխաների թվի նվազում 2022 թվականի ընթացքում Իրականացված միջոցառումների թիվ Բացահայտված դեպքերի թիվ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
81. Համայնքներում խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների քարտուղարների, անդամների և երեխաների հետ աշխատող մասնագետների վերապատրաստումների իրականացման աջակցություն Գեղարքունիքի մարզպետարան Մասնագետներին խորհրդատվության տրամադրում: 2022 թվականի ընթացքում Կազմակերպված վերապատրաստումների թիվ, վերապատրաստված մասնագետների թիվ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
82. Երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված` երեխաների մասնակցությունն ապահովող միջոցառումների իրականացում /հունիսի 1/ Գեղարքունիքի մարզպետարան Ապահովել միջոցառումների իրականացումը երեխաների Իրավունքների մասով իրազեկվածության բարձրացմանը: 2022 թվականի ընթացքում Իրականացված միջոցառումներում ընդգրկված է 750 երեխա ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
83. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանիքների համար ծնողավարման, կենցաղավարման թեմաներով դասընթացների կազմակերպում Գեղարքունիքի մարզպետարան Ծնողավարման հմտությունների բարելավում և իրավական գիտելիքների բարձրացում: 2022 թվականի ընթացքում Քննարկումներին և դասընթացներին մասնակցել են 105 ընտանիքներ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
84. Մարզում խնամատարությանն ուղղված իրազեկման աշխատանքների իրականացում Գեղարքունիքի մարզպետարան Մարզում խնամատար ընտանիքների խրախուսում, թվի ավելացում 2022 թվականի ընթացքում Առնվազն 2 խնամատար ընտանիքների առկայություն ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
85. Աջակցում է մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատակազմերի, համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների համար ընտանեկան բռնության, ինչպես նաև երեխաների հանդեպ բռնության բոլոր դրսևորումների, դրանց կանխարգելմանն ու բռնության ցանկացած ձևից երեխաների պաշտպանությանն ուղղված թեմաներով դասընթացների, իրազեկման միջոցառումների կազմակերպում և իրականացում Գեղարքունիքի մարզպետարան Բռնության ենթարկված երեխաների և ընտանիքների իրազեկվածության բարձրացում: 2022 թվականի ընթացքում Կազմակերպվել է շուրջ 8 միջոցառումներ` մասնակցությամբ 150 երեխաների ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
86. 2020 թվականի պատերազմական գործողությունների արդյունքում տուժած և տեղահանված ընտանիքների երեխաներին և նրանց ընտանիքներին ուղղված աջակցության (սոցիալհոգեբանական, կրթական, մշակութային առողջապահական) ծրագրերի մշակման և իրականացման գործընթացների օժանդակություն Լոռու մարզպետարան Պատերազմական գործողությունների տուժված ընտանիքների երեխաներն ընդգրկվել են մարզի հանրակրթական դպրոցներ 2022 թվականի ընթացքում Պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների երեխաների թիվը, որոնց համար ապահովվել է կրթական իրավունքի իրացումը ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
87. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների հայտնաբերում և «Մանուկ» տեղեկատվական բազայում տվյալների համալրում Լոռու մարզպետարան Ապահովված է երեխաների տվյալների մուտքագրումը 2022 թվականի ընթացքում Մուտքագրված ԿԴԻԳ երեխաների առնվազն 90%-ի անձնական տվյալների ամբողջականությունն ապահովված է Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
88. Երեխաների աշխատանքային շահագործման դեպքերի բացահայտում, կանխարգելում Լոռու մարզպետարան Հայտնաբերված դեպքերը հաշվառված են ոստիկանության համապատասխան բաժնի կողմից և «Մանուկ» տեղեկատվական համակարգում 2022 թվականի ընթացքում «Մանուկ» տեղեկատվական համակարգում և ոստիկանությունում հաշվառված դեպքերի թվի համընկնումը Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
89. Ապահովել մարզի դպրոցների, ուսումնական հաստատությունների համար ընտանեկան բռնության, ինչպես նաև երեխաների հանդեպ բռնության բոլոր դրսևորումների, դրանց կանխարգելմանն ուղղված թեմաներով դասընթացների, իրազեկման միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը Լոռու մարզպետարան Դպրոցներում իրականացվել են դասընթացներ 2022 թվականի ընթացքում Դասընթացների թիվը` 8, մասնակիցների թիվը` 240 ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
90. Հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և կրթական գործընթացում ընդգրկման աշխատանքների իրականացում Լոռու մարզպետարան Հանրակրթությունից դուրս մնացած երեխաների թվի նվազեցում 2022 թվականի ընթացքում 6-18 տարեկան երեխաների 100% ընդգրկվածություն հանրակրթության մեջ Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
91. Մարզում խնամատարությանն ուղղված իրազեկման միջոցառումների կազմակերպման աջակցություն, խնամատարության վերահսկողություն Լոռու մարզպետարան Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց թվի աճ, խնամատար ընտանիքներում հոգեզավակների բավարար խնամք և դաստիարակություն 2022 թվականի ընթացքում Խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնածների թիվ` 6 Խնամատար ընտանիքների թիվ` 24 Հոգեզավակների թիվ` 33 ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
92. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամներին դեպքի վարման առանձնահատկություններ ի ուսուցման կազմակերպում Լոռու մարզպետարան Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի վերապատրաստած անդամներ 2022 թվականի ընթացքում Ուսուցում անցած Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների թիվը` 8 /վերապատրաստում/, 40 մասնակից ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
93. Երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի Լոռու մարզպետարան Երեխայի ընտանիքում ապրելու և շուրջօրյա խնամք և պաշտպանություն 2022 թվականի ընթացքում Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանիքից ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
իրացմանն ուղղված միջոցների ձեռնարկում իրականացնող հաստատությունում հայտնվելու ռիսկի նվազեցում դուրս խնամք ստանալու ռիսկը կանխարգելված դեպքերի թիվը
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
94. Մարզի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների տվյալների ամբողջական մուտքագրումը «Մանուկ» տեղեկատվական համակարգ Կոտայքի մարզպետարան Ապահովել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների տվյալների ամբողջական հաշվառումը «Մանուկ» տեղեկատվական համակարգ 2022 թվականի ընթացքում «Մանուկ» տեղեկատվական համակարգում հաշվառված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների թիվը Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
95. 2020 թվականի պատերազմական գործողությունների արդյունքում տուժած և տեղահանված ընտանիքների երեխաներին և նրանց ընտանիքներին ուղղված աջակցության (սոցիալ- հոգեբանական, կրթական, մշակութային առողջապահական) ծրագրերի մշակման և իրականացման գործընթացների օժանդակություն Լոռու մարզպետարան Պատերազմական գործողությունների տուժված ընտանիքների երեխաներն ընդգրկվել են մարզի հանրակրթական դպրոցներ 2022 թվականի ընթացքում Պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների երեխաների թիվը, որոնց համար ապահովվել է կրթական իրավունքի իրացումը ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
96. Հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերում և կրթական իրավունքի վերականգնում, այդ թվում` նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների /ԿԱՊԿՈՒ/ Կոտայքի մարզպետարան Ապաոհվել հանրակրթությունից դուրս մնացած երեխաների վերադարձը հանրակրթական ուսումնական հաստատություններ 2022 թվականի ընթացքում Կրթական իրավունքը վերականգնված երեխաների թիվը, այդ թվում` նաև ԿԱՊԿՈՒ երեխաներ Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
97. Աշխատող երեխաների, այդ թվում` երեխաների աշխատանքային շահագործման դեպքերի բացահայտում, տվյալների փոխանցում ոստիկանության ԱԳԲ- ներին Կոտայքի մարզպետարան Ապահովել անչափահաս երեխաների աշխատանքային շահագործման հայտնաբերված դեպքերի հաշվառումը «Մանուկ» տեղեկատվական համակարգ և ոստիկանության շտեմարան 2022 թվականի ընթացքում «Մանուկ» տեղեկատվական համակարգում և ոստիկանության շտեմարանում հաշվառված երեխաների թիվը Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
98. Քաղաքային և խոշորացված համայնքներում խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների քարտուղարների, անդամների և երեխաների հետ աշխատող մասնագետների վերապատրաստումների իրականացում Կոտայքի մարզպետարան Վերապատրաստումներին խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների և երեխաների հետ աշխատող մասնագետների մասնակցության ապահովում: 2022 թվականի ընթացքում Վերապատրաստմանը մասնակցած խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների և երեխաների հետ աշխատող մասնագետների թիվը, վերապատրաստումների քանակը ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
99. Աջակցություն երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացմանը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցության ապահովմանը Կոտայքի մարզպետարան Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների իրազեկում: 2022 թվականի ընթացքում Իրականացված միջոցառումների թիվ և դրանցում ընդգրկված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
100. Աջակցություն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանիքների համար ծնողավարման, կենցաղավարման թեմաներով դասընթացների կազմակերպմանը Կոտայքի մարզպետարան Ծնողավարման, կենցաղավարման թեմաներով դասընթացների իրականացում: 2022 թվականի ընթացքում Կազմակերպված դասընթացների թիվը, դասընթացներին մասնակցած քաղաքացիների թիվը ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
101. Աջակցություն մարզում խնամատար ընտանիքում խնամվող երեխաների խնամքի կազմակերպման հնարավորությունների մասին իրազեկման աշխատանքների իրականացմանը Կոտայքի մարզպետարան Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպում ընտանիքում: 2022 թվականի ընթացքում Ընթացիկ տարում խնամատար ծնող դառնալ ցանկացող հաշվառված թիվը ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
102. Մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատակազմերի, համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների համար ընտանեկան բռնության, ինչպես նաև երեխաների հանդեպ բռնության բոլոր դրսևորումների, դրանց կանխարգելմանն ու բռնության ցանկացած ձևից երեխաների պաշտպանությանն ուղղված թեմաներով դասընթացների, իրականացում Կոտայքի մարզպետարան Ապահովել հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատակազմերի, խնամակալության և հոգաբարձության հանձնաժովների անդամների համար դասընթացների իրականացումը: 2022 թվականի ընթացքում Իրականացված դասընթացների թիվը, դասընթացներին մասնակցություն ունեցած անձանց թիվը ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
103. Երեխաների շահագործման, այդ թվում` ապօրինի կերպով աշխատանքում ներգրավման դեմ պայքար ՀՀ Շիրակի մարզպետարան Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում հանդիպում-քննարկումների կազմակերպում, շահագործման և ապօրինի աշխատանքում ներգրավման ռիսկերի իրազեկում 2022 թվականի ընթացքում Հանդիպում- քննարկումների թիվը Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
104. Բռնության ցանկացած ձևից երեխաների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացում ՀՀ Շիրակի մարզպետարան Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում բռնության տեսակների և բռնության դեպքում իրազեկման մեխանիզմի իրազեկում, արձանագրված բռնության դեպքերի լուծմանն ուղղված քննարկումների կազմակերպում` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ 2022 թվականի ընթացքում Հանդիպումների, քննարկված դեպքերի թիվը Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
105. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանիքների տնտեսական հզորացմանն ուղղված միջոցների ներդրում ՀՀ Շիրակի մարզպետարան Գնահատված կարիքների հիման վրա շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումների կազմակերպում, միջամտության պլանի արդյունավետության գնահատում 2022 թվականի ընթացքում Անհատական միջամտության պլանների, միջոցառումների թիվ Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
106. Կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերում և ընդգրկում կրթական գործընթացում ՀՀ Շիրակի մարզպետարան Բացահայտված պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների ներառում հանրակրթության մեջ 2022 թվականի ընթացքում Հանրակրթության մեջ ընդգրկված երեխաների թիվ Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
107. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեության արդյունավետության բարձրացում ՀՀ Շիրակի մարզպետարան Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և ընտանիքների բարդ դեպքերի քննարկում, մեթոդական օժանդակության ցուցաբերում 2022 թվականի ընթացքում Քննարկումների, նիստերի թիվ Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
108. Երեխաների խնամքի ցերեկային ՀՀ Շիրակի մարզպետարան Գնահատված կարիքների հիման վրա կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և 2022 թվականի ընթացքում Ցերեկային կենտրոններ ուղղորդված երեխաների թիվ Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
ծառայությունների տրամադրում առողջական խնդիրներ ունեցող երեխաների ուղղորդում ցերեկային կենտրոններ
109. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ժամանակավոր խնամքի տրամադրման ծառայություններ ՀՀ Շիրակի մարզպետարան Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ուղղորդում ժամանակավոր խնամք տրամադրող կազմակերպություններ 2022 թվականի ընթացքում Ուղղորդված երեխաների թիվ Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
110. 2020 թվականի Արցախյան պատերազմի հետևանքով տուժած, այդ թվում` տեղահանված ընտանիքներին և նրանց երեխաներին ուղղված աջակցության (սոցիալական, կրթական) ծրագրերի իրականացում ՀՀ Սյունիքի մարզպետարան Պատերազմական գործողությունների արդյունքում Սյունիքի մարզում բնակություն հաստատած ընտանիքների երեխաների կրթության իրավունքի ապահովում, աջակցություն զոհված զինծառայողների երեխաների հանգստի ապահովման, ինչպես նաև սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկվելու հարցում: 2022 թվականի ընթացքում Արցախից Սյունիքի մարզում բնակություն հաստատած ընտանիքների` կրթության իրավունքը ապահոված երեխաների թիվ, սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկված զոհված զինծառայողների երեխաների թիվ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
111. Հանդիպում- քննարկումների կազմակերպում երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող շահագրգիռ կողմերի, այդ թվում` ԽՀՀ –ի անդամների հետ համատեղ արդյունավետ համագործակցությունը բարձրացնելու նպատակով ՀՀ Սյունիքի մարզպետարան Երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող շահագրգիռ կողմերի, այդ թվում` ԽՀՀ-ի անդամների համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացում 2022 թվականի ընթացքում Տարվա ընթացքում կազմակերպվող հանդիպում- քննարկումների թիվը Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
112. Մարզում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հայտնաբերում և նրանց տվյալների մուտքագրում «Մանուկ» տեղեկատվական համակարգ ՀՀ Սյունիքի մարզպետարան Ապահովվում է մարզի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների ամբողջական տվյալների մուտքագրումը: 2022 թվականի ընթացքում Տարվա ընթացքում մարզի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների «Մանուկ» տեղեկատվական համակարգում մուտքագրվածների թիվը Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
113. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հանրակրթությունից դուրս մնացած երեխաների կրթության իրավունքի ապահովում ՀՀ Սյունիքի մարզպետարան Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վկայագրում: Կրթությունից դուրս մնացած երեխաների կրթության իրավունքի վերականգնում: 2022 թվականի ընթացքում Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող վկայագրված երեխաների թիվ, կրթության իրավունքը վերականգնված երեխաների թիվ Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
114. Մարզում խնամատար ծնողների հաշվառում, խնամատար ընտանիքների վերահսկողություն ՀՀ Սյունիքի մարզպետարան Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում գտնվող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի իրացում 2022 թվականի ընթացքում Մարզում հաշվառված խնամատար ընտանիքների և ընտանիքներում խնամվող երեխաների թիվ Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
115. Սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի կազմակերպման աջակցում ՀՀ Սյունիքի մարզպետարան Ամառային ճամբարներում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպում 2022 թվականի ընթացքում Ճամբարներում հանգիստը անցկացրած սոցիալապես անապահով երեխաների թիվ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
116. Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալականացման և մշակութային արժեքներին հաղորդակցվելու միջոցառումների աջակցում ՀՀ Սյունիքի մարզպետարան Հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցության ապահովումը մշակութային միջոցառումներին 2022 թվականի ընթացքում Մշակութային միջոցառումներին մասնակցած հաշմանդամություն ունեցող երեխաների թիվ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
117. Արցախից ՀՀ Վայոց ձորի մարզ վերադարձած, պատերազմում զոհված, անհայտ կորած և վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների երեխաների կարիքների գնահատում, համապատասխան աջակցության և ծառայությունների տրամադրում, երեխաների կրթական իրավունքի իրացում ՀՀ Վայոց ձորի մարզպետարան Աջակցության տարբեր տեսակների հասանելիություն` դժվար վիճակում հայտնված ընտանիքների երեխաների համար 2022 թվականի ընթացքում Արցախից Վայոց ձորի մարզում բնակվող ընտանիքների 30 երեխայի, զոհված, անհետ կորած և վիրավորում ստացած 25 զինծառայողների ընտանիքների երեխաներին կտրվի սոցիալական և հոգեբանական աջակցություն, կապահովվի 100 տոկոս երեխաների կրթական իրավունքի իրացումը ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
118. Հետևողական աշխատանք անչափահաս աշխատող երեխաների հայտնաբերման, պատճառների ուսումնասիրման, կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարան Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների և իրավախախտ անչափահասների իրավունքների պաշտպանություն և կարիքների բավարարում 2022 թվականի ընթացքում Բացահայտված դեպքերի թիվ Ըստ վերհանված պատճառների` կազմված անհատական սոցիալական ծրագրերի թիվ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
119. Աջակցություն բռնության ենթարկված երեխաներին, վերջիններիս իրավունքների և շահերի պաշտպանություն, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների կրկնահանցագործությանն ուղղված կանխարգելիչ աշխատանքներ ՀՀ Վայոց ձորի մարզպետարան Բռնության ցանկացած ձևից երեխաների պաշտպանություն, իրավախախտումների և հանցագործությունների թվի նվազում, անչափահասների շրջանում իրավական գիտելիքների մակարդակի բարձրացում 2022 թվականի ընթացքում Կկատարվի այցելություններ մարզի 10 իրավախախտ անչափահասների ընտանիքներ, ամենամսյա հանդիպումներ կկազմակերպվի համայնքներում` զրույցզեկույցներ հանրակրթական դպրոցներում ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
120. Աշխատանքներ առողջական խնդիրներ ունեցող երեխաների առողջության պահպանման, սոցիալապես անապահով, բազմազավակ, արցախյան պատերազմից տուժած, զոհված, անհետ կորած և վիրավոր զինծառայողների ընտանիքների երեխաների ամառային հանգստի ապահովման ուղղությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարան Կյանքի դժվար վիճակում հայտնված երեխաների, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում, իրավունքների և շահերի պաշտպանություն 2022 թվականի ընթացքում Առողջական խնդիրներ ունեցող 3 երեխա կստանա առողջարանային բուժում Ջերմուկի մոր և մանկան առողջարանում, ԿԴԻԳ 190 երեխա ամառային հանգիստը կանցկացնի ճամբարներում ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
121. Երեխայի կրթության իրավունքի իրացում, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների վկայագրում, տարբեր սոցիալական պատճառներով դպրոց չհաճախող երեխաների բացահայտման, կրթական համակարգին ինտեգրման աշխատանք ՀՀ Վայոց ձորի մարզպետարան Երեխայի կրթության իրավունքի ապահովում 2022 թվականի ընթացքում Համընդհանուր ներառականացում, կրթության առանձնա հատուկ պայմանների կարիք ունեցող 140 երեխա կիրացնի կրթության իր իրավունքը մարզի 43 դպրոցում Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
122. Աշխատանք երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաների կենսաբանական ընտանիք վերադարձի և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու, մուտքը հաստատություններ կանխարգելելու ուղղությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարան Աջակցություն երեխաների` ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու բարեկեցությանը 2022 թվականի ընթացքում Կոտայքի մարզի «ՍՕՍ մանկական գյուղում գտնվող 2 և Երևանի «Զատիկ երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող 1 երեխայի ընտանիքների հետ կիրականացվի աշխատանքներ` երեխաներին ընտանիք վերադարձնելու ուղղությամբ, խնամակալության ներքո գտնվող 38 երեխայի կցուցաբերվի աջակցություն ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ
123. Համագործակցության արդյունավետության բարձրացում համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների, ընտանիքի և երեխաների հիմնահարցերով զբաղվող պետական և հասարակական կառույցների միջև ՀՀ Վայոց ձորի մարզպետարան Երեխաների և նրանց ընտանիքների իրավունքների և շահերի պաշտպանություն 2022 թվականի ընթացքում Համագործակցության բարձրացման նպատակով ոլորտային դերակատարների մասնակցությամբ կազմակերպված հանդիպումների թիվը ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
124. Աջակցություն ընտանիքում առկա տարաձայնությունների լուծմանը` ծնողական իրավունքի իրացման ընթացքում ծնողների կողմից փոխադարձ համաձայնության բացակայության դեպքերում ՀՀ Վայոց ձորի մարզպետարան Երեխայի շահերի և իրավունքների գերակայություն 2022 թվականի ընթացքում Աջակցություն կցուցաբերվի ընտանեկան տարաձայնություններ ունեցող 1015 ընտանիքի, անհրաժեշտության դեպքում կուղղորդվեն համապատասխան մարմիններ` մասնագիտական ծառայություններ ստանալու համար ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
125. Աջակցություն երեխաների ծննդյան վկայականների ձեռքբերմանը` դրանց բացակայության դեպքերում ՀՀ Վայոց ձորի մարզպետարան Երեխայի ծննդյան պետական գրանցման հիմքերի ապահովում 2022 թվականի ընթացքում Հայտնաբերված դեպքերի թիվը, իրականացված աշխատանքների արդյունքում ձեռք բերված ծննդյան վկայականների թիվը ՀՀ պետական բյուջե Օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
126. Երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում ՀՀ Տավուշի մարզպետարան Ապահովված է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքը, նվազեցված է շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում հայտնվելու ռիսկը 2022 թվականի ընթացքում Հաստատություններ մուտքը կանխարգելված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների թիվ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
127. Աջակցություն երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրման գործընթացին ՀՀ Տավուշի մարզպետարան Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաների ուղղորդում համապատասխան ցերեկային կենտրոններ 2022 թվականի ընթացքում Ցերեկային կենտրոններ ուղղորդված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների թիվ, որում` հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
128. Բռնության ցանկացած ձևից երեխաների պաշտպանությանն ուղղված հանդիպումների կազմակերպում ՀՀ Տավուշի մարզպետարան Բռնության ենթարկված երեխաների թվի նվազեցում, անչափահասների շրջանում իրավագիտակցության մակարդակի բարձրացում 2022 թվականի ընթացքում Բռնության ցանկացած ձևից երեխաների պաշտպանությանն ուղղված հանդիպումներին մասնակցած անչափահասների թիվ Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
129. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամներին դեպքի վարման առանձնահատկությունների ուսուցում և խորհրդատվության տրամադրում ՀՀ Տավուշ մարզպետարան Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների վերապատրաստված անդամներ 2022 թվականի ընթացքում Դասընթացներին մասնակցած խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների թիվ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
130. Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց հաշվառում, խնամատարության վերաբերյալ իրազեկման բարձրացում, հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացում ՀՀ Տավուշի մարզպետարան Ապահովված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաստատություններում գտնվող երեխաների խնամքն ու դաստիարակությունը խնամատար ընտանիքներում 2022 թվականի ընթացքում Խնամատար ընտանիքների թիվ Հոգեզավակների թիվ Իրականացված այցելությունների թիվ Իրականացված իրազեկման ակցիաների թիվ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
131. Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների ՀՀ Տավուշի մարզպետարան Ապահովված է ԿԴԻԳ երեխաների տեղեկատվական համակարգում համալիր և 2022 թվականի ընթացքում Մուտքագրված դեպքերի 90%-ի վերաբերյալ Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
«Մանուկ» տեղեկատվական համակարգի հետ տարվող աշխատանքներ ամբողջական տեղեկատվության առկայությունը ամբողջական տեղեկատվություն
132. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վկայագրում, նրանց կրթական իրավունքի իրացման ապահովում ՀՀ Տավուշի մարզպետարան Ապահովված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների լիարժեք ներառումը հանրակրթություն 2022 թվականի ընթացքում Վկայագրված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվ Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
133. Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալականացմանն ուղղված միջոցառումների իրականացում ՀՀ Տավուշի մարզպետարան Հաշմանդամություն ունեցող երեխաների հասարակության մեջ որպես լիարժեք անդամի գիտակցության ձևավորում 2022 թվականի ընթացքում Իրականացված հանդիպումքննարկումների թիվ Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
134. Մարզի հանրակրթական դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում աշակերտների (ուսանողների), ինչպես նաև վերջիններիս ծնողների և մանկավարժական կոլեկտիվների հետ, իրավական թեմաներով զրույցների և հանդիպումների կազմակերպում և անցկացում ՀՀ Տավուշի մարզպետարան Աշակերտների շրջանում իրավական գիտելիքների ձեռք բերում, ծնողների և մանկավարժների իրազեկվածության մակարդակի բարձրացում 2022 թվականի ընթացքում Իրականացված հանդիպումների թիվ Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
135. Առավել խոցելի խմբերի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման աջակցություն ՀՀ Տավուշի մարզպետարան Ապահովված է ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ազատ ժամանցի ու ամառային հանգստի կազմակերպումը 2022 թվականի ընթացքում Մարզի շուրջ 220 կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների տարեկան հանգստի կազմակերպում ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
136. Արտակարգ իրավիճակներում և նմանատիպ այլ դեպքերում /օր.` համավարակ, պատերազմ և այլն/ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված /ԿԴԻՀ/ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությանն աջակցություն, ըստ վերհանված կարիքի անհրաժեշտ աջակցության տրամադրման կազմակերպում: 1.Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն 2.Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժիններ ԿԴԻՀ երեխաների իրավունքների իրացմանն աջակցելություն, կարիքների ապահովմանն աջակցություն 2022 թվականի ընթացքում Շուրջ 30 ընտանիք /ըստ անհրաժեշտության/ Երևան քաղաքի բյուջե շուրջ 4,500.0 հազ դրամ, Օրենքով չարգելված այլ միջոցներ
137. Քաղաքային մշակութային միջոցառումներում /երեխաների պաշտպանության միջազգային օրվան և ամանորին նվիրված/ ԿԴԻՀ երեխաների ներգրավում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն ԿԴԻՀ երեխաների ինտեգրում հասարակական, մշակութային կյանք, նվերների տրամադրում 2022 թվականի ընթացքում 2 միջոցառում/ շուրջ 100 երեխա Երևան քաղաքի բյուջե /շուրջ 1,000.0 հազ դրամ/, Օրենքով չարգելված այլ միջոցներ
138. Երեխայի պաշտպանության ոլորտում գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն Երեխայի իրավունքների և պաշտպանության իրացմանն աջակցում 2022 թվականի ընթացքում Շուրջ 70 /երեխաների և նրանց ընտանիքների գնահատված կարիքների ապահովմանն աջակցում/ Երևան քաղաքի բյուջե /շուրջ 5,000.0 հազ դրամ/, Օրենքով չարգելված այլ միջոցներ
139. Վարչական շրջանների աշխատակիցների համար վերապատրաստումներ` երեխաների իրավունքների և պաշտպանության նպատակով. □ վարչական շրջանների ղեկավարների համար □ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների քարտուղարների համար □ սոցիալական աշխատողների համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն ԽՀՄ գործունեության կազմակերպման, միասնական պրակտիկայի ձևավորման, երեխաների հետ աշխատանքի վերաբերյալ նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերում, կարողությունների զարգացում 2022 թվականի ընթացքում Երևան քաղաքի վարչական շրջանների շուրջ 100 աշխատակիցների վերապատրաստում Երևան քաղաքի բյուջե /շուրջ 1,500.0 հազ դրամ/, Օրենքով չարգելված այլ միջոցներ
140. Մանկալքության կանխարգելման նպատակով ծրագրի իրականացում /կացարանի տրամադրման կազմակերպում, կացարանի վարձավճարի, կոմունալ վճարների փոխհատուցում 3 ամսյա կտրվածքով, աշխատանքի տեղավորման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և հմտությունների նպատակով վերապատրաստման կազմակերպում, երեխաների տարիքային խմբակներում ներգրավվածության, մանկապարտեզ/դպրոց հաճախման կազմակերպում/ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն ԿԴԻՀ երեխաների` ընտանիքից առանձնացման ռիսկի կանխարգելում կամ նպաստում վերամիավորմանը, երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն աջակցում 2022 թվականի ընթացքում Մինչև 5 դեպք Երևան քաղաքի բյուջե /շուրջ 2,000.0 հազ դրամ/, Օրենքով չարգելված այլ միջոցներ
141. Կարիքների գնահատման արդյունքում բազմազավակ, երիտասարդ և այլ խմբերին պատկանող ընտանիքներին աջակցության տրամադրում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն Բազմազավակ, երիտասարդ և այլ խմբերին պատկանող ընտանիքներում գտնվող ԿԴԻՀ երեխաների կարիքների բավարարմանն, երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն աջակցում 2022 թվականի ընթացքում Շուրջ 100 ընտանիք Երևան քաղաքի բյուջե /շուրջ 20,000.0 հազ դրամ/, Օրենքով չարգելված այլ միջոցներ
142. Երևանի ավագանու 24.06.2020 թ. հ. 258-Ա որոշման ընդունմամբ սկիզբ է դրվել Երևան համայնքի երեխայի և սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումների, որն իրենից ենթադրում է հետագա բարեփոխումներ նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում: 1.Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն 2.Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան բաժիններ Երևան համայնքում երեխայի և սոցիալական պաշտպանության նոր համակարգի ձևավորում, երեխաների պաշտպանության առավել արդյունավետ իրականացում: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում իրականացված կառուցվածքային փոփոխության արդյունքում 2020թ.-ին ձևավորվել է երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը, որն ունի երկու բաժին` սոցիալական պաշտպանության և երեխաների պաշտպանության: Բաժիններում ներդրվել է սոցիալական աշխատողի, հոգեբանի և իրավաբանի հաստիքներ: Նոր կանոնադրությամբ երեխաների պաշտպանության բաժինն իրականացնում է իրավական ակտերով նախատեսված գործառույթները, ինչպես նաև իրականացնելու է վարչական շրջանների համապատասխան բաժինների սուպերվիզիան: Վարչական շրջաններում համապատասխան բաժիններում, մասնավորապես` սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժիններում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվում է ստեղծել երեխաների և սոցիալական պաշտպանության, առողջապահության բաժին, որտեղ ևս ներդրվելու է սոցիալական աշխատողի, հոգեբանի հաստիք: Վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության մարմիններում պարտադիր ընդգրկվելու է հոգեբան և սոցիալական աշխատող: Վերջինս կիրականացնի հանձնաժողովի քարտուղարին վերապահված գործառույթը: Նախատեսված բարեփոխումներն ուղղված են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի դերակատարների ձևավորմանը, նրանց կարողությունների և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև մեխանիզմների հզորացմանը: Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կողմից վերհանվել և գույքագրվել են ոլորտի խնդիրները և լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար ներկայացվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` համատեղ լուծումներ տալու նպատակով: Բաժինն ընդգրկված է ոլորտում առկա իրավական խնդիրների, բարեփոխումների ուղղությամբ աշխատանքներ իրականացնող աշխատանքային խմբերում: 2022 թվականի ընթացքում Շուրջ 60 սոցիալական աշխատողների հաստիքների ներդրում վարչական շրջաններում ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
143. Երեխաների նկատմամբ բռնության ձևերի, դրսևորումների, նույնականացման և արձագանքման վերաբերյալ իրազեկման դասընթացների կազմակերպում կրթական հաստատությունների ներկայացուցիչների համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների և մանկապարտեզների ներկայացուցիչների` երեխաների նկատմամբ բռնության ձևերին, դրսևորումներին, նույնականացման և արձագանքման մեխանիզմներին ծանոթացում 2022 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանի ենթակայության 153 դպրոցներում և 161 մանկապարտեզներում կնույնականացվեն բռնության դրսևորումները, կկիրառվեն արձագանքման մեխանիզմները ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
144. Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում պարտադիր կրթությունից դուրս մնացած դպրոցահասակ երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի գործարկման արդյունքների վերաբերյալ քննարկման կազմակերպում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն կրթական հաստատություններին վերապահված գործառույթներին առնչվող խնդիրների վերհանում 2022 թվականի ընթացքում Քննարկման արդյունքում կարձանագրվեն, կամփոփվեն և կրթության կառավարման լիազոր մարմին կներկայացվեն կրթական հաստատությունների ներկայացուցիչների կողմից ներկայացված խնդիրները Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
145. Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված մշակութային միջոցառման իրականացում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչություն Մշակութային միջոցառման իրականացման միջոցով` երեխաների իրավունքների պաշտպանության գաղափարների և արժեքների հանրահռչակում 2022 թվականի հունիսի 1 2000 մասնակից Երևան քաղաքի բյուջե Օրենքով չարգելված այլ միջոցներ
146. Երևանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատություններում պատերազմական գործողությունների արդյունքում տուժած ընտանիքների երեխաների համար ուսուցման կազմակերպում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչություն Արտադպրոցական դաստիարակության շարունակականության ապահովում, համայնքային սոցիալ-մշակութային կյանքի ինտեգրում 2022 թվականի ընթացքում 30 մասնակից Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
147. Երևանի ենթակայության մշակութային կազմակերպություններում թեմատիկ միջոցառումների իրականացում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչություն Երեխաների իրավունքների պաշտպանության գաղափարների և արժեքների հանրահռչակում 2022 թվականի ընթացքում 1000 մասնակից Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
148. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների (այդ թվում` հաշմանդամություն ունեցող) համար մշակութային արժեքներին հաղորդակցվելու, մշակութային ժամանցի կազմակերպմանն ուղղված միջոցառումների իրականացում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչություն Թատրոններ, թանգարաններ, այլ մշակութային կազմակերպություններ այցելելու հնարավորության ընձեռնման միջոցով համայնքային սոցիալմշակութային կյանքին ինտեգրում 2022 թվականի ընթացքում 500 մասնակից Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2021
N 1627-Լ
Որոշում