Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆ ...

 

17.10.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2021 թվականի N 1652-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) որոշման N 31 հավելվածում`

ա. հարցաշարի 1-ին կետի 5-րդ սյունակում «25» թիվը փոխարինել «20» թվով,

բ. հարցաշարը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.

 

«6. Արդյո՞ք հեղուկացված ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա տեղադրված է տեղեկատվություն վառելիքի անվանման, նպատակային նշանակության վերաբերյալ (կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք): «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 17.1-ին մաս տեսազննում 5.0»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. հոկտեմբերի 7
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 7-ի
N 1652-Ն որոշման

 

«Հավելված N 5
ՀՀ կառավարության
2019 թվականի հունիսի 6-ի
N 730-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

Ստուգաթերթ

 

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ՏԳՏԴ-ի C26, C33, D35, M 71, G 46, G 47, Q 86, E 36 ծածկագրեր)

 

_____________________________________
(տեսչական մարմնի անվանումը)

□□□□                                       ________________

Անձնական կոդ                           (պաշտոնը)

□□□□                                      ________________

Անձնական կոդ                          (պաշտոնը)

□□□□                                       ________________

Անձնական կոդ                         (պաշտոնը)

Ստուգման սկիզբը (ամսաթիվ)___________ 20 թ.

________________________________________

տնտեսավարող սուբյեկտի անվանումը
(անունը, ազգանունը)

______________________

(պետռեգիստրի համար)

________________________________________

տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը
(բնակության վայրը)

________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ
լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը)

Ստուգման հրամանի ամսաթիվը ____ _________20 թ.

                             ______________ 20 թ.


______________  ___________________

(գտնվելու վայրը) (հեռախոսահամարը)

__________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)

__________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)

__________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)

ավարտը _____________ 20 թ.

□□□□□□□□
(ՀՎՀՀ)

__________________________

__________________________

__________________________

(տնտեսավարող սուբյեկտի
գործունեության ոլորտը)

__________________
(հեռախոսահամարը)

__________________
(հեռախոսահամարը)

համարը _________

 

Ստուգման նպատակը/ընդգրկված հարցերի համարներ

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

 

ՀԱՐՑԱՇԱՐ
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

NN ը/կ Հարցը Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը Ստուգման անցկացման մեթոդը Կշիռը Մեկնաբա- նություններ Պատասխան
այո ոչ չ/պ
1 2 3 4 5 6 7 8 9
1. Արդյո՞ք օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա իրացվող և (կամ) շահագործվող չափման միջոցի տեսակը հաստատված է, այդ չափման միջոցը ստուգաչափված է: «Չափումների միասնականության ապահովման մասին» (ՀՕ-22-Ն 08.02.2012 թ.) ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք), 13-րդ հոդված, 15-րդ հոդվածի 1-ին մաս, 16-րդ հոդվածի 1-ին մաս, 19-րդ հոդված, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ, 21-րդ հոդվածի 2-րդ մաս և ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N 113-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելված փաստաթղթային, տեսազննում 20.0
2. Արդյո՞ք օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա իրացվող և (կամ) շահագործվող տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցը համապատասխանում է չափագիտական կանոններին և նորմերին: Օրենքի 13-րդ հոդված, 19-րդ հոդված, 21-րդ հոդվածի 2-րդ մաս աշխատանքային չափանմուշի կիրառում, չափման միջոցի փորձաքննություն 10.0
3. Արդյո՞ք ստուգաչափման դրոշմը վնասված չէ: Օրենքի 16-րդ հոդված, 9-րդ մաս տեսազննում 10.0
4. Արդյո՞ք տրված կարգադրագրի պահանջները սահմանված ժամկետում պահպանվել են և (կամ) առանց տեսչական մարմնի գրավոր համաձայնեցման չափագիտական վերահսկողություն իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը (դրոշմը) վնասված կամ հանված չէ: Օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մաս փաստաթղթային, տեսազննում, չափման միջոցի փորձաքննություն 10.0

 

1 «Այո» - այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է v
2 «Ոչ» - ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում v
3 «Չ/պ» - չի պահանջվում, չի վերաբերում v

 

Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա`

1. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N 113-Ն որոշում:

 

Ստուգաթերթը լրացրին`

 

տեսչական մարմնի ծառայող

տեսչական մարմնի ծառայող
________________
(ստորագրությունը)
________________
(ստորագրությունը)
 ________________
(ստորագրությունը)
________________________
(անունը, ազգանունը)
________________________
(անունը, ազգանունը)
________________________
(անունը, ազգանունը)
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ________________
(ստորագրությունը)
________________________
(անունը, ազգանունը)

 

_____ ________________ 201  թ. »:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.10.2021
N 1652-Ն
Որոշում