Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐ ...

 

26.10.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-86-Ն-23
2021 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ ՆՀ-240-Ա հրամանագիրը, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 26-ի թիվ ԲԴԽ-53-Ո-133, սեպտեմբերի 9-ի թիվ ԲԴԽ-70-Ո-170, հոկտեմբերի 4-ի թիվ ԲԴԽ-56-Ո-Կ-19, հոկտեմբերի 11-ի թիվ ԲԴԽ-29-Ո-Կ-09 որոշումները` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման հավելվածի 1-ի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ և 33-րդ կետերում «Աջափնյակ» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «-1» թիվը,

2) Որոշման հավելվածի 1-ի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 10-րդ կետի «Դատավոր» սյունակի «Դանիելյան Արմեն Արամի» բառերը փոխարինել «Փիլոսյան Աննա Ալեքսանդրի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակը «Քաղաքացիական» բառից հետո լրացնել «/Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր/» բառերով,

3) Որոշման հավելվածի 1-ի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ, 40-րդ, 41-րդ և 42-րդ կետերում «Աջափնյակ» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «-2» թիվը,

4) Որոշման հավելվածի 1-ի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 36-րդ կետի «Դատավոր» սյունակի «Փիլոսյան Աննա Ալեքսանդրի» և «Մասնագիտացում» սյունակի «/Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր/» բառերը հանել,

5) Որոշման հավելվածի 1-ի 4-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Սիսակյան Արիստակես Վարդանի» բառերը հանել,

6) Որոշման հավելվածի 1-ի 9-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Սահակյան Նանե Գառնիկի» բառերով,

7) Որոշման հավելվածի 1-ի 10-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Մելքոնյան Ռաֆիկ Գերասիմի» բառերը,

8) Որոշման հավելված 3-ի աղյուսակի 6-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Խանդանյան Գագիկ» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահի
պաշտոնակատար

Գ. Ջհանգիրյան


2021թ. հոկտեմբերի 21
Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (court.am)` 21 հոկտեմբերի 2021 թվական:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
21.10.2021
N ԲԴԽ-86-Ն-23
Որոշում