Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

16.10.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

14 հոկտեմբերի 2021 թվականի N 1699-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և`

1) «Ճաննախագիծ» ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի մարտի 29-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԽԾՁԲ2021/2Ն-1 պայմանագրում` պայմանագրի չափաբաժին 2-ով նախատեսված տրանսպորտային օբյեկտների ցանկից հանելով Տ-7-9, Կրասար (Տ-7-6) Մեծ Սեպասար-/Հ-66/ մարզային նշանակության ավտոճանապարհի կամրջի նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունը.

2) «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերության հետ 2021 թվականի ապրիլի 14-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ԳՀԾՁԲ-2021/3Փ պայմանագրերում` պայմանագրի չափաբաժին 1-ով նախատեսված տրանսպորտային օբյեկտների ցանկից հանելով Տ-7-9, Կրասար (Տ-7-6) Մեծ Սեպասար /Հ-66/ մարզային նշանակության ավտոճանապարհի կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունը:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված փոփոխությունները կատարվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում` համաձայնագրերի կնքման միջոցով և «Ճաննախագիծ» ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մինչև սույն կետում նշված համաձայնագրի կնքման օրը թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԽԾՁԲ-2021/2Ն-1 պայմանագրի չափաբաժին 2-ով նախատեսված ծառայությունները պատվիրատուին հանձնելու դեպքում «Ճաննախագիծ» ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ չի կիրառվի թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԽԾՁԲ-2021/2Ն-1 պայմանագրի 5.3-րդ կետով սահմանված տույժը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. հոկտեմբերի 14
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 14-ի
N 1699-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ընդամենը այդ թվում`
ծրագիրը միջոցառումը կառուցման աշխատանքներ վերակառուցման, վերանորոգման և վերականգնման աշխատանքներ նախագծահե- տազոտական, գեոդեզիա- քարտեզագրա­կան աշխա­տանքներ ոչ ֆինան­սական այլ ակտիվների ձեռքբերում
ԸՆԴԱՄԵՆԸ 0.0 0.0 1,643.9 (1,643.9) 0.0
այդ թվում`
- ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 0.0 0.0 1,643.9 (1,643.9) 0.0
այդ թվում`
1049 21002 Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում 1,643.9 - 1,643.9 - -
1049 21002 Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում (1,643.9) - - (1,643.9) -
այդ թվում`
Տ-7-9, Կրասար (Տ-7-6) - Մեծ Սեպասար - /Հ-66/ մարզային նշանակության ավտոճանապարհի կամրջի հիմնանորոգում (1,643.9) - - (1,643.9) -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 14-ի
N 1699-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ -
այդ թվում`
04 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ -
այդ թվում`
05 Տրանսպորտ -
այդ թվում`
01 Ճանապարհային տրանսպորտ -
այդ թվում`
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՈՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ -
այդ թվում`
1049 Ճանապարհային ցանցի բարելավում -
այդ թվում`
21002 Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում -
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀկառավարություն 1,643.9
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 1,643.9
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ 1,643.9
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ 1,643.9
ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1,643.9
- Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում 1,643.9
ՀՀտարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (1,643.9)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (1,643.9)
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (1,643.9)
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ (1,643.9)
ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ (1,643.9)
- Նախագծահետազոտական ծախսեր (1,643.9)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 14-ի
N 1699-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ -
այդ թվում`
- ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ -
այդ թվում`
1049 21002 Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում -
այդ թվում ըստ կատարողների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն (1,643.9)
այդ թվում ըստ ուղղությունների
Տ-7-9, Կրասար (Տ-7-6) - Մեծ Սեպասար - /Հ-66/ մարզային նշանակության ավտոճանապարհի կամրջի հիմնանորոգում (1,643.9)
Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում 1,643.9
այդ թվում ըստ կատարողների
ՀՀ կառավարություն 1,643.9

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 14-ի
N 1699-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.1.8 ԵՎ 9.1.58 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Աղյուսակ 9.1.8

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1049 Ճանապարհային ցանցի բարելավում

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը 1049 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը 21002 տարի
Միջոցառման անվանումը Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում
Նկարագրությունը Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող կամուրջների հիմնանորոգում
Միջոցառման տեսակը` Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (1,643.9)

 

Աղյուսակ 9.1.58

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1049 Ճանապարհային ցանցի բարելավում

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը 1049 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 21002 տարի
Միջոցառման անվանումը Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում
Նկարագրությունը Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող կամուրջների հիմնանորոգում
Միջոցառման տեսակը Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 1,643.9

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 14-ի
N 1699-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերով)
քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (1,643.9)
Բաժին N 04 Խումբ N 05 Դաս N 01 Ճանապարհային տրանսպորտ (1,643.9)
1049 21002 Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում (1,643.9)
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (1,643.9)
71241200/506 Նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայություններ ՀԲՄ դրամ (1,499.7)
50531140/507 փորձաքննության ծառայություններ ԳՀ դրամ (144.2)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.10.2021
N 1699-Ն
Որոշում