Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐ ...

 

13.11.2021 -

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-96-Ն-26
2021թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի հունիսի 18-ի թիվ ՆՀ-126-Ա, սեպտեմբերի 25-ի թիվ ՆՀ-296-Ա և հոկտեմբերի 8-ի թիվ ՆՀ-313-Ա հրամանագրերը, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշումը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

i

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման հավելված 1-ի 5-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Վեդի» բառը փոխարինել «Եղեգնաձոր» բառով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Բեգլարյան Նարեկ Գագիկի» բառերով,

2) Որոշման հավելվածի 1-ի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Բեգլարյան Նարեկ Գագիկի» բառերը,

3) Որոշման հավելված 1-ի 10-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Դիլիջան» բառը փոխարինել «Իջևան» բառով,

4) Որոշման հավելված 1-ի 10-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Իջևան» բառը փոխարինել «Դիլիջան» բառով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Դալլաքյան Նանա Կոնստանդինի» բառերով,

5) Որոշման հավելված 1-ի 12-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Հովհաննիսյան Աշոտ Արթուրի» բառերով,

6) Որոշման հավելված 3-ի աղյուսակի 10-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «/ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործեր/» բառերը հանել,

7) Որոշման հավելված 3-ի աղյուսակի 19-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քաղաքացիական» բառից հետո լրացնել «/ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործեր/» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահի
պաշտոնակատար

Գ. Ջհանգիրյան


2021թ. նոյեմբերի 11
Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (court.am)` 11 նոյեմբերի 2021 թվական:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
11.11.2021
N ԲԴԽ-96-Ն-26
Որոշում