01.04.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
9 նոյեմբերի 2021 թվականի թիվ 162-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հավաքագրել տեղեկատվություն Ն51 և Ն52 հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման վերաբերյալ,
i
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը,
i
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդըորոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ` Կանոնակարգ 3) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
i
1) Կանոնակարգ 3-ի 2-րդ կետի աղյուսակի 3-րդ տողում «Ն42» բառից հետո լրացնել «, Ն51, Ն52» բառերը:
i
2) Կանոնակարգ 3-ի 3-րդ կետի 4-րդ պարբերության մեջ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման»» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի հունիսի 16-ի թիվ 2-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մարտի 30-ի թիվ 39-Ն համատեղ որոշմամբ սահմանված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման»» բառերով:
i
3) Կանոնակարգ 3-ի 6-րդ կետում`
ա. առաջին պարբերությունում «20» թիվը փոխարինել «21» թվով,
բ. 3-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.
««Նախորդ երկու եռամսյակների միջին» սյունակը լրացվում է ըստ Հայաստանի Հանրապետության դրամի և արտարժույթի` հաշվետու եռամսյակին նախորդող երկու եռամսյակի ընթացքում բանկի կողմից տրամադրված անշարժ գույքով ապահովված համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժութային վարկերի և փոխառությունների (այսուհետ` վարկ) պայմանագրային մայր գումարների հանրագումարների միջինը, որը հաշվարկվում է` հաշվետու եռամսյակին նախորդող երկու եռամսյակներից յուրաքանչյուրի ընթացքում տրամադրված անշարժ գույքով ապահովված վարկերի պայմանագրային մայր գումարների հանրագումարը հարաբերելով երկուսի:
«Եռամսյակի ընթացքում փաստացի տրամադրված և Ն51, Ն52 նորմատիվներին չբավարարող վարկեր» սյունակում լրացվում են ըստ Հայաստանի Հանրապետության դրամի և արտարժույթի` հաշվետու եռամսյակի ընթացքում համապատասխանաբար ՀՀ դրամով և արտարժույթով տրամադրված և անշարժ գույքով ապահովված և Ն51 և Ն52 նորմատիվներին չբավարարող վարկերի պայմանագրային մայր գումարները: Եթե ՀՀ դրամով տրամադրված անշարժ գույքով ապահովված վարկի դեպքում հաշվարկվում է Ն52 նորմատիվը, ապա հաշվետու եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրված և Ն52 նորմատիվին չբավարարող անշարժ գույքով ապահովված վարկի ծավալը լրացվում է «Արտարժույթ» տողում:
«Փաստացի շեղում» սյունակում լրացվում է` «Եռամսյակի ընթացքում փաստացի տրամադրված և Ն51, Ն52 նորմատիվներին չբավարարող վարկեր» և «Նախորդ երկու եռամսյակների միջին» սյունակներում լրացված գումարների հարաբերակցությունը` տոկոսային արտահայտությամբ:
«Թույլատրելի շեղում» սյունակը լրացվում է ըստ Հայաստանի Հանրապետության դրամի և արտարժույթի` համաձայն Կանոնակարգ 2-ի համապատասխանաբար 63-րդ և 66-րդ կետերի:
«Նախորդ երկու եռամսյակների միջին» և «Եռամսյակի ընթացքում փաստացի տրամադրված և Ն51, Ն52 նորմատիվներին չբավարարող վարկեր» սյունակներում ցուցանիշները լրացվում են հազար դրամներով:»,
գ. վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանադակությամբ նոր պարբերություններ.
«21-րդ էջում ներկայացվում են Ն51 և Ն52 նորմատիվների հաշվարկման համար անհրաժեշտ տարրերը` եռամսյակային պարբերականությամբ:
«Նոր տրամադրվող վարկի տեսակ» սյունակում լրացվում է`
1) «Ձեռքբերման վարկ» տարբերակը, եթե հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվել է անշարժ գույքով ապահովված վարկ` անշարժ գույքի (ներառյալ` անշարժ գույքի գնման իրավունքի) ձեռքբերման նպատակով,
2) «Կառուցման/վերակառուցման վարկ» տարբերակը, եթե հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվել է անշարժ գույքով ապահովված վարկ` անշարժ գույքի կառուցման/վերակառուցման նպատակով,
3) «Վերանորոգման վարկ» տարբերակը, եթե հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվել է անշարժ գույքով ապահովված վարկ` անշարժ գույքի վերանորոգման նպատակով,
4) «Անշարժ գույքով ապահովված այլ վարկ» տարբերակը, եթե ֆիզիկական անձ հաճախորդին հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է անշարժ գույքով ապահովված վարկ, որն ուղղված չէ անշարժ գույքի ձեռքբերմանը, կառուցմանը, վերակառուցմանը կամ վերանորոգմանը:
«Նոր տրամադրվող վարկի արժույթ» սյունակում լրացվում է անշարժ գույքով ապահովված նոր տրամադրվող վարկի արժույթը` համաձայն ISO (ԻՍՕ) 4217 կոդերի:
«Նորմատիվի տեսակ» սյունակում լրացվում է`
1) «Ն51» տարբերակը` Կանոնակարգ 2-ի 62-րդ կետով սահմանված դեպքում,
2) «Ն52» տարբերակը` Կանոնակարգ 2-ի 64-րդ և 65-րդ կետերով սահմանված դեպքերում:
«Պահանջի և գրավի արժեքի հարաբերակցություն» սյունակը լրացվում է ըստ հետևյալ տարբերակների`
1) «[0-10%]»,
2) «(10-20%]»,
3) «(20-30%]»,
4) «(30-40%]»,
5) «(40-50%]»,
6) «(50-60%]»,
7) «(60-65%]»,
8) «(65-70%]»,
9) «(70%-75%]»,
10) «(75%-80%]»,
11) «(80%-90%]»,
12) «(90%-95%]»,
13) «(95%-100%]»,
14) «(100%-120%]»,
15) «(120%-150%]»,
16) «>150%»:
Ն51 կամ Ն52 նորմատիվների հաշվարկն իրականացվում է` հիմք ընդունելով Կանոնակարգ 2-ով համապատասխանաբար Ն51 կամ Ն52 նորմատիվի հաշվարկման համար սահմանված դրույթները:
«Նոր տրամադրվող վարկի մայր գումար» սյունակում լրացվում է անշարժ գույքով ապահովված նոր տրամադրվող վարկի (վարկերի) մայր գումարը: Արտարժութային վարկերը արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Ն51 կամ Ն52 նորմատիվի հաշվարկման դրությամբ հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքը:
Այն դեպքում, երբ անշարժ գույքով ապահովված վարկը տրամադրվում է մեկից ավելի փուլով, ապա լրացվում է անշարժ գույքով ապահովված վարկի բոլոր փուլերում տրամադրվող պայմանագրային մայր գումարների հանրագումարը: Այն դեպքում, երբ բանկը չի կարող գնահատել վարկի բոլոր փուլերում տրամադրվող պայմանագրային մայր գումարների հանրագումարը, ապա յուրաքանչյուր փուլում տրամադրված վարկի պայմանագրային մայր գումարը լրացվում է տվյալ հաշվետու եռամսյակի համար նախատեսված հաշվետվությունում:
Այն դեպքում, երբ նոր տրամադրվող անշարժ գույքով ապահովված վարկի դեպքում «Նոր տրամադրվող վարկի տեսակ», «Նոր տրամադրվող վարկի արժույթ», «Նորմատիվի տեսակ» և«Պահանջի և գրավի արժեք հարաբերակցություն» սյունակները համընկնում են, ապա «Նոր տրամադրվող վարկի մայր գումար» սյունակում լրացվում է վարկերի` սյունակում պահանջվող մայր գումարների հանրագումարը:
«Քանակ» սյունակում լրացվում է այն վարկերի ընդհանուր քանակը, որոնց դեպքում «Նոր տրամադրվող վարկի տեսակ», «Նոր տրամադրվող վարկի արժույթ», «Նորմատիվի տեսակ» և«Պահանջի և գրավի արժեք հարաբերակցություն» սյունակները համընկնում են:»:
i
4) Կանոնակարգ 3-ի 9-րդ կետի Աղյուսակ 19-ում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1999 թվականի հունիսի 4-ի թիվ 214 հրամանով համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին»» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի հունիսի 16-ի թիվ 2-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մարտի 30-ի թիվ 39-Ն համատեղ որոշմամբ սահմանված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին»» բառերով:
i
5) Կանոնակարգ 3-ի 18-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի հունիսի 16-ի թիվ 2-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մարտի 30-ի թիվ 39-Ն համատեղ որոշմամբ սահմանված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»» բառերով:
i
6) Կանոնակարգ 3-ի ձև թիվ 3 հաշվետվությունը.
ա. 1-ին էջի վերջից լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր աղյուսակով.
Ն51 և Ն52 նորմատիվներ |
Արժույթ |
Նախորդ երկու եռամսյակների միջին |
Եռամսյակի ընթացքում փաստացի տրամադրված և Ն51, Ն52 նորմատիվներին չբավարարող վարկեր |
Փաստացի շեղում |
Թույլատրելի շեղում |
ՀՀ դրամ |
|
|
|
|
Արտարժույթ |
|
|
|
|
բ. լրացնել նոր 21-րդ էջով` համաձայն սույն որոշման հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022թ. ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ն. Երիցյան |
2021 թ. նոյեմբերի 15 Երևան
| |
«Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2021 թվականի նոյեմբերի 9-ի
թիվ 162-Ն որոշմամբ
Ն51 և Ն52 նորմատիվների հաշվարկի մեջ ընդգրկվող ցուցանիշների վերաբերյալ
Բանկի անվանումը ___________
Ամսաթիվ ________թ.
Հ/հ |
Նոր տրամադրվող վարկի տեսակ |
Նոր տրամադրվող վարկի արժույթ |
Նորմատիվի տեսակ |
Պահանջի և գրավի արժեքի հարաբերակցու-թյուն |
Նոր տրամադրվող վարկի մայր գումար |
Քանակ |
1 |
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
8 |
|
|
|
|
|
|
9 |
|
|
|
|
|
|
10 |
|
|
|
|
|
|
11 |
|
|
|
|
|
|
12 |
|
|
|
|
|
|
13 |
|
|
|
|
|
|
14 |
|
|
|
|
|
|
15 |
|
|
|
|
|
|
16 |
|
|
|
|
|
|
17 |
|
|
|
|
|
|
18 |
|
|
|
|
|
|
19 |
|
|
|
|
|
|
20 |
|
|
|
|
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 25 նոյեմբերի 2021 թվական: