Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ...

 

01.04.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

9 նոյեմբերի 2021 թվականի թիվ 163-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հավաքագրել տեղեկատվություն Ն51 և Ն52 հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման վերաբերյալ,

i

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի ««Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում (այսուհետ` Կանոնակարգ 15) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 15-ի 4-րդ կետի 4-րդ պարբերության մեջ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման»» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի հունիսի 16-ի թիվ 2-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մարտի 30-ի թիվ 39-Ն համատեղ որոշմամբ սահմանված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման»» բառերով:

2) Կանոնակարգ 15-ի 7-րդ կետում.

ա. առաջին պարբերության մեջ «6» թվերը փոխարինել «7» թվով,

բ. 4-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

««Նախորդ երկու եռամսյակների միջին» սյունակը լրացվում է ըստ Հայաստանի Հանրապետության դրամի և արտարժույթի` հաշվետու եռամսյակին նախորդող երկու եռամսյակի ընթացքում վարկային կազմակերպության կողմից տրամադրված անշարժ գույքով ապահովված համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժութային վարկերի և փոխառությունների (այսուհետ` վարկ) պայմանագրային մայր գումարների հանրագումարների միջինը, որը հաշվարկվում է` հաշվետու եռամսյակին նախորդող երկու եռամսյակներից յուրաքանչյուրի ընթացքում տրամադրված անշարժ գույքով ապահովված վարկերի պայմանագրային մայր գումարների հանրագումարը հարաբերելով երկուսի:

«Եռամսյակի ընթացքում փաստացի տրամադրված և Ն51, Ն52 նորմատիվներին չբավարարող վարկեր» սյունակում լրացվում են ըստ Հայաստանի Հանրապետության դրամի և արտարժույթի` հաշվետու եռամսյակի ընթացքում համապատասխանաբար ՀՀ դրամով և արտարժույթով տրամադրված և անշարժ գույքով ապահովված և Ն51 և Ն52 նորմատիվներին չբավարարող վարկերի պայմանագրային մայր գումարները: Եթե ՀՀ դրամով տրամադրված անշարժ գույքով ապահովված վարկի դեպքում հաշվարկվում է Ն52 նորմատիվը, ապա հաշվետու եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրված և Ն52 նորմատիվին չբավարարող անշարժ գույքով ապահովված վարկի ծավալը լրացվում է «Արտարժույթ» տողում:

«Փաստացի շեղում» սյունակում լրացվում է` «Եռամսյակի ընթացքում փաստացի տրամադրված և Ն51, Ն52 նորմատիվներին չբավարարող վարկեր» և «Նախորդ երկու եռամսյակների միջին» սյունակներում լրացված գումարների հարաբերակցությունը` տոկոսային արտահայտությամբ:

«Թույլատրելի շեղում» սյունակը լրացվում է ըստ ՀՀ դրամի և արտարժույթի` համաձայն Կանոնակարգ 14-ի համապատասխանաբար 47-րդ և 50-րդ կետերի:

«Նախորդ երկու եռամսյակների միջին» և «Եռամսյակի ընթացքում փաստացի տրամադրվածև Ն51, Ն52 նորմատիվներին չբավարարող վարկեր» սյունակներում ցուցանիշները լրացվում են հազար դրամներով:»,

գ. վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանադակությամբ նոր պարբերություններով.

«21-րդ էջում ներկայացվում են Ն51 և Ն52 նորմատիվների հաշվարկման համար անհրաժեշտ տարրերը` եռամսյակային պարբերականությամբ:

«Նոր տրամադրվող վարկի տեսակ» սյունակում լրացվում է`

1) «Ձեռքբերման վարկ» տարբերակը, եթե հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվել է անշարժ գույքով ապահովված վարկ` անշարժ գույքի (ներառյալ` անշարժ գույքի գնման իրավունքի) ձեռքբերման նպատակով,

2) «Կառուցման/վերակառուցման վարկ» տարբերակը, եթե հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվել է անշարժ գույքով ապահովված վարկ` անշարժ գույքի կառուցման/վերակառուցման նպատակով,

3) «Վերանորոգման վարկ» տարբերակը, եթե հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվել է անշարժ գույքով ապահովված վարկ` անշարժ գույքի վերանորոգման նպատակով,

4) «Անշարժ գույքով ապահովված այլ վարկ» տարբերակը, եթե ֆիզիկական անձ հաճախորդին հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է անշարժ գույքով ապահովված վարկ, որն ուղղված չէ անշարժ գույքի ձեռքբերմանը, կառուցմանը, վերակառուցմանը կամ վերանորոգմանը:

«Նոր տրամադրվող վարկի արժույթ» սյունակում լրացվում է անշարժ գույքով ապահովված նոր տրամադրվող վարկի արժույթը` համաձայն ISO (ԻՍՕ) 4217 կոդերի:

«Նորմատիվի տեսակ» սյունակում լրացվում է`

1) «Ն51» տարբերակը` Կանոնակարգ 14-ի 45-րդ կետով սահմանված դեպքում,

2) «Ն52» տարբերակը` Կանոնակարգ 14-ի 47-րդ և 48-րդ կետերով սահմանված դեպքերում:

«Պահանջի և գրավի արժեքի հարաբերակցություն» սյունակը լրացվում է ըստ հետևյալ տարբերակների`

1) «[0-10%]»,

2) «(10-20%]»,

3) «(20-30%]»,

4) «(30-40%]»,

5) «(40-50%]»,

6) «(50-60%]»,

7) «(60-65%]»,

8) «(65-70%]»,

9) «(70%-75%]»,

10) «(75%-80%]»,

11) «(80%-90%]»,

12) «(90%-95%]»,

13) «(95%-100%]»,

14) «(100%-120%]»,

15) «(120%-150%]»,

16) «>150%»:

Ն51 կամ Ն52 նորմատիվների հաշվարկն իրականացվում է` հիմք ընդունելով Կանոնակարգ 14-ով համապատասխանաբար Ն51 կամ Ն52 նորմատիվի հաշվարկման համար սահմանված դրույթները:

«Նոր տրամադրվող վարկի մայր գումար» սյունակում լրացվում է անշարժ գույքով ապահովված նոր տրամադրվող վարկի (վարկերի) մայր գումարը: Արտարժութային վարկերը արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Ն51 կամ Ն52 նորմատիվի հաշվարկման դրությամբ հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքը:

Այն դեպքում, երբ անշարժ գույքով ապահովված վարկը տրամադրվում է մեկից ավելի փուլով, ապա լրացվում է անշարժ գույքով ապահովված վարկի բոլոր փուլերում տրամադրվող պայմանագրային մայր գումարների հանրագումարը: Այն դեպքում, երբ վարկային կազմակերպությունը չի կարող գնահատել վարկի բոլոր փուլերում տրամադրվող պայմանագրային մայր գումարների հանրագումարը, ապա յուրաքանչյուր փուլում տրամադրված վարկի պայմանագրային մայր գումարը լրացվում է տվյալ հաշվետու եռամսյակի համար նախատեսված հաշվետվությունում:

Այն դեպքում, երբ նոր տրամադրվող անշարժ գույքով ապահովված վարկի դեպքում «Նոր տրամադրվող վարկի տեսակ», «Նոր տրամադրվող վարկի արժույթ», «Նորմատիվի տեսակ» և«Պահանջի և գրավի արժեք հարաբերակցություն» սյունակները համընկնում են, ապա «Նոր տրամադրվող վարկի մայր գումար» սյունակում լրացվում է վարկերի` սյունակում պահանջվող մայր գումարների հանրագումարը:

«Քանակ» սյունակում լրացվում է այն վարկերի ընդհանուր քանակը, որոնց դեպքում «Նոր տրամադրվող վարկի տեսակ», «Նոր տրամադրվող վարկի արժույթ», «Նորմատիվի տեսակ» և«Պահանջի և գրավի արժեք հարաբերակցություն» սյունակները համընկնում են:»:

3) Կանոնակարգ 15-ի 10-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին» (այսուհետ ակտիվների դասակարգման կարգ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի հունիսի 16-ի թիվ 2-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մարտի 30-ի թիվ 39-Ն համատեղ որոշմամբ սահմանված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին» (այսուհետ` ակտիվների դասակարգման կարգ)» բառերով:

4) Կանոնակարգ 15-ի ձև թիվ 3 հաշվետվությունը.

ա. 1-ին էջի վերջից լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր աղյուսակով.

 

Ն51 և Ն52 նորմատիվներ
Արժույթ Նախորդ երկու եռամսյակների միջին Եռամսյակի ընթացքում փաստացի տրամադրված և Ն51, Ն52 նորմատիվներին չբավարարող վարկեր Փաստացի շեղում Թույլատրելի շեղում
ՀՀ դրամ        
Արտարժույթ        

 

բ. լրացնել նոր 7-րդ էջով` համաձայն սույն որոշման հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022թ. ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ

 Ն. Երիցյան


2021 թ. նոյեմբերի 15
Երևան

 

«Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2021 թվականի նոյեմբերի 9-ի
թիվ 163-Ն որոշմամբ

 

Ն51 և Ն52 նորմատիվների հաշվարկի մեջ ընդգրկվող ցուցանիշների վերաբերյալ

 

Վարկային կազմակերպության անվանումը ______________

Ամսաթիվ _________ թ.

 

Հ/հ Նոր տրամադրվող վարկի տեսակ Նոր տրամադրվող վարկի արժույթ Նորմատիվի տեսակ Պահանջի և գրավի արժեքի հարաբերակցություն Նոր տրամադրվող վարկի մայր գումար Քանակ
1            
2            
3            
4            
5            
6            
7            
8            
9            
10            
11            
12            
13            
14            
15            
16            
17            
18            
19            
20            

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
09.11.2021
N 163-Ն
Որոշում