Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

27.11.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

25 նոյեմբերի 2021 թվականի N 1946-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 4 աղյուսակում կատարել փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Սույն որոշմամբ նախատեսված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում բացահայտված խնդիրների օպերատիվ արձագանքման նպատակով հատկացված միջոցների օգտագործումն իրականացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունվարի 15-ի N 23-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի դրական եզրակացության առկայության պարագայում:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման աջակցությունն իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա` մեկ անձից գնում կատարելու ձևով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. նոյեմբերի 26
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի նոյեմբերի 25-ի
N 1946-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ -
այդ թվում`
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն 400,000.0
1212 Ծրագրի անվանումը
Տարածքային զարգացում 400,000.0
Ծրագրի նպատակը
Տարածքային համաչափ զարգացման խթանում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ համայնքների կառավարման արդյունավետության բարձրացում և տնտեսական գործունեության խթանում
Ծրագրի միջոցառումներ
12022 Միջոցառման անվանումը
Առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծում 400,000.0
Միջոցառման նկարագրությունը
Արցախի դեմ պատերազմական գործողությունների հետևանքով Սյունիքի մարզի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն աջակցություն
Միջոցառման տեսակը
Տրանսֆերտների տրամադրում
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (400,000.0)
1190 Ծրագրի անվանումը
Զբոսաշրջության զարգացման ծրագիր (400,000.0)
Ծրագրի նպատակը
Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության և ճանաչելիության բարձրացում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Զբոսաշրջիկների թվաքանակի ավելացում
12001 Միջոցառման անվանումը
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ տարբեր մարզերում զբոսաշրջության հետ կապված ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված միջոցառումներ (400,000.0)
Միջոցառման նկարագրությունը
Ընտրված մարզերում զբոսաշրջության հետ կապված ենթակառուցվածքների, այդ թվում` ճանապարհների, ավտոկայանատեղերի, ջրամատակարարման համակարգերի, լուսավորության վերանորոգում և նորովի կառուցում
Միջոցառման տեսակը
Տրանսֆերտների տրամադրում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի նոյեմբերի 25-ի
N 1946-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 0.0
այդ թվում`
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 400,000.0
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 400,000.0
այդ թվում`
08 Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ 400,000.0
այդ թվում`
01 Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ 400,000.0
այդ թվում`
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 400,000.0
այդ թվում`
1212 Տարածքային զարգացում 400,000.0
այդ թվում`
12022 Առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծում 400,000.0
այդ թվում` ըստ կատարողների
Սյունիքի մարզպետարան 400,000.0
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 400,000.0
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 400,000.0
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 400,000.0
Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 400,000.0
- Այլ ընթացիկ դրամաշնորհներ 400,000.0
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (400,000.0)
04 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (400,000.0)
այդ թվում`
09 Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող) (400,000.0)
այդ թվում`
01 Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող) (400,000.0)
այդ թվում`
1190 Զբոսաշրջության զարգացման ծրագիր (400,000.0)
այդ թվում`
12001 Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ տարբեր մարզերում զբոսաշրջության հետ կապված ենթակառուցվածքների բարեյավմանն ուղղված միջոցառումներ (400,000.0)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (400,000.0)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (400,000.0)
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (400,000.0)
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ (400,000.0)
ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (384,000.0)
- Շենքերի և շինությունների շինարարություն (384,000.0)
ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ (16,000.0)
- Նախագծահետազոտական ծախսեր (16,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի նոյեմբերի 25-ի
N 1946-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 4 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
տարի
ծրագիրը միջոցառումը ընդամենը այդ թվում`
վարկային միջոցներ համաֆինան- սավորում
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾՐԱԳՐԵՐՈՎ (400,000.0) - (400,000.0)
- ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (400,000.0) - (400,000.0)
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (400,000.0) - (400,000.0)
1190 Զբոսաշրջության զարգացման ծրագիր (400,000.0) - (400,000.0)
այդ թվում`
12001 Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի (400,000.0) - (400,000.0)
շրջանակներում ՀՀ տարբեր մարզերում զբոսաշրջության հետ կապված ենթակաոուցվածքների բարելավմանն ուղղված միջոցառումներ
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (400,000.0) - (400,000.0)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (400,000.0) - (400,000.0)
- Շենքերի և շինությունների շինարարություն (384,000.0) - (384,000.0)
- Նախագծահետազոտական ծախսեր (16,000.0) - (16,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2021 թվականի նոյեմբերի 25-ի
N 1946-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների, ծախսային ուղղությունների անվանումները Միջոցառումները կատարող պետական մարմինների և դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցառումը տարի
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 400,000.0
1212 Տարածքային զարգացում 400,000.0
12022 Առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությ ուն 400,000.0
«ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամ» 400,000.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2021 թվականի նոյեմբերի 25-ի
N 1946-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.8 ԵՎ 9.11 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Աղյուսակ N 9.8

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1212 Տարածքային զարգացում

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը 1212 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 12022 տարի
Միջոցառման անվանումը Առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծում
Նկարագրությունը Արցախի դեմ պատերազմական գործողությունների հետևանքով Սյունիքի մարզի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն աջակցություն
Միջոցառման տեսակը Տրանսֆերտների տրամադրում
Շահառուների ընտրության չափանիշները Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում տուժած համայնքներ
Արդյունքի չափորոշիչներ
Բնակավայրերի թիվ (37)
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 400,000.0

 

Աղյուսակ N 9.11

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1190 Զբոսաշրջության զարգացման ծրագիր

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը 1190 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը 12001 տարի
Միջոցառման անվանումը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ տարբեր մարզերում զբոսաշրջության հետ կապված ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված միջոցառումներ
Նկարագրությունը Ընտրված մարզերում զբոսաշրջության հետ կապված ենթակառուցվածքների, այդ թվում` ճանապարհների, ավտոկայանատեղերի, ջրամատակարարման համակարգերի, լուսավորության վերանորոգում և նորովի կառուցում
Միջոցառման տեսակը Տրանսֆերտների տրամադրում
Միջոցառումն իրականաց­նողի անվանումը Մասնագիտացված միավոր
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (400,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2021 թվականի նոյեմբերի 25-ի
N 1946-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.1.55 ԵՎ 9.1.11 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Աղյուսակ N 9.1.55

 

ՀՀ Սյունիքի մարզպետարան

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1212 Տարածքային զարգացում

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը 1212 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 12022 տարի
Միջոցառման անվանումը Առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծում
Նկարագրությունը Արցախի դեմ պատերազմական գործողությունների հետևանքով Սյունիքի մարզի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն աջակցություն
Միջոցառման տեսակը Տրանսֆերտների տրամադրում
Շահառուների ընտրության չափանիշները Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում տուժած համայնքներ
Արդյունքի չափորոշիչներ
Բնակավայրերի թիվ (37)
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 400,000.0

 

Աղյուսակ N 9.1.11

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1190 Զբոսաշրջության զարգացման ծրագիր

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը 1190 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը 12001 տարի
Միջոցառման անվանումը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ տարբեր մարզերում զբոսաշրջության հետ կապված ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված միջոցառումներ
Նկարագրությունը Ընտրված մարզերում զբոսաշրջության հետ կապված ենթակառուցվածքների, այդ թվում` ճանապարհների, ավտոկայանատեղերի, ջրամատակարարման համակարգերի, լուսավորության վերանորոգում և նորովի կառուցում
Միջոցառման տեսակը Տրանսֆերտների տրամադրում
Միջոցառումն իրականաց­նողի անվանումը Մասնագիտացված միավոր
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (400,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

   

Պաշտոնական հրապարակման օրը` 26 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.11.2021
N 1946-Ն
Որոշում