Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆ ...

 

27.11.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

25 նոյեմբերի 2021 թվականի N 1948-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1124-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի N 522-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1124-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) հավելվածի 2-4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ռիսկը («Հիգիենիկ և համաճարակային», «Բժշկական օգնության և սպասարկման», «Դեղերի շրջանառության», «Աշխատողների անվտանգության», «Աշխատանքային իրավունքի») տեսչական մարմնի «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման», «Բժշկական օգնության և սպասարկման», «Դեղերի շրջանառության», «Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման», «Աշխատանքային իրավունքի» վերահսկողության ենթակա ոլորտներում տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանն ու ակնկալվող բացասական հետևանքները:

3. Ռիսկի գնահատումը տեսչական մարմնի վերահսկողության ենթակա ոլորտներում գործող տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը որոշելու, վերլուծելու և գնահատելու ամբողջական գործընթաց է` հիմնված ռիսկի աստիճանը որոշող չափանիշների և չափորոշիչների վրա: Ռիսկի գնահատման համար իրականացվում է տնտեսավարող սուբյեկտների տվյալների բազայի ձևավորում և պարբերաբար թարմացում` ըստ ոլորտային և անհատական ռիսկայնության չափանիշների: Ռիսկը վերահսկողության ենթակա յուրաքանչյուր ոլորտում գնահատվում է բազայում ներառված նախորդ տարվա տեղեկատվության հիման վրա` հաջորդ տարվա ընթացքում ռիսկի վրա հիմնված ստուգում իրականացնելու նպատակով:

4. Ռիսկի համակարգի նպատակն է`

1) սահմանել, բացահայտել, վերլուծել և կառավարել տեսչական մարմնի Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման», «Բժշկական օգնության և սպասարկման», «Դեղերի շրջանառության», «Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման», «Աշխատանքային իրավունքի» վերահսկողության ենթակա ոլորտների ռիսկերը.

2) վարել տեսչական մարմնի «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման», «Բժշկական օգնության և սպասարկման», «Դեղերի շրջանառության» և «Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման», «Աշխատանքային իրավունքի» վերահսկողության ենթակա ոլորտներում գործող բոլոր տնտեսավարող սուբյեկտների տվյալների բազա` ըստ գործունեության ոլորտների և ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների.

3) յուրաքանչյուր ոլորտում տնտեսավարող սուբյեկտները դասակարգել ըստ ռիսկայնության խմբերի` բարձր, միջին, ցածր.

4) ռիսկի համակարգի միջոցով տեսչական մարմնի ստուգումները նպատակաուղղել դեպի այն ոլորտները և վերահսկման ենթակա տնտեսավարող սուբյեկտները, որոնք ռիսկայնության (բարձր, միջին և ցածր) յուրաքանչյուր խմբում առավել ռիսկային են.

5) ռիսկի վրա հիմնված ստուգումների միջոցով նվազեցնել տնտեսավարող սուբյեկտների ռիսկի աստիճանը` մինչև առավել ցածր հնարավոր ռիսկի մակարդակը:».

2) 5-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տեսչական մարմինը վերահսկողության ենթակա յուրաքանչյուր ոլորտի համար վարում է տվյալների բազա` ըստ տեսչական մարմնի կողմից վերահսկվող տնտեսավարող սուբյեկտների և ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշներով` վերջիններիս տրված գնահատականի վերաբերյալ:».

3) 11-րդ կետի առաջին պարբերությունից հանել «նախորդ տարում» բառերը, «ըստ բնագավառների» բառերը փոխարինել «ըստ ոլորտների» բառերով և «5» թիվը փոխարինել «2» թվով.

4) 11-րդ կետի երկրորդ պարբերությունում «ըստ բնագավառների» բառերը փոխարինել «ըստ ոլորտների» բառերով.

5) 12-րդ կետում «չորս բնագավառների» բառերը փոխարինել «յուրաքանչյուր ոլորտների» բառերով.

6) 13-րդ կետում «չորս բնագավառների» բառերը փոխարինել «յուրաքանչյուր ոլորտների» բառերով.

7) 14-րդ կետում և N 1 աղյուսակում «0» թիվը փոխարինել «0%» թվով, «30» թիվը փոխարինել «20» թվով և «70» թիվը փոխարինել «50» թվով.

8) IV գլխի վերնագրում «ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ» բառը փոխարինել «ՍՈՒԲՅԵԿՏԻ» բառով.

9) 19-րդ կետի N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Աղյուսակ N 2

 

Կոդ Գործունեության տեսակը Միավորը
A (ԷՅ) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն 5
B (ԲԻ) Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում 5
C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն (բացառությամբ С21) 5
C21 (ՍԻ21) Դեղագործական արտադրանքի արտադրություն 40
D (ԴԻ) Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում 5
E (Ի) Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում (բացառությամբ E36, E38.12, E38.22) 30
E36 (Ի36) Ջրի հավաքում, մշակում և բաշխում 100
E38.12 (Ի38.12) Վնասակար թափոնների հավաքում 80
E38.22 (Ի38.22) Վնասակար թափոնների մշակում և ոչնչացում 20
F (ԷՖ) Շինարարություն 5
G (ՋԻ) Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում (բացառությամբ G47.73) 5
G 47.73 (ՋԻ 47.73) Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում 10
H (ԷՅՋ) Փոխադրումներ և պահեստային տնտեսություն (բացառությամբ H49.1, H49.3) 5
H49.1 (ԷՅՋ49.1) Երկաթուղային միջքաղաքային մարդատար տրանսպորտի գործունեություն 20
H49.3 (ԷՅՋ49.3) Ցամաքային այլ մարդատար տրանսպորտի գործունեություն 50
I (ԱՅ) Կացության և հանրային սննդի կազմակերպում 50
J (ՋԵՅ) Տեղեկատվություն և կապ 5
K (Քեյ) Ֆինանսական և ապահովագրական գործունեություն 5
L (Էլ) Անշարժ գույքի հետ կապված գործունեություն (բացառությամբ L68.20.2, L68.32.1) 5
L68.20.2 (Էլ68.20.2) Հանրակացարանների գործունեություն 30
L68.32.1 (Էլ68.32.1) Համատիրությունների գործունեություն 30
M (Էմ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն 5
N (Էն) Վարչարարական և օժանդակ գործունեություն 5
Օ (Օ) Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն 5
P (Փի) Կրթություն 50
Q 86 (Քյու 86) Առողջապահություն 60
Q 87 (Քյու 87) Բնակչության սոցիալական սպասարկում 60
Q 88 (Քյու 88) Սոցիալական սպասարկում առանց կացության ապահովման 40
R (Առ) Մշակույթ, զվարճություններ և հանգիստ 50
S (Էս) Սպասարկման այլ ծառայություններ (բացառությամբ S96) 5
S96 (Էս96) Այլ անհատական ծառայությունների մատուցում (բացառությամբ S96.02, S96.04.1) 5
S96.02 (Էս96.02) Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայություններ 80
S96.04.1 (Էս96.04.1) Բաղնիքների գործունեություն 20
T (Թի) Տնային տնտեսությունների գործունեություն որպես գործատու. տնային տնտեսություններում չտարբերակված ապրանքների և ծառայությունների արտադրություն սեփական սպառման համար 0
Ս (Յու) Օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն

 

10) 20-րդ կետի 1-ին ենթակետը և N 3 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) աշխատողների թիվը (բացառությամբ` «E36» և «Օ» տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներով գործառույթ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների) գնահատվում է` համաձայն N 3 աղյուսակի.

    

Աղյուսակ N 3

 

Աշխատողների թիվը Միավորներ
1-20 5
21-100 10
101-200 15
201-300 20
301-500 25
501 և ավելի 30».

11) 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով և N 3.1 աղյուսակով.

«1.1) N 2 աղյուսակում նշված տնտեսական գործունեության տեսակների Ջրի հավաքում, մշակում և բաշխում (E36) դասակարգչով գործառույթ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից սպասարկվող բնակչության քանակը, գնահատվում է` համաձայն N 3.1 աղյուսակի.

    

Աղյուսակ N 3.1

 

Բնակչության քանակը Միավորներ
1-100 5
101-300 10
301-500 15
501-2000 20
2001-5000 25
5001 և ավելի 30».

 

12) 20-րդ կետի «2», «3», «4» և «5» ենթակետերը համապատասխանաբար փոխարինել «3», «4», «5» և «6» ենթակետերով.

13) 20-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «նախորդ տարում» բառերը.

14) 20-րդ կետի 2-րդ ենթակետի N 4 աղյուսակը և N 5 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Աղյուսակ N 4

 

Հոսպիտալացված պացիենտների թիվը Միավորներ
1-100 5
101-2000 10
2001-5000 15
5001 և ավելի 20

 

Աղյուսակ N 5

 

Հաճախումների թիվը Միավորներ
1-1000 5
1001-3000 10
3001-10000 15
10001 և ավելի 20».

 

15) 20-րդ կետի 3-րդ ենթակետում «բնագավառին» բառը փոխարինել «ոլորտին» բառով.

16) V գլխի վերնագրում «ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ» բառը փոխարինել «ՍՈՒԲՅԵԿՏԻ» բառով և «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ» բառը փոխարինել «ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» բառերով.

17) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Ոլորտային ռիսկը տնտեսավարող սուբյեկտների համար գնահատվում է ըստ նրանց կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում) սահմանված բժշկական օգնության և սպասարկման տեսակների և գնահատվում է առավելագույնը 100 միավոր: Բժշկական օգնության և սպասարկման տեսակներով ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության միավորը գնահատվում է որոշմամբ սահմանված և նրանց կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների` մեկ բժշկական օգնության և սպասարկման տեսակի ռիսկայնության կշիռը հաշվարկվում է առավելագույն 100 միավորի և բժշկական օգնության և սպասարկման բոլոր տեսակների քանակների հարաբերությամբ: Տնտեսավարող սուբյեկտի ոլորտային ռիսկի միավորը տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների քանակի և մեկ տեսակի ռիսկայնության կշռի արտադրյալն է:».

18) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Տնտեսավարող սուբյեկտների անհատական ռիսկը գնահատվում է ըստ հետևյալ բաղադրիչների և նրանց ռիսկի միավորների հանրագումարն է, որի առավելագույն հնարավոր միավորը 100 է: Անհատական ռիսկի բաղադրիչներն են`

1) պացիենտների հաճախումների քանակը, առավելագույնը` 20 միավոր` համաձայն NN 6 և 7 աղյուսակներից ստացված ռիսկայնության միավորների հանրագումարի.

 

Աղյուսակ N 6

 

Հոսպիտալացված պացիենտների թիվը Միավորներ
1-5000 1
5001-10000 3
10001-20000 5
20001 և ավելի 10

 

Աղյուսակ N 7

 

Հաճախումների թիվը Միավորներ
1-5000 1
5001-10000 3
10001-20000 5
20001 և ավելի 10

 

  2) հիվանդանոցային մահացության դեպքերի թիվը, առավելագույնը` 5 միավոր` համաձայն N 8 աղյուսակի.

 

Աղյուսակ N 8

 

Մահացության դեպքերի թիվը Միավորներ
1-5 1
6-10 2
11-20 3
21-30 4
31 և ավելի 5

 

3) բուժաշխատողների թիվը, առավելագույնը` 5 միավոր` համաձայն N 9 աղյուսակի.
    

Աղյուսակ N 9

 

Բուժաշխատողների թիվը Միավորներ
1-20 1
21-50 2
51-100 3
101 և ավելի 5

 

4) տնտեսավարող սուբյեկտներում արձանագրված և տվյալ բնագավառին վերաբերող պարբերաբար խախտումները, առավելագույնը` 10 միավոր.

5) տնտեսավարող սուբյեկտներում խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, առավելագույնը` 10 միավոր.

6) ստուգաթերթերի հիման վրա գնահատված ռիսկայնության միավորը, առավելագույնը` 50 միավոր:».

19) VI գլխի վերնագրում «ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ» բառը փոխարինել «ՍՈՒԲՅԵԿՏԻ» բառով.

20) N 10 աղյուսակում «Դեղատնային» գործունեության տեսակի «Վերջնական սպառողի վրա ազդեցություն» չափորոշչի «20» թիվը փոխարինել «30» թվով, իսկ «Դեղատնային» գործունեության տեսակի «Ընդամենը» «70» թիվը փոխարինել «80» թվով.

21) 24-րդ կետի 1-ին ենթակետից հանել «նախորդ տարում» բառերը.

22) 24-րդ կետի 5-րդ ենթակետում «բնագավառին» բառը փոխարինել «ոլորտին» բառով.

23) VII գլխի վերնագրում «ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ» բառը փոխարինել «ՍՈՒԲՅԵԿՏԻ» բառով և «ԱՇԽԱՏԱՆՔԻ» բառը փոխարինել «ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ» բառերով.

24) 25-րդ կետի N 12 աղյուսակում «C (ՍԻ)` Մշակող արդյունաբերություն (բացառությամբ С21)» տողում «80» թիվը փոխարինել «90» թվով, «E (Ի)` Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում» տողում «70» թիվը փոխարինել «40» թվով, «F (ԷՖ)` Շինարարություն» տողում «60» թիվը փոխարինել «70» թվով.

25) սահմանել նոր VIII գլուխ` «ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ» վերնագրով և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Ոլորտային ռիսկը գնահատվում է տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների (ՏԳՏԴ) դասակարգմամբ գործառույթ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներում` համաձայն N 15 աղյուսակի, որի առավելագույն հնարավոր միավորը 100 է:

 

Աղյուսակ N 15

 

Կոդ Գործունեության տեսակը Միավորը
A (ԷՅ) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն (բացառությամբ A01.4) 20
A01.4 (ԷՅ01.4) Անասնաբուծություն 50
B (ԲԻ) Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում 100
C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն (բացառությամբ С10, С11, С12, С13, С20) 30
C10 (ՍԻ10) Սննդամթերքի արտադրություն 50
C11 (ՍԻ11) Խմիչքների արտադրություն 50
C12 (ՍԻ12) Ծխախոտային արտադրատեսակների արտադրություն 70
C13 (ՍԻ13) Մանածագործական արտադրատեսակների արտադրություն 60
C20 (ՍԻ20) Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրություն 60
D (ԴԻ) Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում 40
E (Ի) Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում 70
F (ԷՖ) Շինարարություն (բացառությամբ F41, F42) 60
F41 (ԷՖ41) Շենքերի շինարարություն 100
F42 (ԷՖ42) Քաղաքացիական շինարարություն 100
G (ՋԻ) Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում (բացառությամբ G47) 50
G47 (ՋԻ47) Մանրածախ առևտուր, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից 70
H (ԷՅՋ) Փոխադրումներ և պահեստային տնտեսություն (բացառությամբ H49.3) 50
H49.3 (ԷՅՋ49.3) Ցամաքային այլ մարդատար տրանսպորտի գործունեություն 90
I (ԱՅ) Կացության և հանրային սննդի կազմակերպում 60
J (ՋԵՅ) Տեղեկատվություն և կապ 50
K (Քեյ) Ֆինանսական և ապահովագրական գործունեություն 40
L (Էլ) Անշարժ գույքի հետ կապված գործունեություն 10
M (Էմ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն 10
N (Էն) Վարչարարական և օժանդակ գործունեություն 30
Օ (Օ) Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն 20
P (Փի) Կրթություն 50
Q (Քյու) Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում (բացառությամբ Q86) 20
Q86 (Քյու86) Առողջապահություն 50
R90 (Առ90) Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն 20
R91 (Առ91) Գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեություն 40
R92 (Առ92) Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն 50
R93 (Առ93) Սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառում գործունեություն 30
S (Էս) Սպասարկման այլ ծառայություններ (բացառությամբ S96) 20
S96 (Էս96) Այլ անհատական ծառայությունների մատուցում 40
T (Թի) Տնային տնտեսությունների գործունեություն որպես գործատու. տնային տնտեսություններում չտարբերակված ապրանքների և ծառայությունների արտադրություն սեփական սպառման համար 5
Ս (Յու) Օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն 5

 

28. Տնտեսավարող սուբյեկտներում անհատական ռիսկը գնահատվում է ըստ հետևյալ բաղադրիչների և նրանց ռիսկի միավորների հանրագումարն է, որի առավելագույն հնարավոր միավորը 100 է: Անհատական ռիսկի բաղադրիչներն են`

1) աշխատողների ընդհանուր թիվը, առավելագույնը` 10 միավոր` համաձայն N 16 աղյուսակի.

 

Աղյուսակ N 16

 

Աշխատողների թիվը Միավորը
1 10 2
11 50 4
51 100 6
101-250 8
251 և ավելի 10

 

2) աշխատողների հոսունությունը, որի գնահատումն իրականացվում է համաձայն N 17 աղյուսակի, անհատական ռիսկի գնահատման չափանիշ է` հաշվի առնելով ընդունված և ազատված աշխատողների թիվը, առավելագույնը` 5 միավոր.

 

Աղյուսակ N 17

 

Ընդունված աշխատողների քանակը
Ազատված աշխատողների քանակը
0 1-10 11-50 51-100 101-250 251 և ավելի
0 0 1,2 1,4 1,6 1,8 2
1-10 1,6 1,8 2 2,2 2,4 2,6
11-50 2,2 2,4 2,6 2,8 3 3,2
51-100 2,8 3 3,2 3,4 3,6 3,8
101-250 3,4 3,6 3,8 4 4,2 4,4
251 և ավելի 4 4,2 4,4 4,6 4,8 5

 

3) աշխատողների աշխատավարձի միջինն անհատական ռիսկի գնահատման չափանիշ է, որի գնահատումն իրականացվում է` համաձայն N 18 աղյուսակի, առավելագույնը` 3 միավոր և հաշվարկվում է ստորև նշված բանաձևով.

 

աշխատավարձի
միջին =

առավելագույն աշխատավարձ + նվազագույն
աշխատավարձ

 _____________________________________________

2

 

Աղյուսակ N 18

 

Աշխատավարձի միջին (դրամ) Միավորը
0 – 100 000 3
100 001 – 250 000 2
250 001 և ավելի 1

 

4) աշխատողների նվազագույն և առավելագույն աշխատավարձերի հարաբերակցությունն անհատական ռիսկի գնահատման չափանիշ է, որի գնահատումն իրականացվում է` համաձայն N 19 աղյուսակի, առավելագույնը` 2 միավոր և հաշվարկվում է ստորև նշված բանաձևով.

 

Հարաբերակցություն= (1- նվազագույնաշխատավարձ )x 100
առավելագույն աշխատավարձ

 

Աղյուսակ N 19

 

Հարաբերակցություն (%) [0, 50] (50, 100]
Միավոր 2 1

 

5) ընդհանուր աշխատողների սեռատարիքային կազմը, առավելագույնը` 5 միավոր` համաձայն N 20 աղյուսակի: Եթե միաժամանակ առկա են ստորև թվարկված պայմաններից մեկից ավելին, ապա այս չափանիշի գծով տնտեսավարող սուբյեկտի ռիսկը գնահատվում է այդ պայմանների դեպքում նախատեսված առավելագույն միավորով: Այդ պայմաններն են`

- եթե մինչև 18 տարեկան արական սեռի աշխատողների թիվը չի գերազանցում աշխատողների ընդհանուր թվի 25 տոկոսը ներառյալ, ապա այս չափանիշի գծով տնտեսավարող սուբյեկտի ռիսկը գնահատվում է 2 միավոր, իսկ հակառակ դեպքում` 3 միավոր.

- եթե մինչև 18 տարեկան իգական սեռի աշխատողների թիվը չի գերազանցում աշխատողների ընդհանուր թվի 25 տոկոսը ներառյալ, ապա այս չափանիշի գծով տնտեսավարող սուբյեկտի ռիսկը գնահատվում է 4 միավոր, իսկ հակառակ դեպքում` 5 միավոր.

- եթե 18 տարեկան և բարձր տարիքի իգական սեռի աշխատողների թիվը գերազանցում է աշխատողների ընդհանուր թվի 25 տոկոսը, ապա այս չափանիշի գծով տնտեսավարող սուբյեկտի ռիսկը գնահատվում է 3 միավոր, իսկ հակառակ դեպքում տրվում է 0 միավոր.

- եթե 18 տարեկան և բարձր տարիքի արական սեռի աշխատողների թիվը չի գերազանցում կամ գերազանցում է աշխատողների ընդհանուր թվի 25 տոկոսը, ապա այս չափանիշի գծով տնտեսավարող սուբյեկտի ռիսկը գնահատվում է 0 միավոր.

 

Աղյուսակ N 20

 

Սեռատարիքային կազմը
տարիքը սեռը
արական իգական
(0%, 25%] (25%, 100%] (0%, 25%] (25%, 100%]
մինչև 18 տարեկան 2 3 4 5
18-ից բարձր 0 0 0 3

 

6) չձևակերպված աշխատողների թիվը, առավելագույնը` 5 միավոր, յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար 0,5 միավոր, իսկ 5 և ավելի չձևակերպված աշխատողների առկայության դեպքում` 5 միավոր.

7) տնտեսավարող սուբյեկտներում արձանագրված և տվյալ ոլորտին վերաբերող պարբերաբար խախտումները, առավելագույնը` 10 միավոր.

8) տնտեսավարող սուբյեկտներում խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, առավելագույնը` 10 միավոր.

9) ստուգաթերթերի հիման վրա գնահատված ռիսկայնության միավորը, առավելագույնը` 50 միավոր:».

26) «VIII» թիվը փոխարինել «IX» թվով.

27) «27» թիվը փոխարինել «29» թվով, «28» թիվը փոխարինել «30» թվով, «29» թիվը փոխարինել «31» թվով և վերջինս շարադրել նոր խմբագրությամբ` «Տվյալ տարվա ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների ցանկերի ընտրությունը կատարվում է սույն մեթոդաբանության 14-րդ կետի համաձայն` ըստ գնահատված ռիսկայնության, համապատասխան ոլորտներով դասակարգված տնտեսավարող սուբյեկտներից: Տեսչական մարմնի կողմից ստուգումներ իրականացնելու համար իրատեսական ընտրություն կատարելու նպատակով հաշվի է առնվում առկա կադրային ներուժը, տնտեսական, կազմակերպական և ֆինանսական կարողությունները` հաշվարկելով տարվա կտրվածքով տնտեսավարող սուբյեկտների առավելագույն քանակը, համաձայն որի սույն մեթոդաբանության 2-րդ կետով սահմանված յուրաքանչյուր վերահսկողության ենթակա ոլորտների համամասնության, ընտրվում են բարձր և կարող են ընտրվել միջին և ցածր ռիսկայնության խմբերում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները: Ընդ որում` յուրաքանչյուր վերահսկողության ենթակա ոլորտում և ռիսկայնության խմբում քանակային ընտրությունը համամասնությամբ կատարվում է` տնտեսավարող սուբյեկտների կողմից առավել բարձրից ցածր միավորներ հավաքելու սկզբունքից ելնելով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. նոյեմբերի 26
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.11.2021
N 1948-Ն
Որոշում