Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

03.12.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2021 թվականի N 1960-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշմամբ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակիցների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման նպատակով, 111,435.6 հազար դրամ վերաբաշխված գումարը նվիրաբերության պայմանագրերի հիման վրա հատկացնել համապատասխան բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. դեկտեմբերի 2
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 2-ի
N 1960-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ.  դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում, իսկ ավելացումները` դրական նշանով)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` -
այդ թվում`
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն -
1111 Ծրագրի անվանումը`
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր (9,110.0)
Ծրագրի նպատակը`
Ապահովել մատչելի, որակյալ և մրցունակ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Գիտելիքների տնտեսության և գիտության զարգացման արդի պահանջներին համապատասխան բարձրագույն և հետբուհական մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների պատրաստում
Ծրագրի միջոցառումներ
12004 Միջոցառման անվանումը`
Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում (111,435.6)
Միջոցառման նկարագրությունը`
Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների նպաստներ
Միջոցառման տեսակը`
Տրանսֆերտների տրամադրում
11004 Միջոցառման անվանումը`
Ռազմական դրությամբ պայմանավորված` բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսման վարձի փոխհատուցում 102,325.6
Միջոցառման նկարագրությունը`
27.09.2020 թ. սանձազերծված պատերազմի ընթացքում բարձրագույն ուսումնական հաստատությունների` մարտական գործողությունների մասնակից ուսանողների, ուսանող երեխաների, կանանց և (կամ) ամուսինների` 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում
Միջոցառման տեսակը`
Տրանսֆերտների տրամադրում
1045 Ծրագրի անվանումը`
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն 9,110.0
Ծրագրի նպատակը`
Աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության որակավորում ունեցող մասնագետների պատրաստում, կրթության մատչելիության ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության գավչության բարձրացում, մատչելի և մրցունակ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ապահովում
Ծրագրի միջոցառումներ
Միջոցառման անվանումը`
11003 Ռազմական դրությամբ պայմանավորված` միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսման վարձի փոխհատուցում 9,110.0
Միջոցառման նկարագրությունը`
27.09.2020 թ. սանձազերծված պատերազմի ընթացքում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների` մարտական գործողությունների մասնակից ուսանողների, ուսանող երեխաների, կանանց և (կամ) ամուսինների` 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում
Միջոցառման տեսակը`
Տրանսֆերտների տրամադրում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 2-ի
N 1960-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30 -Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում, իսկ ավելացումները` դրական նշանով)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը
տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` -
այդ թվում`
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն -
09 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ -
այդ թվում`
04 Բարձրագույն կրթություն (9,110.0)
այդ թվում`
01 Բարձրագույն մասնագիտական կրթություն (9,110.0)
այդ թվում`
1111 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր (9,110.0)
այդ թվում`
12004 Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում (111,435.6)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (111,435.6)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (111,435.6)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (111,435.6)
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ (111,435.6)
Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից) (111,435.6)
- Այլ նպաստներ բյուջեից (111,435.6)
11004 Ռազմական դրությամբ պայմանավորված` բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատութւունների սովորողների 102,325.6
ուսման վարձի Փոխհատուցում
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 102,325.6
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 102,325.6
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 102,325.6
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ 102,325.6
Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից) 102,325.6
- Այլ նպաստներ բյուջեից 102,325.6
03 Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն 9,110.0
այդ թվում`
02 Միջին մասնագիտական կրթություն 9,110.0
այդ թվում`
1045 Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն
այդ թվում`
11003 Ռազմական դրությամբ պայմանավորված` միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսման վարձի Փոխհատուցում 9,110.0
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 9,110.0
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 9,110.0
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 9,110.0
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ 9,110.0
Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից) 9,110.0
- Այլ նպաստներ բյուջեից 9,110.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 2-ի
N 1960-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 9 ԵՎ 9.1 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ NN 9.14 ԵՎ 9.1.14 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1111 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը` 1111 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում )
Միջոցառման դասիչը` 12004 տարի
Միջոցառման անվանումը` Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում
Նկարագրությ ունը` Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների նպաստներ
Միջոցառման տեսակը` Տրանսֆերտների տրամադրում
Շահառուների ընտրության չափորոշիչը` Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողներ
Արդյունքի չափորոշիչներ
Ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցմամբ սովորող ուսանողների թիվը (մարդ) (200)
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (111,435.6)
Ծրագրի դասիչը` 1111 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 11004 տարի
Միջոցառման անվանումը` Ռազմական դրությամբ պայմանավորված` բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսման վարձի փոխհատուցում
Նկարագրությունը` 27.09.2020 թ. սանձազերծված պատերազմի ընթացքում բարձրագույն ուսումնական հաստատությունների մարտական գործողությունների մասնակից ուսանողների, ուսանող երեխաների, կանանց և (կամ) ամուսինների` 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում
Միջոցառման տեսակը` Տրանսֆերտների տրամադրում
Շահառուների ընտրության չափորոշիչը` Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստացող ուսանողներ
Արդյունքի չափորոշիչներ
Շահառուների թիվը (մարդ) 372
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 102,325.6
Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1045 Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը` 1045 Ցուցանիշների փոփոխություն (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 11003 տարի
Միջոցառման անվանումը` Ռազմական դրությամբ պայմանավորված` միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսման վարձի փոխհատուցում
Նկարագրությունը` 27.09.2020 թ. սանձազերծված պատերազմի ընթացքում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մարտական գործողությունների մասնակից ուսանողների, ուսանող երեխաների, կանանց և (կամ) ամուսինների` 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում
Միջոցառման տեսակը` Տրանսֆերտների տրամադրում
Շահառուների ընտրության չափորոշիչը` Միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողներ
Արդյունքի չափորոշիչներ
Շահառուների թիվը (մարդ) 96
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 9,110.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.12.2021
N 1960-Ն
Որոշում