Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆ ...

 

03.12.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2021 թվականի N 1966-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21 Ի N 784-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Պետական օժանդակություն տրամադրող մարմինների կողմից պետական օժանդակության տրամադրումից հետո տրամադրված պետական օժանդակության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով տեղեկատվություն ներկայացնելու կարգն ու ժամկետները սահմանելու և տեղեկատվություն ներկայացնելու ձևը հաստատելու մասին» N 784-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման նախաբանում «161-րդ հոդվածի 7-րդ մասը» բառերը փոխարինել «25-րդ հոդվածի 8-րդ մասը» բառերով.

3) որոշման ամբողջ տեքստում, ինչպես նաև որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերով` համապատասխան հոլովաձևերով.

4) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի 8-րդ կետում «28-րդ հոդվածով» բառերը փոխարինել «43-րդ հոդվածով» բառերով.

5) որոշման 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածում`

ա. «161-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերը փոխարինել «25-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերով.

բ. 16-րդ սյունակի «ստացողներ» բառը փոխարինել «ստացողներ*» բառով և նշանով.

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ծանոթագրությամբ`

«16* Ծանոթագրություն. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի միջոցով լրացնելու դեպքում «Պետական օժանդակություն ստացողներ» սյունակի «Հասցեն» և «Հեռախոսահամարը» դաշտերը չեն լրացվում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. դեկտեմբերի 2
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.12.2021
N 1966-Ն
Որոշում