Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐ ...

 

07.12.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-102-Ն-28
2021թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 14-ի թիվ ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ ՆՀ-307-Ա և հոկտեմբերի 20-ի թիվ ՆՀ-331-Ա, նոյեմբերի 10-ի թիվ ՆՀ-357-Ա հրամանագրերը, Բարձագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշումը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

i

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ նաև` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 1-ին աղյուսակի 24-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Կապան» բառը փոխարինել «Գորիս» բառով, իսկ «Դատավոր» սյունակի «Մախմուդյան Ռուստամ Ջասմի» բառերը փոխարինել «Միքաելյան Վարազդատ Մերուժանի» բառերով,

2) Հավելվածը 1-ին աղյուսակից հետո լրացնել 1.1-ին աղյուսակով` համաձայն հավելված 1-ի,

3) Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Հրազդան» բառը փոխարինել «Աբովյան» բառով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Մուշեղյան Անուշավան Գագիկի» բառերով,

4) Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Գյումրի» բառը փոխարինել «Արթիկ» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահի
պաշտոնակատար

Գ. Ջհանգիրյան


2021թ. դեկտեմբերի 2
Երևան

 

Հավելված 1
Բարձրագույն դատական խորհրդի
2021թ. դեկտեմբերի 2-ի
թիվ ԲԴԽ-102-Ն-28 որոշման

 

1.1. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆ
(քրեական մասնագիտացում)

 

Նստավայրի անվանում Սպասարկման տարածք Դատավոր Մասնագիտացում
 1. քաղաք Երևան Երևան քաղաքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի վարչական տարածքներ   Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործեր
2. քաղաք Երևան Երևան քաղաքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի վարչական տարածքներ   Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործեր
3. քաղաք Երևան Երևան քաղաքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի վարչական տարածքներ   Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործեր
4. քաղաք Երևան Երևան քաղաքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի վարչական տարածքներ   Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործեր
5. քաղաք Երևան Երևան քաղաքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի վարչական տարածքներ   Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործեր
6. քաղաք Երևան Երևան քաղաքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի վարչական տարածքներ   Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործեր
7. քաղաք Երևան Երևան քաղաքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի վարչական տարածքներ   Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործեր
8. քաղաք Մարալիկ Շիրակի և Լոռու մարզերի վարչական տարածքներ   Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործեր
9. քաղաք Դիլիջան Տավուշի և Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքներ   Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործեր
10. քաղաք Վայք Վայոց ձորի և Սյունիքի մարզերի վարչական տարածքներ   Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործեր
(քաղաքացիական մասնագիտացում)
1. քաղաք Երևան ՀՀ վարչական տարածք   Հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր
2. քաղաք Երևան ՀՀ վարչական տարածք   Հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր
3. քաղաք Երևան ՀՀ վարչական տարածք   Հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր
4. քաղաք Երևան ՀՀ վարչական տարածք   Հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր
5. քաղաք Երևան ՀՀ վարչական տարածք   Հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր
  Ընդհանուրը`15 դատավոր      

 

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (court.am)` 2 դեկտեմբերի 2021 թվական:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 դեկտեմբերի 2021 թվական:


 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
02.12.2021
N ԲԴԽ-102-Ն-28
Որոշում