Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

04.12.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2021 թվականի N 1981-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 57-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, նույն հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Սույն որոշման N 3 հավելվածում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա` հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը: Ընդ որում, ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել`

1) «Վայքի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության հետ 2021 թվականի հուլիսի 21-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/9Շ-1 պայմանագրում` պայմանագրերով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը չկատարված աշխատանքների մասի համար սահմանելով նոր ժամկետ` 2022 թվականի մայիսի 15-ից սկսած` 92 օր մինչև 2022 թվականի օգոստոսի 15-ը` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/9Շ-1 պայմանագրի 6.2-րդ կետի պահանջները.

2) «Ապառաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հուլիսի 12-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀՄԱԱՇՁԲ-2021/1Շ պայմանագրում` պայմանագրերով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը չկատարված աշխատանքների մասի համար սահմանելով նոր ժամկետ` 2022 թվականի մայիսի 15-ից սկսած` 92 օր մինչև 2022 թվականի օգոստոսի 15-ը` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և թիվ ՏԿԵՆ-ՀՄԱԱՇՁԲ-2021/1Շ պայմանագրի 6.2-րդ կետի պահանջները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. դեկտեմբերի 3
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 2-ի
N 1981-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ -
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն -
1049 Ծրագրի անվանումը (885,095.9)
Ճանապարհային ցանցի բարելավում
Ծրագրի նպատակը
Ճանապարհային ցանցի բարելավում և անվտանգ երթևեկության ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ճանապարհների ծածկի որակի և փոխադրումների արդյունավետության բարելավում` ճանապարհների վիճակով պայմանավորված պատահարների նվազում
Ծրագրի միջոցառումներ
21001 Միջոցառման անվանումը
Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (885,095.9)
Միջոցառման նկարագրությունը
Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճոնապարհների քայքայված ծածկի վերանորոգում, մաշված ծածկի փոխարինում
Միջոցառման տեսակը
Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ
1212 Ծրագրի անվանումը
Տարածքային զարգացում 885,095.9
Ծրագրի նպատակը
Տարածքային համաչափ զարգացման խթանում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ համայնքների կառավարման արդյունավետության բարձրացում և տնտեսական գործունեության խթանում
Ծրագրի միջոցառումներ
12007 Միջոցառման անվանումը
ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում` ենթակառուցվածքների զարգացման նպատակով 885,095.9
Միջոցառման նկարագրությունը
ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում` ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Միջոցառման տեսակը
Տրանսֆերտների տրամադրում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 2-ի
N 1981-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ընդամենը այդ թվում`
ծրագիրը միջոցառումը կառուցման աշխատանքներ վերակառուցման, վերանորոգման և վերականգնման աշխատանքներ նախագծահե-տազոտական, գեոդեզիա-քարտեզա-գրական աշխատանքներ ոչ ֆինան-սական այլ ակտիվների ձեռքբերում
ԸՆԴԱՄԵՆԸ (885,095.9) - (885,095.9) - -
այդ թվում`
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (885,095.9) - (885,095.9) - -
այդ թվում`
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (1,850,967.5) - (1,850,967.5) - -
այդ թվում`
1 Միջպետական նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում (991,734.9) - (991,734.9) - -
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի- Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (991,734.9) - (991,734.9) - -
կմ150+700 - կմ167+600 հատվածի հիմնանորոգում (991,734.9) - (991,734.9) - -
3 Մարզային նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում (859,232.6) - (859,232.6) - -
Տ-8-22, /Մ-2/ - Վարդավանք – Խդրանց - Ագարակ ավտոճանապարհի կմ0+000 - կմ13+100 հատվածի հիմնանորոգում (859,232.6) - (859,232.6) - -
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում 965,871.6 - 965,871.6 - -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 2-ի
N 1981-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 6 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցառումը տարի
1212 Տարածքային զարգացում 885,095.9
այդ թվում`
12007 ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում` ենթակառուցվածքների զարգացման նպատակով 885,095.9
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ Արարատի մարզպետարան 69,302.7
այդ թվում` ըստ ուղղությունների
Գեղանիստ համայնքի 4-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքներ 10,237.1
Գեղանիստ համայնքի ոռոգման համակարգի կառուցում 7,923.8
Վերին Արտաշատ համայնքում արևային համակարգի տեղադրում 7,512.9
Բաղրամյան համայնքի ոռոգման ցանցի վերակառուցում 12,012.0
Նոյակերտ համայնքի Գ. Նժդեհ , Տիգրան Մեծ և Գ. Չաուշ փողոցների մասնակի ասֆայտապատում 10,900.8
Ոստան համայնքի ոռոգման ցանցի շուրջ 1000 գծմ հատվածի բետոնե կիսախողովակների անցկացման աշխատանքներ 15,077.9
Լանջառ համայնքի խմելու ջրի մատակարարման աշխատանքներ 5,638.2
ՀՀ Արմավիրի մարզպետարան 241,383.8
այդ թվում` ըստ ուղղությունների
Արագած համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգում 2,580.0
Մայիսյան համայնքից դեպի Սարգսի անվան թաղամաս գլխավոր փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքներ 5,002.9
Մյասնիկյան համայնքի Մոնթե Մելքոնյան փողոցի ասֆալտապատում 18,377.3
Քարակերտ համայնքի թվով 6 փողոցների ասֆալտապատում 24,966.3
Տանձուտ համայնքի 20-րդ, 24-րդ, 2-րդ, 8-րդ, 5-րդ և 4-րդ փողոցների գազիֆիկացման աշխատանքներ 9,133.7
Գայ համայնքի մանկապարտեզի շենքի կառուցում 164,095.0
Ջրառատ համայնքում Մեծամորի խճուղու հիմնանորոգում 17,228.6
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 256,318.7
այդ թվում` ըստ ուղղությունների
Երանոս համայնքի խմելու ջրամատակարարման արտաքին ցանցի` Չռի ձոր, Գերեզմանններ և Սար տանող ճանապարհ կոչվող տարածքներում գործող 2 ներտնտեսային ջրագծերի ու Համալիր կոչվող տարածքից դեպի 9-րդ փողոցը սնուցող ջրագծի հիմնանորոգման աշխատանքների կատարում 9,274.1
Ներքին Գետաշեն համայնքի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում 65,137.1
Երանոս համայնքի ոռոգման արտաքին ցանցի կառուցում և ջրատար առուների հիմնանորոգում 20,883.9
Հայրավանք համայնքի Կենտրոնական փողոցի վերանորոգում 6,643.3
Ծովագյուղ համայնքի ներհամայնքային` 8-րդ փողոցի մի մասի., 13-րդ փ. 1 նրբ, 15-րդ փ., 17-րդ փ.-ի մի մասի, 17 փ. 2-րդ նրբ, 17 փ. 3-րդ նրբ 18-րդ փ. , 19-րդ փ.-ի, 20-րդ փող.-ի մի մասի, 22-րդ փողոցի մի մասի, 24-րդ փող.-ի 6-րդ նրբ.-ի մի մասի ասֆալտապատում 111,698.9
Վաղաշեն համայնքի խմելու ջրի բաշխիչ ցանցի բարելավում և ջրաքանակի ավելացում 42,681.4
ՀՀ Լոռու մարզպետարան 147,162.7
այդ թվում` ըստ ուղղությունների
Դարպաս համայնքի ներհամայնքային ճանապարհների սալարկում 25,788.0
Դսեղ համայնքում գյուղտեխնիկայի ձեռքբերում 5,872.5
Գեղասար համայնքի խմելու ջրի ներքին ցանցի և ջրամբարի վերանորոգում 11,745.5
Լուսաղբյուր համայնքի խմելու ջրի ջրագծի վերակառուցում 7,783.1
Լուսաղբյուր համայնքի 5-րդ փողոցի և գերեզմանատուն տանող ճանապարհի սալարկում 16,126.5
Լուսաղբյուր համայնքի ոռոգման համակարգի վերակառուցում 22,860.6
Շահումյան համայնքի 1-ին և 2-րդ փողոցների մասնակի ասֆալտապատում 9,572.5
Սպիտակ համայնքի փողոցային լույսերի տեղակայում 31,655.4
Ախթալա համայնքի ճոճկան բնակավայրի ներհամայնքային ճանապարհների բարեկարգում տուֆով սալարկման միջոցով 15,758.6
ՀՀ Կոտայքի մարզպետարան 152,387.1
այդ թվում` ըստ ուղղությունների
Ակունք բնակավայրի 7-րդ փողոցի, Կոտայք բնակավայրի 3-րդ փողոցի և Նոր Գյուղ բնակավայրի 2-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքներ 19,303.6
Լեռնանիստ համայնքի 1-ին փողոցից դեպի 2-րդ փողոց տանող ճանապարհի, 5-րդ թաղամասից դեպի 3-րդ թաղամաս տանող և 7-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքներ 8,822.3
Մայակովսկի համայնքի 11-րդ փողոցի ասֆալտապատում 2,017.6
Առինջ համայնքի Խաչատուր Աբովյան թաղամաս 2-րդ, 8-րդ, Պարույր Սևակի թաղամասի 1-ին, 6-րդ, 8-րդ, 20-րդ փողոցների, Առինջ համայնքի 8-րդ, 13-րդ, 17-րդ, փողոցների, 1-ին փողոցի 1-ին փակուղու, 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի, Մաշտոց փողոցի 1-ին նրբանցքի ասֆալտապատման աշխատանքներ 48,466.2
Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրի խմելու ջրի բարձր ճնշման ջրագծի և ներքին ցանցի կառուցման շինարարական աշխատանքներ 42,477.2
Թեղենիք համայնքի Նոր Թաղամասի գազաֆիկացման աշխատանքներ 5,215.2
Կամարիս համայնքի հիմնական և երկրորդական փողոցների լուսավորության ցանցի վերականգնում 3,769.0
Գառնի համայնքի ճանապարհների վերանորոգում 22,316.0
ՀՀ Շիրակի մարզպետարան 18,540.9
այդ թվում` ըստ ուղղությունների
Պեմզաշեն համայնքի թվով 9 փողոցների արտաքին լուսավորության ցանցի ընդլայնում 6,894.0
Սարապատ համայնքում հակակարկտային կայանների ձեռքբերում 6,332.5
Լեռնակերտ համայնքի փողոցային յուսավորության ցանցի ընդյայնում 5,314.4

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
 ՀՀ կառավարության
 2021 թվականի դեկտեմբերի 2-ի
N 1981-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 2-ի
N 1981-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ (885,095.9)
այդ թվում`
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (885,095.9)
այդ թվում`
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (1,850,967.5)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (1,850,967.5)
այդ թվում` ըստ ուղղությունների
1 Միջպետական նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում (991,734.9)
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (991,734.9)
կմ150+700 - կմ167+600 հատվածի հիմնանորոգում (991,734.9)
3 Մարզային նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում (859,232.6)
Տ-8-22, /Մ-2/ - Վարդավանք – Խդրանց - Ագարակ ավտոճանապարհի կմ0+000 - կմ13+100 հատվածի հիմնանորոգում (859,232.6)
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում 965,871.6
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն 965,871.6

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 2-ի
N 1981-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ
N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1212 Տարածքային զարգացում

 

Ծրագրի միջոցառումները

 

 

Ծրագրի դասիչը 1212 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 12007 տարի
Միջոցառման անվանումը ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում` ենթակառուց- վածքների զարգացման նպատակով
Նկարագրությ ունը ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում` ենթակառուց- վածքների զարգացման նպատակով
Միջոցառման տեսակը Տրանսֆերտների տրամադրում
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ համայնքներ
Արդյունքի չափորոշիչներ
ՀՀ համայնքների թիվ, հատ 36
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 885,095.9

 

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1049 Ճանապարհային ցանցի բարելավում

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը 1049 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը 21001 տարի
Միջոցառման անվանումը Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում
Նկարագրությունը Միջպետական` հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների քայքայված ծածկի վերանորոգում` մաշված ծածկի փոխարինում
Միջոցառման տեսակը Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (885,095.9)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
 2021 թվականի դեկտեմբերի 2-ի
 N 1981-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 2-ի
N 1981-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են
փակագծերում)
քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն (1,850,967.6)
Բաժին N 04 Խումբ N 05 Դաս N 01 Ճանապարհային տրանսպորտ (1,850,967.6)
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (1,850,967.6)
ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ (1,850,967.6)
45231177/542 Ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀԲՄ դրամ (991,734.9)
45231177/61 Ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀՄԱ դրամ (859,232.7)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.12.2021
N 1981-Ն
Որոշում