Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆ ...

 

17.12.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2021 թվականի N 2054-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման N 10 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին ձեռք բերել հատուկ նշանակության 2 մարդատար ավտոմեքենա մեկ անձից գնման ընթացակարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան` չկիրառելով նույն կարգի 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշման պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. դեկտեմբերի 16
Երևան

 

 Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 16-ի
N 2054-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
քանակը գումարը
(հազ. դրամ)
Հակակոռուպցիոն կոմիտե
Բաժին N 03 Խումբ N 07 Դաս N 01 Նախաքննություն
1228 31005 Հակակոռուպցիոն կոմիտեին տրանսպորտային սարքավորումներով հագեցվածության ապահովում (120000.0)
ՄԱՍ 1. ԱՊՐԱՆՔՆԵՐ (120000.0)
34111100-1 Մարդատար ավտոմեքենա ԳՀ հատ 15,000,000.0 (2.0) (30000.0)
34111100-2 Մարդատար ավտոմեքենա ԲՄ հատ 10,000,000.0 (9.0) (90000.0)
1228 31005 Հակակոռուպցիոն կոմիտեին տրանսպորտային սարքավորումներով հագեցվածության ապահովում 119800.0
ՄԱՍ 1. ԱՊՐԱՆՔՆԵՐ 119800.0
34111100-5 Մարդատար ավտոմեքենա ՀՄԱ հատ 18,500,000.0 2.0 37000.0
34111100-6 Մարդատար ավտոմեքենա ԲՄ հատ 9,200,000.0 9.0 82800.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

 Պաշտոնական հրապարակման օրը` 16 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.2021
N 2054-Ն
Որոշում