Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆ ...

 

31.12.2021 -

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2021 թվականի N 2195-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշումը լրացնել նոր` N 1.1 հավելվածով` համաձայն հավելվածի.

2) որոշման 2-րդ կետը «1,» թվից հետո լրացնել «1.1,» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. դեկտեմբերի 30
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 30-ի
N 2195-Ն որոշման

 

«Հավելված N 1.1
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 8-ի
N 1025-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ


ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ

 

____ ______________ 20 թ.

 

_____________________________
(տեսչական մարմնի անվանումը)
_______________________
(գտնվելու վայրը)
________________
(հեռախոսահամարը)
_____________________
(պաշտոնը)
_____________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

 
_____________________
(պաշտոնը)
_____________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
________________________
(պաշտոնը)
_____________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
Ստուգման սկիզբ (ամսաթիվ)` ________________ 20    թ. ավարտը ________20    թ.
     
_________________________________________________________
տնտեսավարող սուբյեկտի անվանումը, (անունը, ազգանունը)
             
ՀՎՀՀ
__________________________________________
(պետական գրանցման (հաշվառման) համարը)
_______________________ _______________________ (տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը)
____________________________________________________________
տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայրը)
_______________________(հեռախոսահամարը)
____________________________________________________________ (տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը) _______________________(հեռախոսահամարը)

 

Ստուգման հրամանի ամսաթիվը ____ _________20 թ.   համարը ____________

 

Ստուգման նպատակը/Ընդգրկված հարցերի համարներ

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը (վայրերը)  
Պետական գրանցման վկայականը կամ գրանցման համարը
(հաշվառման համարը), տրման ամսաթիվը
 
Լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի համարը, տրման ամսաթիվը  

 

ՀԱՐՑԱՇԱՐ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ

 

NN Հարցը Այո Ոչ Չ/Պ Միավոր Հղում նորմատիվ իրավական ակտին Ստուգման եղանակը Մեկնաբանություն
1. Տեխնիկական զննության կայանի տարածքը, ըստ ներկայացված հոսքագծի տեսակի, յուրաքանչյուր հոսքագծի հաշվարկով բավարարում է սահմանված նվազագույն չափերը (աղյուսակ N 1)       5 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 15-րդ կետ, հավելված 1-ի աղյուսակ փաստաթղթային, տեսազննություն  
2. Տեխնիկական զննության անցկացման գործունեությունն իրականացվում է միայն լիցենզիայում նշված գործունեության վայրում, և առկա է տեխնիկական զննության համար նախատեսված տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականը       7 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 6-րդ կետ, ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի 2-րդ ենթակետ փաստաթղթային  
3. Տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիայի հետ առկա է լիցենզավորված անձի կողմից շահագործվող հոսքագծերի քանակին և տեսակին համա- պատասխան լիցենզիայի ներդիր (ներդիրներ)       6 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 8-րդ կետ փաստաթղթային  
4. Ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներին և մնացած պարամետրերի անհամապատասխանության դեպքում արատորոշման քարտում կատարվել է համապատասխան նշում       4 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 13-րդ կետ փաստաթղթային, տեսազննություն  
5. Տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության արատորոշման քարտը ձևակերպվել է տեխնիկական վիճակի ստուգման արդյունքի հիման վրա       8 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 16-րդ կետ փաստաթղթային, տեսազննություն  
6. Լիցենզավորված անձի կողմից տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ ճիշտ տվյալները և տեխնիկական զննության արդյունքներն առցանց եղանակով փոխանցվել են տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարան       7 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենք, հոդված 15, 6-րդ մաս փաստաթղթային, տեսազննություն  
7. Լիցենզավորված կազմակերպությունը միացված է տեխնիկական զննության կայանների ընդհանուր համակարգ- չային ցանցին       3 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 16-րդ կետ տեսազննություն  
8. Առկա են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ դրանց վիճակի ստուգման համար օգտագործվող տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները.
8.1. Ստենդ` թեթև մարդատար ավտոմոբիլների, միկրոավտոբուսների և փոքրատոննաժ բեռնատար ավտոմոբիլների արգելակային համակարգի ստուգման համար       6 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 1 տեսազննություն  
8.2. Ունիվերսալ ստենդ` թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլների ու ավտոբուսների արգելակային համակարգի ստուգման համար       6 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 2 տեսազննություն  
9. Առկա են ղեկային վարման համակարգի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները.
9.1. Սարք` ղեկային վարման գումարային խաղի չափման համար (35 կգ/ՆԺ)       3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 3 տեսազննություն  
9.2. Ձողակարկին       3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 4 տեսազննություն  
10. Առկա է սարք` արտաքին լուսային սարքերի լույսի ստուգման համար       3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 5 տեսազննություն  
11. Առկա են անիվների և դողերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները.
11.1. Դողերի ճնշաչափերի հավաքածու       3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 6 տեսազննություն  
11.2. Դողի պահպանաշերտի նախշերի խորության չափիչ       3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 7 տեսազննություն  
12. Առկա են շարժիչի և դրա համակարգերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները.
12.1. Գազաանալիզատոր (սարք` կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակների չափման համար կամ ունիվերսալ չափիչ սարք` կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների արտանե- տումների մակարդակներ չափելու համար)       3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 8 տեսազննություն  
12.2. Ծխաչափ (սարք` դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների ծխայնության (դիսպերս մասնիկների) չափման համար կամ ունիվերսալ չափիչ սարք` կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակներ չափելու համար       3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 9 տեսազննություն  
12.3. Հոսաորոնիչ` տրանսպորտային միջոցի սնման գազային համակարգի հերմետիկության ստուգման համար       3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 10 տեսազննություն  
13. Առկա է ստենդ` տրանսպորտային միջոցների ղեկային վարման շարժաբերի և կախոցքի վիճակի ստուգման համար       3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման Հավելվածի ցանկ N 2, կետ 11 տեսազննություն  
14. Առկա են պարտադիր գարաժային սարքավորումներ
14.1. Կոմպրեսոր` մանոմետրով, ծայրակալով       3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 12 տեսազննություն  
14.2. Ավտոմեխանիկի գործիքների հավաքակազմ       3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 13 տեսազննություն  
15. Առկա է թվային տեսախցիկ ինֆրակարմիր դետեկտորով` նվազագույնը 640x320 մատրիցայի կետայնությամբ       3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 14 տեսազննություն  
16. Տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրվում է, որի ձայնագրությունները կայանում պահպանվում են մեկ տարի ժամկետով       3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 15-րդ կետ տեսազննություն  
17. Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգումն իրականացնում են կազմակերպությունում անվտանգության տեխնիկայի կանոնների գծով հրահանգավորում ստացած տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչները       3 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 345-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ փաստաթղթային  

 

1 «Այո»-առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները v
2 «Ոչ»-բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ v
3 «Չ/Պ»-չի պահանջվում v

 

 

Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա`

1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք

2. ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 345-Ն որոշում

3. ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշում

4. ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշում

 

Աղյուսակ N 1 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի աղյուսակ
 

ՏԱՐԱԾՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

 

NN
ը/կ
Հոսքագծի տեսակը Տարածքի չափերը
1. Թեթև տրանսպորտային միջոցների հոսքագիծ երկարությունը` 18 մ լայնությունը` 5 մ
2. Ունիվերսալ հոսքագիծ երկարությունը` 24 մ լայնությունը` 6 մ»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2021
N 2195-Ն
Որոշում