Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

18.12.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2021 թվականի N 2094-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ԿՈՏԱՅՔԻ, ՇԻՐԱԿԻ, ՍՅՈՒՆԻՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 57-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 1-ի N 1626-Ն որոշման 2-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, նույն հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Սույն որոշման N 3 հավելվածում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա` հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը: Ընդ որում, ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարելու`

1) «Սիսիանի ԲՈՒԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հուլիսի 29-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/14Շ պայմանագրում` պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով նոր ժամկետ` 2022 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում Կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 65 (վաթսունհինգ) օր, իսկ թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/14Շ պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված տույժերը հաշվարկվում են 2021 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը և սույն ենթակետով նախատեսված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև աշխատանքների արդյունքները պատվիրատուին հանձնելու օրը.

2) «Ա.Ա.Բ. Պրոեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հունիսի 24-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/8Շ պայմանագրում` պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը չկատարված աշխատանքների մասի համար սահմանելով` 2022 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում Կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 50 (հիսուն) օր` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները.

3) «Գրիգոր Հարությունյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի օգոստոսի 3-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/17Շ պայմանագրում` պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը չկատարված աշխատանքների մասի համար սահմանելով` 2022 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում Կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 65 (վաթսունհինգ) օր` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները.

4) «Լեոպոլդ և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի օգոստոսի 2-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/19Շ պայմանագրում` պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը չկատարված աշխատանքների մասի համար սահմանելով` 2022 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում Կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 135 (հարյուր երեսունհինգ) օր` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը.

5) «Քարավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հունիսի 7-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀՄԱԱՇՁԲ-2021/2Շ պայմանագրում` պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը չկատարված աշխատանքների մասի համար սահմանելով` 2022 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում Կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 35 (երեսունհինգ) օր` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը.

6) «Շինպլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հունիսի 4-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/1Շ-2 պայմանագրում` պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը չկատարված աշխատանքների մասի համար սահմանելով` 2022 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում Կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 15 (տասնհինգ) օր` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը.

7) «Ոսմար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Արարատ-Ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կոնսորցիումի հետ 2021 թվականի հունիսի 15-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀՄԱԱՇՁԲ-2021/3Շ պայմանագրում` պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը չկատարված աշխատանքների մասի համար սահմանելով` 2022 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում Կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 65 (վաթսունհինգ) օր` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը`

1) Մ-3, Թուրքիայի սահման - Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ130+400-կմ135+200 հատվածի փոխարեն հիմնանորոգել կմ130+400 - կմ135+354 հատվածը և այդ կապակցությամբ «Ա.Ա.Բ. Պրոեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հուլիսի 21-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/15Շ պայմանագրում կատարելու անհրաժեշտ փոփոխություններ, այդ թվում լրացուցիչ աշխատանքների մասի համար սահմանելով կատարման ժամկետ` մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը` ապահովելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները.

2) Մ-3, Թուրքիայի սահման - Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման կմ144+020-ում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար «Մոնտաժտրանսսշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/30Շ պայմանագրում կատարելու փոփոխություններ` պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը սահմանելով` 2021 թվականին իրականացվելիք աշխատանքների համար` մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը, իսկ 2022 թվականի համար` 2022 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում Կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 130 (հարյուր երեսուն) օր` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. դեկտեմբերի 17
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 16-ի
N 2094-Ն որոշման

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ -
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն -
1049 Ծրագրի անվանում (4,001,194.8)
Ճանապարհային ցանցի բարելավում
Ծրագրի նպատակը
Ճանապարհային ցանցի բարելավում և անվտանգ երթևեկության ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ճանապարհների ծածկի որակի և փոխադրումների արդյունավետության բարելավում` ճանապարհների վիճակով պայմանավորված պատահարների նվազում
Ծրագրի միջոցառումներ
21001 Միջոցառման անվանումը
Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (4,001,194.8)
Միջոցառման նկարագրությունը
Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների քայքայված ծածկի վերանորոգում, մաշված ծածկի փոխարինում
Միջոցառման տեսակը
Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ
1212 Ծրագրի անվանումը
Տարածքային զարգացում 4,001,194.8
Ծրագրի նպատակը
Տարածքային համաչափ զարգացման խթանում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ համայնքների կառավարման արդյունավետության բարձրացում և տնտեսական գործունեության խթանում
Ծրագրի միջոցառումներ
12007 Միջոցառման անվանումը
ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում` ենթակառուցվածքների զարգացման նպատակով 4,001,194.8
Միջոցառման նկարագրությունը
ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում` ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Միջոցառման տեսակը
Տրանսֆերտների տրամադրում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 16-ի
N 2094-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ընդամենը այդ թվում`
ծրագիրը միջոցառումը կառուցման աշխատանքներ վերակառուցման, վերանորոգման և վերականգնման աշխատանքներ նախագծահե- տազոտական, գեոդեզիա- քարտեզագրա­կան աշխա­տանքներ ոչ ֆինան­սական այլ ակտիվների ձեռքբերում
ԸՆԴԱՄԵՆԸ (4,001,194.8) - (4,001,194.8) - -
այդ թվում`
- ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (4,001,194.8) - (4,001,194.8) - -
այդ թվում`
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (5,988,772.0) - (5,988,772.0) - -
այդ թվում`
1 Միջպետական նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում (3,705,276.6) - (3,705,276.6) - -
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի- Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի, այդ թվում` (2,307,366.7) - (2,307,366.7) - -
կմ98+000 - կմ101+400 հատվածի հիմնանորոգում (600,000.0) - (600,000.0) - -
կմ108+400 - կմ126+100 հատվածի հիմնանորոգում (763,466.7) - (763,466.7) - -
կմ196+000 - կմ202+200 հատվածի հիմնանորոգում (943,900.0) - (943,900.0) - -
Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա- Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի, այդ թվում` (2,563,510.5) - (2,563,510.5) - -
կմ130+400-կմ135+354 հատվածի հիմնանորոգում 15,829.2 - 15,829.2 - -
կմ154+000-կմ176+900 հատվածի հիմնանորոգում (2,579,339.7) - (2,579,339.7) - -
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի, այդ թվում` կմ83+200-կմ91+176 հատվածի հիմնանորոգում 867,444.9 867,444.9 - 867,444.9 867,444.9 - -
Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի, այդ թվում 2,890.0 - 2,890.0 - -
կմ57+450-կմ59+450 հատվածի մայթերի կառուցում 2,890.0 - 2,890.0 - -
Մ-11, Մարտունի - Վարդենիս - ԼՂՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի, այդ թվում 198,731.1 - 198,731.1 - -
կմ0+000-կմ5+900 հատվածի հիմնանորոգում 198,731.1 - 198,731.1 - -
Մ-13, /Մ-2/ - Անգեղակոթ - Նախիջևանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի, այդ թվում 96,534.6 - 96,534.6 - -
կմ0+000-կմ8+000 հատվածի հիմնանորոգում 96,534.6 - 96,534.6 - -
2 Հանրապետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում, այդ թվում (2,337,866.2) - (2,337,866.2) - -
Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ) - Գառնի - Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ27+500-կմ33+500 հատվածի հիմնանորոգում (232,773.0) - (232,773.0) - -
Հ-45, /Մ-2/-Շաքի-Սիսան- Դաստակերտ-Ցողունի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ14+590-կմ25+900 հատվածի հիմնանորոգում (1,082,199.5) - (1,082,199.5) - -
Հ-46, /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ- 2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ37+500-կմ55+000 հատվածի հիմնանորոգում (961,122.9) - (961,122.9) - -
Հ-46, /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ- 2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ55+000-կմ68+000 հատվածի հիմնանորոգում (61,770.8) - (61,770.8) - -
3 Մարզային նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում 54,370.8 - 54,370.8 - -
Իջևան քաղաքի Սարիբեկ-Օհանյան փողոցի կմ0+000-կմ1+145 հատվածի հիմնանորոգում 14,400.0 - 14,400.0 - -
Արթիկ համայնքի Սպանդարյան փողոցի ասֆալտապատում 39,970.8 - 39,970.8 - -
1049 21002 Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում, այդ թվում 26,657.0 - 26,657.0 - -
Մ- 3, Թուրքիայի սահման-Մարգարա- Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ144+020-ում գտնվող կամրջի հիմնանորոգում 26,657.0 - 26,657.0 - -
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում 1,987,577.2 - 1,987,577.2 - -
1049 21002 Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում (26,657.0) - (26,657.0) - -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 16-ի
 N 2094-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 7  ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 6 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
 2021 թվականի դեկտեմբերի 16-ի
 N 2094-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 16-ի
N 2094-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ (4,001,194.8)
այդ թվում`
- ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (4,001,194.8)
այդ թվում`
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (5,988,772.0)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (5,988,772.0)
այդ թվում` ըստ ուղղությունների
1 Միջպետական նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում (3,705,276.6)
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի, այդ թվում (2,307,366.7)
կմ98+000 - կմ101+400 հատվածի հիմնանորոգում (600,000.0)
կմ108+400 - կմ126+100 հատվածի հիմնանորոգում (763,466.7)
կմ196+000- կմ202+200 հատվածի հիմնանորոգում (943,900.0)
Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի, այդ թվում (2,563,510.5)
կմ130+400-կմ135+354 հատվածի հիմնանորոգում 15,829.2
կմ154+000-կմ176+900 հատվածի հիմնանորոգում (2,579,339.7)
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի, այդ թվում 867,444.9
կմ83+200-կմ91+176 հատվածի հիմնանորոգում 867,444.9
Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի, այդ թվում 2,890.0
կմ57+450-կմ59+450 հատվածի մայթերի կառուցում 2,890.0
Մ-11, Մարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի, այդ թվում 198,731.1
կմ0+000-կմ5+900 հատվածի հիմնանորոգում 198,731.1
Մ-13, /Մ-2/ - Անգեղակոթ-Նախիջևանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի, այդ թվում 96,534.6
կմ0+000-կմ8+000 հատվածի հիմնանորոգում 96,534.6
2 Հանրապետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում, այդ թվում (2,337,866.2)
Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ27+500- կմ33+500 հատվածի հիմնանորոգում (232,773.0)
Հ-45, /Մ-2/-Շաքի-Սիսան-Դաստակերտ-Ցողունի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ14+590-կմ25+900 հատվածի հիմնանորոգում (1,082,199.5)
Հ-46, /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ37+500-կմ55+000 հատվածի հիմնանորոգում (961,122.9)
Հ-46, /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ55+000-կմ68+000 հատվածի հիմնանորոգում (61,770.8)
3 Մարզային նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում 54,370.8
Իջևան քաղաքի Սարիբեկ-Օհանյան փողոցի կմ0+000-կմ1+145 հատվածի հիմնանորոգում 14,400.0
Արթիկ համայնքի Սպանդարյան փողոցի ասֆալտապատում 39,970.8
1049 21002 Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում, այդ թվում 26,657.0
այդ թվում ըստ կատարողների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 26,657.0
այդ թվում` ըստ ուղղությունների
Մ- 3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ144+020-ում գտնվող կամրջի հիմնանորոգում 26,657.0
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում 1,987,577.2
այդ թվում ըստ կատարողների
ՀՀ կառավարություն 1,987,577.2
1049 21002 Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում (26,657.0)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն (26,657.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 16-ի
N 2094-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1212 Տարածքային զարգացում
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը 1212 Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 12007 տարի
Միջոցառման անվանումը ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում` ենթակառուցվածք- ների զարգացման նպատակով
Նկարագրությունը ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում` ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Միջոցառման տեսակը Տրանսֆերտների տրամադրում
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ համայնքներ
Արդյունքի չափորոշիչներ
ՀՀ համայնքների թիվ, հատ 148
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 4,001,194.8
Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1049 Ճանապարհային ցանցի բարելավում
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը 1049 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը 21001 տարի
Միջոցառման անվանումը Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում
Նկարագրությունը Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների քայքայված ծածկի վերանորոգում, մաշված ծածկի փոխարինում
Միջոցառման տեսակը Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ
Արդյունքի չափորոշիչներ
Հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը /կիթմետր/ այդ թվում` (36.3)
Միջպետական նշանակության ավտոճանապարհներ (12.4)
Հանրապետական նշանակության ավտոճանապարհներ (12.3)
Մարզային նշանակության ավտոճանապարհներ (11.6)
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (4,001,194.8)
Ծրագրի դասիչը 1049 Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 21002 տարի
Միջոցառման անվանումը Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում
Նկարագրությունը Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող կամուրջների հիմնանորոգում
Միջոցառման տեսակը Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ
Արդյունքի չափորոշիչներ
Հիմնանորոգվող տրանսպորտային օբյեկտների թիվը, այդ թվում`
Կամուրջներ 1
Կամուրջներ (մ) 48
Աշխատանքների ավարտվածության աստիճան, % 23.0
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 0.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 7
 ՀՀ կառավարության
 2021 թվականի դեկտեմբերի 16-ի
 N 2094-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

 Հավելված N 8
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 16-ի
N 2094-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (5,962,115.3)
Բաժին N 04 Խումբ N 05 Դաս N 01 Ճանապարհային տրանսպորտ (5,962,115.3)
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (5,988,772.4)
ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ (6,006,640.0)
45231177/556 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀԲՄ դրամ 1 (600,000.0)
45231177/540 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀԲՄ դրամ 1 (763,466.8)
45231177/557 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀԲՄ դրամ 1 (943,900.0)
45231177/554 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀԲՄ դրամ 1 15,829.1
45231177/566 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀԲՄ դրամ 1 (2,579,339.7)
45231177/574 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀԲՄ դրամ 853,800,517.0 1 853,800.5
45231177/584 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀԲՄ դրամ 1 2,889.9
45231177/538 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀԲՄ դրամ 195,902,899.0 1 195,902.9
45231177/577 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀԲՄ դրամ 95,568,804.0 1 95,568.8
45231177/504 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀԲՄ դրամ 1 (232,773.0)
45231177/553 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀԲՄ դրամ 1 (1,082,199.5)
45231177/59 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀՄԱ դրամ 1 (961,122.9)
45231177/60 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀՄԱ դրամ 1 (61,770.9)
45231177/544 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀԲՄ դրամ 1 14,400.0
45231177/572 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀԲՄ դրամ 39,541,536.0 1 39,541.5
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 17,867.6
71351540/533 տեխնիկական հսկողության ծառայություններ ՀԲՄ դրամ 13,644,315.0 1 13,644.3
71351540/528 տեխնիկական հսկողության ծառայություններ ՀԲՄ դրամ 2,828,170.0 1 2,828.2
71351540/533 տեխնիկական հսկողության ծառայություններ ՀԲՄ դրամ 965,792.0 1 965.8
71351540/533 տեխնիկական հսկողության ծառայություններ ՀԲՄ դրամ 429,360.0 1 429.4
1049 21002 Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում 26,657.1
ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
45231177/502 կամուրջների վերանորոգման շինարարական աշխատանքներեր ՀԲՄ դրամ 26,094,016.0 1 26,094.0
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
98111140 հեղինակային հսկողության ծառայություններ ՄԱ դրամ 160,900.0 1 160.9
71351540/546 տեխնիկական հսկողության ծառայություններ ՀԲՄ դրամ 402,140.0 1 402.1

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.2021
N 2094-Ն
Որոշում