Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

24.12.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 2160-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը, 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Անհետաձգելի համարել Տ-8-93, Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների և դրանց նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման գնման կարիքը:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` Տ-8-93, Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները ձեռք բերել համատեղ գործունեության պայմանագրով (կոնսորցիումով) գործող «Ա.Ա.Բ. Պրոյեկտ» և «Քարավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից` մեկ անձից գնման ընթացակարգով` 8,149,904,226 դրամ պայմանագրային արժեքով:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը սույն որոշման 2-րդ կետում նշված տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել «Ճաննախագիծ» ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից` մեկ անձից գնման ընթացակարգով, 79,300,000 դրամ պայմանագրային արժեքով:

5. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված շինարարական աշխատանքների իրականացման համար տրամադրվում է կանխավճար` 1,979,770,100.0 դրամի չափով, ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և տուրքերը:

6. Սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված գնման առարկաների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի, բացառությամբ նույն ենթակետի «զ» պարբերության պահանջի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. դեկտեմբերի 23
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 23-ի
N 2160-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ընդամենը այդ թվում`
ծրագիրը միջոցառումը կառուցման աշխա-տանքներ վերակա-ռուցման, վերանորոգման և վերա-կանգնման աշխա-տանքներ նախագծահե-տազոտական, գեոդեզիա-քարտեզա-գրական աշխա-տանքներ ոչ ֆինան-սական այլ ակտիվների ձեռքբերում
ԸՆԴԱՄԵՆԸ - - - - -
այդ թվում`
- ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՈՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - - - - -
այդ թվում`
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում 1,979,770.1 - 1,979,770.1 - -
այդ թվում`
3 Մարզային նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում 1,979,770.1 - 1,979,770.1 - -
Տ-8-93, Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուց ում 1,979,770.1 - 1,979,770.1 - -
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (1,979,770.1) - (1,979,770.1) - -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 23-ի
N 2160-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ -
այդ թվում`
04 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ -
այդ թվում`
05 Տրանսպորտ -
այդ թվում`
01 Ճանապարհային տրանսպորտ -
այդ թվում`
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ -
այդ թվում`
1049 Ճանապարհային ցանցի բարելավում -
այդ թվում`
21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում -
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն (1,979,770.1)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (1,979,770.1)
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (1,979,770.1)
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ (1,979,770.1)
ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (1,979,770.1)
- Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում (1,979,770.1)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 1,979,770.1
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 1,979,770.1
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ 1,979,770.1
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ 1,979,770.1
ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ 1,979,770.1
- Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում 1,979,770.1

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 23-ի
N 2160-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ -
այդ թվում`
- ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ -
այդ թվում`
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում -
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն (1,979,770.1)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն 1,979,770.1
այդ թվում` ըստ ուղղությունների
3 Մարզային նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում 1,979,770.1
Տ-8-93, Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցում 1,979,770.1

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 23-ի
N 2160-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.1.8 ԵՎ 9.1.58 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Աղյուսակ 9.1.8

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1049 Ճանապարհային ցանցի բարելավում
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը` 1049 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 21001 տարի
Միջոցառման անվանումը` Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում
Նկարագրությ ունը` Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների քայքայված ծածկի վերանորոգում, մաշված ծածկի փոխարինում
Միջոցառման տեսակը` Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 1,979,770.1

 

Աղյուսակ 9.1.58

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1049 Ճանապարհային ցանցի բարելավում
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը` 1049 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը` 21001 տարի
Միջոցառման անվանումը` Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում
Նկարագրությ ունը` Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների քայքայված ծածկի վերանորոգում, մաշված ծածկի փոխարինում
Միջոցառման տեսակը` Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (1,979,770.1)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 23-ի
N 2160-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն 1,979,770.1
Բաժին N 04 Խումբ N 05 Դաս N 01 Ճանապարհային տրանսպորտ 1,979,770.1
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում 1,979,770.1
ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 1,979,770.1
45231177 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀՄԱ դրամ 1,979,770,100.0 1 1,979,770.1

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.2021
N 2160-Ն
Որոշում