Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐ ...

 

06.12.2022 -

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-111-Ն-31
2021թ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով, 26-րդ հոդվածի 3-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և թիվ ԲԴԽ-23-Ո-48 որոշումներով և հիմք ընդունելով Հանրապետության նախագաhի 2021 թվականի նոյեմբերի 25-ի թիվ ՆՀ-372-Ա և նոյեմբերի 29-ի թիվ ՆՀ-376-Ա հրամանագրերը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

i

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 1-20-րդ կետերի «Սպասարկման տարածք» սյունակների «համայնքների» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «, Կոտայքի մարզի Աբովյան, Ակունք (Ակունք համայնքի Զառ, Զովաշեն, Կապուտան, Կոտայք, Հատիս, Նոր գյուղ, Սևաբերդ գյուղեր), Առինջ, Արամուս, Արզնի, Բալահովիտ, Բյուրեղավան (Բյուրեղավան համայնքի Նուռնուս, Ջրաբեր գյուղեր), Գառնի, Գեղադիր, Գեղաշեն, Գետամեջ, Գեղարդ, Գետարգել, Գողթ, Եղվարդ (Եղվարդ համայնքի Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան, Սարալանջ գյուղեր), Կաթնաղբյուր, Կամարիս, Հացավան, Մայակովսկի, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Երզնկա, Նոր Հաճն, Ողջաբերդ, Պռոշյան, Պտղնի, Ջրվեժ, (Ջրվեժ համայնքի Զովք, Ձորաղբյուր գյուղեր), Վերին Պտղնի, Քանաքեռավան և Քասախ համայնքների» բառերը,

i

2) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 21-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Գեղարքունիքի մարզի և Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան (Չարենցավան համայնքի Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս, Ֆանտան գյուղեր), Արգել, Թեղենիք, Լեռնանիստ, Մեղրաձոր (Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր, Արտավազ, Հանքավան, Մարմարիկ գյուղեր), Ջրառատ, Սոլակ, Քաղսի և Քարաշամբ համայնքների վարչական տարածքներ» բառերով,

i

3) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 24-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Քանաքեռ» բառը փոխարինել «Աջափնյակ-2» բառով,

i

4) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Սպասարկման տարածք» սյունակը «տարածքներ» բառից հետո լրացնել «, կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործերով` Շիրակի մարզի վարչական տարածք» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակը «Քաղաքացիական» բառից հետո լրացնել «/Կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր/» բառերով,

i

5) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Արզումանյան Կիմա Վաչագանի» բառերով, «Սպասարկման տարածք» սյունակից հանել «, կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործերով` Շիրակի մարզի վարչական տարածք» բառերը, իսկ «Մասնագիտացում» սյունակից հանել «/Կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր/» բառերը,

i

6) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 21-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Բիշարյան Կարեն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահի
պաշտոնակատար

Գ. Ջհանգիրյան


2021թ. դեկտեմբերի 30
Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (court.am)` 30 դեկտեմբերի 2021 թվական:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 հունվարի 2022 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
30.12.2021
N ԲԴԽ-111-Ն-31
Որոշում