Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ...

 

29.01.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2022 թվականի թիվ 2-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասը, 9-րդ հոդվածի 6-րդ մասը, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը, «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետը, 7-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 2-րդ մասի 7-րդ կետը և 8-րդ մասը, 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 8-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1.1-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 9.1-րդ հոդվածը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 81-րդ հոդվածի 3.1-րդ մասը, 95-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով, ինչպես նաև

նպատակ ունենալով բարելավել և արդյունավետ դարձնել սպառողների հետ վարվելակերպի կանոնների կիրառման գործընթացները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի ««Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին» թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումը.

i

1) Կանոնակարգը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ կետով.

«6.1 Սույն կանոնակարգի 8-րդ կետի 2-6-րդ, 9-րդ ենթակետերով, 9-րդ կետով, 10-րդ կետի 1-2.1-րդ ենթակետերով, 11-րդ կետով, 12-րդ կետի 1-ին ենթակետով, 13-րդ, 16-րդ, 17-րդ կետերով, 20-րդ կետի 3-րդ ենթակետով, 24-րդ, 32-34-րդ, 38-րդ, 43-րդ կետերով, 46-րդ, 51-րդ կետով, 53-րդ կետով, 57-րդ կետի 3-րդ, 4-րդ և 6-րդ ենթակետերով, 60-րդ, 65-րդ, 66-րդ, 69-72-րդ, 74-80-րդ, 84-րդ կետերով, 86-րդ կետի 6-րդ ենթակետով, 87-րդ կետի 3-րդ ենթակետերով սահմանված իրավունքները կամ գործարար վարվելակերպի կանոնները չեն համարվում «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի, «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 81-րդ հոդվածի 3.2-րդ մասի 2-րդ պարբերության իմաստով սպառողի կամ կրեդիտառուի կամ հաճախորդի իրավունքներ կամ գործարար վարվելակերպի կանոններ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կատարված այն խախտումների վրա, որոնցով պահանջներ մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելու օրը չեն ներկայացվել ֆինանսական համակարգի հաշտարար, դատարան կամ արբիտրաժ:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

 Մ. Գալստյան


2022 թ. հունվարի 13
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 հունվարի 2022 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
11.01.2022
N 2-Ն
Որոշում