01.07.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հունվարի 18-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 142-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության տարածքում վճարները կատարվում են կանխիկ և անկանխիկ հաշվարկներով: Օրենքով կարող են սահմանվել կանխիկ հաշվարկների կատարման սահմանափակումներ:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 929-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի կամ քաղաքացիների միջև կամ մասնակցությամբ հաշվարկները կատարվում են կանխիկ կամ անկանխիկ ձևով` օրենքով սահմանված կարգով:».
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Անկանխիկ հաշվարկները կատարվում են բանկերի, այլ ֆինանսական կազմակերպությունների (այսուհետ` բանկեր) միջոցով, որոնցում բացված են համապատասխան հաշիվներ, ինչպես նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե այլ բան չի բխում սույն օրենսգրքից, այլ օրենքներից, և պայմանավորված չէ հաշվարկների օգտագործվող ձևով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Հանրապետության Նախագահի լիազորությունները կատարող |
Ա. Սիմոնյան |
2022 թ. փետրվարի 8 Երևան ՀՕ-13-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 8 փետրվարի 2022 թվական: