Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ...

 

10.02.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ

 

9 փետրվարի 2022 թվականի N 49-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ, 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 516-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 245-րդ կետի`

i

1) 1-ին և 4-րդ ենթակետերում «լրացած» բառից հետո լրացնել «, ինչպես նաև գնման երաշխիք չունեցող» բառերը.

i

2) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ԷՄՇ կանոնների 113-րդ կետի համաձայն` ԵՐՊ բաղադրիչում առևտրին մասնակցում են նաև ԿԷԱ կայանները, ինչպես նաև 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ այն ջերմային էլեկտրակայանները, որոնց համար Հանձնաժողովը սահմանել է հզորության վճար` հաշվի առնելով անցումային փուլում Համակարգի օպերատորի ներկայացրած` էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովման անհրաժեշտությունը: Երաշխավորված մատակարարը նշված կայաններից իր սպառողների համար պատվիրված էլեկտրական էներգիան (հզորությունը) գնում է Հանձնաժողովի սահմանած սակագներով: Սույն ենթակետով նախատեսված դեպքում 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ ջերմային էլեկտրակայանների նկատմամբ`

ա. Երաշխավորված մատակարարի սպառողների համար չպատվիրված հզորության մասով կիրառվում են ՄԷԱ կայանների համար սահմանված կարգավորումները` համաձայն ԷՄՇ կանոնների, որպես ՄԷԱ կայան կնքած գործարքների առաջնահերթության պայմանով.

բ. Երաշխավորված մատակարարի սպառողների համար պատվիրված հզորության մասով կիրառվում են ՊԷԱ կայանների համար սահմանված կարգավորումները` միաժամանակ ԷՄՇ կանոնների 227-րդ կետի համաձայն Երաշխավորված մատակարարի կողմից վճարման ենթակա հզորությունը նվազեցնելով հետևյալ բանաձևով հաշվարկվող մեծության չափով`

 

 

որտեղ`

∆PՋԷԿ-ը Երաշխավորված մատակարարի կողմից 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ ջերմային էլեկտրակայանին վճարման ենթակա հզորությունից նվազեցվող հզորությունն է (ՄՎտ),

PԿ-ն Երաշխավորված մատակարարի սպառողների համար 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ ջերմային էլեկտրակայանից պատվիրված հզորությունն է (ՄՎտ),

PՉԿi-ն i-րդ ժամում 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ ջերմային էլեկտրակայանի կողմից չկարգավորվող գներով էլեկտրական էներգիայի առևտրի իրականացման համար օգտագործվող հզորությունն է (ՄՎտ),

PՋԷԿ-ը 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ ջերմային էլեկտրակայանի` Երաշխավորված մատակարարի սպառողների համար պատվիրված և չկարգավորվող գներով էլեկտրական էներգիայի առևտրի իրականացման համար ներգրավվող ագրեգատների (բլոկների) դրվածքային գումարային հզորությունն է (ՄՎտ),

T-ն հաշվարկային ամսվա ժամերի թիվն է,»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի գործողությունը տարածվում է 2022 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ

Գ. Բաղրամյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
09.02.2022
N 49-Ն
Որոշում