Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ...

 

25.02.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

8 փետրվարի 2022 թվականի թիվ 27-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով սահմանել քրաուդֆանդինգի ծառայությունների վերաբերյալ հրապարակվող տեղեկությունների շրջանակը,

i

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 83-րդ հոդվածի 2-րդ մասը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի ««Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ը 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1- 28.6-րդ կետերով.

«28.1. Ի լրումն սույն կանոնակարգի 27-րդ և 28-րդ կետով սահմանված տեղեկատվության, քրաուդֆանդինգի ծառայությունների մասին ներկայացվում են սույն կանոնակարգի 28.2-րդ և 28.3-րդ կետերով սահմանված տեղեկությունները:

28.2. Ի լրումն ներդրումային ծառայություններ մատուցող անձանց համար սույն կանոնակարգով սահմանված տեղեկությունների, քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի կողմից ներկայացվում է առնվազն.

1) հայտարարություն առ այն, որ քրաուդֆանդինգի հարթակի միջոցով առաջարկվող արժեթղթերում ներդրումները կարող են պարունակել զգալի ռիսկեր և կարող են հանգեցնել ներդրված գումարի ամբողջությամբ կամ մասնակի կորստի,

2) տեղեկատվություն առ այն, որ ներդրողը պետք է մանրամասն ծանոթանա քրաուդֆանդինգի առաջարկի հետ կապված փաստաթղթերին և այլ տեղեկություններին` իրազեկ որոշում կայացնելու համար,

3) տեղեկատվություն ոչ պրոֆեսիոնալ հաճախորդ հանդիսացող ներդրողների համար մտածելու ժամանակի առկայության (բացակայության), դրա տևողության և այլ մանրամասների մասին,

4) ներդրողի կողմից ներդրման առավելագույն կամ նվազագույն գումարի սահմանափակումների կամ դրանց բացակայության մասին տեղեկատվություն:

 28.3. Քրաուդֆանդինգի հարթակում` յուրաքանչյուր թողարկողի էջում, առնվազն ներկայացվում է հետևյալ տեղեկատվությունը.

1) թողարկողի վերաբերյալ տեղեկություններ` թողարկողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը (անհատ ձեռնարկատեր հանդիսացող թողարկողի դեպքում անունը, ազգանունը),

2) թողարկողի գտնվելու վայրը, պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատեր հանդիսացող թողարկողի դեպքում պետական հաշվառման համարը և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն), կապի միջոցները (էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար),

3) նախագծի հակիրճ նկարագիրը, այդ թվում` նախագծի ֆինանսավորման համար անհրաժեշտ նպատակային գումարի մեծությունը (միաժամանակ նվազագույն և առավելագույն նպատակային գումար նախատեսված լինելու դեպքում` նվազագույն և առավելագույն նպատակային գումարը), ֆինանսավորման ներգրավման նպատակը, նախագծին առնչվող հիմնական ռիսկերի նկարագիրը,

4) նախագծի գովազդը (առկայության դեպքում), որը պետք է համապատասխանի «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ով սահմանված պահանջներին,

5) նախագծի ֆինանսավորման համար թողարկվող արժեթղթի տեսակը, դասը, տեղաբաշխման գինը,

6) մշտապես թարմացվող տեղեկատվություն առ այն, թե նախագծի համար որքան ներդրում է կատարվել, այդ թվում` մտածելու ժամանակի ընթացում չեղյալ չհամարված հայտերի հիման վրա,

7) քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթուղթը,

8) թողարկողի գործարար ծրագիրը,

9) թողարկողի վերջին հաշվետու ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունները (առկայության դեպքում), իսկ 1 տարուց պակաս գործունեություն ծավալած թողարկողի դեպքում հաշվետվությունները ներկայացվում են թողարկողի գործունեության ողջ ժամանակահատվածի համար, անհատ ձեռնարկատեր հանդիսացող թողարկողի դեպքում` ֆինանսական վիճակը բնութագրող էական ցուցանիշների հակիրճ նկարագրությունը,

10) թողարկողին և նրա կողմից տվյալ քրաուդֆանդինգի հարթակում հրապարակվող քրաուդֆանդինգի առաջարկին առնչվող այլ տեղեկություններ:

28.4. Քրաուդֆանդինգի առաջարկի ավարտից հետո թողարկողի անձնական էջում պահպանվում է քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ հրապարակված ողջ տեղեկատվությունը հաշվի գործողության ողջ ընթացքում:

28.5. Քրաուդֆանդինգի հարթակում` յուրաքանչյուր ներդրողի անձնական էջում, ներկայացվում է առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) տեղեկատվություն ներդրողի պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ կարգավիճակի վերաբերյալ,

2) ներկայացված հայտերի, ինչպես նաև կատարված ներդրումների պատմությունը:

28.6. Սույն կանոնակարգի 28.1-28.5-րդ կետերում կիրառվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ում կիրառվող նշանակությունը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

 Մ. Գալստյան


2022 թ. փետրվարի 10
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
08.02.2022
N 27-Ն
Որոշում