Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ...

 

17.02.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

14 փետրվար 2022 թվականի N 10-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 17-Ն, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 24-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

i

1) Հրամանը լրացնել նոր 2-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«2. Սույն հրամանի հավելված 6-ի` 15-րդ, հավելված 7-ի` 5.1-ին, հավելված 9-ի` 16-րդ, հավելված 19-ի` 23-րդ, հավելված 20-ի` 25-րդ, հավելված 21-ի` 28-րդ կետերում նշված հանրային վայրեր այցելելու համար անձինք կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի դրական պատասխանի դեպքում, պատասխանից հետո 24 ժամվա ընթացքում, իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտություն` (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն): Հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի և ՊՇՌ հետազոտության արդյունքների տարբերության դեպքում հիմք է ընդունվում ՊՇՌ հետազոտության արդյունքը:».

i

2) Հրամանի Հավելված 1-ի 9.1, Հավելված 2-ի 26, Հավելված 3-ի 17.1, Հավելված 4-ի 18.1, Հավելված 5-ի 17.1, Հավելված 6-ի 13.1, Հավելված 7-ի 17.1, Հավելված 8-ի 7.1, Հավելված 9-ի 14.1, Հավելված 10-ի 16.1, Հավելված 11-ի 22.1, Հավելված 12-ի 14.1, Հավելված 13-ի 8.1, Հավելված 14-ի 26, Հավելված 15-ի 19.1, Հավելված 16-ի 12.1, Հավելված 17-ի 4.1, Հավելված 18-ի 8.1, Հավելված 19-ի 16.1, Հավելված 20-ի 17.1, Հավելված 21-ի 7.1, Հավելված 23-ի 11.1 և Հավելված 24-ի 17.1 կետերում և Հավելված 22-ի 10-րդ կետի 3-րդ ենթակետում «նրա համար աշխատանքը 14 օրյա ժամկետով կազմակերպվում է հեռավար եղանակով» բառերը փոխարինել «նրա համար աշխատանքը կազմակերպվում է հեռավար եղանակով` պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստված անձանց համար 7 օրացուցային օրով, իսկ չպատվաստված անձանց համար` 10 օրացուցային օրով» բառերով.

i

3) Հրամանի Հավելված 8-ի 9-րդ կետի 7-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

i

4) Հրամանի Հավելված 9-ի 4-րդ կետի 1-ին ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների,» և «Ձև 2-ի,» բառերը.

i

5) Հրամանի Հավելված 11-ի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

6) Հրամանի Հավելված 12-ում.

ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի և երեխաների ջերմաչափման արդյունքների,» բառերը և «Ձև 2-ի, Ձև 3-ի» բառերը.

բ. ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետը, Ձև 2-ը և Ձև 3-ը.

գ. 24-րդ կետի «14 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «10 օրվա ընթացքում» բառերով.

i

7) Հրամանի Հավելված 17-ում

ա. 16-րդ կետի «վերջին 14 օրերի» բառերը փոխարինել «վերջին 10 օրերի» բառերով.

բ. 27.1-ին կետի «14 օրյա ժամկետով» բառերը փոխարինել «10 օրյա ժամկետով» բառերով.

i

8) Հրամանի Հավելված 18-ի 25-րդ կետում «14 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «10 օրվա ընթացքում» բառերով, իսկ «(14 օրով)» բառերը «(10 օրով)» բառերով.

i

9) Հրամանի Հավելված 22-ի 11-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ` նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-004-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 24-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Հրամանի Հավելվածի 8.1-ին կետում «նրա համար աշխատանքը 14 օրյա ժամկետով կազմակերպվում է հեռավար եղանակով» բառերը փոխարինել «նրա համար աշխատանքը կազմակերպվում է հեռավար եղանակով` պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստված անձանց համար 7 օրացուցային օրով, իսկ չպատվաստված անձանց համար` 10 օրացուցային օրով» բառերով.

i

2) Հրամանի Հավելվածի 18-րդ կետում «14 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «10 օրվա ընթացքում» բառերով.

i

3) Հրամանի Հավելվածի 29-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«29. Սովորողը չի հաճախում Հաստատություն, եթե առկա է ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումը, երբ`

i

1) սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ռիսկի խմբի հիվանդություններից և/կամ վիճակներից որևէ մեկը` համաձայն Առողջապահության Նախարարության կողմից ներկայացված ցանկի`

ա. նորագոյացություններ,

բ. արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդություններ, սակավարյունություն, արյան մակարդման համակարգի խանգարումներ, իմուն խանգարումներ,

գ. ներզատական համակարգի հիվանդություններ, սնուցման և նյութափոխանակության խանգարումներ, շաքարախտ, ճարպակալում, վահանագեղձի և այլ էնդոկրին օրգանների հիվանդություններ, սնուցման ծանր խանգարումներ, մեթաբոլիկ հիվանդություններ,

դ. հոգեկան կամ վարքի խանգարումներ, աուտիզմ, օրգանական ախտահարումներ, շիզոֆրենիա, աֆեկտիվ վիճակներ, նևրոտիկ վիճակներ, մտավոր հետամնացություն, հոգեբանական, վարքագծային և հուզմունքային այլ խանգարումներ,

ե. նյարդային համակարգի հիվանդություններ` մանկական ուղեղային կաթված, էպիլեպսիա, ատրոֆիկ և դեգեներատիվ ախտահարումներ, գլխուղեղի անոթային հիվանդություններ,

զ. արյան շրջանառության հիվանդություններ` ռևմատիկ տենդ, զարկերակային գերճնշում, սրտի բորբոքային հիվանդություններ, կարդիոմիոպաթիաներ, սրտային անբավարարություն,

է. շնչառական օրգանների հիվանդություններ` ասթմա, վերին և ստորին շնչուղիների քրոնիկ հիվանդություններ, շնչառական անբավարարություն,

ը. մարսողական համակարգի հիվանդություններ` աղիների բորբոքային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ,

թ. ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդություններ, համակարգային շարակցահյուսվածքային հիվանդություններ, հոդաբորբեր,

ժ. միզասեռական համակարգի հիվանդություններ` գլոմերուլյար հիվանդություններ, երիկամային անբավարարություն,

ժա. բնածին զարգացման արատներ, անոմալիաներ` ներառյալ որևէ օրգանի ձևափոխումներ, ֆունկցիայի արտահայտված խանգարումով:

2) սովորողի տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդությանը (COVID-19) բնորոշ ախտանշաններով կասկածելի կամ հաստատված դեպք` սույն հավելվածի 32.1-ին կետում սահմանված ժամկետով:».

i

4) Հրամանի Հավելվածի 32.1-ին կետում «14 օրյա ժամկետով» բառերը փոխարինել «10 օրյա ժամկետով» բառերով:

i

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. Ավանեսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
14.02.2022
N 10-Ն
Հրաման