Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ...

 

19.02.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

15 փետրվարի 2022 թվականի N 11-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 17-Ն, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 24-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ'

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.

i

1) Հավելված 1-ի 4.3, Հավելված 2-ի 8.3, Հավելված 3-ի 8.3, Հավելված 4-ի 8.3, Հավելված 5-ի 10.3, Հավելված 6-ի 5.3, Հավելված 7-ի 8.3, Հավելված 8-ի 5.3, Հավելված 9-ի 3.3, Հավելված 10-ի 8.3, Հավելված 11-ի 8.3, Հավելված 12-ի 8.3, Հավելված 13-ի 8.4, 17.3, 26.3, Հավելված 14-ի 7.3, Հավելված 15-ի 7.3, Հավելված 16-ի 3.3, Հավելված 17-ի 7.3, Հավելված 18-ի 7.3, Հավելված 19-ի 7.3, Հավելված 20-ի 7.3, Հավելված 21-ի 5.3, Հավելված 22-ի 8.3, Հավելված 23-ի 8.3 և Հավելված 24-ի 8.3 կետերում «90 օրվա ընթացքում)» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշման հավելվածի 10-րդ կետով սահմանված ինքնամեկուսացման ժամկետի ավարտին հաջորդող օրվանից» բառերը:

i

2) Հավելված 6-ի 15, Հավելված 7-ի 5.1, Հավելված 9-ի 16, Հավելված 19-ի 23, Հավելված 20-ի 25 և Հավելված 21-ի 28 կետերը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած անձը (ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում)` կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքը հավաստող Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգից արտածված սերտիֆիկատը կարող է ներկայացնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշման հավելվածի 10-րդ կետով սահմանված ինքնամեկուսացման ժամկետի ավարտին հաջորդող օրվանից:»:

i

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ` նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-004-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 24-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) Հավելվածի 8.4 կետում «2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն» բառերը փոխարինել «2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն» բառերով.

2) Հավելվածի 8.4 կետում «90 օրվա ընթացքում)» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշման հավելվածի 10-րդ կետով սահմանված ինքնամեկուսացման ժամկետի ավարտին հաջորդող օրվանից» բառերը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. Ավանեսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը' 18 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
15.02.2022
N 11-Ն
Հրաման