03.03.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-25-Ն-4
2022 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
i
1) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Մասնագիտացում» սյունակը «Քրեական» բառից հետո լրացնել «/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր/» բառերով,
i
2) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր» բառերը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար |
Գ. Ջհանգիրյան |
2022թ. փետրվարի 28 Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (court.am)` 1 մարտի 2022 թվական: |
|
Պաշտոնական հրապարակման օրը` 2 մարտի 2022 թվական: