Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

04.03.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

3 մարտի 2022 թվականի N 270-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետի, 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություն ու լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Անհետաձգելի համարել Մ-17, /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածի, Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից)-Բարձրավան ու Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհների կառուցման շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը`

1) Մ-17, /Մ-2/(Կապան)-Ծավ-/Մ-2/ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքները ձեռք բերել «Կապանի ՃՇՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից` մեկ անձից գնման ընթացակարգով` 1,454,519,424 դրամ պայմանագրային արժեքով.

2) Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) - Բարձրավան ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքները ձեռք բերել «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից` մեկ անձից գնման ընթացակարգով` 1,232,723,922 դրամ պայմանագրային արժեքով.

3) Տանձավեր – Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման շինարարական աշխատանքները ձեռք բերել «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից և «Սահակ Արծափ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից կազմված կոնսորցիումից` մեկ անձից գնման ընթացակարգով` 1,476,119,316 դրամ պայմանագրային արժեքով:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը սույն որոշման 3-րդ կետի`

1) 1-րդ ենթակետում նշված շրջանցիկ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունը ձեռք բերել «ՀԱԼԴԻ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից` մեկ անձից գնման ընթացակարգով` 14,190,000 դրամ պայմանագրային արժեքով.

2) 2-րդ ենթակետում նշված ավտոճանապարհի կառուցման շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունը ձեռք բերել «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերությունից` մեկ անձից գնման ընթացակարգով` 12,000,000 դրամ պայմանագրային արժեքով.

3) 3-րդ ենթակետում նշված ավտոճանապարհի կառուցման շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունը ձեռք բերել «Սուֆետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից` մեկ անձից գնման ընթացակարգով` 14,400,000 դրամ պայմանագրային արժեքով:

5. Սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված գնման առարկաների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի` բացառությամբ նույն ենթակետի «զ» պարբերության պահանջի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի դեկտեմբերի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. մարտի 3
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի մարտի 3-ի
N 270-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ընդամենը այդ թվում`
ծրագիրը միջոցառումը կառուցման աշխա-տանքներ վերա-կառուցման, վերանորոգման և վերա-կանգնման աշխա-տանքներ նախագծահե-տազոտական, գեոդեզիա- քարտեզա-գրական աշխա-տանքներ ոչ ֆինան-սական այլ ակտիվների ձեռքբերում
ԸՆԴԱՄԵՆԸ` - 4,231,044.5 (4,231,044.5) - -
այդ թվում`
- ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - 4,231,044.5 (4,231,044.5) - -
այդ թվում`
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում 4,231,044.5 4,231,044.5 - - -
այդ թվում`
1 Միջպետական նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում` 1,478,174.3 1,478,174.3 - - -
Մ-17, /Մ2/(Կապան-Ծավ,/Մ2/ ավտոճանապարհի Կապան֊Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածի կառուցում 1,478,174.3 1,478,174.3 ֊ ֊ ֊
3 Մարզային նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում` 2,752,870.2 2,752,870.2 ֊ ֊ ֊
Հ֊46 (Քաշունի գյուղի խաչմերուկից), Բարձրավան ավտոճանապարհի կառուցում 1,252,745.5 1,252,745.5 ֊ ֊ ֊
Տանձավեր֊Շուռնուխ ավտոճանապարհի կառուցում 1,500,124.7 1,500,124.7 ֊ ֊ ֊
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (4,231,044.5) ֊ (4,231,044.5) ֊ ֊

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի մարտի 3-ի
N 270-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը ղասը ծրագիրը միջոցառումը առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - - - -
այդ թվում`
04 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - - - -
այդ թվում`
05 Տրանսպորտ - - - -
այդ թվում`
01 Ճանապարհային տրանսպորտ - - - -
այդ թվում`
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - - - -
այդ թվում`
1049 Ճանապարհային ցանցի բարելավում - - - -
այդ թվում`
21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում - - - -
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն (1,795,517.8) (2,390,809.3) (4,231,044.5) (4,231,044.5)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (1,795,517.8) (2,390,809.3) (4,231,044.5) (4,231,044.5)
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (1,795,517.8) (2,390,809.3) (4,231,044.5) (4,231,044.5)
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ (1,795,517.8) (2,390,809.3) (4,231,044.5) (4,231,044.5)
ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (1,795,517.8) (2,390,809.3) (4,231,044.5) (4,231,044.5)
- Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում (1,795,517.8) (2,390,809.3) (4,231,044.5) (4,231,044.5)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 1,795,517.8 2,390,809.3 4,231,044.5 4,231,044.5
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 1,795,517.8 2,390,809.3 4,231,044.5 4,231,044.5

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի մարտի 3-ի
N 270-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` - - - -
այդ թվում`
- ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - - - -
այդ թվում`
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում - - - -
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն (1,795,517.8) (2,390,809.3) (4,231,044.5) (4,231,044.5)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն 1,795,517.8 2,390,809.3 4,231,044.5 4,231,044.5
այդ թվում` ըստ ուղղությունների
1 Միջպետական նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում` 591,269.7 739,087.2 1,478,174.3 1,478,174.3
Մ-17, /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ավտոճանապարհի Կապան- Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածի կառուցում 591,269.7 739,087.2 1,478,174.3 1,478,174.3
3 Մարզային նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում` 1,204,248.1 1,651,722.1 2,752,870.2 2,752,870.2
Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից)-Բարձրավան ավտոճանապարհի կառուցում 604,198.2 751,647.3 1,252,745.5 1,252,745.5
Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի կառուցում 600,049.9 900,074.8 1,500,124.7 1,500,124.7

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2022 թվականի մարտի 3-ի
N 270-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.1.8 ԵՎ 9.1.59 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Աղյուսակ 9.1.8

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1049 Ճանապարհային ցանցի բարելավում

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը` 1049 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 21001 առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում
Նկարագրությ ունը` Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների քայքայված ծածկի վերանորոգում, մաշված ծածկի փոխարինում
Միջոցառման տեսակը` Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոց առումներ
Միջոցառումն իրականացնողի անվանումը` Մասնագիտացված միավոր
Արդյունքի չափորոշիչներ
Միջպետական նշանակության ավտոճանապարհներ - - 7.5 7.5
Մարզային նշանակության ավտոճանապարհներ - - 21.4 21.4
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 1,795,517.8 2,390,809.3 4,231,044.5 4,231,044.5

 

Աղյուսակ 9.1.59

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ)ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1049 Ճանապարհային ցանցի բարելավում

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը` 1049 Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը` 21001 առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում
Նկարագրությ ունը` Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների քայքայված ծածկի վերանորոգում, մաշված ծածկի փոխարինում
Միջոցառման տեսակը` Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ
Արդյունքի չափորոշիչներ
Միջպետական նշանակության ավտոճանապարհներ - - (7.5) (7.5)
Մարզային նշանակության ավտոճանապարհներ - - (21.4) (21.4)
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (1,795,517.8) (2,390,809.3) (4,231,044.5) (4,231,044.5)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2022 թվականի մարտի 3-ի
N 270-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գիսը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն 4,231,044.3
Բաժին N 04 Խումբ N 05 Դաս N 01 Ճանապարհային տրանսպորտ 4,231,044.3
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում 4,231,044.3
ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 4,163,362.7
45231177 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀՄԱ դրամ 1,454,519,424 1 1,454,519.4
45231177 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀՄԱ դրամ 1,232,723,922 1 1,232,723.9
45231177 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀՄԱ դրամ 1,476,119,316 1 1,476,119.3
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 67,681.6
98111140 հեղինակային հսկողության ծառայություններ ՄԱ դրամ 9,464,800 1 9,464.8
98111140 հեղինակային հսկողության ծառայություններ ՄԱ դրամ 8,021,500 1 8,021.5
98111140 հեղինակային հսկողության ծառայություններ ՄԱ դրամ 9,605,300 1 9,605.3
71351540 տեխնիկական հսկողության ծառայություններ ՀՄԱ դրամ 14,190,000 1 14,190.0
71351540 տեխնիկական հսկողության ծառայություններ ՀՄԱ դրամ 12,000,000 1 12,000.0
71351540 տեխնիկական հսկողության ծառայություններ ՀՄԱ դրամ 14,400,000 1 14,400.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 մարտի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.03.2022
N 270-Ն
Որոշում