Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆ ...

 

08.04.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

7 ապրիլի 2022 թվականի N 434-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման հավելվածի 2-րդ կետում`

ա. առաջին նախադասությունը «վաղեմության սերտիֆիկատ» բառերից հետո լրացնել «կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ Եվրոպական միության կողմից նախաորակավորված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի (այսուհետ` ՀԾ ԱԱԹ) 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ» բառերով,

բ. երրորդ նախադասությունը «հետազոտության արդյունքը,» բառերից առաջ լրացնել «ՀԾ ԱԱԹ հետազոտության դեպքում` նաև թեստի անվանումը,» բառերով.

i

2) որոշման հավելվածի 3-րդ կետում`

ա. բոլոր տեղերում «ՊՇՌ» բառերից հետո լրացնել «կամ ՀԾ ԱԱԹ» բառերով,

բ. «անձի հաշվին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ` լիազոր մարմնի սահմանած դեպքերի» բառերով.

i

3) որոշման հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. ՊՇՌ կամ ՀԾ ԱԱԹ հետազոտության արդյունքները գրանցվում են ԱՐՄԵԴ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան ՊՇՌ հետազոտության արդյունքները` 48 ժամվա, իսկ ՀԾ ԱԱԹ հետազոտության արդյունքները` 2 ժամվա ընթացքում: ՊՇՌ կամ ՀԾ ԱԱԹ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:».

i

4) որոշման հավելվածի 5-րդ կետի երկրորդ նախադասությունը բոլոր տեղերում «ՊՇՌ» բառից հետո լրացնել «կամ ՀԾ ԱԱԹ» բառերով.

i

5) որոշման հավելվածի 7-րդ կետում`

ա. «14» թիվը փոխարինել «10» թվով,

բ. առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Մեկուսացման ժամանակահատվածում ՊՇՌ կամ ՀԾ ԱԱԹ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը մեկուսացված չպատվաստված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ մեկուսացումից:».

i

6) որոշման հավելվածի 9-րդ կետի երկրորդ նախադասությունը «հաջորդ հերթափոխ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատ կամ 2.1-ին կետով սահմանված պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում» բառերով.

i

7) որոշման հավելվածի 10-րդ կետում`

ա. երկրորդ և երրորդ նախադասությունները «ՊՇՌ» բառից հետո լրացնել «կամ ՀԾ ԱԱԹ» բառերով,

բ. վերջին նախադասությունը «ժամանակահատվածում ՊՇՌ» բառերից հետո լրացնել «կամ ՀԾ ԱԱԹ» բառերով.

i

8) որոշման հավելվածի 15.2-րդ կետում`

ա. «նախկինում» բառից առաջ լրացնել «ՀԾ ԱԱԹ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 24 ժամ վաղեմության սերտիֆիկատ ունեցող անձանց,» բառերով,

բ. «հիվանդացածների (ՊՇՌ» բառերից հետո լրացնել «կամ ՀԾ ԱԱԹ» բառերով.

i

9) որոշման հավելվածի 17.1-ին կետի 2-րդ ենթակետում`

ա. «72 ժամ վաղեմությամբ» բառերից հետո լրացնել «կամ ՀԾ ԱԱԹ հետազոտության 24 ժամ վաղեմությամբ» բառերով,

բ. «ՊՇՌ» բառից հետո լրացնել «կամ ՀԾ ԱԱԹ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. ապրիլի 7
Երևան

 

pin
ՀՀ կառավարություն
07.04.2022
N 434-Ն
Որոշում