Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆ ...

 

01.02.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2022 թվականի N 495-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 2-րդ կետում «1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձինք` ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով» բառերով,

բ. 3-րդ կետում «2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձինք` ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով» բառերով,

գ. 4-րդ կետում «3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձինք` ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով» բառերով,

դ. 9-րդ կետում «Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի» բառերով,

ե. 12-րդ կետում «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ձեռք բերած» բառերով,

զ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Զինծառայության ընթացքում ստացած վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում` անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից կազմված ծառայությունների անհատական ծրագրի շրջանակներում:),

է. 20-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննության» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման» բառերով.

i

2) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի 9.5-րդ կետը.

i

3) որոշման N 5 հավելվածի`

ա. 2-րդ կետի 9-րդ ենթակետում «1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձինք` ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով» բառերով,

բ. 2-րդ կետի 10-րդ ենթակետում «2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձինք` ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով» բառերով.

i

4) որոշման N 7 հավելվածի`

ա. 4-րդ կետի 6-րդ ենթակետում «բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովները» բառերով,

բ. 5-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունում «բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների համար` «ԲՍՓ» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գանահատող հանձնաժողովների համար` «ՖԳՀ» բառերով,

գ. 5.1-ին կետում «ԲՍՓ» հապավումը փոխարինել «ՖԳՀ» հապավումով,

դ. N 1 ձևի 4-րդ կետի 5-րդ պարբերությունում «բժշկասոցիալական» բառը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատում» բառերով.

i

5) որոշման N 8 հավելվածի`

ա. 2-րդ կետում «1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձինք` ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով» բառերով.

i

6) որոշման N 10 հավելվածի`

ա. 2-րդ կետում «1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձինք` ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով» բառերով,

բ. 3-րդ կետում «2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձինք` ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով» բառերով,

գ. 4-րդ կետում «3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձինք` ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով» բառերով,

դ. 15-րդ կետում «Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի» բառերով,

ե. 18-րդ կետում «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ձեռք բերած» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. ապրիլի 15
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2022
N 495-Ն
Որոշում