Սեղմել Esc փակելու համար:
«ԳԵՈԿՈՍՄՈՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳԵՈԿՈՍՄՈՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱ ...

 

16.04.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2022 թվականի N 526-Ն

 

«ԳԵՈԿՈՍՄՈՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով «Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալն ավելացնել 3,320,000,000.0 (երեք միլիարդ երեք հարյուր քսան միլիոն) դրամով` Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված դրամական միջոցների ներդրումն ընկերության կանոնադրական կապիտալում, ընկերության կանոնադրության փոփոխության հաստատումը և կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված` կանոնադրության փոփոխության պետական գրանցումը` կանոնադրական կապիտալի փոփոխության հետ կապված ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:

i

3. Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի աղյուսակում, N 1 հավելվածի N 2 աղյուսակում և N 3 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ, N 3 հավելվածի N 1.1 աղյուսակում կատարել լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 1, 3, 4, 5 և 9 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 ,3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

4. Հույժ գաղտնի:

5. Հույժ գաղտնի:

6. Հույժ գաղտնի:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. ապրիլի 15
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 15-ի
N 526-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
Եկամուտների գծով
Ծախսերի գծով (3,320,000.0)
Դեֆիցիտը (պակասուրդը) (3,320,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 15-ի
N 526-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
առաջին
կիսամյակ
ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` (3,320,000.0) (3,320,000.0) (3,320,000.0)
այդ թվում`
Ա.Ներքին աղբյուրներ-ընդամենը (3,320,000.0) (3,320,000.0) (3,320,000.0)
այդ թվում`
2. Ֆինանսական զուտ ակտիվներ (3,320,000.0) (3,320,000.0) (3,320,000.0)
այդ թվում`
2.3. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում (3,320,000.0) (3,320,000.0) (3,320,000.0)
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (3,320,000.0) (3,320,000.0) (3,320,000.0)
որից`
«Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերություն (3,320,000.0) (3,320,000.0) (3,320,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 15-ի
N 526-Ն որոշման

 

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1.1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցառումը առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` այդ թվում` 3,320,000.0 3,320,000.0 3,320,000.0
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությ ուն
1100 Ծրագրի ասվասումր Բարձր տեխնոթգիական արդյունաբերության բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգումև մոնիտորինգ 3,320,000.0 3,320,000.0 3,320,000.0
Ծրագրի նպատակը` Բարձր տեխնոթգիական պորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում
Վերջնական արդյունքի նկարագրությունը ` Բարձր տեխնոթգիական արդյունաբերության բնագավառում
իրականացվող ծրագրերի ազդեցության և արդյունավետության բարեչավում
Ֆինանսական ակտիվների կառավարման միջոցառումներ
Միջոցառման անվանումը
Բաժնետոմսերի ձեռքբերում
Միջոցառման նկարագրությունը
44001 «Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերության կարողությունների զարգացման և բնականոն գործունեության ապահովման նպատակով սովորական բաժնետոմսերի ձեռքբերում 3,320,000.0 3,320,000.0 3,320,000.0
Միջոցառման տեսակը`
Բաժնեմասերի ձեռքբերում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 15-ի
N 526-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 5 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը` 1100 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 44001 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` Բաժնետոմսերի ձեռքբերում
Նկարագրությ ունը` «Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերության կարողություն­ների զարգացման և բնականոն գործունեության ապահովման նպատակով սովորական բաժնետոմսերի ձեռքբերում
Միջոցառման տեսակը` Բաժնեմասերի ձեռքբերում
Ակտիվն օգտագործող կազմակերպության(ների) անվանում(ներ)ը` ՀՀ բարձր տեխնոչոգիական արդյունաբերության նախարարություն
Բաժնետոմսերի քանակը (հատ)
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 3,320,000.0 3,320,000.0 3,320,000.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 15-ի
N 526-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
ծրագիրը միջոցառումը առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ՀՀ կառավարություն (3,320,000.0) (3,320,000.0) (3,320,000.0)
1139 Ծրագրի անվանումը`
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Ծրագրի նպատակը`
Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետության և թափանցիկության ապահովում
Ծրագրի միջոցառումներ
11001 Միջոցառման անվանումը (3,320,000.0) (3,320,000.0) (3,320,000.0)
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Միջոցառման նկարագրությունը
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը`
Ծառայությունների մատուցում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 15-ի
N 526-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (3,320,000.0) (3,320,000.0) (3,320,000.0)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ (3,320,000.0) (3,320,000.0) (3,320,000.0)
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (3,320,000.0) (3,320,000.0) (3,320,000.0)
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (3,320,000.0) (3,320,000.0) (3,320,000.0)
այդ թվում`
1139 11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (3,320,000.0) (3,320,000.0) (3,320,000.0)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն (3,320,000.0) (3,320,000.0) (3,320,000.0)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (3,320,000.0) (3,320,000.0) (3,320,000.0)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (3,320,000.0) (3,320,000.0) (3,320,000.0)
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (3,320,000.0) (3,320,000.0) (3,320,000.0)
Պահուստային միջոցներ (3,320,000.0) (3,320,000.0) (3,320,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 15-ի
N 526-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.47 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ կառավարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը` 1139 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը` 11001 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Նկարագրությունը` ՀՀ պետական բյուջեում նախատեսված եչքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման եչքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Միջոցառումս իրականացնողի անվանումը` ՀՀ կառավարություն
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (3,320,000.0) (3,320,000.0) (3,320,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 15-ի
N 526-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.59 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ կառավարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը` 1139 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը` 11001 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Նկարագրությունը` ՀՀ պետական բյուջեում նախատեսված եչքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման եչքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Միջոցառումս իրականացնողի անվանումը` ՀՀ կառավարություն
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (3,320,000.0) (3,320,000.0) (3,320,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2022
N 526-Ն
Որոշում