Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

23.04.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2022 թվականի N 556-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշմամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման նպատակով 241,920.5 հազ. դրամ վերաբաշխված գումարը նվիրաբերության պայմանագրերի հիման վրա հատկացնել համապատասխան բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. ապրիլի 22
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 22-ի
N 556-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 0.0 0.0 0.0
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
1146 Ծրագրի անվանումը`
Հանրակրթության ծրագիր (241,920.5) 0.0 0.0
Ծրագրի նպատակը`
Ապահովել անվճար և որակյալ հանրակրթություն
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակու­թյունների համակողմանի ու ներդաշնակ զարգացմամբ, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված, պատշաճ վարքով և վարվելակերպով անձի ձևավորում
Ծրագրի միջոցառումներ
11003 Միջոցառման անվանումը`
Միջնակարգ ընդհանուր հանրակրթություն (241,920.5) 0.0 0.0
Միջոցառման նկարագրությունը`
Պարտադիր կրթության երրորդ մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում
Միջոցառման տեսակը`
Ծառայությունների մատուցում
ՀՀ կառավարություն 0.0 0.0 0.0
1139 Ծրագրի անվանումը`
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 0.0 0.0 0.0
Ծրագրի նպատակը`
Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետության և թափանցիկության ապահովում
Ծրագրի միջոցառումներ
11001 Միջոցառման անվանումը`
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 241,920.5 241,920.5 241,920.5
Միջոցառման նկարագրությունը`
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը`
Ծառայությունների մատուցում
11001 Միջոցառման անվանումը`
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (241,920.5) (241,920.5) (241,920.5)
Միջոցառման նկարագրությունը`
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը`
Ծառայությունների մատուցում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
1111 Ծրագրի անվանումը`
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր 241,920.5 0.0 0.0
Ծրագրի նպատակը`
Ապահովել մատչելի, որակյալ և մրցունակ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Գիտելիքների տնտեսության և գիտության զարգացման արդի պահանջներին համապատասխան բարձրագույն և հետբուհական մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների պատրաստում
Ծրագրի միջոցառումներ
11004 Միջոցառման անվանումը`
Ռազմական դրությամբ պայմանավորված բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսման վարձի փոխհատուցում 241,920.5 241,920.5 241,920.5
Միջոցառման նկարագրությունը`
27.09.2020 թ. սանձազերծված պատերազմի ընթացքում բարձրագույն ուսումնական հաստատությունների մարտական գործողությունների մասնակից ուսանողների, ուսանող երեխաների և ամուսինների` 1 ուս. տարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում
Միջոցառման տեսակը`
Տրանսֆերտների տրամադրում
12004 Միջոցառման անվանումը`
Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում 0.0 (241,920.5) (241,920.5)
Միջոցառման նկարագրությունը`
Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների նպաստներ
Միջոցառման տեսակը`
Տրանսֆերտների տրամադրում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 22-ի
N 556-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 0.0 0.0 0.0
այդ թվում`
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն - - -
այդ թվում`
09 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - - -
այդ թվում`
02 Միջնակարգ ընդհանուր կրթություն (241,920.5) 0.0 0.0
այդ թվում`
02 Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն (241,920.5) 0.0 0.0
այդ թվում`
1146 Հանրակրթության ծրագիր (241,920.5) 0.0 0.0
այդ թվում`
11003 Միջնակարգ ընդհանուր հանրակրթություն (241,920.5) 0.0 0.0
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (241,920.5) 0.0 0.0
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (241,920.5) 0.0 0.0
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (241,920.5) 0.0 0.0
ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ (241,920.5) 0.0 0.0
Սուբսիդիաներ պետական կազմակերպություններին (241,920.5) 0.0 0.0
- Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին (241,920.5) 0.0 0.0
ՀՀ կառավարություն 0.0 0.0 0.0
այդ թվում`
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 0.0 0.0 0.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 0.0 0.0 0.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 0.0 0.0 0.0
այդ թվում`
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 0.0 0.0 0.0
այդ թվում`
11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 241920.5 241920.5 241920.5
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն 241920.5 241920.5 241920.5
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 241920.5 241920.5 241920.5
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 241920.5 241920.5 241920.5
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 241920.5 241920.5 241920.5
Պահուստային միջոցներ 241,920.5 241,920.5 241,920.5
11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (241,920.5) (241,920.5) (241,920.5)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն (241,920.5) (241,920.5) (241,920.5)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (241,920.5) (241,920.5) (241,920.5)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (241,920.5) (241,920.5) (241,920.5)
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (241,920.5) (241,920.5) (241,920.5)
Պահուստային միջոցներ (241,920.5) (241,920.5) (241,920.5)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն - - -
այդ թվում`
09 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - - -
այդ թվում`
04 Բարձրագույն կրթություն 241,920.5 0.0 0.0
այդ թվում`
01 Բարձրագույն մասնագիտական կրթություն 241,920.5 0.0 0.0
այդ թվում`
1111 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր 241,920.5 0.0 0.0
այդ թվում`
11004 Ռազմական դրությամբ պայմանավորված բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսման վարձի փոխհատուցում 241,920.5 241,920.5 241,920.5
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 241,920.5 241,920.5 241920.5
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 241,920.5 241,920.5 241920.5
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 241,920.5 241,920.5 241920.5
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ 241,920.5 241,920.5 241920.5
Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից) 241,920.5 241,920.5 241920.5
- Այլ նպաստներ բյուջեից 241,920.5 241,920.5 241,920.5
12004 Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում 0.0 (241,920.5) (241,920.5)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 0.0 (241,920.5) (241,920.5)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0 (241,920.5) (241,920.5)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 0.0 (241,920.5) (241,920.5)
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ 0.0 (241,920.5) (241,920.5)
Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից) 0.0 (241,920.5) (241,920.5)
- Այլ նպաստներ բյուջեից 0.0 (241,920.5) (241,920.5)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 22-ի
N 556-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 9 ԵՎ 9.1 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ NN 9.13, 9.47, 9.1.14 ԵՎ 9.1.59 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1146 Հանրակրթության ծրագիր

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը` 1146 Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են
փակագծերում)
Միջոցառման դասիչը` 11003 առաջին
կիսամյակ
ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` Միջնակարգ ընդհանուր հանրակրթություն
Նկարագրությունը` Պարտադիր կրթության երրորդ մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Ծառայությունը մատուցող կազմակերպությունը (կազ­մակերպությունները) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատություններ
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (241,920.5) 0.0 0.0

 

ՀՀ կառավարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈԻՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈԻՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը` 1139 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 11001 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Նկարագրությունը` ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ կառավարություն
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 241,920.5 241,920.5 241,920.5
Ծրագրի դասիչը` 1139 Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են
փակագծերում)
Միջոցառման դասիչը` 11001 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Նկարագրությունը` ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ կառավարություն
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (241,920.5) (241,920.5) (241,920.5)

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1111 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը` 1111 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 11004 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` Ռազմական դրությամբ պայմանավորված բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսման վարձի փոխհատուցում
Նկարագրությունը` 27.09.2020 թ. սանձազերծված պատերազմի ընթացքում բարձրագույն ուսումնական հաստատությունների մարտական գործողությունների մասնակից ուսանողների, ուսանող երեխաների և ամուսինների` 1 ուս. տարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում
Միջոցառման տեսակը` Տրանսֆերտների տրամադրում
Շահառուների ընտրության չափորոշիչը Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստացող ուսանողներ
Արդյունքի չափորոշիչներ
Շահառուների թիվ, մարդ 1,026 1,026 1,026
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 241,920.5 241,920.5 241,920.5
Ծրագրի դասիչը` 1111 Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են դրական
նշանով
Միջոցառման դասիչը` 12004 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում
Նկարագրությունը` Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների նպաստներ
Միջոցառման տեսակը` Տրանսֆերտների տրամադրում
Շահառուների ընտրության չափորոշիչը Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողներ
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 0.0 (241,920.5) (241,920.5)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.2022
N 556-Ն
Որոշում