Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 399-Լ Ո ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2022 թվականի N 558-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 399-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 399-Լ որոշման հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

i

«1.1. Սույն կարգը չի տարածվում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով հավաստագիր ստացած տնտեսավարող սուբյեկտների վրա:».

i

2) հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում «62.0 և 63.1» թվերը փոխարինել «26.1, 26.2, 26.3, 30.3, 58.2, 62.0, 63.1,» թվերով.

3) հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում և 5-րդ կետի երկրորդ պարբերությունում «50» թիվը փոխարինել «10» թվով.

4) հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետը «պարտավորություններ» բառից հետո լրացնել «, բացառությամբ եկամտային հարկի գծով պարտավորությունների, որոնք պետք է ամբողջությամբ կատարված լինեն» բառերով.

i

5) հավելվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությունում «աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով ներգրավված» բառերը փոխարինել «եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով արտացոլված» բառերով.

6) հավելվածի 5-րդ կետի երրորդ պարբերությունում «հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա» բառերը փոխարինել «եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով արտացոլված» բառերով.

7) հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. Նախարարությունը սույն կարգի 8-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստանում է հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող` տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդի և գործունեության տեսակների տեսակարար կշռի, մինչև 2022 թվականի մարտի 31-ը ներառյալ ներկայացված` 2022 թվականի փետրվար ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով արտացոլված աշխատողների թվաքանակը, նոր ընդունված աշխատողների` 2022 թվականի մարտ ամսվան նախորդած 6-ամսյա ժամկետում աշխատելու վերաբերյալ հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա տվյալների, համապատասխան ամսվա համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված աշխատողների թվաքանակի, հաշվարկված և վճարված եկամտային հարկի, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների և եկամտային հարկի գծով պարտավորություններն ամբողջությամբ կատարված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ փոխհամաձայնեցված եղանակով:».

i

8) հավելվածի 11-րդ կետում «Նախարարության կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում» բառերը փոխարինել «Նախարարությունը սույն կարգի 9-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո սույն կարգով սահմանված պայմանները բավարարված լինելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարարական, որում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի

Երևան

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.2022
N 558-Լ
Որոշում