Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 2022 թվականի թիվ 64-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 143-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 35.1 հոդվածի 3-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի «Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա տեղեկությունների ցանկը, տեղեկությունների (հաշվետվությունների) տրամադրման ձևը և ժամկետները սահմանելու մասին» թիվ 143-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) սահմանված «Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա տեղեկությունների ցանկը և տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ժամկետները» հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «հարկ վճարողի հաշվառման համարը» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով,

2) 8-րդ կետի 6-րդ ենթակետում «կամ» բառը փոխարինել «և» բառով,

i

3) Ուժը կորցրած ճանաչել 10-րդ և 11-րդ կետերը,

i

4) 14-րդ կետում «հայերեն կամ անգլերեն լեզվով:» բառերից հետո լրացնել «Եթե «Ում կողմից է տրամադրվել», «Փաստաթղթի վավերականության ժամկետը», «ՀՎՀՀ» դաշտերը պարունակում են օտարալեզու տվյալներ, դրանք ենթակա են լրացման լատինատառ:»,

i

5) 17-րդ կետի «,9-11-րդ կետերը» բառերը փոխարինել «և 9-րդ կետը» բառերով:

i

2. Որոշմամբ սահմանված «Տեղեկությունների (հաշվետվությունների) տրամադրման ձևը» հավելված 2-ում կատարել հետևյալ լրացումները.

1) 28-րդ կետում, 31-33-րդ կետերում «քաղաքացի» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիություն չունեցող անձ» բառերով,

2) 30-րդ կետում «Նիշերի քանակ» սյունակում «10» թվից առաջ լրացնել «մինչև» բառը,

3) 34-րդ և 35-րդ կետերում «քաղաքացի է» բառերը փոխարինել «քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ է, և եթե սույն դաշտում նշված տեղեկությունն առկա է:» բառերով,

4) 39-րդ կետում «նույնականացման փաստաթղթում:» բառերից հետո լրացնել «Օտարերկրյա անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի դեպքում ենթակա է պարտադիր լրացման միայն այն դեպքում, երբ սույն դաշտում նշված տեղեկությունն առկա է:» նախադասությունը,

5) Աղյուսակ 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

._____________________________________________.

|      ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԳՈՐԾԱՐՔԻ ՏԵՍԱԿԸ            |

|_____________________________________________|

|ՀԱՇՎԻ ԲԱՑՈՒՄ                            | 1  |

|________________________________________|____|

|ՀԱՇՎԻ ՓԱԿՈՒՄ                            | 2  |

|________________________________________|____|

|ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԿՈՂՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ| 3  |

|________________________________________|____|

|ՊԱՀԱՏՈՒՓԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ                    | 4  |

|________________________________________|____|

|ՊԱՀԱՏՈՒՓԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ        | 5  |

|________________________________________|____|

|ՊԱՀԱՏՈՒՓԻ ԿՈՂՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ     | 6  |

|________________________________________|____|

|ՓԱԿՎԱԾ ՀԱՇԻՎ                            | 7  |

|________________________________________|____|

|ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ՊԱՀԱՏՈՒՓ        | 8  |

|________________________________________|____|

|ՀԱՇՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ                 | 9  |

|________________________________________|____|

|ՊԱՀԱՏՈՒՓԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ             | 10 |

|________________________________________|____|

|ՀԱՇՎԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ          | 11 |

._____________________________________________.

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ

    ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ                           Ն. ԵՐԻՑՅԱՆ

 

2022 թ. ապրիլի 21

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
19.04.2022
N 64-Ն
Որոշում