Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ...

 

01.05.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ

 

27 ապրիլի 2022 թվականի N 167-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N 161-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 522-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոններում (այսուհետ` Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Կանոնների 2-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«6) Արտադրող էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության իրավունք ունեցող և փաստացի արտադրող անձ, բացառությամբ կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում գտնվող կայանի, իսկ արտադրողի միացման դեպքում` նաև այդ միացման համար դիմած անձ».

 

i

2) Կանոնների 2-րդ կետի 51-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«51) Որակավորված սպառող` ԷՄՇ կանոններով սահմանված չափանիշներին համապատասխանելու հիմքով Շուկայի օպերատորի կողմից որակավորված ճանաչված սպառող.».

 

 

i

3) Կանոնների 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 54.1 ենթակետով.

«54.1) Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ` էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի արտադրության համար կիրառելի ոչ հանածո վերականգնվող աղբյուրներ (հողմային, արևային, ջրային, երկրաջերմային, կենսազանգվածի, կենսագազի և այլն)».

 

i

4) Կանոնների 34-րդ կետի 3-րդ ենթակետում «էներգիայի աղբյուրների» բառերը փոխարինել «էներգետիկ ռեսուրսների» բառերով.

i

5) Կանոնների 157-րդ կետի 11-րդ ենթակետում «աղբյուրների» բառը փոխարինել «էներգետիկ ռեսուրսների» բառերով.

i

6) Կանոնների 196-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«196. Հաղորդման ցանցին կարող են միանալ (այսուհետ` Դիմող անձ).

1) Արտադրողը.

2) Բաշխողը.

3) Որակավորված սպառողը (բացառությամբ բնակչության).

4) Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող անձը (բացառությամբ բնակչության):».

i

7) Կանոնների 197-րդ կետի 1-ին ենթակետում «,եթե դիմում է արտադրող կայան միացնելու նպատակով» բառերը փոխարինել «` էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու մտադրության դեպքում» բառերով.

i

8) Կանոնների 199-րդ կետում «Տեղակայանքի» բառը փոխարինել «տեղակայանքի» բառով.

i

9) Կանոնների 212-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կամ իրավունքների ձեռքբերումը» բառերը.

i

10) Կանոնների N 3 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2) Դիմող անձի տեսակը Արտադրող    
Բաշխող
Որակավորված սպառող
Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող անձ  ».

 

i

11) Կանոնների N 4 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2) Միացողի տեսակը Արտադրող    
  Բաշխող
Որակավորված սպառող
Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող անձ  »:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից:

  

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

 

ք. Երևան

 27 ապրիլի 2022 թ.

 

 

Գ. Բաղդասարյան

 

 Պաշտոնական հրապարակման օրը` 3 մայիսի 2022 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
27.04.2022
N 167-Ն
Որոշում