Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1448 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2022 թվականի N 604-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1448-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման կարգը և քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկը հաստատելու մասին» N 1448-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման նախաբանում «12-րդ հոդվածի 7-րդ կետին» բառերը փոխարինել «12-րդ հոդվածի 9-րդ մասին» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի`

ա. 1-ին կետի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

i

բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«7. Անկախ աերոդրոմի պատկանելությունից` քաղաքացիական օդանավերով միջազգային կանոնավոր առևտրային և (կամ) ներքին կանոնավոր առևտրային օդային փոխադրումներ կարող են իրականացվել, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն`

1) աերոդրոմը հանդիսանում է կառավարվող և ապահովված է օդային երթևեկության (աերոնավիգացիոն) սպասարկման աերոդրոմային և աերոդրոմին մոտեցման կարգավարական ծառայություններով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 27-ի թիվ 68-Ն հրամանով սահմանված կարգով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ` կոմիտե) կողմից աերոդրոմին տրամադրվել է սերտիֆիկատ:».

i

գ. ամբողջ տեքստում «գլխավոր վարչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «կոմիտե» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,

i

դ. 11-րդ կետից հանել «, որոնց գործառույթներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 16-ի «Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 249 որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան» բառերը,

ե. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«12. Համատեղ օգտագործման և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմները, որոնցում շահագործվում են քաղաքացիական օդանավեր, պետք է համապատասխանեն քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին և այդ նպատակով ենթակա են վերահսկման` կոմիտեի կողմից` համաձայն օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի:

Անկախ պատկանելությունից` ինչպես քաղաքացիական, այնպես էլ համատեղ օգտագործման և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմներում կոմիտեն իր կողմից սահմանված կարգով անցկացնում է աերոդրոմների ուսումնասիրություններ և վերահսկողություններ, որոնք կարող են լինել`

1) պարբերական` իրականացվում են տարեկան առնվազն 1 անգամ` աերոդրոմի համապատասխանությունը քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին վերահսկելու նպատակով.

2) արտահերթ` իրականացվում են`

աերոդրոմում տեղի ունեցած ավիացիոն միջադեպերի դեպքում,

օդանավ շահագործողների (այսուհետ` օգտագործող) կամ թռիչքներին առնչվող ծառայությունների կողմից դիտողությունների առկայության դեպքում, որոնք կարող են ազդել թռիչքների անվտանգության վրա,

աերոդրոմում կատարված գլխավոր փոփոխությունների դեպքում.

3) սեզոնային` ձմեռային ժամանակաշրջանին աերոդրոմի պատրաստականությունը վերահսկելու նպատակով:

Սույն կարգի իմաստով գլխավոր փոփոխություններ են համարվում աերոդրոմի տարրերի երկրաչափական չափերի և արհեստական ծածկույթի, աերոդրոմի լուսաազդանշանային և ռադիոնավիգացիոն համակարգերի փոփոխությունները, աերոդրոմի շրջանում օդային երթևեկության խոչընդոտներ հանդիսացող նոր օբյեկտների կառուցումը:

Ուսումնասիրությունները և վերահսկողությունները կարող են իրականացվել նաև շահագործողի պահանջով` աերոդրոմի սերտիֆիկացման, ինչպես նաև աերոդրոմում կատարված գլխավոր փոփոխությունների դեպքում:

Ուսումնասիրությունները և վերահսկողություններն իրականացվում են շահագործողի ներկայացուցիչների մասնակցությամբ:»,

զ. լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով`

i

«12.1. Եթե սույն կարգի 12-րդ կետով սահմանված վերահսկողությունների արդյունքում արձանագրվում են քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին և թռիչքների անվտանգությանն առնչվող անհամապատասխանություններ` կոմիտեն իրավասու է դադարեցնել քաղաքացիական օդանավերի թռիչքները համատեղ օգտագործման և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմներում և դրանք թույլատրել շահագործողի կողմից անհամապատասխանությունները վերացնելուց հետո կատարված ուսումնասիրությունների դրական արդյունքների դեպքում` համաձայնություն տալու միջոցով:»,

i

է. 18-րդ կետի 2-րդ պարբերությունը «Կառավարվող» բառից հետո լրացնել «աերոդրոմի» բառով,

ը. 19-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Համատեղ բազավորման քաղաքացիական աերոդրոմներում շահագործողը տրամադրում է համապատասխան տարածք` ռազմական օդանավերի թռիչքների կառավարման խմբի աշխատանքները կազմակերպելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում` կառավարման խմբին ապահովում է աշխատանքային կետով, որի պատշաճ շահագործման պատասխանատվությունը վերապահվում է կառավարման խմբին:»,

i

թ. 20-րդ կետի 1-ին պարբերության «4-րդ կետի համաձայն հաստատվում է գլխավոր վարչության» բառերը փոխարինել «5-րդ մասի համաձայն հաստատվում է կոմիտեի» բառերով,

ժ. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«21. Համատեղ օգտագործման և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմներում վթարափրկարարական և հակահրդեհային անվտանգության ապահովումն իրականացվում է` համաձայն օրենսդրության և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) դոկ 9137 ձեռնարկի մաս 1-ի:».

3) որոշման N 2 հավելվածից հանել «Արզնի» օդանավակայանի աերոդրոմ» բառերը:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի 5

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 մայիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.05.2022
N 604-Ն
Որոշում