Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ...

 

01.05.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ


27 ապրիլի 2022 թվականի N 166-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 516-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Հավելվածի 2-րդ կետում`

ա. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«5) Արտադրող` Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության իրավունք ունեցող
և փաստացի արտադրող անձ, բացառությամբ կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում գտնվող կայանի.»,

 

բ. 17-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 34.1-րդ և 41.1-րդ ենթակետերով.

 

«34.1) Միկրոէներգաարտադրող` մինչև 150 կՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ».
«41.1) Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ` էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի արտադրության համար կիրառելի ոչ հանածո վերականգնվող աղբյուրներ (հողմային, արևային, ջրային, երկրաջերմային, կենսազանգվածի, կենսագազի և այլն).».

 

i

2) Հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետում «ՎԷԱ և ԻԷԱ կայաններում» բառերը փոխարինել «վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ» բառերով.

i

3) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 14.1 կետով.

«14.1. Այն դեպքում, երբ առաջացել է ՇԿԾ-ն շահագործելու ֆորս մաժոր, ապա Շուկայի օպերատորն այդ մասին անհապաղ ծանուցում է ԷՄՇ մասնակիցներին և Համակարգի օպերատորին: Շուկայի օպերատորի ծանուցումը ստանալուց հետո (անմիջապես) ԷՄՇ մասնակիցները գործում են բացառապես Համակարգի օպերատորի կարգավարական կարգադրություններով: ՇԿԾ-ն շահագործելու ֆորս մաժորի դեպքում գործում են սույն գլխով սահմանված` Արտառոց իրավիճակին վերաբերող կարգավորումները և հետևանքները:».

i

4) Հավելվածի 21-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «պայմանագրային» բառը.

i

5) Հավելվածի 27-րդ կետի`

ա. 2-րդ ենթակետում «հիդրոէլեկտրակայաններ և էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների (հողմային, արեգակնային, երկրաջերմային և կենսազանգվածի)» բառերը փոխարինել «վերականգնվող էներգետիկ ռեսուրսների» բառերով,

բ. 4-րդ ենթակետի «գ» պարբերությունում «կայաններ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Օրենքի համաձայն` Օրենքով սահմանված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից հրաժարված կայաններ» բառերը,

գ. 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» պարբերությամբ.

«ե. Միկրոէներգաարտադրողներ.».

i

6) Հավելվածի 28-րդ կետում`

ա. 3-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետ.

«4) արտադրում է էլեկտրական էներգիան էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում և սպառում նույն կամ տարբեր կետերում` բացառությամբ ՊԷԱ, ՎԷԱ, ԿԷԱ կայանների և ՀԾՄ-ի:».

i

7) Հավելվածի 29-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, ԻԷԱ-ներից» բառերը.

i

8) Հավելվածի 30-րդ և 33-րդ կետերի 1-ին ենթակետերում «ՎԷԱ կայանների, ՊԷԱ կայանների և ԷՄԱ կանոնների համաձայն Երաշխավորված մատակարարի հետ պայմանագիր կնքած ԻԷԱ-ների» բառերը փոխարինել «ՎԷԱ և ՊԷԱ կայանների» բառերով.

i

9) Հավելվածի 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 2.1 ենթակետով.

«2.1) բացառապես սեփական կարիքի համար արտադրում է էլեկտրական էներգիա,».

i

10) Հավելվածի 35-րդ կետի 1-ին ենթակետում «Բաշխման ցանցին» բառերից հետո լրացնել «կամ գտնվում է այդ գործընթացում» բառերը.

i

11) Հավելվածի 36-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հաղորդողը հաղորդման ցանցի կորուստների և սեփական կարիքների համար անհրաժեշտ էլեկտրական էներգիան կարող է արտադրել նաև իր էլեկտրակայանում:».

i

12) Հավելվածի 37-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

i

13) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1 կետով.

14) «37.1. Որակավորված սպառողի սեփական կարիքի համար էլեկտրական էներգիա արտադրող իր կայանի (մեկից ավելի կայանների դեպքում` գումարային) փաստացի դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել Որակավորված սպառողի բոլոր Հաշվառման կետերում սպառման համակարգի էլեկտրական ցանցին միացման գումարային հզորությունը:».

i

15) Հավելվածի 44-րդ կետում «հաշվառվել է» բառերից հետո լրացնել «, իսկ ԷՄՇ կանոնների 28-րդ կետի 4-րդ ենթակետում նշված դեպքում` ԷՄՇ այն մասնակիցը, որն ունի ՀՊԿԻ, ՀՊԿԼ կամ ՀՊԿԽ կարգավիճակ» բառերը.

i

16) Հավելվածի 48-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԿԷԱ կայանները և Հաղորդողն ԷՄՇ-ում էլեկտրական էներգիայի առուվաճառքի Գործարքների մասով, իսկ Որակավորված սպառողը, բացառապես սեփական կարիքի համար էլեկտրական էներգիայի արտադրության դեպքում ստանում են պարտադիր ՀՊԿԻ կարգավիճակ և այդ կարգավիճակից հրաժարվելու իրավունք չունեն».

i

17) Հավելվածի 51-րդ կետի 1-ին և 2-րդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԷՄՇ առևտրի մասնակիցն իրավունք ունի ձևավորել հաշվեկշռման խումբ և ստանձնել ՀՊԿԽ կարգավիճակ` իր հաշվեկշռման խմբում ընդգրկելով ՀՊԿԼ կամ ՀՊԿՄ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցների: ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցը պատասխանատվություն է կրում իր հաշվեկշռման խմբում ընդգրկված ՀՊԿԼ և ՀՊԿՄ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցների առաջացրած անհաշվեկշռույթների համար:».

i

18) Հավելվածի 53-րդ կետի 3-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

i

19) Հավելվածի 54-րդ կետի 1-ին ենթակետից հանել «ԻԷԱ-ները (ԻԷԱ-Բաշխող փոխհոսքերի շրջանակում),» բառերը.

i

20) Հավելվածի 61-րդ կետի 9-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ. փաստացի դրվածքային հզորությունը, իսկ Օրենքով սահմանված կարգավորման ենթակա գործունեության դեպքում` էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայով ամրագրված դրվածքային հզորությունը,».

i

21) Հավելվածի 61-րդ կետի 10-րդ ենթակետում`

ա. «դ» պարբերությունում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» պարբերությամբ.

«ե. բացառապես սեփական կարիքի բավարարման համար էլեկտրական էներգիայի արտադրության դեպքում` կայանի փաստացի դրվածքային հզորությունը:».

i

22) Հավելվածի 63-րդ կետի 2-րդ ենթակետում «, իսկ Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու դեպքում` Երաշխավորված մատակարարի հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիրը» բառերը փոխարինել «, իսկ Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու դեպքում` եթե միացած է Հաղորդման կամ Բաշխման ցանցին, ապա Երաշխավորված մատակարարի հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիրը, իսկ եթե գտնվում է Հաղորդման կամ Բաշխման ցանցին միացման գործընթացում, ապա համապատասխանաբար` Հաղորդման կամ Բաշխման ցանցին միացման պայմանագիրը,» բառերով.

i

23) Հավելվածի 65-րդ կետում «1» թիվը փոխարինել «2» թվով.

i

24) Հավելվածի 67-րդ կետում «35-րդ կետով» բառերը փոխարինել 35-րդ և 37.1-րդ կետերով» բառերով.

i

25) Հավելվածի 89-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Շուկայի օպերատորը վիրտուալ քարտում փոփոխությունները կատարում է կամ դրանց կատարումը մերժում է` ղեկավարվելով ԷՄՇ կանոնների 65-րդ և 66-րդ կետերով:».

i

26) Հավելվածի 91-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) փաստացի դրվածքային հզորությունը, իսկ Օրենքով սահմանված կարգավորման ենթակա գործունեության դեպքում` էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայով ամրագրված դրվածքային հզորությունը,».

i

27) Հավելվածի 92-րդ կետում`

ա. 4-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

28) «5) բացառապես սեփական կարիքի բավարարման համար էլեկտրական էներգիայի արտադրության դեպքում` կայանի փաստացի դրվածքային հզորությունը:».

i

29) Հավելվածի 99-րդ կետի 3-6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Երաշխավորված մատակարարը ներկայացնում է`

ա. ԷՄՇ բոլոր միացման հանգույցներում իր սպառողների բեռի և Օրենքով սահմանված ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների արտադրության ժամային գրաֆիկները` վերջիններիս դեպքում հիմնվելով նաև տեղակայված հզորությունների մեծությունների վրա,

բ. ՎԷԱ և ՊԷԱ կայանների արտադրության ժամային գրաֆիկները.

4) Բաշխողը ներկայացնում է Բաշխման ցանցի կորուստների և սեփական կարիքների կանխատեսումը, որը պատրաստվում է ԷԲՑ կանոնների պահանջներին համապատասխան.

5) Մատակարարը ներկայացնում է ԷՄՇ բոլոր միացման հանգույցներում իր բեռի ժամային գրաֆիկները.

6) Որակավորված սպառողը ներկայացնում է ԷՄՇ բոլոր միացման հանգույցներում իր բեռի, և, առկայության դեպքում իր` բացառապես սեփական կարիքի համար էլեկտրական էներգիա արտադրող կայանի արտադրության ժամային գրաֆիկները:».

i

30) Հավելվածի 99-րդ կետի 7-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

i

31) Հավելվածի 100-րդ կետի 2-րդ ենթակետում «բեռի» բառից հետո լրացնել «ժամային» բառը.

i

32) Հավելվածի 112-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

i

33) Հավելվածի 128-րդ կետից հանել «ԻԷԱ-ների,» բառը.

i

34) Հավելվածի 227-րդ կետում «Հաշվարկային ժամանակահատվածի» բառերը փոխարինել «հաշվարկային ամսվա» բառերով.

i

35) Հավելվածի 236-րդ կետում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`

                              Գ. Բաղրամյան


2022 թ. ապրիլի 27
Երևան

Պաշտոնական հրապարակման օրը` 3 մայիսի 2022 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
27.04.2022
N 166-Ն
Որոշում