Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆ ...

 

23.05.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

13 մայիսի 2022 թվականի N 662-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշմամբ հաստատված հավելվածի` որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկի`

i

1) 10-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

i

2) 8-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«VIII. ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(I05-I99)

 

41. Սրտի ծանր ձևի իշեմիկ հիվանդություններ (I20-I25)` ուղեկցվող արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ ըստ Ստրաժեսկոյի դասակարգման կամ քրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA դասակարգման և սրտի ռիթմի ու հաղորդականության կայուն խանգարումներով (I44. I45, I47I48):

42. Զարկերակային հիպերտենզիա` 3-րդ աստիճանի (I15)` ուղեկցվող արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ ըստ Ստրաժեսկոյի դասակարգման կամ քրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA դասակարգման և սրտի ռիթմի ու հաղորդականության կայուն խանգարումներով:

43. Երկրորդային զարկերակային հիպերտենզիա (3-րդ աստիճանի (I11I15)` ուղեկցվող արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ ըստ Ստրաժեսկոյի դասակարգման կամ քրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA դասակարգման և սրտի ռիթմի ու հաղորդականության կայուն խանգարումներով:

44. Իդիոպատիկ (առաջնային) թոքային հիպերտենզիա, սրտի կիֆոսկոլիոտիկ հիվանդություն, քրոնիկ թոքային թրոմբոէմբոլիկ հիպերտենզիա և թոքային անոթների այլ ճշտված հիվանդություններ` ուղեկցվող արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ ըստ Ստրաժեսկոյի դասակարգման կամ քրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA դասակարգման և սրտի ռիթմի ու հաղորդականության կայուն խանգարումներով:

45. Սրտի փականների ձեռքբերովի հիվանդություններ` ուղեկցվող արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ ըստ Ստրաժեսկոյի դասակարգման կամ քրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA դասակարգման և սրտի ռիթմի ու հաղորդականության կայուն խանգարումներով, որոնք ենթակա չեն դեղորայքային վերահսկման և վիրաբուժական շտկման (I34I38):

46. 1133..0055..22002222Կարդիոմիոպաթիա (դիլատացիոն, հիպերտրոֆիկ, ռեստրիկտիվ, աջ փորոքի` առիթմոգեն)` ուղեկցվող արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ ըստ Ստրաժեսկոյի դասակարգման կամ քրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA դասակարգման և սրտի ռիթմի ու հաղորդականության կայուն խանգարումներով (I42I42.9):

47. Պերիկարդիտներ քրոնիկ ընթացքով` ուղեկցվող արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ ըստ Ստրաժեսկոյի դասակարգման կամ քրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA դասակարգման և սրտի ռիթմի ու հաղորդականության կայուն խանգարումներով, որոնք ենթակա չեն վիրաբուժական շտկման (131.0I31.1):

48. Զարկերակների, զարկերակիկների (արտերիոլների) և մազանոթների հիվանդություններ, ախտահարումներ (I70I78), որոնք առաջացրել են գանգրենոզ նեկրոտիկ և ինֆեկցիոն բարդություններ` չեն ենթարկվում համակարգային ու տեղային բուժմանը և կարիք կա վիրաբուժական` ամպուտացիոն միջամտության:

49. Արյան շրջանառության համակարգի բնածին զարգացման արատներ (անկանոնություններ) (Q20Q28), որոնք չեն ենթարկվում դեղորայքային բուժումների` բերում են պրոգրեսիվող սրտային անբավարարության և ցուցված է վիրաբուժական շտկում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. մայիսի 13
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 մայիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.05.2022
N 662-Ն
Որոշում