Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 11 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 ապրիլի 2022 թվականի N 432-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականին հերթական մարդահամար անցկացնելու ժամկետներ, 2019 թվականին փորձնական մարդահամար անցկացնելու տարածքներ և ժամկետներ հաստատելու, 2022 թվականի մարդահամարի աշխատանքներին աջակցելու նպատակով համապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին» N 1115-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

1) որոշման վերնագրում, 4-րդ և 5-րդ կետերում, ինչպես նաև N 1 հավելվածի վերնագրում «համապետական» բառը փոխարինել «հանրապետական» բառով.

i

2) որոշման նախաբանը «21-րդ հոդվածի 2-րդ,» բառերից հետո լրացնել «3-րդ,» բառով.

3) ուժը կորցրած ճանաչել որոշման 8-րդ կետը.

i

4) որոշման N 3 հավելվածի 4-րդ տողից հանել «Քաղաքապետեր,» բառը:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի 7

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.04.2022
N 432-Ն
Որոշում