01.05.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2022 թվականի N 168-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 523-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններում (այսուհետ` Կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
i
1) Կանոնների 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Արտադրող |
էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության իրավունք ունեցող և փաստացի արտադրող անձ, բացառությամբ կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում գտնվող կայանի, իսկ Արտադրողի միացման դեպքում` նաև այդ միացման համար դիմած անձ». |
i
2) Կանոնների 2-րդ կետի 5-րդ ենթակետում «միացման դեպքում» բառերից առաջ լրացնել «, բացառությամբ Ինքնավար էներգաարտադրողի,» բառերով.
i
3) Կանոնների 2-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) Ինքնավար էներգաարտադրող (ԻԷԱ)` |
Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ սեփական կարիքների համար էլեկտրական էներգիա արտադրող սպառող, որը Երաշխավորված մատակարարի հետ կնքել է փոխհոսքերի պայմանագիր և տվյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքի մասով արտադրության լիցենզիա ունեցող անձ չէ: Սույն կետի իմաստով` սեփական կարիք է համարվում ինքնավար էներգաարտադրողի, իսկ Ինքնավար խմբի դեպքում` խմբի բոլոր մասնակիցների էլեկտրական էներգիայի սպառումը, անկախ դրա օգտագործման նպատակից (կենցաղային, արտադրական և այլն).».
|
i
4) Կանոնների 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1 ենթակետով.
«31.1) Վերականգնվող էներգետիկ ռեսուրս` |
էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի արտադրության համար կիրառելի ոչ հանածո վերականգնվող աղբյուրներ (հողմային, արևային, ջրային, երկրաջերմային, կենսազանգվածի, կենսագազի և այլն).». |
i
5) Կանոնների 2-րդ կետի 35-րդ կետում «ԻԷԱ-ի» բառից հետո լրացնել «կայանի» բառով.
i
6) Կանոնների 141-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1 և 3.2 ենթակետերով.
«3.1) Սպառողի սպառման համակարգից դուրս էլեկտրական էներգիան սպառելու դեպքում,
3.2) ԻԷԱ-ի էներգաարտադրող տեղակայանքների դրվածքային հզորության` երաշխավորված մատակարարի հետ` բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքած պայմանագրով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորության սահմանաչափը գերազանցելու դեպքում,».
i
7) Կանոնների 143-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«143. ԷԲՑ կանոնների 141-րդ կետի 1-ին, 2-րդ, 3.1-րդ և 3.2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում Բաշխողն իրավունք ունի սահմանափակել Սպառողի էլեկտրամատակարարումը մինչև Պայմանագրում ամրագրված վթարային կամ տեխնոլոգիական հզորությունը` առնվազն 3 աշխատանքային օր առաջ պատշաճ ձևով նրան ծանուցելուց հետո, ապա Պայմանագրում ամրագրված վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորությունների ապահովման ժամկետը լրանալուց հետո դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը` այդ ժամկետից առնվազն 3 աշխատանքային օր առաջ պատշաճ ձևով ծանուցելով Սպառողին:».
i
8) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 146.1 կետով.
«146.1. ԷԲՑ կանոնների 141-րդ կետի 3.1-րդ և 3.2-րդ ենթակետերի համաձայն Սպառողի էլեկտրամատակարարման դադարեցման դեպքում այն ենթակա է վերականգնման Սպառողի կողմից խախտումը վերացնելուց հետո ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:».
i
9) Կանոնների 159-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.
«7) ԻԷԱ-ի դեպքում` կայանի հզորության վերաբերյալ տեղեկատվությունը:».
i
10) Կանոնների 161-րդ կետում «անհամապատասխանության դեպքում» բառերից հետո լրացնել «, իսկ ԻԷԱ-ի դեպքում` նաև այն դեպքում, եթե Դիմող անձի տեղակայանքների դրվածքային հզորությունը կգերազանցի Երաշխավորված մատակարարի հետ` բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքվելիք պայմանագրով ամրագրվելիք առավելագույն թույլատրելի հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը» բառերով.
i
11) Կանոնների 169-րդ կետի 3-րդ ենթակետում «Հաշվառքի սարքը» բառերից հետո լրացնել «` ԻԷԱ-ի դեպքում դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային հաշվիչով,» բառերով.
i
12) Կանոնների 198-րդ կետի 1-ին ենթակետում «գործունեության համար,» բառերից հետո լրացնել «իսկ մյուս դեպքերում` կայանում տեղակայվող սարքավորումների (ագրեգատների) վերաբերյալ տեղեկանք` դրանց մակնիշի, հզորության, արտադրության տարեթվի նշումով` կցելով անհրաժեշտ հիմնավորումներ.» բառերով.
i
13) Կանոնների 222-րդ կետում «հաշվիչ» բառից հետո լրացնել «և այդ մասին ծանուցում ԻԷԱ-ին» բառերով.
i
14) Կանոնների 225-րդ կետում «տարածքի արժեքն է,» բառերից հետո լրացնել «որը այդ տարածքի նկատմամբ Բաշխողի իրավունքները օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերանայվում է ըստ տարածքի ձեռքբերման փաստացի արժեքի, ինչի հիման վրա Բաշխողը և Դիմող անձը (կառուցապատողը) կատարում են Միացման վճարի վերահաշվարկ,».
i
15) Կանոնների 274-րդ կետի 2-րդ ենթակետում «273-րդ կետի 6-րդ ենթակետի, որի դեպքում» բառերը փոխարինել «170-րդ և 173-րդ կետերի, որոնց դեպքերում» բառերով.
i
16) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 274.1. կետով.
«274.1. Սպառողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքն ընդունվում է հավասար սույն գլխում նշված խախտման հայտնաբերմանը նախորդող 12 օրացուցային ամիսներին սպառողի ծախսած էլեկտրաէներգիայի արժեքի և նույն ժամանակահատվածում ծախս ունեցած ամիսների քանակի քանորդին, իսկ եթե վերջին մեկ տարում Սպառողը ծախս չի ունեցել, ապա վերջին հաշվարկային ամսում ծախսած էլեկտրական էներգիայի արժեքին:».
i
17) Կանոնների N 4 հավելվածի N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ N 2
Բազմաբնակարան շենքի բնակարանների և Առևտրային սպառողների միացման վճարները միաֆազ միացման դեպքում
հազար դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը)
Միաֆազ միացմամբ բնակարանների և առևտրային սպառողների քանակը |
Մեկ բնակարանի կամ առևտրային սպառողի միացման վճարը միաֆազ միացման դեպքում |
10 կՎԱ հզորություն |
14 կՎԱ հզորություն |
1-ին գոտի |
2-րդ գոտի |
1-ին գոտի |
2-րդ գոտի |
59 |
48 |
83 |
50 |
1. 1-ին գոտի` Երևան քաղաքի տարածքն է:
2. 2-րդ գոտի` Հայաստանի Հանրապետության տարածքն է, բացառությամբ Երևան քաղաքի տարածքի:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Գ. Բաղրամյան |
2022 թ. ապրիլի 27 Երևան
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 3 մայիսի 2022 թվական: