Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐ ...

 

14.05.2022 -

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ


  ԲԴԽ-48-Ն-15
                  2022 թ.
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակի «/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր/» բառերը հանել,

i

2) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Վանաձոր» բառը փոխարինել «Ալավերդի» բառով, «Սպասարկման տարածք» սյունակի «Վանաձորի, Սպիտակի վարչական տարածքներ, Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործերով` Լոռու մարզի վարչական տարածք» բառերը փոխարինել «Ալավերդու, Ստեփանավանի վարչական տարածքներ» բառերով, «Դատավոր» սյունակը լրացնել «Գրիգորյան Բակուր Բորիկի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «/Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր/» բառերը հանել,

i

3) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «տարածքներ» բառից հետո լրացնել «, Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործերով` Լոռու մարզի վարչական տարածք» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակը «Քաղաքացիական» բառից հետո լրացնել «/Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր/» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահի
պաշտոնակատար

Գ. Ջհանգիրյան


2022թ. մայիսի 12
Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (court.am)` 12 մայիսի 2022 թվական:
  

Պաշտոնական հրապարակման օրը` 13 մայիսի 2022 թվական:

 

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
12.05.2022
N ԲԴԽ-48-Ն-15
Որոշում