Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 922-Լ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 2022 թվականի N 760-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 922-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «բ» ենթակետով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքում կատարվում է հետևյալ փոփոխությունը`

1) գլխավոր շտաբի ֆինանսական վարչությունը դադարեցնում է գործունեությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը հաստատելու մասին» N 922-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետի 6-րդ ենթակետը.

i

2) 16-րդ կետի 8-րդ ենթակետում «գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու հաշվեկշիռը» բառերը փոխարինել «գործունեության մասին հաշվետվությունները» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել 22-րդ կետի 2-րդ ենթակետը.

i

4) ուժը կորցրած ճանաչել 23-րդ կետը.

i

5) 25-րդ կետից հանել «շտաբի հաշվեկշռում հաշվառված, ինչպես նաև գլխավոր» բառերը.

6) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«27. Զինված ուժերի գլխավոր շտաբի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման գործառույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվապահական հաշվետվությունների ներկայացման գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:».

7) ուժը կորցրած ճանաչել 28-րդ կետը:

i

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի

Երևան

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.2022
N 760-Լ
Որոշում