Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1326-Լ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2022 թվականի N 562-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1326-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2020-2022 թվականների «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ «Կոպերնիկուս» համակարգով» ծրագրի շրջանակներում Սևանա լճի և ջրհավաք ավազանի բնապահպանական ուսումնասիրություն (մոնիտորինգ) իրականացնելու աշխատանքների կազմակերպման ծրագիրը հաստատելու մասին» N 1326-Լ որոշման հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հավելվածի նախաբանի 11-րդ պարբերությունում «Գործընկերության համաձայնագրի համաձայն` տեսչական մարմնի գործող կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողները (12 հաստիքային միավոր)` կազմը հաստատում է տեսչական մարմնի ղեկավարը`» բառերը փոխարինել «Գործընկերության համաձայնագրի համաձայն` տեսչական մարմնի հիմնական կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների կազմը (12 հաստիքային միավոր) հաստատվում և փոփոխվում է տեսչական մարմնի ղեկավարի հրամանով`» բառերով.

2) հավելվածի 3-րդ բաժնի աղյուսակի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի 6-րդ սյունակները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հաստատված հիմնական կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները».

3) հավելվածի 3-րդ բաժնի աղյուսակի 1-ին կետի 1-ին սյունակից և 2-րդ կետի 2.2-րդ ենթակետից հանել «Երևանի տարածքային բաժին» բառերը.

4) հավելվածի 6-րդ բաժնի N 1 ձևից հանել «Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության ռիսկի վերլուծությունների բաժնի պետ» բառերը.

5) հավելվածի 6-րդ բաժնի N 2 ձևից հանել «Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության ռիսկի վերլուծությունների բաժնի ավագ մասնագետ» բառերը.

6) հավելվածի 6-րդ բաժնի N 3 ձևից հանել «Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության ռիսկի վերլուծությունների բաժնի գլխավոր մասնագետ» բառերը.

7) հավելվածի 6-րդ բաժնի N 4 ձևից հանել «Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության ռիսկի վերլուծությունների բաժնի մասնագետ» բառերը.

8) հավելվածի 6-րդ բաժնի N 5 ձևից հանել «Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ» բառերը.

9) հավելվածի 6-րդ բաժնի N 6 ձևից հանել «Կենսաբազմազանության վերահսկողության վարչության բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ» բառերը.

10) հավելվածի 6-րդ բաժնի N 7 ձևից հանել «Կենսաբազմազանության վերահսկողության վարչության բուսական աշխարհի վերահսկողության բաժնի գլխավոր պետական տեսուչ» բառերը.

11) հավելվածի 6-րդ բաժնի N 8 ձևից հանել «Երևանի տարածքային բաժնի գլխավոր պետական տեսուչ» բառերը.

12) հավելվածի 6-րդ բաժնի N 9 ձևից հանել «Ընդերքի վերահսկողության վարչության ընդերքի շահագործման վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ» բառերը.

13) հավելվածի 6-րդ բաժնի NN 10, 11 և 12 ձևերից հանել «Ընդերքի վերահսկողության վարչության ընդերքի շահագործման վերահսկողության բաժնի գլխավոր պետական տեսուչ» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.05.2022
N 562-Լ
Որոշում