Սեղմել Esc փակելու համար:
«ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՍՏԱՏԻԿ ԴԱՇՏԻ Լ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՍՏԱՏԻԿ ԴԱՇՏԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ Հ ...

 

 

100.0252.030406

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»         04           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10006093

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

13 մարտի 2006 թվականի N 252-Ն

 

«ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՍՏԱՏԻԿ ԴԱՇՏԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ» ՀՆ N 2.2.4-005-06 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Աշխատատեղերում էլեկտրաստատիկ դաշտի լարվածության հիգիենիկ նորմերը» ՀՆ N 2.2.4-005-06 (կցվում է):

(նախաբանը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)

 

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2006 թ. մարտի 13-ի

N 252 -Ն հրամանով

 

Հիգիենիկ նորմեր

Աշխատատեղերում էլեկտրաստատիկ դաշտի լարվածության

ՀՆ N 2.2.4-005-06

 

1. Ընդհանուր դրույթներ և կիրառման ոլորտ

 

1.1. Սույն հիգիենիկ նորմերը (այսուհետ` Նորմեր) սահմանում են էլեկտրաստատիկ դաշտի ազդեցության հիգիենիկ պահանջները աշխատատեղերում էլեկտրաստատիկ դաշտի (այսուհետ` ԷՍԴ) աղբյուր հանդիսացող բոլոր տեսակի տեխնիկական միջոցների նախագծման, վերակառուցման, շինարարության և շահագործման ժամանակ:

1.2 Սույն Նորմերը սահմանում են աշխատատեղերում էլեկտրաստատիկ դաշտի սահմանային թույլատրելի մակարդակները (այսուհետ` ՍԹՄ) և էլեկտրաստատիկ դաշտի ազդեցությունից աշխատողների պաշտպանության միջոցները:

1.3 Սույն Նորմերը տարածվում են էլեկտրաստատիկ դաշտի աղբյուր հանդիսացող տեխնիկական միջոցների վրա և պարտադիր են իրավաբանական և ֆիզիկական անձանց համար:

1.4 (1.4-րդ կետն ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)

 

2. Էլեկտրաստատիկ դաշտի սահմանային թույլատրելի մակարդակներ

 

2.1 Էլեկտրաստատիկ դաշտի սահմանային թույլատրելի մակարդակներ - ԷՍԴ մակարդակներ, որոնք ամենօրյա (բացի հանգստյան օրերից) աշխատանքի դեպքում, բայց ոչ ավելի 40 ժամից մեկ շաբաթում, ամբողջ աշխատանքային ստաժի ընթացքում չպետք է առաջացնեն ժամանակակից հետազոտության մեթոդներով հայտնաբերվող հիվանդություններ կամ առողջության վիճակի շեղումներ աշխատանքի ընթացքում կամ ներկա և հաջորդ սերունդների կյանքի հետագա տարիներին:

2.2 Էլեկտրաստատիկ դաշտի գնահատումը և նորմավորումը կատարվում է ըստ էլեկտրական դաշտի լարվածության` հերթափոխի ընթացքում աշխատողի վրա նրա ազդեցության ժամանակից կախված:

2.3 Էլեկտրաստատիկ դաշտի մակարդակը գնահատվում է էլեկտրական դաշտի լարվածության (E) միավորներով` կիլոՎոլտ/ մետր (կՎ/մ-ով):

2.4 Հերթափոխի ընթացքում` էլեկտրաստատիկ դաշտի լարվածության <=1 ժամ="" ազդեցության="" դեպքում,="" սահմանային="" թույլատրելի="" մակարդակը="" (eսթմ)="" սահմանվում="" է="">

2.5 Հերթափոխի ընթացքում 1 ժամից ավելի ԷՍԴ ազդեցության դեպքում Eսթմ որոշվում է (1) բանաձևով.

__

    Eսթմ = 60/ \/ t                (1), որտեղ

 

t - ազդեցության ժամանակն է (ժամ):

 

2.6 20-60 կՎ/մ լարվածությունների տիրույթում անձնակազմի գտնվելու ժամանակը ԷՍԴ առանց պաշտպանիչ միջոցների (tթույլ) որոշվում է (2) բանաձևով.

 

    tթույլ. =(60/Eփաստ)2           (2), որտեղ

 

Eփաստ -ԷՍԴ (կՎ/մ) լարվածության չափված արժեքն է:

 

2.7 60 կՎ/մ-ը գերազանցող ԷՍԴ լարվածությունների դեպքում աշխատանքն առանց պաշտպանության միջոցների արգելվում է:

2.8 20կՎ/մ-ից ցածր ԷՍԴ լարվածությունների դեպքում ԷՍԴ գտնվելու ժամանակը չի սահմանափակվում:

 

3. Աշխատատեղերում էլեկտրաստատիկ դաշտի հսկողությանը ներկայացվող

պահանջներ

 

3.1 Սույն Նորմերի պահանջների հսկողությունը իրականացվում է աշխատատեղերում`

- էլեկտրաստատիկ սեպարացման,

- էլեկտրագազամաքրման,

- լաքաներկերի և պոլիմերային նյութերի էլեկտրաստատիկ նստեցման,

- դիէլեկտրիկ նյութերի արտադրության, մշակման և փոխադրման,

- բարձր լարվածության հաստատուն հոսանքի էներգահամակարգերի շահագործման:

3.2 Տարածության մեջ ԷՍԴ լարվածության հսկողությունը աշխատատեղերում իրականացվում է տարածության մեջ լարվածության ամբողջական վեկտորի բաղադրիչների չափմամբ կամ վեկռորի ամբողջական վեկտորի չափմամբ:

3.3 ԷՍԴ լարվածության հսկողությունը իրականացվում է անձնակազմի հիմնական աշխատատեղերում կամ հիմնական աշխատատեղերի բացակայության պայմաններում` ԷՍԴ աղբյուրից տարբեր հեռավորությունների վրա գտնվող աշխատանքային գոտու մի քանի կետերում` աշխատողի բացակայության ժամանակ:

3.4 ԷՍԴ լարվածության չափումը իրականացվում է.

3.4.1 Կանգնած աշխատանքային դիրքում` հենման մակերեսից 50, 100 և 170 սմ բարձրության վրա:

3.4.2 Նստած աշխատանքային դիրքում` 50, 80 և 140 սմ բարձրության վրա:

3.5 Աշխատատեղում ԷՍԴ լարվածության հիգիենիկ գնահատման ժամանակ որոշիչը համարվում է գրանցված արժեքներից առավելագույնը:

 

4. Էլեկտրաստատիկ դաշտի ազդեցությունից պաշտպանության հիմնական միջոցներ

 

4.1 ԷՍԴ ազդեցությունից պաշտպանության միջոցները պետք է ապահովեն անբարենպաստ ազդեցության նվազեցումը:

4.2 Աշխատատեղերում էլեկտրաստատիկ դաշտի լարվածությունից պաշտպանության հիմնական միջոցներն են.

4.2.1 էլեկտրաստատիկ դաշտի աղբյուրի էկրանապատում,

4.2.2 աշխատատեղի էկրանապատում,

4.2.3 ստատիկ էլեկտրականության չեզոքացուցիչների օգտագործում,

4.2.4 հակաստատիկ պատրաստուկների օգտագործում,

4.2.5 էլեկտրականացվող իրերի խոնավացում,

4.2.6 հեշտությամբ էլեկտրականացվող նյութերի և իրերի փոխարինում դժվար էլեկտրականացվող նյութերով և իրերով,

4.2.7 շփվող մակերեսների ընտրություն` ելնելով նվազագույն էլեկտրականացման պայմանից,

4.2.8 հակաստատիկ անհատական պաշտպանիչ միջոցների կիրառում:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
13.03.2006
N 252-Ն
Հրաման