Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

30 մայիսի 2022 թվականի N 07-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 18-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ պարբերության և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

i

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «2022 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը սահմանելու մասին» N 18-Ն հրամանի հավելվածի «4.3» կետի` «Անվանագինը (դրամ)» սյունակի «290» թիվը փոխարինել «380» թվով:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Միջազգային. «ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ստանձնում» թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՊԿ-ՈՒՄ. ՊՌԵԴՍԵԴԱՏԵԼՍՏՎՕ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԻ ԱՌՄԵՆԻՅԱ Վ ՕԴԿԲ» 1 նամականիշի, համաձայն հավելվածի:

3. Գործողության մեջ դնել` Միջազգային. «ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ստանձնում» թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՊԿ-ՈՒՄ. ՊՌԵԴՍԵԴԱՏԵԼՍՏՎՕ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԻ ԱՌՄԵՆԻՅԱ Վ ՕԴԿԲ» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:

 

    ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ            Դ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

Հավելված

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թ. մայիսի 30-ի

թիվ 07-Ն հրամանի

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 հունիսի 2022 թվական:

 

 

pin
Բարձր տեխնոլոգիաների արդ. /Տրանսպոր
30.05.2022
N 07-Ն
Հրաման