Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 6 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մայիսի 2022 թվականի N 596-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 622-Ն ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 390-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

i

1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի մարտի 19-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի N 359-Ն և 2012 թվականի փետրվարի 14-ի N 397-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 622-Ն որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու և վճարումներն ընդունելու Երևանի քաղաքապետի լիազորությունները պատվիրակել Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին:»:

i

2. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի մայիսի 25-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի մարտի 18-ի N 71-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 390-Ն որոշման 1-ին կետում «գանձման կազմակերպման և իրականացման» բառերը փոխարինել «վճարումներն ընդունելու» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Երևանի  քաղաքապետ                      Հր. Սարգսյան

 

2022 թ. մայիսի 24

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 հունիսի 2022 թվական:

 

 

pin
Երևանի ավագանի
24.05.2022
N 596-Ն
Որոշում