Սեղմել Esc փակելու համար:
{12.06.2022 - 01.01.2023} ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{12.06.2022 - 01.01.2023} ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ (ԽԱՌԸ, ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ), ...

28.01.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.06.2022  -ից մինչեւ   01.01.2023  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

 

040.1936.211202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2002 թվականի N 1936-Ն

 

i

ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ (ԽԱՌԸ, ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ), ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ, ԲՈՒԺԱԿ-ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ, ԿԱՆԱՆՑ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 02.06.22 թիվ 781-Ն որոշում)

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 13-րդ և 15-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

ա) պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան ավագ բուժաշխատողի գրասենյակների, գյուղական բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները` համաձայն N 1 հավելվածի.

բ) հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները` համաձայն N 2 հավելվածի.

գ) կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 09.08.18 թիվ 880-Ն, փոփ. 02.06.22 թիվ 781-Ն որոշումներ)

i

1.1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակահարմարության դեպքում կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից համապատասխան բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզավորման համար հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:

(1.1-ին կետը լրաց. 09.08.18 թիվ 880-Ն որոշում)

1.2. Սահմանել, որ`

1) սույն որոշման N 3 հավելվածի 1-ին գլխում ներկայացված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները պարտադիր ապահովվում են կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից քրեակատարողական հիմնարկներում ծավալվող գործունեության շրջանակներում.

2) սույն որոշման N 3 հավելվածի 2-րդ գլխում ներկայացված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները պարտադիր ապահովվում են կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից դրանց գործունեության հիմնական վայրում:

(1.2-րդ կետը լրաց. 09.08.18 թիվ 880-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

i

1) լիցենզավորման գործընթացի ընթացքում հիմք ընդունել սույն որոշմամբ հաստատված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները.

i

2) հաստատել լիցենզավորված սուբյեկտների կողմից պարտադիր կիրառման բժշկական ձևաթղթերի ձևերը:

(2-րդ կետը խմբ. 25.10.07 թիվ 1237-Ն որոշում)

(որոշում փոփ. 02.06.2022 թիվ 781-Ն որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ա. Մարգարյան

 

2002 թ. դեկտեմբերի 14

Երևան

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2002 թվականի դեկտեմբերի 5-ի

N 1936-Ն որոշման

 

ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ (ԽԱՌԸ, ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ), ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ, ԲՈՒԺԱԿ-ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ, ԿԱՆԱՆՑ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 02.06.22 թիվ 781-Ն որոշում)

 

1. ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ (ԽԱՌԸ)

 

1.1. ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԹԵՐԱՊԵՎՏԻ (ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ) ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց (թախտ)

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-թերապևտ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.2. ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՄԱՆԿԱԲՈՒՅԺԻ ԿԱԲԻՆԵՏ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

 

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց (թախտ)

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

6. Բժշկական կշեռք, հասակաչափ (մանկական)

7. Բարուրասեղան

8. Պահարան քարտերի համար

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-մանկաբույժ վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.3. ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց (թախտ)

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

6. Նևրոլոգիական մուրճիկ

7. Բբի ռեակցիայի ստուգման համար լապտերիկ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-նյարդաբան` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.3.1. ՌԵՖԼԵՔՍՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց (թախտ)

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

6. Մեկանգամյա օգտագործման ակուպունկտուրայի ասեղների հավաքածու

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-ռեֆլեքսոթերապևտ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.3.2. ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵՐՍՄԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Մերսման համար բժշկական քննության բազմոց (թախտ)` գլխի համար նախատեսված բացվածքով և երկու գլանաբարձիկով

2. Մերսման նյութեր և քսայուղեր

3. Անհետաձգելի բուժօգնության պահարան

4. Աշխատանքային սեղան

5. Աթոռներ

6. Պահարան սպիտակեղենի համար

7. Շիրմա

. Եթե ծառայությունն իրականացվում է երկու և ավելի կաբինետների միջոցով, ապա 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերի պահանջները կարող են տեղակայվել տվյալ կազմակերպությանը պատկանող այլ կաբինետներում, իսկ 7-րդ կետի պահանջը պարտադիր չէ:

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-մանուալ թերապևտ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.3.3. ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ կամ բազմոցներ

3. Անհետաձգելի բուժօգնության պահարան

4. Հանդերձապահարան

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Ավագ բուժաշխատող-հոգեթերապևտ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.3.4. ՀՈՄԵՈՊԱՏԻԿ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Հոմեոպատիկ դեղամիջոցների հավաքածու

2. Տոնոմետր

3. Ֆոնենդոսկոպ

4. Ավագ բուժաշխատողի աշխատանքային սեղան

5. Բուժքրոջ աշխատանքային սեղան

6. Աթոռներ` ավագ բուժաշխատողի, բուժքրոջ և հիվանդների համար

7. Անհետաձգելի բուժօգնության պահարան

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Ավագ բուժաշխատող - համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

. 1.3.3 և 1.3.4 կետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները կարող են կիրառվել միայն առանձին մասնագիտական կաբինետներում:

 

1.4. ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԻ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Միջամտությունների կաբինետ (կետ 1.21.)

3. Ախտահանման կաբինետ (կետ 1.24.)

4. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Սեղան և աթոռներ

2. Հանդերձապահարան

ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏ (կետ 1.21.)

Ներառյալ նաև`

1. Լամպ` քիթ-կոկորդ-ականջի մասնագետի համար

2. Ականջի զննման գործիքներ (հայելիներ, զոնդեր, ձագարիկներ, տարբեր ունելիներ) Ժանեի ներարկիչ

3. Ռետինե խողովակներ` միջին ականջի փչման համար

4. Ռետինե գնդանոթներ` տարբեր չափերի

5. Քթի զննման գործիքներ (հայելիներ, ձագարիկներ, զոնդեր, տարբեր պինցետներ), օլիվաներ` քթի համար

6. Ռեֆլեկտոր` ճակատային

7. Օտոսկոտ, արտածծիչ, կամերտոններ, սեղմիչներ

8. Օտար մարմնի հեռացման հավաքածու (ականջային, քթային)

9. Վերևից լուսավորվող աթոռ` հիվանդի զննության համար

10. Էլեկտրական լուսամփոփ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-քիթ-կոկորդ-ականջաբան` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.5. ԱԿՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Ախտահանման կաբինետ (կետ 1.24.)

3. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2)

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Սեղան և աթոռներ

2. Հանդերձապահարան

ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏ (կետ 1.21.)

Ներառյալ նաև`

1. Օֆտալմոսկոպ

2. Օֆտալմոմետր

3. Օրլովայի աղյուսակ

4. Սկիասկոպ, սկիասկոպիկ քանոններ (2 հատ)

5. Սիվցևի և Գոլովինի տեսողության սրություն որոշելու աղյուսակ

6. Ակնոցի փորձնական ոսպնյակների և պրիզմաների հավաքածու

7. Ֆրոստի պերիմետր, դիոպտրիմետր, բինոկուլյար խոշորացույց

8. Գունային թեստ

9. Գոնիսկոպ

10. Օտար մարմին հեռացնելու հավաքածու

11. Ռուտի ապարատ

12. Տեսողության աստիճանը որոշելու համար նախատեսված աղյուսակի լուսավորիչ

13. Ներակնային ճնշման չափման սարք

14. Կանյուլաներ, կոպաբացիչ

15. Փորձնական ակնոցային լինզաների հավաքածու

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-ակնաբան` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

(բաժինը խմբ. 20.09.18 թիվ 1050-Ն, փոփ. 02.06.22 թիվ 781-Ն որոշումներ)

 

1.5.1. ՇԱՐԺԱԿԱՆ ԱԿՆԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Գործիքների սեղան

2. Անհետաձգելի բուժօգնության պահարան

3. Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ

4. Լեզվաբռնիչ

5. Ժգուտ

6. Փոխներարկման սիստեմաներ

7. Փոխներարկման կանգնակ

8. Բիքսեր

9. Ջերմաչափեր

10. Թանզիֆե դիմակներ

11. Բժշկական քննության կոշտ բազմոց (թախտ)

12. Օֆտալմոսկոպ

13. Օֆտալմոմետր

14. Սկիասկոպ, սկիասկոպիկ քանոններ (2 հատ)

15. Սիվցևի և Գոլովինի տեսողության սրություն որոշելու աղյուսակ

16. Ակնոցի փորձնական ոսպնյակների և պրիզմաների հավաքածու

17. Դիոպտրիմետր, բինոկուլյար խոշորացույց

18. Գունային թեստ

19. Գոնիսկոպ

20. Տեսողության աստիճանը որոշելու համար նախատեսված աղյուսակի լուսավորիչ

21. Ներակնային ճնշման չափման սարք

22. Կանյուլաներ, կոպաբացիչ

23. Փորձնական ակնոցային լինզաների հավաքածու

24. Սեղան և աթոռներ

25. Մանրէասպան լամպ

26. Ախտահանիչ միջոցներ

Վիրաբուժական միջամտություններ իրականացնելու դեպքում ներառյալ նաև`

1. Պահարաններ` գործիքների համար

2. Պերիմետր

3. Սառնարան

4. Օտար մարմին հեռացնելու հավաքածու

5. Ռուտի ապարատ

6. Ջրի թորման սարք

7. Տաք օդով չորացնող ապարատ` համապատասխան մակնիշի

8. Ավտոկլավ (Բ դասի ավտոկլավի առկայության դեպքում պարտադիր չէ 6-րդ կետի պահանջը)

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-ակնաբան` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.6. ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց (թախտ)

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

6. Էլեկտրասրտագիր

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-սրտաբան` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.7. ՆԵՐԶԱՏԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց (թախտ)

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

6. Սառնարան

7. Գլյուկոմետր

8. Մեզի մեջ շաքարը և ացետոնը որոշելու շերտիկներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-ներզատաբան` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.8. ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Տոնոմետր

2. Ֆոնենդոսկոպ

3. Բժշկական ջերմաչափ

4. Մետաղյա և փայտյա շպատելներ

5. Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ

6. Թանզիֆե դիմակներ

7. Ավագ բուժաշխատողի աշխատանքային սեղան

8. Բուժքրոջ աշխատանքային սեղան

9. Աթոռներ` ավագ բուժաշխատողի, բուժքրոջ և հիվանդների համար

10. Բժշկական քննության բազմոց (թախտ)

11. Անհետաձգելի բուժօգնության պահարան

12. Շիրմա

13. Պատգարակ

14. Չհրկիզվող պահարան` թմրաբեր և հոգեմետ դեղամիջոցների դուրսգրման համար անհրաժեշտ դեղատոմսերի, հաշվառման մատյանների ու վերադարձված սրվակների պահպանության համար:

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող - համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.9. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց (թախտ)

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-ֆթիզիատր կամ ավագ բուժաշխատող-թերապևտ կամ ավագ բուժաշխատող-թոքաբան կամ ընտանեկան Ավագ բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.10. ՄԱՇԿԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց (թախտ)

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Լուսավորող լամպ

6. Տափաձողեր, առարկայական ապակիներ, խոշորացույց, ծածկապակիներ, Ֆոլգմանի գդալներ, մկրատներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-մաշկաբան` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.10.1. ՎԵՆԵՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Գինեկոլոգիական բազկաթոռ

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Լուսավորող լամպ

6. Հեշտոցային հայելիներ, զոնդեր, ունելիներ, տափաձողեր, կաթետերներ, առարկայական ապակիներ, խոշորացույց, ծածկապակիներ, Ֆոլգմանի գդալներ, մկրատներ

7. Շիրմա

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-մաշկավեներաբան` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.11. ԻՆՖԵԿՑԻՈՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց (թախտ)

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-ինֆեկցիոն հիվանդություններ մասնագիտությամբ` վերջին վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.12. ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Պատվաստանյութերի պահպանման սառնարան հետևյալ տեխնիկական չափանիշներով` սառեցումից պաշտպանության համակարգի, օդի հարաբերական խոնավության կարգավորման համակարգի, շահագործողի կողմից չկարգավորվող ջերմաստիճանի կայունացուցիչի (թերմոստատ), կոմպրեսիոն ցիկլիկ ագրեգատի առկայություն, սահմանված ջերմաստիճանի ապահովում` շրջակա միջավայրի +43oC-ից +10oC ջերմաստիճանային պայմաններում շահագործման դեպքում մակնշման առկայություն

2. Սառնարան-պայուսակ

3. Սառցային տարրեր

4. Ինքնաարգելափակվող ներարկիչներ

5. Անվտանգ այրման տուփեր

6. Հակաշոկային դեղերի հավաքածու

7. Սեղաններ և աթոռներ` ավագ բուժաշխատողի, բուժքրոջ և հիվանդների համար

8. Պահարան` բժշկական փաստաթղթերի պահպանման համար

9. Բժշկական պահարան

10. Բժշկական զննման թախտ

11. Ախտահանման ենթակա բժշկական սեղան

12. Հանդերձապահարան

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ընտանեկան ավագ բուժաշխատող կամ ավագ բուժաշխատող-թերապևտ կամ ավագ բուժաշխատող-ինֆեկցիոնիստ կամ ավագ բուժաշխատող-ալերգոլոգ և իմունոլոգ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.12.1. ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԿԵՏ

 

1. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1) Տոնոմետր

2) Բժշկական ջերմաչափ (առնվազն 3 հատ)

3) Պատվաստանյութերի պահպանման թերմոկոնտեյներ կամ սառնարանպայուսակ

4) Անվտանգ այրման տուփեր` օգտագործված ներարկիչների հավաքման համար

5) Բամբակ, 70 տոկոսանոց սպիրտ, ինքնաարգելափակվող ներարկիչներ, ներարկիչներ պատվաստանյութի վերականգնման համար, ախտահանիչ նյութ, միանվագ օգտագործման անձեռոցիկներ

6) Առաջին բժշկական օգնության պայուսակ` անհետաձգելի բժշկական օգնության հավաքածուով

7) Պատվաստումների գրանցամատյան, պատվաստանյութերի և ներարկիչների օրական ծախսի թերթիկ

8) Անհետաձգելի օգնության միջոցառումների կատարման հրահանգ պարունակող պաստառ (պաստառներ)

9) Սեղան և աթոռներ

10) Անհատական պաշտպանության միջոցներ (արտահագուստ, դիմակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոց)

11) Կենցաղային թափոնների աղբարկղ

12) Վտանգավոր թափոնների արկղ

2. ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1) Ընտանեկան ավագ բուժաշխատող կամ ավագ բուժաշխատող-թերապևտ կամ ավագ բուժաշխատող-ինֆեկցիոնիստ կամ ավագ բուժաշխատող-ալերգոլոգ և իմունոլոգ կամ մանկաբույժ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Միջին բուժաշխատող

3. Շարժական պատվաստումային կետի հարակից տարածքում ապահովվում են պատվաստում ստանալուց հետո պացիենտների ժամանակավոր` 30 րոպե գտնվելու համար անհրաժեշտ պայմաններ:

 

1.13. ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Միջամտությունների կաբինետ (կետ 1.21.)

3. Ախտահանման կաբինետ (կետ 1.24.)

4. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Սեղան և աթոռներ

2. Հանդերձապահարան

ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏ (կետ 1.21.)

Ներառյալ նաև`

1. Կոնքաչափ

2. Միանվագ օգտագործման տակաշորեր, ձեռնոցներ, ախտահանող նյութեր

3. Հեշտոցային հայելիներ, զոնդեր, ունելիներ, կաթետերներ, առարկայական ապակիներ, ծածկապակիներ, Ֆոլգմանի գդալներ, մկրատներ, կորցանգ ուղիղ, կորցանգ ոլորված

4. Էմալապատ ամանեղեն` գործիքների ախտահանման համար

5. Գինեկոլոգիական բազկաթոռ

6. Շարժական էլեկտրալամպ` ռեֆլեկտոր

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-գինեկոլոգ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

. Ավագ բուժաշխատողի համապատասխան վերապատրաստման և կոլպոսկոպի առկայության դեպքում կարող է իրականացվել արգանդի վզիկի ախտահարումների բուժում

 

1.14. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Միջամտությունների կաբինետ (կետ 1.21.)

3. Ախտահանման կաբինետ (կետ 1.24.)

4. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Սեղան և աթոռներ

2. Հանդերձապահարան

ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏ (կետ 1.21.)

Ներառյալ նաև`

1. Պատգարակ

2. Վիրաբուժական գործիքների փոքր հավաքածու

3. Արյունահոսությունը կանգնեցնող սեղմիչներ

4. Գիպսե վիրակապ դնելու համար նախատեսված գործիքներ

5. Բեկակալների հավաքածու

6. Ռետինե ձգալարան

7. Պլևրալ պունկցիայի և դրենավորման հավաքածու

8. Միզապարկի կաթետերներ

9. Ատրավմատիկ կարանյութեր

10. Վիրահատական սեղան

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-վիրաբույժ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.15. ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց (թախտ)

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

6. Էլեկտրասրտագրի ապարատ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Միջին բուժաշխատող կամ ավագ բուժաշխատող-սրտաբան կամ ավագ բուժաշխատող-թերապևտ կամ ընտանեկան ավագ բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

 

1.15.1. ՇԱՐԺԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Էլեկտրասրտագրի ապարատ

2. Անհետաձգելի բժշկական օգնության հավաքածու

3. Ախտահանիչ միջոցներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Միջին բուժաշխատող կամ ավագ բուժաշխատող-սրտաբան կամ ավագ բուժաշխատող-թերապևտ կամ ընտանեկան ավագ բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

 

1.16. ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց (թախտ)

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

6. ՈՒլտրաձայնային հետազոտման ապարատ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-ուլտրաձայնային ախտորոշման (սոնոգրաֆիայի)` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.16.1. ՇԱՐԺԱԿԱՆ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. ՈՒլտրաձայնային հետազոտման շարժական սարք

2. Անհետաձգելի բժշկական օգնության հավաքածու

3. Ախտահանիչ միջոցներ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող` ճառագայթային ախտորոշում մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.17. ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

1.17.1. (ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ)

 

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

3. Սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին համապատասխան պաշտպանվածություն ունեցող տարածք` ռենտգենաբանական ապարատի համար

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Նեգատոսկոպ

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՏԱՐԱԾՔ` ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՀԱՄԱՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Ռենտգենաբանական ապարատ

2. Պաշտպանիչ թիկնոց

3. Գրպանի դոզիմետրեր` աշխատողների համար

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-ռենտգենաբանական ախտորոշման` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.17.1.1. ՇԱՐԺԱԿԱՆ ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Ավտոմեքենա` ռենտգենաբանական ապարատի առկայությամբ կամ շարժական ռենտգենաբանական ապարատ

2. Պաշտպանիչ շարժական և անհատական միջոցներ

3. Անհատական դոզիմետրեր` աշխատողների համար

4. Նեգատոսկոպ

5. Անհետաձգելի բժշկական օգնության հավաքածու

6. Ախտահանիչ միջոցներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող` ճառագայթային ախտորոշում մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ և ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության լիցենզիայի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.17.2. /ՖԼՅՈՒՈՐՈԳՐԱՖԻԿ/

 

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

3. Սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին համապատասխան պաշտպանվածություն ունեցող տարածք` ֆլյուորոգրաֆիկ ապարատի համար

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Նեգատոսկոպ

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՏԱՐԱԾՔ` ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՀԱՄԱՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Ֆլյուորոգրաֆիկ ապարատ

2. Պաշտպանիչ թիկնոց

3. Գրպանի դոզիմետրեր` աշխատողների համար

4. Էկրան` ֆլյուորոժապավենները նայելու համար

1.17.1-րդ և 1.17.2-րդ կետերով նախատեսված ծառայությունները կարող են տեղակայվել նույն կաբինետում:

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-ռենտգենաբանական ախտորոշման` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.17.2.1. ՇԱՐԺԱԿԱՆ ՖԼՅՈՒՈՐՈԳՐԱՖԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Ավտոմեքենա` ֆլյուորոգրաֆիկ ապարատի առկայությամբ

2. Պաշտպանիչ շարժական և անհատական միջոցներ

3. Անհատական դոզիմետրեր` աշխատողների համար

4. Էկրան` ֆլյուորոժապավենները նայելու համար

5. Անհետաձգելի բժշկական օգնության հավաքածու

6. Ախտահանիչ միջոցներ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող` ճառագայթային ախտորոշում մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության լիցենզիայի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.18. ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Էրիթրոցիտների նստեցման արագությունը որոշելու սարք

2. ՈՒրոմետր

3. Մանրադիտակ

4. Ցենտրիֆուգ

5. Թերմոստատ

6. Չորացուցիչ պահարան

7. Սառնարան

8. Գորյաևի կամերա

9. Լեյկոցիտար կամ էրիթրոցիտար մելանժեր

10. Սալիի հեմոմետր

11. Լեյկոցիտների հաշվիչ

12. Շտատիվներ, առարկայական ապակիներ, ծածկապակիներ, չափամաններ, փորձանոթներ

13. Սեղան, աթոռներ, պահարաններ

14. Լվացարան

15. Բակտերիոցիդ լամպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Համապատասխան ավագ բուժաշխատող-մասնագետ կամ համապատասխան մասնագիտացմամբ («Կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող:

 

1.19. ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ (ԲԻՈՔԻՄԻԱԿԱՆ) ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Բիոքիմիական սարք

2. Կոագուլոմետր

3. Ցենտրիֆուգ

4. Թերմոստատ

5. Սառնարան` սառեցման պահարանով

6. Շաքարի էքսպրես հետազոտման սարք

7. Ջրի դեիոնիզացնող սարք

8. Ջրի թորման սարք կամ թորած ջուր

9. Ավտոմատ պիպետների հավաքածու

10. Շտատիվներ, չափամաններ, փորձանոթներ, չափիչներ

11. Սեղան, աթոռներ, պահարաններ

12. Լվացարան

13. Բակտերիոցիդ լամպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Համապատասխան ավագ բուժաշխատող-մասնագետ կամ համապատասխան մասնագիտացմամբ («Կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող:

 

1.20. ՖԻԶԻՈԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. ՈՒլտրաձայնային թերապիայի ապարատ

2. Գալվանիզացիայի վահանակ

3. Ինհալյատոր

4. ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման սարք

5. Դարսոնվալ

6. Պարաֆինի թերմոստատ

7. Ավագ բուժաշխատողի աշխատանքային սեղան

8. Բուժքրոջ աշխատանքային սեղան

9. Բժշկական թախտեր

10. Բժշկական պահարաններ

11. Շիրմաներ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող - համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.21. ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Պահարաններ` գործիքների համար

2. Գործիքների սեղան

3. Անհետաձգելի բուժօգնության պահարաններ

4. Սառնարան

5. Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ

6. Լեզվաբռնիչ

7. Ժգուտ

8. Փոխներարկման սիստեմաներ

9. Փոխներարկման կանգնակ

10. Բիքսեր

11. Ջերմաչափեր

12. Թանզիֆե դիմակներ

13. Բուժքրոջ աշխատանքային սեղան.

14. Աթոռներ` բուժքրոջ և հիվանդների համար

15. Բժշկական քննության կոշտ բազմոց (թախտ)

16. Բակտերիոցիդ լամպ

(«Կադրային հագեցվածություն» պարբերությունն ուժը կորցրել է 02.02.2017 թվականից` 19.01.17 թիվ 28-Ն որոշում)

 

1.22. (բաժինն ուժը կորցրել է 05.03.2016 թվականից` 11.02.16 թիվ 129-Ն որոշում)

 

1.23. (բաժինն ուժը կորցրել է 05.03.2016 թվականից` 11.02.16 թիվ 129-Ն որոշում)

 

1.24. ԱՆՀԱՏԱԿԱՆՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ջրի թորման սարք

2. Տաք օդով չորացնող ապարատ` համապատասխան մակնիշի

3. Ավտոկլավ (Բ դասի ավտոկլավի առկայության դեպքում պարտադիր չեն 2-րդ կետի պահանջները)

4. Բակտերիոցիդ լամպ

(«Կադրային հագեցվածություն» պարբերությունն ուժը կորցրել է 02.02.2017 թվականից` 19.01.17 թիվ 28-Ն որոշում)

 

1.25. ԱՂԵՍՏԱՄՈՔՍԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց (թախտ)

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

6. Շիրմա

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող` աղեստամոքսաբան վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

- Ավագ բուժաշխատող աղեստամոքսաբանը, որն ունի համապատասխան որակավորում, գաստրոսկոպի և կոլոնոսկոպի առկայության դեպքում, կարող է իրականացնել գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա:

 

1.26. ՈՒՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Միջամտությունների կաբինետ (կետ 1.21.)

3. Ախտահանման կաբինետ (կետ 1.24.)

4. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Սեղան և աթոռներ

2. Հանդերձապահարան

ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏ (կետ 1.21.)

Ներառյալ նաև`

1. ՈՒրետրալ մեկանգամյա օգտագործման փափուկ ռետինե կամ սիլիկոնային կաթետերների հավաքածու (12-22 Fr տրամագծով)

2. ՈՒնիվերսալ գինեկոլոգիական բազկաթոռ

3. Նեգատոսկոպ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-ուռոլոգ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.27. ԱԼԵՐԳՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց (թախտ)

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

6. Աերոզոլային ինհալատոր

7. Պնևմոտախոմետր

8. Քթի հայելի, Կորնցանգ ուղիղ, բժշկական մկրատ, անատոմիական պինցետ, սկարիֆիկատոր, սկալպել, տուբերկուլինային սրսկիչներ, վայրկենաչափ, աչքի պիպետ

9. Ճակատային ռեֆլեկտոր

10. Ոչ ինֆեկցիոն ալերգենների հավաքածու

11. Ինֆեկցիոն ալերգենների հավաքածու

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-ալերգոլոգ և իմունոլոգ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.28. ԴՊՐՈՑ-ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺԿԵՏ/ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Առաջին օգնության դեղորայքի և պարագաների հավաքածու

2. Սեղան

2. Աթոռներ

3. Հասակաչափ

4. Կշեռք

5. Բժշկական թախտ

6. Տեսողության ստուգման աղյուսակ (Օրլովայի կամ Գոլովին-Սիվցևի աղյուսակ)

7. Տոնոմետր

8. Բժշկական ջերմաչափ

9. Ապակե պահարան` առաջին օգնության անհրաժեշտ դեղորայքի համար

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Միջին բուժաշխատող

 

1.29. ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺԿԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Բժշկական ջերմաչափեր

2. Տոնոմետր

3. Ֆոնենդոuկոպ

4. Բժշկական կշեռք (մեծերի)

5. Հաuակաչափ (մեծերի)

6. Բժշկական թախտ

7. Սեղան` բուժքրոջ համար

8. Աթոռներ` բուժքրոջ և հիվանդների համար

9. Անհետաձգելի բուժօգնության դեղերի և պարագաների հավաքածու

10. Անհետաձգելի բուժօգնության ապակյա պահարան

11. Շիրմա

12. Լեզվաբռնիչ

13. Տեսողության ստուգման աղյուսակ

14. Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ

15. Մեկանգամյա օգտագործման շպատելներ

16. Պահարան` հագուստի համար

17. Բակտերիոցիդ լամպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Միջին բուժաշխատող

1.29-րդ կետով նախատեսված գործունեության համար 1.21-րդ, 8.2-րդ կետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջներն իրականացվում են տվյալ կաբինետում, իսկ 1.24-րդ կետով սահմանված պայմաններն ու պահանջները 1.29-րդ կետում նշված գործունեության համար պարտադիր չեն:

 

1.30. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Անհետաձգելի բուժօգնության դեղերի և պարագաների հավաքածու

2. Անհետաձգելի բուժօգնության ապակյա պահարան

3. Տոնոմետր

4. Ֆոնենդոսկոպ

5. Բժշկական թախտ

6. Ավագ բուժաշխատողի աշխատանքային սեղան

7. Բուժքրոջ աշխատանքային սեղան

8. Պահարան` հագուստի համար

9. Աթոռներ` ավագ բուժաշխատողի, բուժքրոջ և հիվանդների համար

10. Բժշկական ջերմաչափեր

11. Բժշկական կշեռք (մեծերի)

12. Հասակաչափ (մեծերի)

13. Թանզիֆե դիմակներ

14. Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ

15. Մեկանգամյա օգտագործման շպատելներ

16. Շիրմա

17. Լեզվաբռնիչ

18. Տեսողության ստուգման աղյուսակ

19. Գլյուկոմետր

20. Բակտերիոցիդ լամպ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Միջին բուժաշխատող

1.30-րդ կետով նախատեսված գործունեության համար 1.21-րդ, 8.2-րդ կետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջներն իրականացվում են տվյալ կաբինետներում, իսկ 1.24-րդ կետով սահմանված պայմաններն ու պահանջները 1.30-րդ կետում նշված գործունեության համար պարտադիր չեն:

 

1.31. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԲՈՒԺԶՆՆՄԱՆ ԿԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Անհետաձգելի բուժօգնության դեղերի և պարագաների հավաքածու

2. Անհետաձգելի բուժօգնության ապակյա պահարան

3. Տոնոմետր

4. Ֆոնենդոսկոպ

5. Բուժքրոջ աշխատանքային սեղան

6. Բժշկական թախտ

7. Պահարան` հագուստի համար

8. Աթոռներ` բուժքրոջ և հիվանդների համար

9. Գլյուկոմետր

10. Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ

11. Մեկանգամյա օգտագործման շպատելներ

12. Արյան մեջ ալկոհոլի պարունակության չափիչ

13. Բժշկական ջերմաչափեր

14. Տեսողության ստուգման աղյուսակ

15. Լեզվաբռնիչ

16. Շիրմա

17. Բժշկական կշեռք (մեծերի)

18. Բակտերիոցիդ լամպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Միջին բուժաշխատող

1.31-րդ կետով նախատեսված գործունեության համար 1.21-րդ, 8.2-րդ կետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջներն իրականացվում են տվյալ կաբինետներում, իսկ 1.24-րդ կետով սահմանված պայմաններն ու պահանջները 1.31-րդ կետում նշված գործունեության համար պարտադիր չեն:

 

1.31.1. ԲՈՒԺԿԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Առաջին բժշկական օգնության պահարան` անհետաձգելի բժշկական օգնության հավաքածուով

2. Սեղան

3. Աթոռներ

4. Բժշկական թախտ

5. Տոնոմետր

6. Բժշկական ջերմաչափ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Միջին բուժաշխատող

 

1.32. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Համակարգիչ

2. Սեղաններ` ավագ բուժաշխատող-փորձագետների համար

3. Աթոռներ` ավագ բուժաշխատող-փորձագետների և փորձաքննվողների համար

4. Հանդերձապահարան

5. Պահարաններ` բժշկական փաստաթղթերի համար

6. Չհրկիզվող պահարան

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի կազմը` առնվազն 2 ավագ բուժաշխատող-հոգեբույժ, որոնցից մեկը` հանձնաժողովի նախագահ:

 

1.33. ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԿԱԲԻՆԵՏԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Համակարգիչ` առնվազն 2 հատ

2. Արյան բիոքիմիական անալիզատոր

3. Արյան ընդհանուր անալիզատոր

4. Մեզի ընդհանուր անալիզատոր

5. Էլեկտրասրտագրման սարք

6. Լաբորատոր անհրաժեշտ ապակեղեն, ծախսվող նյութեր և այլն

7. Անհետաձգելի բժշկական օգնության դեղերի և պարագաների հավաքածու

8. Ապակե պահարան` անհետաձգելի բժշկական օգնության դեղերի ու պարագաների համար

9. Միանգամյա օգտագործման ներարկիչներ

10. Միանգամյա օգտագործման շպատելներ

11. Բժշկական ջերմաչափեր

12. Բժշկական թախտ

13. Սեղաններ` ավագ բուժաշխատողի, կլինիկական դեղաբանի, բուժքրոջ համար

14. Աթոռներ` աշխատողների և այցելուների համար

15. Պահարան` արտահագուստի համար

16. Բժշկական կշեռք

17. Բժշկական հասակաչափ

18. Բակտերիցիդ լամպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Կլինիկական դեղաբան` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Ընտանեկան ավագ բուժաշխատող` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

3. Միջին բուժաշխատող

4. Կրտսեր բուժաշխատող

1.33-րդ ենթակետով նախատեսված գործունեության համար 1.21, 8.2-րդ ենթակետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջները պետք է իրականացվեն տվյալ կաբինետներում, իսկ 1.24-րդ ենթակետով սահմանված պայմաններն ու պահանջները 1.33-րդ ենթակետի գործունեության համար պարտադիր են, եթե այն չի իրականացվում պոլիկլինիկաներում կամ արտահիվանդանոցային այլ բժշկական հաստատություններում: 1.33-րդ ենթակետով նախատեսված գործունեությունն արտահիվանդանոցային այլ հաստատությունների բազայի վրա իրականացնելիս տեխնիկական հագեցվածության 2-ից 6-րդ կետերով նախատեսված սարքավորումների առկայությունը պարտադիր չէ, իսկ 1.21, 8.2-րդ և 1.24-րդ ենթակետերով սահմանված պայմաններն ու պահանջներն իրականացվում են տվյալ արտահիվանդանոցային բժշկական հաստատության բազայի վրա:

 

1.34. ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՏԻՆ (ԿԱԲԻՆԵՏԻՆ) ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Միջամտությունների կաբինետ (կետ 1.21.)

3. Ախտահանման կաբինետ (կետ 1.24.)

4. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Սեղան և աթոռներ

2. Հանդերձապահարան

ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏ (կետ 1.21.)

Ներառյալ նաև`

1. Տարբեր չափերի և ձևերի շինաներ

2. Սեղմիչների հավաքածու

4. Վիրաբուժական կար դնելու հարմարանքներ

5. Բժշկական սղոցներ

7. Բերանլայնիչ

8. Վիրահատական սեղան

11. Գիպսե վիրակապ դնելու համար նախատեսված գործիքներ

12. Պատգարակներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-վնասվածքաբան և օրթոպեդ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՕՊՏԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1.35. ՏԵԽՆԻԿ-ՕՊՏԻԿԻ ԿԱԲԻՆԵՏԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Դիօպտրիմետր

2. Ապակու շրջահատման հաստոց

3. Ապակի շաղափող սեղանի հաստոց

4. Շրջանակների տաքացման սարք

5. Երկաթե քանոններ

6. Տափակաշուրթ և կլորաշուրթ աքցաններ

7. Ճնշասեղմակներ

8. Մկրատներ

9. Ժամագործի պտուտակահանների հավաքածու

10. Պաշտպանիչ ակնոց

11. Գործիքների պահարան

12. Աշխատանքային սեղան` դարակներով

13. Լուսամփոփ` աշխատանքային սեղանի համար

14. Աթոռներ

15. Պահարան` արտահագուստի համար

 

1.36. ՕՊՏԻԿԱԿԱՆ ԱԿՆՈՑՆԵՐԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕՊՏԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՏԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Օֆթալմոսկոպ

2. Աղյուսակ` տեսողության սրության ստուգման համար (հեռու և մոտիկ տարածությունների համար)

3. Հարմարանքներ` ռեֆրակցիայի որոշման համար (սկիասկոպ, աուտոկեռատոմետր և այլն)

4. Դիոպտոմետր

5. Գունային տեսադաշտ

6. Ներակնային ճնշման չափման սարք

7. Փորձնական ակնոցային լինզաների հավաքածու կամ ֆորօպտեր

8. Ավագ բուժաշխատողի աշխատանքային սեղան

9. Աթոռներ` ավագ բուժաշխատողի և հիվանդների համար

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Ավագ բուժաշխատող` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

 

1.37. ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Ախտահանման կաբինետ (կետ 1.24.)

3. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Անհետաձգելի բուժօգնության պահարան

4. Լուսային խոշորացույց

5. Մկրատներ, կոսմետոլոգիական գդալիկների հավաքածու, նշտարներ` տարբեր չափերի

6. Կոսմետոլոգիական ֆունկցիոնալ բազկաթոռ

7. Ապակյա սեղանիկներ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-կոսմետոլոգ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.38. ՆԵՖՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց (թախտ)

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-երիկամաբան` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.39. ՆԱՐԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց (թախտ)

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-թմրաբան` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.40. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Ավագ բուժաշխատողի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

 

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Անհետաձգելի բուժօգնության պահարան

4. Հանդերձապահարան

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-հոգեբույժ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.41. ԻՄՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Իմունաբանական սարք

2. Ցենտրիֆուգ

3. Թերմոստատ

4. Սառնարան` սառեցման պահարանով

5. Խառնիչ-ճոճանակ` թերմոստատով

6. Ավտոմատ պիպետների հավաքածու

7. Չորացուցիչ պահարան

8. Ջրի թորման սարք կամ թորած ջուր

9. Շտատիվներ, չափամաններ, փորձանոթներ, չափիչներ

10. Սեղաններ, աթոռներ, պահարաններ

11. Լվացարան

12. Բակտերիոցիդ լամպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Համապատասխան ավագ բուժաշխատող-մասնագետ կամ համապատասխան մասնագիտացմամբ («Կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող:

 

1.42. ՇՃԱԲԱՆԱԿԱՆ (ՍԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ) ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Թերմոստատ

2. Ցենտրիֆուգ

3. Սառնարան, սառեցման պահարանով

4. Խառնիչ-ճոճանակ` թերմոստատով

5. Պիպետներ

6. Սերոլոգիական ափսեներ և պլանշետներ

7. Կարդացող սարք (սպեկտրոֆոտոմետր)

8. Շտատիվներ, փորձանոթներ

9. Սեղան, աթոռներ, պահարաններ

10. Բակտերիոցիդ լամպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Համապատասխան ավագ բուժաշխատող-մասնագետ կամ համապատասխան մասնագիտացմամբ («Կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող:

 

1.43. ԲՋՋԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Ցենտրիֆուգ

2. Լուսային մանրադիտակ` բինօկուլյար կամ տրինօկուլյար

3. Նշտար, պինցետ

4. Շտատիվներ, առարկայական ապակիներ, ծածկապակիներ, չափամաններ, փորձանոթներ, պիպետներ, պետրիի թասեր.

5. Սեղան, աթոռներ, պահարաններ

6. Արխիվային նյութի պահպանման պահարան

7. Բակտերիոցիդ լամպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Համապատասխան ավագ բուժաշխատող-մասնագետ կամ համապատասխան մասնագիտացմամբ («Կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող:

 

--------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.12.2002
N 1936-Ն
Որոշում