Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈՐՎԱ՞Ծ ԵՆ ԱՐԴՅՈՔ 8 (ՈՒԹ) ԴՐՎԱԳ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈՐՎԱ՞Ծ ԵՆ ԱՐԴՅՈՔ 8 (ՈՒԹ) ԴՐՎԱԳ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ Օ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԿԴ/0101/01/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր` Ա. Դանիելյան

    Դատավորներ`        Մ. Հարությունյան

                       Ա. Նիկողոսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    22 ապրիլի 2022 թվական                      ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի ապրիլի 22-ի որոշման դեմ ամբաստանյալ Սպարտակ Արսենի Դանիելյանի պաշտպաններ Գ.Գալիկյանի և Ա.Ղազարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2015 թվականի հունիսի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 10128615 քրեական գործը:

i

2015 թվականի հունիսի 12-ին նույն բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 10130515 քրեական գործը:

2015 թվականի հունիսի 29-ին թիվ 10128615 քրեական գործը միացվել է թիվ 10130515 քրեական գործին:

i

2015 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 10140015 քրեական գործը:

2015 թվականի օգոստոսի 28-ին թիվ 10140015 քրեական գործը միացվել է թիվ 10130515 քրեական գործին:

i

2016 փետրվարի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 10105516 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի մարտի 25-ի որոշմամբ Սպարտակ Դանիելյանը թիվ 10105516 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2016 թվականի մարտի 29-ին թիվ 10130515 քրեական գործը միացվել է թիվ 10105516 քրեական գործին:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ Սպարտակ Դանիելյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել 9 (ինը) դրվագ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 16 (տասնվեց) դրվագ` 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 4 (չորս) դրվագ` 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 17 (տասնյոթ) դրվագ` 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 2 (երկու) դրվագ` 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2017 թվականի ապրիլի 25-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ 1 (մեկ) դրվագ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է` տուժողի և ամբաստանյալի հաշտության հիմքով:

i

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի հուլիսի 30-ի դատավճռով Ս.Դանիելյանը մեղավոր է ճանաչվել 8 (ութ) դրվագ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 16 (տասնվեց) դրվագ` 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 4 (չորս) դրվագ` 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 17 (տասնյոթ) դրվագ` 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 2 (երկու) դրվագ` 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ:

i

Նշված դատավճռով 8 (ութ) դրվագ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 1 (մեկ) դրվագ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 1 (մեկ) դրվագ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով առաջադրված մեղադրանքով Ս.Դանիելյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

i

Ս.Դանիելյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով տասնհինգ դրվագներից յուրաքանչյուրով պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով չորս դրվագներից յուրաքանչյուրով պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով տասնվեց դրվագներից յուրաքանչյուրով պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով երկու դրվագներից յուրաքանչյուրով պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով, հանցանքների համակցությամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Սպարտակ Դանիելյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 19 (տասնինը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ, պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 14-ի դատավճռով` ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասը և լրացուցիչ պատիժ գույքի բռնագրավումը, և Սպարտակ Դանիելյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 22 (քսաներկու) տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ` 40.000.000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամի չափով` պատժի սկիզբը հաշվելով 2012 թվականի դեկտեմբերի 25-ից:

Նույն դատավճռով որոշվել է նաև Սպարտակ Դանիելյանից բռնագանձել` հօգուտ Կարեն Հակոբյանի` 275.000 (երկու հարյուր յոթանասունհինգ հազար), Մեսրոպ Սիմոնյանի` 1.350.000 (մեկ միլիոն երեք հարյուր հիսուն հազար), Վարուժան Կյուրեղյանի` 750.000 (յոթ հարյուր հիսուն հազար), Վահան Հայրապետյանի` 700.000 (յոթ հարյուր հազար), Մարինե Հայբարյանի` 900 (ինը հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Սպարտակ Դանիելյանից և Ռազմիկ Արզունյանից համապարտության կարգով բռնագանձել` հօգուտ Արթուր Արշակյանի` 1.300.000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար), Գևորգ Բաուերի` 1.277.480 (մեկ միլիոն երկու հարյուր յոթանասունյոթ հազար չորս հարյուր ութսուն), «Ինմարավտո» ՍՊԸ ներկայացուցիչ Գոհարիկ Գալոյանի` 7.500.000 (յոթ միլիոն հինգ հարյուր հազար), Արամ Կեկլիկյանի` 3.247.420 (երեք միլիոն երկու հարյուր քառասունյոթ հազար չորս հարյուր քսան), Արթուր Եղիազարյանի` 2.165.000 (երկու միլիոն հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ` որպես հանցագործության հետևանքով անմիջականորեն պատճառված գույքային վնասի փոխհատուցում:

Տուժողներ Գեղամ Աբրահամյանին, Արման Փիլիպոսյանին, Կարեն Գասպարյանին, Հովհաննես Ռոստոմյանին, Վլադիմիր Չիլինգարյանին, Ռոբերտ Սիմոնյանին, Մկրտիչ Ոսկանյանին, Վիգեն Գևորգյանին, Կորյուն Խաչկալյանին, Մարատ Ժամկոչյանին, Տիգրան Սիմոնյանին, Մհեր Սարաջյանին, Վահագն Գրիգորյանին, Արտուշ Հարությունյանին, Ջանիկ Խաչատրյանին, Վանիկ Հովհաննիսյանին, Հովհաննես Իսպիրյանին, Հայկ Դավալբաբունցին, Էդգար Դաղբաշյանին, Էդուարդ Հովհաննիսյանին, Կարեն Մովսիսյանին, Վռամ Նալչաջյանին, Վարուժան Կյուրեղյանին, Արամ Սիմոնյանին, Դավիթ Մարգարյանին, Կարեն Հակոբյանին, Վահե Հովիվյանին, Միքայել Մինասյանցին և Միքայել Թեմուրազյանին վերապահվել է քաղաքացիական հայցի իրավունք` քաղաքացիական դատավարության կարգով հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցման հարցը լուծելու համար:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Ռազմիկ Արզունյանը:

3. Ամբաստանյալ Ս.Դանիելյանի պաշտպաններ Գ.Գալիկյանի և Ա.Ղազարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2021 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հուլիսի 30-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպաններ Գ.Գալիկյանը և Ա.Ղազարյանը ներկայացրել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

i

5. Նախաքննության մարմինն ամբաստանյալ Սպարտակ Դանիելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (8 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (16 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (4 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (17 դրվագ) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, հանդիսանալով դատապարտյալ, և պատիժը կրելով քրեակատարողական հիմնարկում, «(...) 2015 թվականի հունիսի 1-ին 055 46 53 21 հեռախոսահամարով զանգահարել է Արման Գալոյանի 077 76 84 44 և 055 37 88 80 հեռախոսահամարներին, ներկայացել է որպես տարբեր կազմակերպությունների գյուղտեխնիկա մատակարարող ընկերության տնօրեն Կարեն Առուստամյան: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած թվով 25 հատ «ԱԳԱՏ Լ 6,5» տեսակի գյուղատնտեսական նշանակության մոտոբլոկների վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ ու ցանկություն է հայտնել գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու սուտ խոստմամբ գնել նշված մոտոբլոկները: Ստանալով Արման Գալոյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանը նախապես Ռազմիկ Արզունյանի և քննությամբ դեռևս չպարզված անհայտ անձի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն վերջիններիս է տրամադրել մոտոբլոկների գտնվելու վայրի և դրանց ձեռք բերման վերաբերյալ համապատասխան տեղեկություններ, որի համաձայն Ռազմիկ Արզունյանը և քննությամբ դեռևս չպարզված անհայտ անձը Աշոտ Սահակյանի կողմից վարվող տաքսի ավտոմեքենայով ուղևորվել են Երևան քաղաքի Շիրազի փողոցի 5-րդ հասցե, հանդիպել են Արման Գալոյանին և վերջինիս ներկայացել են որպես նույն ընկերության աշխատակիցներ:

Դրանից հետո Ռազմիկ Արզունյանը քննությամբ դեռևս չպարզված անհայտ անձի հետ համատեղ ուժերով իր կողմից վարձած «Գազել» մակնիշի բեռնատար ավտոմեքենան են բեռնել առանձնապես խոշոր չափերի` 7.500.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 25 հատ «ԱԳԱՏ Լ 6,5» տեսակի գյուղատնտեսական նշանակության մոտոբլոկները և խաբեությամբ հափշտակել են դրանք: Ռազմիկ Արզունյանը հետագայում հափշտակված մոտոբլոկների մի մասն իրացնելու նպատակով տեղափոխել է Արմավիրի մարզ և իրացրել տարբեր անձանց: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` Սպարտակ Դանիելյանը 2015 թվականի հունիսի 14-ին` ժամը 14:00-ի սահմաններում, 095 34 45 56 հեռախոսահամարով զանգահարել է Վահագն Գրիգորյանի 096 53 34 55 հեռախոսահամարին, ներկայացել է որպես «Արմ Էլեկտրոնիկս» խանութի տնօրեն Արմեն Առաքելյան: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած 2 հատ «Մակ Մինի» համակարգիչների և երկու ստեղնաշարերի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ ու ցանկություն է հայտնել գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու սուտ խոստմամբ գնել նշված համակարգիչները և ստեղնաշարերը: Ստանալով Վահագն Գրիգորյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանը զանգահարել է «List.am» ինտերնետային կայքում պատվերով տաքսի ծառայության մատուցման վերաբերյալ հայտարարություն տեղադրած Արտյոմ Զաքոյանին և որոշակի գումարի դիմաց պատվիրել հիշյալ ապրանքները Վահագն Գրիգորյանից վերցնել և հանձնել իր կողմից նշված անձին:

Արտյոմ Զաքոյանը 2015թ. հունիսի 14-ին` ժամը 16:00-ի սահմաններում, գնացել է Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 48-րդ շենքի մոտ, հանդիպել է Վահագն Գրիգորյանին, վերջինից վերցրել է 2 հատ «Մակ Մինի» համակարգիչները և երկու ստեղնաշարերը, Սպարտակ Դանիելյանի ցուցումով դրանք փոխանցել է պատահական տաքսու վարորդ Արմեն Սահակյանին, ով իր հերթին Սպարտակ Դանիելյանի ցուցումով դրանք տեղափոխել է Երևան քաղաքի Մերգելյան ինստիտուտի մոտ և հանձնել է Ռազմիկ Արզունյանին: Վերջինս, ստանձնելով խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը, հափշտակել է 810.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության նշված համակարգիչները և ստեղնաշարերը, իրացնելու նպատակով տեղափոխել է Երևան քաղաքի Մարգարյան փողոցում գտնվող համակարգիչների վաճառքի սրահ և իրացրել է Էդուարդ Պալմյանին: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` Սպարտակ Դանիելյանը 2015 թվականի օգոստոսի 9-ին` ժամը 17:00-ի սահմաններում, 098 39 86 80 հեռախոսահամարով զանգահարել է Մհեր Սարաջյանի 094 04 80 64 հեռախոսահամարին և ներկայացել է որպես ոմն Արմեն: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած 2 հատ «Սամսունգ Գալաքսի ԷՍ 6 էյջ» տեսակի բջջային հեռախոսների վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու սուտ խոստմամբ գնել բջջային հեռախոսները: Ստանալով Մհեր Սարաջյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` 2015թ. օգոստոսի 10-ին Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում Մհեր Սարաջյանից վերցրել է 660.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության հիշյալ բջջային հեռախոսներն և հափշտակել է դրանք: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` Սպարտակ Դանիելյանը 2015 թվականի օգոստոսի 24-ին` ժամը 10:00-ի սահմաններում, 098 39 86 80 հեռախոսահամարով զանգահարել է Տիգրան Սիմոնյանի 098 16 66 50 հեռախոսահամարին և ներկայացել է որպես տեխնիկայի վաճառքով զբաղվող խանութների տնօրեն Արմեն Առաքելյան: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «ԼՋ» ֆիրմայի հեռուստացույցի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ հեռուստացույցը: Ստանալով Տիգրան Սիմոնյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում Տիգրան Սիմոնյանից վերցրել և իր կողմից վարձած «Օպել» մակնիշի 29 OU 088 համարանիշի տաքսի ավտոմեքենայի սրահում տեղավորելով, խաբեությամբ հափշտակել է Տիգրան Սիմոնյանին պատկանող 400.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության նշված հեռուստացույցը: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` Սպարտակ Դանիելյանը 2015 թվականի նոյեմբերի 9-ին` ժամը 12:00-ի սահմաններում, 098 00 63 80 հեռախոսահամարով զանգահարել է Հայկ Դավալբաբունցի 095 08 80 01 հեռախոսահամարին և ներկայացել է որպես «Արտ Էլեկտրոնիկա» խանութների ցանցի տնօրեն ոմն Արթուր: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Այփադ Էյլ» ֆիրմայի պլանշետի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու սուտ խոստմամբ գնել նշված պլանշետը: Ստանալով Հայկ Ղավալբաբունցի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի Ներքին Չարբախ թաղամասի 1-ին փողոցում Հայկ Ղավալբաբունցից վերցրել է 285.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության հիշյալ պլանշետը և հափշտակել է այն: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` Սպարտակ Դանիելյանը 2015 թվականի նոյեմբերի 9-ին` ժամը 12:00-ի սահմաններում, 098 00 63 80 հեռախոսահամարով զանգահարել է Էդգար Դաղբաշյանի 094 56 09 76 հեռախոսահամարին և ներկայացել է որպես «Արտ Էլեկտրոնիկա» խանութների ցանցի տնօրեն ոմն Արթուր: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Դեվալտ» ֆիրմայի էլեկտրական սղոցի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու սուտ խոստմամբ գնել նշված սղոցը: Ստանալով Էդգար Դաղբաշյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի Ծերենցի փողոցի 2-րդ նրբանցքի 32-րդ տան մոտ Էդգար Դաղբաշյանից վերցրել է 630.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության հիշյալ սղոցը և հափշտակել է այն: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` Սպարտակ Դանիելյանը 2015 թվականի նոյեմբերի 9-ին` ժամը 16:40-ի սահմաններում, 093 00 63 80 հեռախոսահամարով զանգահարել է Ռոբերտ Սիմոնյանի 099 06 66 03 հեռախոսահամարին և ներկայացել է որպես ոմն Աշոտ: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Այֆոն 6 64 գեգաբայթ գոլդ» և «Այֆոն 6 պլյուս 64 գեգաբայթ գոլդ» մոդելների բջջային հեռախոսների վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել նշված բջջային հեռախոսները: Ստանալով Ռոբերտ Սիմոնյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի մետրոպոլիտենի «Բարեկամության» կայարանի մոտ` իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով Ռոբերտ Սիմոնյանից վերցրել է 672.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության հիշյալ բջջային հեռախոսները և հափշտակել է դրանք: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը 2015 թվականի դեկտեմբերի 16-ին 098 39 86 80 հեռախոսահամարով զանգահարել է Վիգեն Գևորգյանի 093 52 89 00 հեռախոսահամարին և ներկայացել է որպես ոմն Դավիթ: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Պանասոնիկ Լյումիքս Էլ Իքս 100» մոդելի ֆոտոխցիկի և «Սամսունգ Գալաքսի Էս Ջի Էյջ պլյուս» մոդելի բջջային հեռախոսի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ ապրանքները: Ստանալով Վիգեն Գևորգյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի մետրոպոլիտենի «Բարեկամության» կայարանի մոտ` իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով Վիգեն Գևորգյանից վերցրել է 650.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության նշված ապրանքներն և հափշտակել է դրանք: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին` ժամը 17:00-ի սահմաններում, 098 39 86 80 հեռախոսահամարով զանգահարել է Արտուշ Հարությունյանի 093 43 34 86 հեռախոսահամարին: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած 2 հատ «Այմակ» տեսակի համակարգիչներ վաճառելու վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ ապրանքները: Ստանալով Արտուշ Հարությունյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի «Ռոսիա» առևտրի կենտրոնի մոտ` իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով Արտուշ Հարությունյանից վերցրել է 1.197.500 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ 2 հատ «Այմակ» տեսակի համակարգիչներն և հափշտակել է դրանք: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը 2015 թվականի դեկտեմբերի 30-ին` ժամը 11:30-ի սահմաններում, 077 99 52 19 հեռախոսահամարով զանգահարել է Ջանիկ Խաչատրյանի 093 53 79 53 հեռախոսահամարին: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած համակարգչի պրոցեսոր վաճառելու վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ ապրանքները: Ստանալով Ջանիկ Խաչատրյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 23-րդ շենքի մոտ իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով Ջանիկ Խաչատրյանից վերցրել է 480.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ համակարգչի պրոցեսորը և հափշտակել է այն: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը 2015 թվականի դեկտեմբերի 31-ին` ժամը 09:48-ի սահմաններում, 077 99 52 35 հեռախոսահամարով զանգահարել է Գևորգ Պատվականյանի 091 31 31 16 հեռախոսահամարին: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Ասուս Կ 501 Յու Իքս» տեսակի նոթբուք համակարգիչ վաճառելու վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ համակարգիչը: Ստանալով Գևորգ Պատվականյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 23-րդ շենքի մոտ, իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով, Գևորգ Պատվականյանից վերցրել է 400.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ համակարգիչը և հափշտակել է այն: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի հունվարի 4-ին` ժամը 13:40-ի սահմաններում, 093 00 63 80 հեռախոսահամարով զանգահարել է Մարկ Չիլինգարյանի 055 44 45 67 հեռախոսահամարին և ներկայացել է որպես ոմն Կարեն: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած, Վլադիմիր Չիլինգարյանին պատկանող 5 հատ «Սամսունգ Գալաքսի Թաբ 3» տեսակի պլանշետ համակարգիչների, 4 հատ «Սոնի», «Սամսունգ» և «Նիկոն» ֆիրմայի ֆոտոխցիկների, 2 հատ «Նոկիա Լումիա 710» և «Էլ Ջի պրո» ֆիրմայի բջջային հեռախոսների վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ ապրանքները: Ստանալով Մարկ Չիլինգարյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի մետրոպոլիտենի «Բարեկամության» կայարանի մոտ` իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով Մարկ Չիլինգարյանից վերցրել է 1.123.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ ապրանքները և հափշտակել է դրանք: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի հունվարի 12-ին` ժամը 11:30-ի սահմաններում, 093 00 63 80 հեռախոսահամարով զանգահարել է Յուրա Ադամյանի 077 37 76 12 հեռախոսահամարին: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Սամսունգ Գալաքսի ԷՍ 6» մոդելի բջջային հեռախոսի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ բջջային հեռախոսը: Ստանալով Յուրա Ադամյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի «Ռոսիա» առևտրի կենտրոնի մոտ` իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով Յուրա Ադամյանից վերցրել է 260.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ բջջային հեռախոսն ու հափշտակել է այն: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը սույն թվականի հունվարի 14-ին` ժամը 11:30-ի սահմաններում, 098 39 86 80 հեռախոսահամարով զանգահարել է Վանիկ Հովհաննիսյանի 096 65 45 55 հեռախոսահամարին: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Սամսունգ Գալաքսի Նոթ 5» մոդելի բջջային հեռախոսի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ բջջային հեռախոսը: Ստանալով Վանիկ Հովհաննիսյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի «Ռոսիա» առևտրի կենտրոնի մոտ` իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով Վանիկ Հովհաննիսյանից վերցրել է 360.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ բջջային հեռախոսը և հափշտակել է այն: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի հունվարի 15-ին` ժամը 14:00-ի սահմաններում, 077 99 52 35 հեռախոսահամարով զանգահարել է Վահան Հայրապետյանի 094 38 55 53 հեռախոսահամարին և ներկայացել է որպես ոմն Արմեն: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Այֆոն 6» և «Այֆոն 6 ԷՍ» մոդելի բջջային հեռախոսների վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ բջջային հեռախոսները: Ստանալով Վահան Հայրապետյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի մետրոպոլիտենի «Բարեկամության» կայարանի մոտ` իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով Վահան Հայրապետյանից վերցրել է 600.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ բջջային հեռախոսները և հափշտակել է դրանք: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի հունվարի 17-ին` ժամը 14:00-ի սահմաններում, 055 90 38 35 հեռախոսահամարով զանգահարել է Հովհաննես Իսպիրյանի 041 77 07 89 հեռախոսահամարին: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած` 310.000 ՀՀ դրամ գումարով նոր «Այֆոն 6 ԷՍ» տեսակի բջջային հեռախոս գնելու վերաբերյալ հայտարարությամբ և պատրաստակամություն է հայտնել նշված գումարի դիմաց վերջինիս իրացնել հիշյալ բջջային հեռախոսը: Ստանալով Հովհաննես Իսպիրյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի «Ռոսիա» առևտրի կենտրոնի մոտ` գումարը վերցնելու և նշված վայրում գտնվող գետնանցումում տեղակայված իրենց խանութից հիշյալ բջջային հեռախոսը Հովհաննես Իսպիրյանին հանձնելու պատրվակով, վերջինիցս վերցրել է 310.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը և խաբեությամբ հափշտակել է այն: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը 2016թ. հունվարի 25-ին` ժամը 17:00-ի սահմաններում, 077 99 52 35 բջջային հեռախոսահամարից զանգահարել է «Թթու ջուր» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Սասունի Եղիազարյանին, վստահություն ձեռք բերելու նպատակով ներկայացել է որպես «Ավտոլյուքս» ՍՊԸ-ի աշխատակից և հետաքրքրվել վերջինիս կողմից «List.am» էլեկտրոնային կայքում տեղադրված ավտոյուղերի և ավտոֆիլտրերի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ, պայմանավորվածություն ձեռք բերել վերջինիս հետ` հաջորդ օրը 2.165.000 ՀՀ դրամ կանխիկ գումար իրենց ընկերության գրասենյակում վճարելու պատրվակով ձեռք բերել ընդհանուր 613 հատ ավտոյուղերը և ավտոֆիլտրերը: 2016թ. հունվարի 26-ին, նախնական պայմանավորվածության համաձայն, Ռազմիկ Արզունյանը Երևան քաղաքի Նար-Դոս փողոցից կանգնեցնելով պատահական «ՎԱԶ 2109» մակնիշի 34 FD 808 հաշվառման համարանիշի տաքսի ավտոմեքենան, ուղևորվել է Երևան քաղաքի Բաշինջաղյան 1 հասցեում գործող «Թթու ջուր» ՍՊԸ-ի խանութ և Արթուր Եղիազարյանին ներկայացել որպես «Ավտոլյուքս» ՍՊԸ-ի աշխատակից, ապա զննելով վերջինիս պատկանող ավտոյուղերն ու ավտոֆիլտրերը, դրանք բեռնել է Սպարտակ Դանիելյանի կողմից ուղարկված «Սուզուկի Էվերի» մակնիշի 34 RU 421 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենան: Դրանից հետո իրենց ընկերության գրասենյակից ձեռք բերված ապրանքների գումարը վճարելու պատրվակով Ռազմիկ Արզունյանը նշված տաքսի ավտոմեքենայով, իսկ Արթուր Եղիազարյանն այլ ավտոմեքենայով ուղևորվել են Երևան քաղաքի «Ռոսիա» առևտրի կենտրոն: Նույն ժամանակ Սպարտակ Դանիելյանի պահանջով ապրանքներով բեռնված բեռնատարի վարորդն ուղևորվել է Երևան քաղաքի Բութանիա փողոց: Հասնելով «Ռոսիա» առևտրի կենտրոնի մոտ` Սպարտակ Դանիելյանը Ռազմիկ Արզունյանի փախուստն ապահովելու նպատակով զանգահարել է Արթուր Եղիազարյանին և խնդրել, որպեսզի վերջինս չհետևի Ռազմիկ Արզունյանին, այլ նրան սպասի նշված կենտրոնի դիմաց, մինչ վերջինս իրենց ընկերության գրասենյակից կբերի պահանջված գումարը: Ռազմիկ Արզունյանը նույն վայրից դիմել է փախուստի` հափշտակելով Արթուր Եղիազարյանին պատկանող 2.165.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ավտոյուղերն ու ավտոֆիլտրերը: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի փետրվարի 1-ին 098 39 86 80 հեռախոսահամարով, զանգահարել է Ստեփան Գրիգորյանի 095 18 81 81 հեռախոսահամարին, հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Այֆոն 6 ԷՍ» տեսակի բջջային հեռախոսի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ բջջային հեռախոսը: Ստանալով Ստեփան Գրիգորյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի «Ռոսիա» առևտրի կենտրոնի մոտ` իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով Ստեփան Գրիգորյանից վերցրել է 250.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ բջջային հեռախոսն և հափշտակել է այն: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի փետրվարի 10-ին` ժամը 11:30-ի սահմաններում, 077 99 52 19 հեռախոսահամարով զանգահարել է Արթուր Արշակյանի 093 70 07 27 հեռախոսահամարին և ներկայացել է որպես ոմն Աշոտ: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Պանասոնիկ» մոդելի «ԼՍԴ» պրոեկտոր տեսակի սարքավորման վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ սարքավորումը: Ստանալով Արթուր Արշակյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ, իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով, Արթուր Արշակյանից վերցրել է 1.300.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ նշված սարքավորումը և հափշտակել է այն: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի փետրվարի 14-ին` ժամը 11:00-ի սահմաններում, 094 65 43 49 հեռախոսահամարով զանգահարել է Գարուշ Կարապետյանի 077 73 78 79 հեռախոսահամարին և ներկայացել է որպես ոմն Տիգրան: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած, Ռուզաննա Կարապետյանին պատկանող «Այֆոն 6 ԷՍ 64 գեգաբայթ» մոդելի բջջային հեռախոսի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ բջջային հեռախոսը: Ստանալով Գարուշ Կարապետյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի Աղայան փողոցի 13ա շենքի մոտ, իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով, Գարուշ Կարապետյանից վերցրել է 300.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ բջջային հեռախոսը և հափշտակել է այն: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի փետրվարի 20-ին` ժամը 10:20-ի սահմաններում, 077 99 52 35 հեռախոսահամարով զանգահարել է Արմեն Հովհաննիսյանի 099 42 42 33 հեռախոսահամարին, հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Այֆոն 6 պլյուս» մոդելի բջջային հեռախոսի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ բջջային հեռախոսը: Ստանալով Արմեն Հովհաննիսյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի Կիևյան փողոցի 16-րդ հասցեի մոտ, իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով, Արմեն Հովհաննիսյանից վերցրել է 346.870 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ բջջային հեռախոսը և հափշտակել է այն: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի փետրվարի 21-ին` ժամը 14:40-ի սահմաններում, 098-39-86-80 հեռախոսահամարով զանգահարել է Մարատ Ժամկոչյանի 099-79-09-09 հեռախոսահամարին և ներկայացել է որպես տեխնիկայի վաճառքով զբաղվող խանութի տնօրեն: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Այփադ» ֆիրմայի համակարգչի, պենսիլի և ստեղնաշարի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ ապրանքները: Ստանալով Մարատ Ժամկոչյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի մետրոպոլիտենի «Բարեկամության» կայարանի մոտ, իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով, Մարատ Ժամկոչյանից վերցրել է 680.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ ապրանքները և հափշտակել է դրանք: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի փետրվարի 22-ին` ժամը 11:50-ի սահմաններում, 077 99 52 19 հեռախոսահամարով զանգահարել է Կարեն Գասպարյանի 099 98 00 93 հեռախոսահամարին, հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Sony-A77M2» մոդելի ֆոտոխցիկի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ ֆոտոխցիկը: Ստանալով Կարեն Գասպարյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի «Ռոսիա» առևտրի կենտրոնի մոտ, իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով, Կարեն Գասպարյանից վերցրել է 800.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ ֆոտոխցիկը և հափշտակել է այն: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի փետրվարի 23-ին` ժամը 14:30-ի սահմաններում, 094 65 43 49 հեռախոսահամարով զանգահարել է Աշոտ Օսիպյանի 093 40 91 95 հեռախոսահամարին, հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Այֆոն 6 ԷՍ» մոդելի բջջային հեռախոսի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ բջջային հեռախոսը: Ստանալով Աշոտ Օսիպյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի «Ռոսիա» առևտրի կենտրոնի մոտ, իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով, Աշոտ Օսիպյանից վերցրել է 290.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ բջջային հեռախոսը և հափշտակել է այն: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի փետրվարի 25-ին` ժամը 16:00-ի սահմաններում, 077 99 52 35 հեռախոսահամարով զանգահարել է Կորյուն Խաչկալյանի 098 90 95 32 հեռախոսահամարին: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Էլ Ջի Ջի 4 Հ 818» մոդելի բջջային հեռախոսի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ բջջային հեռախոսը: Ստանալով Կորյուն Խաչկալյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի Կիևյան փողոցի 22-րդ հասցեի մոտ, իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով, Կորյուն Խաչկալյանից վերցրել է 235.600 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ բջջային հեռախոսը և հափշտակել է այն: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի փետրվարի 29-ին` ժամը 10:00-ի սահմաններում, 077 99 52 35 հեռախոսահամարով զանգահարել է Հովհաննես Ռոստոմյանի 096 00 87 44 հեռախոսահամարին: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Այֆոն 6 ԷՍ» մոդելի բջջային հեռախոսի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ բջջային հեռախոսը: Ստանալով Հովհաննես Ռոստոմյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտ, իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով, Հովհաննես Ռոստոմյանից վերցրել է 385.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ բջջային հեռախոսը և հափշտակել է այն: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի փետրվարի 29-ին` ժամը 13:00-ի սահմաններում, 077 99 52 35 հեռախոսահամարով զանգահարել է Գևորգ Բաուերի 055 41 16 42 հեռախոսահամարին: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Միցուբիշի էլեկտրիկ սլիմ» մոդելի օդորակչի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ օդորակիչը: Ստանալով Գևորգ Բաուերի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի Սոսեի փողոցի 28/2 շենքի մոտ Սպարտակ Դանիելյանի կողմից ուղարկված բեռնատար ավտոմեքենան նշված օդորակիչը բեռնելով և Երևան քաղաքի «Ռոսիա» առևտրի կենտրոնի մոտ գտնվող իրենց գրասենյակից Գևորգ Բաուերին գումարը փոխանցելու պատրվակով խաբեությամբ հափշտակել են 1.277.480 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ «Միցուբիշի էլեկտրիկ սլիմ» տեսակի օդորակիչը: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի մարտի 6-ին` ժամը 20:00-ի սահմաններում, 098 39 86 80 հեռախոսահամարով զանգահարել է Մկրտիչ Ոսկանյանի 098 89 92 50 հեռախոսահամարին և ներկայացել է որպես «Մոբայլ պլանետ» խանութի տնօրեն: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Նիկոն Դ 600» մոդելի ֆոտոխցիկ վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ ֆոտոխցիկը: Ստանալով Մկրտիչ Ոսկանյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 78-րդ հասցեի մոտ, իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով, Մկրտիչ Ոսկանյանից վերցրել է 1.060.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ ֆոտոխցիկը և հափշտակել է այն: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի մարտի 7-ին` ժամը 12:00-ի սահմաններում, 043 64 35 33 հեռախոսահամարով զանգահարել է Ռաֆայել Սահակյանի 055 80 08 60 հեռախոսահամարին, ներկայացել է ոմն Գեղամ: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած, Արփինե Վարդանյանին պատկանող «Այֆոն 6 պլուս 128 գեգաբայթ» մոդելի բջջային հեռախոսի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ բջջային հեռախոսը: Ստանալով Ռաֆայել Սահակյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի Աբովյան և Կորյուն փողոցների հատման վայրի մոտ, իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով, Ռաֆայել Սահակյանից վերցրել է 528.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ բջջային հեռախոսը և հափշտակել է այն: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի մարտի 7-ին` ժամը 12:28-ի սահմաններում, 043 64 35 33 հեռախոսահամարով զանգահարել է Արման Փիլիպոսյանի 077 02 05 91 հեռախոսահամարին, ներկայացել որպես ոմն Արսեն, հետաքրքրվել վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրված «Մակբուք պրո 13» մոդելի նոթբուք համակարգչի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ, հեռախոսազրույցի ընթացքում Սպարտակ Դանիելյանն Արման Փիլիպոսյանից տեղեկացել է, որ վերջինս վաճառում է նաև «Էյփլ» ֆիրմայի ձեռքի ժամացույց, ցանկություն է հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ ապրանքները: Ստանալով Արման Փիլիպոսյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 6-րդ հասցեի մոտ, իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով Արման Փիլիպոսյանից վերցրել է 930.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ ապրանքները և հափշտակել է դրանք: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը 2016թ. մարտի 09-ին` 043 64 35 33 հեռախոսահամարով զանգահարել է Գեղամ Էդիկի Աբրահամյանի 091 53 08 99 հեռախոսահամարին, հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրված ոսկյա վզնոցի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ վզնոցը: Ստանալով Գեղամ Աբրահամյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի Աբովյան և Կորյուն փողոցների հատման վայրում, իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով, Գեղամ Աբրահամյանից վերջինիս կնոջ` Ինգա Շահգելդյանի ներկայությամբ վերցրել է 948.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ ոսկյա վզնոցը և հափշտակել է այն: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` նույն եղանակով Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի մարտի 21-ին` 094 65 43 49 հեռախոսահամարով, զանգահարել է Ռուբեն Գյոնջյանի 096 45 73 60 հեռախոսահամարին, հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Դելլ» ֆիրմայի նոթբուք համակարգչի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարն իր ընկերության աշխատակցի կողմից խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ համակարգիչը: Ստանալով Ռուբեն Գյոնջյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` նույն օրը Ռազմիկ Արզունյանը ստանձնել է խմբի կազմում իր ունեցած անմիջական դերակատարումը և Երևան քաղաքի մետրոպոլիտենի «Բարեկամության» կայարանի մոտ, իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով Ռուբեն Գյոնջյանից վերցրել է 480.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ համակարգիչը և հափշտակել է այն:

(...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` Սպարտակ Դանիելյանը 2015 թվականի հունիսի 13-ին` ժամը 11:00-ի սահմաններում, 095 34 45 56 հեռախոսահամարով զանգահարել է Վահե Հովիվյանի 094 98 20 95 հեռախոսահամարին, ներկայացել է որպես «Արմոբիլ» խանութի տնօրեն Արմեն Առաքելյան: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Այֆոն 6» մոդելի բջջային հեռախոսի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ ու ցանկություն է հայտնել գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու սուտ խոստմամբ գնել նշված բջջային հեռախոսը: Ստանալով Վահե Հովիվյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանը զանգահարել է «List.am» ինտերնետային կայքում պատվերով տաքսի ծառայության մատուցման վերաբերյալ հայտարարություն տեղադրած Արթուր Մխեյանին և որոշակի գումարի դիմաց պատվիրել հիշյալ ապրանքները Վահե Հովիվյանից վերցնել և հանձնել իր կողմից նշված անձին:

Արթուր Մխեյանը 2015թ. հունիսի 13-ին` ժամը 12:30-ի սահմաններում, գնացել է Երևան քաղաքի Հասրաթյան փողոց, հանդիպել է Վահե Հովիվյանին, վերջինիցս վերցրել է 410.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության նշված բջջային հեռախոսը և Սպարտակ Դանիելյանի ցուցումով այն պատահական տաքսու միջոցով ուղարկել է ինքնությունը չպարզված անձի: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` Սպարտակ Դանիելյանը 2015 թվականի հոկտեմբերի 20-ին 055 90 38 35 հեռախոսահամարով զանգահարել է Տարոն Պետրոսյանի 094 37 49 40 հեռախոսահամարին, ներկայացել է որպես «Արտէլեկտրոնիկս» խանութի տնօրեն Արթուր Գևորգյան: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած Լեոնիդ Պետրոսյանին պատկանող «Հյուավեյ Պ 8» մոդելի բջջային հեռախոսի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ ու ցանկություն է հայտնել գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու սուտ խոստմամբ գնել նշված բջջային հեռախոսը: Ստանալով Տարոն Պետրոսյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանը նախնական համաձայնության է եկել քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անհայտ անձի հետ, ով Սպարտակ Դանիելյանի բջջային հեռախոսահամարը փոխանցել է տաքսու վարորդ Հրաչյա Բադիրյանին: Սպարտակ Դանիելյանը Հրաչյա Բադիրյանին որոշակի գումարի դիմաց պատվիրել է հիշյալ ապրանքը Տարոն Պետրոսյանից վերցնել և հանձնել իր կողմից նշված անձին:

Հրաչյա Բադիրյանը 2015թ. հոկտեմբերի 21-ին` ժամը 17:00-ի սահմաններում, գնացել է Երևանի պետական համալսարանի մոտ, հանդիպել է Տարոն Պետրոսյանին, վերջինիցս վերցրել է 300.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության նշված բջջային հեռախոսը և Սպարտակ Դանիելյանի ցուցումով այն Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում հանձնել է ինքնությունը չպարզված նշված անձին: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` Սպարտակ Դանիելյանը 2015 թվականի հուլիսի 30-ին` ժամը 14:30-ի սահմաններում, 055 46 53 21 հեռախոսահամարով զանգահարել է Միքայել Մինասյանցի 077 67 58 58 հեռախոսահամարին, ներկայացել է որպես համակարգիչների վաճառքով զբաղվող ընկերության տնօրեն Արմեն Առաքելյան: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Այփադ 2» մոդելի պլանշետի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ ու ցանկություն է հայտնել գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու սուտ խոստմամբ գնել նշված պլանշետը: Ստանալով Միքայել Մինասյանցի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանը նախնական համաձայնության է եկել քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անհայտ անձի հետ, ով վերջինիս պահանջով գնացել է Երևան քաղաքի Հանրապետության 79-րդ հասցե, հանդիպել է Միքայել Մինասյանցին, վերջինիցս վերցրել է 335.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության նշված պլանշետը և խաբեությամբ հափշտակել է այն: (...)

Շարունակելով հանցավոր մտադրությունը` Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի հուլիսի 1-ին` ժամը 13:00-ի սահմաններում, 043 50 36 65 հեռախոսահամարով զանգահարել է Նորիկ Մամյանի 095 09 51 95 հեռախոսահամարին, ներկայացել է որպես բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող խանութների տնօրեն: Հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած 2 հատ «Սամսունգ Գալաքսի» մոդելի բջջային հեռախոսների վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ ու ցանկություն է հայտնել իր ընկերության աշխատակցի կողմից խանութում գումարը վճարելու սուտ խոստմամբ գնել հիշյալ բջջային հեռախոսները: Ստանալով Նորիկ Մամյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանը զանգահարել է «List.am» ինտերնետային կայքում պատվերով տաքսի ծառայության մատուցման վերաբերյալ հայտարարություն տեղադրած Արթուր Շահբազյանին և որոշակի գումարի դիմաց պատվիրել հիշյալ ապրանքները Նորիկ Մամյանից վերցնել և հանձնել իր կողմից նշված անձին:

Արթուր Շահբազյանը նույն օրը գնացել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող «Կազիրոգ» սրճարանի մոտ, հանդիպել է Նորիկ Մամյանին, վերջինիցս վերցրել է 600.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության նշված երկու բջջային հեռախոսները և Սպարտակ Դանիելյանի ցուցումով Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Սաս» սուպերմարկետի դիմաց փոխանցել է քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված ոմն Խորենին: Վերջինս Սպարտակ Դանիելյանի պահանջով նշված բջջային հեռախոսներից մեկը Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող «Սաս» սուպերմարկետի դիմաց փոխանցել է վերջինիս կնոջ ընկերուհի Արփինե Կադինյանին, ով նշված բջջային հեռախոսը Սպարտակ Դանիելյանի պահանջով իրացրել է նույն փողոցում գտնվող «Պիկսել» խանութ սրահում: (...)

Բացի այդ, Սպարտակ Դանիելյանը, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի նոյեմբերի 7-ի դատավճռով ազատազրկման դատապարտված և (...) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ, դատաքննության ընթացքում` 2016թ. ապրիլի 05-ին, նշված դատարանից դիմել է փախուստի և մինչև 2016թ. ապրիլի 29-ը գտնվելով ազատության մեջ, միայնակ թվով 12 քաղաքացիներից խաբեությամբ հափշտակել է զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի իրեր:

Այսպես.

Ազատության մեջ գտնվելու ընթացքում, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի ապրիլի 10-ին` ժամը 13:00-ի սահմաններում, օգտվելով տաքսու վարորդ Հովհաննես Հովակիմյանի 096 89 67 77 բջջային հեռախոսահամարից, զանգահարել է Էդվարդ Հովհաննիսյանի 094 57 85 13 հեռախոսահամարին, հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Մակբուք» ֆիրմայի համակարգչի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել խանութում գումարը վճարելու սուտ խոստմամբ գնել նշված համակարգիչը: Ստանալով Էդվարդ Հովհաննիսյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանը Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի «Ֆիրդուս» տոնավաճառի մոտ, իրենց խանութում ստուգելու և գումարը վերադարձնելու պատրվակով, Էդվարդ Հովհաննիսյանից վերցրել է 430.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ համակարգիչը և հափշտակել այն: (...)

Ազատության մեջ գտնվելու ընթացքում, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի ապրիլի 10-ին` ժամը 14:00-ի սահմաններում, օգտվելով տաքսու վարորդ Հովհաննես Հովակիմյանի 096 89 67 77 բջջային հեռախոսահամարից, զանգահարել է Կարեն Մովսիսյանի 094 45 96 98 հեռախոսահամարին, հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Սամսունգ» ֆիրմայի համակարգչի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել խանութում գումարը վճարելու սուտ խոստմամբ գնել նշված համակարգիչը: Ստանալով Կարեն Մովսիսյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանը Երևան քաղաքի Նոր Արեշ 11-րդ փողոցի 133-րդ հասցեում, իրենց խանութից գումարը վերցնելու և վերադարձնելու պատրվակով, Կարեն Մովսիսյանից վերցրել է 480.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ համակարգիչը և հափշտակել է այն: (...)

Ազատության մեջ գտնվելու ընթացքում, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի ապրիլի 12-ին` ժամը 10:00-ի սահմաններում, օգտվելով տաքսու վարորդ Սիմոն Մանուկյանի 098 26 06 46 բջջային հեռախոսահամարից, զանգահարել է Վռամ Նալչաջյանի 093 50 90 47 հեռախոսահամարին, հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Սամսունգ» ֆիրմայի հեռուստացույցի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել գումարն իրենց խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել նշված հեռուստացույցը: Ստանալով Վռամ Նալչաջյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանը Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 1-ին շենքի մոտ, իրենց խանութ տեղափոխելու և գումարը վերադարձնելու պատրվակով, Վռամ Նալչաջյանի ընկեր Ռոբերտ Հարթենյանից վերցրել է 680.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ հեռուստացույցը և հափշտակել է այն: (...)

Ազատության մեջ գտնվելու ընթացքում, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի ապրիլի 13-ին` ժամը 13:30-ի սահմաններում, օգտվելով Արամ Կեկլիկյանի կողմից մատուցված տաքսի ծառայությունից և տեղեկանալով վերջինիս կողմից վաճառվող տարբեր տեսակի ոսկյա զարդերի առկայության վերաբերյալ, ցանկություն է հայտնել գնել դրանք: Սպարտակ Դանիելյանը, չարաշահելով Արամ Կեկլիկյանի վստահությունը, Երևան քաղաքի Իսահակյան և Քոչար փողոցների հատման վայրում գտնվող իրենց բնակարանում մորը ցուցադրելու, գնելու և գումարը վերադարձնելու պատրվակով վերջինիցս ստացել է առանձնապես խոշոր չափերի` 3.247.427 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը և հափշտակել է դրանք: (...)

Ազատության մեջ գտնվելու ընթացքում, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի ապրիլի 24-ին` ժամը 11:00-ի սահմաններում, օգտվելով տաքսու վարորդ Մանվել Թորոսյանի 096 94 18 94 բջջային հեռախոսահամարից, զանգահարել է Վարուժան Կյուրեղյանի 094 40 20 25 հեռախոսահամարին, ներկայացել է որպես համակարգիչների վաճառքով զբաղվող խանութի տնօրեն և հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Այփադ Էյր» և «Սրֆեյս բուք» ֆիրմայի համակարգիչների, «Սոնի» ֆիրմայի ֆոտոխցիկի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել իր խանութում գումարը վճարելու սուտ խոստմամբ գնել նշված ապրանքները: Ստանալով Վարուժան Կյուրեղյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանը Երևան քաղաքի Կիևյան և Կասյան փողոցների հատման վայրում` իր խանութից գումարը վերցնելու և վճարելու պատրվակով Վարուժան Կյուրեղյանից վերցրել է 750.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ ապրանքները և հափշտակել է դրանք: (...)

Ազատության մեջ գտնվելու ընթացքում, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի ապրիլի 24-ին` ժամը 17:00-ի սահմաններում, օգտվելով տաքսու վարորդի 043 24 09 20 բջջային հեռախոսահամարից, զանգահարել է Մարինե Հայբարյանի 091 31 39 66 հեռախոսահամարին, հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Չոպարտ» ֆիրմայի ոսկյա օղերի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել իր խանութում գումարը վճարելու սուտ խոստմամբ գնել նշված ոսկյա օղերը: Ստանալով Մարինե Հայբարյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանը Երևան քաղաքի Տերյան և Կորյուն փողոցների հատման վայրում, իր խանութից գումարը վերցնելու և վճարելու պատրվակով, Մարինե Հայբարյանից վերցրել է 431.217 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ ոսկյա օղերը և հափշտակել է այն: (...)

Ազատության մեջ գտնվելու ընթացքում, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, Սպարտակ Դանիելյանը, 2016 թվականի ապրիլի 26-ին` ժամը 10:00-ի սահմաններում, օգտվելով տաքսու վարորդ Արկադի Սահակյանի 093 05 96 25 բջջային հեռախոսահամարից, զանգահարել է Արամ Սիմոնյանի 091 42 54 14 հեռախոսահամարին, հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Այֆոն 6» մոդելի բջջային հեռախոսի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել իր խանութում գումարը վճարելու սուտ խոստմամբ գնել նշված բջջային հեռախոսը: Ստանալով Արամ Սիմոնյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանը Երևան քաղաքի Աբովյան և Կորյուն փողոցների հատման վայրում` իր խանութում գտնվող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով Արամ Սիմոնյանից վերցրել է 310.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ բջջային հեռախոսը և հափշտակել է այն: (...)

Ազատության մեջ գտնվելու ընթացքում, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, Սպարտակ Դանիելյանը, 2016 թվականի ապրիլի 26-ից մինչև 2016 թվականի ապրիլի 28-ը ընկած ժամանակահատվածում, օգտվելով տաքսի ավտոմեքենայի վարորդի կողմից շահագործված բջջային հեռախոսահամարից, զանգահարել է Դավիթ Մարգարյանի 095 01 07 00 հեռախոսահամարին, հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Այֆոն 6 պլյուս» մոդելի բջջային հեռախոսի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել իրենց խանութում գումարը վճարելու սուտ խոստմամբ գնել նշված բջջային հեռախոսը: Ստանալով Դավիթ Մարգարյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանը Երևան քաղաքի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի մոտ` իրենց խանութում ստուգելու և գումարը վերադարձնելու պատրվակով Դավիթ Մարգարյանից վերցրել է 270.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ բջջային հեռախոսը և հափշտակել է այն: (...)

Ազատության մեջ գտնվելու ընթացքում, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի ապրիլի 27-ին` ժամը 09:00-ի սահմաններում, օգտվելով տաքսու վարորդ Արթուր Հովակիմյանի 099 40 39 03 բջջային հեռախոսահամարից, զանգահարել է Կարեն Հակոբյանի 091 75 73 76 հեռախոսահամարին, հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Այֆոն 6 պլյուս գոլդ» մոդելի բջջային հեռախոսի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել նշված բջջային հեռախոսը: Ստանալով Կարեն Հակոբյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանը Երևան քաղաքի Աբովյան և Կորյուն փողոցների հատման վայրում, իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով, Կարեն Հակոբյանից վերցրել է 275.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ բջջային հեռախոսը և հափշտակել է այն: (...)

Ազատության մեջ գտնվելու ընթացքում, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, Սպարտակ Դանիելյանը, 2016 թվականի ապրիլի 27-ին` ժամը 10:10-ի սահմաններում, օգտվելով տաքսու վարորդ Իշխան Չատոյանի 077 12 98 42 բջջային հեռախոսահամարից, զանգահարել է Մեսրոպ Սիմոնյանի 055 84 27 27 հեռախոսահամարին, հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած ոսկյա մատանու վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել իր խանութում գումարը վճարելու սուտ խոստմամբ գնել նշված ոսկյա մատանին: Ստանալով Մեսրոպ Սիմոնյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանը Երևան քաղաքի Կիևյան 19-րդ շենքի մոտ` իր խանութում գտնվող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով Մեսրոպ Սիմոնյանից վերցրել է 1.350.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ ոսկյա մատանին և հափշտակել է այն: (...)

Ազատության մեջ գտնվելու ընթացքում, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, Սպարտակ Դանիելյանը 2016 թվականի ապրիլի 28-ին` ժամը 10:00-ի սահմաններում, օգտվելով տաքսու վարորդ Նորայր Եղիազարյանի 098 93 53 84 բջջային հեռախոսահամարից, զանգահարել է Արթուր Չիլինգարյանի 098 27 10 05 հեռախոսահամարին, հետաքրքրվել է վերջինիս կողմից «List.am» ինտերնետային կայքում տեղադրած «Այֆոն 6 էս» մոդելի բջջային հեռախոսի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ և ցանկություն է հայտնել խանութում վճարելու սուտ խոստմամբ գնել նշված բջջային հեռախոսը: Ստանալով Արթուր Չիլինգարյանի համաձայնությունը` Սպարտակ Դանիելյանը Երևան քաղաքի Աբովյան և Կորյուն փողոցների հատման վայրում, իրենց խանութում սպասող գնորդին վաճառելու և գումարը վերադարձնելու պատրվակով, Արթուր Չիլինգարյանից վերցրել է 312.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հիշյալ բջջային հեռախոսը և հափշտակել է այն (...)»(1):

__________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 28, թերթեր 281-298:

 

5. Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի հունվարի 30-ի դատավճռով նշել է հետևյալը. «(...) Դատարանը, գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ Սպարտակ Արսենի Դանիելյանի և Ռազմիկ Հայկի Արզունյանի մեղավորությունը` տարբեր անձանցից խարդախությամբ` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու մեջ, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ապացուցված է (...)»(2):

__________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 43, թերթ 142:

 

6. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 14-ի դատավճռով Սպարտակ Դանիելյանը մեղավոր է ճանաչվել 3 (երեք) դրվագ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 6 (վեց) դրվագ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 16 (տասնվեց) դրվագ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներում և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով դատապարտվել է ազատազրկման` 9 (ինը) տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի կանոններով, նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 13-ի դատավճռով նշանակված պատժից` 9 (ինը) տարի ժամկետով ազատազրկումը և գույքի բռնագրավումը` 40.000.000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով և Սպարտակ Դանիելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել` ազատազրկում 18 (տասնութ) տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ 40.000.000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով` պատժի սկիզբը հաշվելով 2012 թվականի դեկտեմբերի 25-ից:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակների կարծիքով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Մասնավորապես բողոքաբերները նշել են, որ որպես թույլատրելի ապացույց ճանաչված դատատեսաձայնագրային փորձագետի եզրակացությունը, «ճանաչման արձանագրությունները» ձեռք են բերվել քննչական գործողության կատարման կարգի էական խախտմամբ, իսկ Վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի ապրիլի 21-ի դատական նիստը կայացել է առանց Ս.Դանիելյանի պաշտպանների պատշաճ ծանուցման, դատական նիստը հետաձգելու մասին պաշտպանների դիմումը չընդունելով` նրանց բացակայության պայմաններում:

7.1. Բացի այդ, ըստ բողոքաբերների` ստորադաս դատարանների դատական ակտերը հիմնավորված և պատճառաբանված չեն, մեղադրանքը հիմնվել է միայն գործով մյուս ամբաստանյալ Ռ.Արզունյանի ցուցմունքների վրա, և դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել Ս.Դանիելյանի կողմից իրեն մեղսագրված հանցավոր արարքները կատարելու փաստը:

7.2. Բողոքի հեղինակները նշել են նաև, որ սույն քրեական գործի նյութերի համաձայն` Ս.Դանիելյանն իրեն մեղսագրված վերջին հանցավոր արարքը կատարել է 2016 թվականի մարտի 21-ին, ուստի Վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ իրեն մեղսագրված միջին ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետներն անցած են եղել:

8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձինք խնդրել են բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հունվարի 30-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի ապրիլի 22-ի որոշումը` ճանաչելով և հռչակելով Ս.Դանիելյանի անմեղությունը, կամ Ս.Դանիելյանի նկատմամբ համապատասխան դրվագներով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ և վաղեմության ժամկետները չլրացած հոդվածներով նշանակել մեղմ պատիժ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք 8 (ութ) դրվագ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 16 (տասնվեց) դրվագ` 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 4 (չորս) դրվագ` 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 17 (տասնյոթ) դրվագ` 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 2 (երկու) դրվագ` 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով արարքները կատարելու մեջ ամբաստանյալ Ս.Դանիելյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

10. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Ս.Դանիելյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Դանիելյանի մեղքը հաստատվում է և պաշտպանների փաստարկները հերքվում են ոչ միայն նույն գործով ամբաստանյալ Ռ.Արզունյանի ցուցմունքներով, այլև քրեական գործով ձեռք բերված և պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված ապացույցների բավարար ամբողջությամբ, այդ թվում` բազմաթիվ տուժողների և վկաների ցուցմունքներով, Ս.Դանիելյանին ճանաչման ներկայացնելու մասին արձանագրություններով, որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված` Ս.Դանիելյանի կողմից շահագործված բջջային հեռախոսահամարի վերծանումներով և ստորադաս դատարանների դատական ակտերում վերլուծված այլ ապացույցներով:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ դատատեսաձայնագրային փորձագետի եզրակացությունը և ճանաչման արձանագրությունները քննչական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ստացված լինելու մասին պաշտպանների փաստարկը նույնպես հիմնավորված չէ և չի բխում քրեական գործի նյութերից:

Ինչ վերաբերում է բողոքաբերների` Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի ապրիլի 21-ի դատական նիստին ծանուցված չլինելու վերաբերյալ փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված դատական նիստի ընթացքում դատավարական որևէ գործողություն չի կատարվել:

11. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 8 (ութ) դրվագ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 16 (տասնվեց) դրվագ` 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 4 (չորս) դրվագ` 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 17 (տասնյոթ) դրվագ` 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 2 (երկու) դրվագ` 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքները կատարելու մեջ ամբաստանյալ Ս.Դանիելյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:

12. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Ս.Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդումն արդյո՞ք ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (...)

6) անցել են վաղեմության ժամկետները. (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` «(...) 2. Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, (...):

3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:

4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:

(...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

2) հինգ տարի` միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

3) տասը տարի` ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(...)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»:

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից (...)»:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն` «1. Խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը`

պատժվում է (...) կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Խարդախությունը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

(...)

2) խոշոր չափերով,

պատժվում է (...) կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով

3. Խարդախությունը, որը կատարվել է`

1) առանձնապես խոշոր չափերով,

(...) պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

15. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ս.Դանիելյանին մեղսագրված արարքներից վերջինն ավարտվել է 2016 թվականի հուլիսի 1-ին (միջին ծանրության)(3): Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2020 թվականի հուլիսի 30-ին(4), ընդ որում նշված դատավճռով ամբաստանյալ Ս.Դանիելյանը 8 (ութ) դրվագ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 1 (մեկ) դրվագ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 1 (մեկ) դրվագ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով առաջադրված մեղադրանքով ազատվել է քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով(5): Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2021 թվականի ապրիլի 22-ին(6):

__________________________

3) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

4) Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

5) Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

6) Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

 

17. Նախորդ կետում վերլուծված հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Դանիելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (15 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (4 դրվագ) և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (16 դրվագ) մեղսագրված արարքների` որպես միջին ծանրության հանցանքների համար, ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա` 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել:

18. Ելնելով վերոգրյալից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հուլիսի 30-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի ապրիլի 22-ի որոշումը պետք է մասնակիորեն բեկանել և փոփոխել` 15 (տասնհինգ) դրվագ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 4 (չորս) դրվագ` 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 16 (տասնվեց) դրվագ` 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով Ս.Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ:

19. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս.Դանիելյանի նկատմամբ պետք է թողնել կրելու 2 (երկու) դրվագ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, յուրաքանչյուր դրվագով նշանակված 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելուց հետո, հաշվի առնելով, որ նշված հանցագործությունները Ս.Դանիելյանը կատարել է նախքան Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 14-ի դատավճիռը կայացնելը(7), ստացված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով պետք է մասնակիորեն գումարել նշված դատավճռով նշանակված 18 (տասնութ) տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժին` պատժի սկիզբը հաշվելով 2012 թվականի դեկտեմբերի 25-ից:

__________________________

7) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի պահանջն առ այն, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը լուծվում է դատավճռով(8), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժողներ Կարեն Հակոբյանի, Մեսրոպ Սիմոնյանի, Վարուժան Կյուրեղյանի, Վահան Հայրապետյանի, Մարինե Հայբարյանի, ինչպես նաև Արթուր Արշակյանի, Գևորգ Բաուերի և Արթուր Եղիազարյանի քաղաքացիական հայցերը` Սպարտակ Դանիելյանի մասով, պետք է թողնել առանց քննության:

__________________________

8) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Անդրեասյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0200/01/13 որոշումը:

 

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցը, որը դատարանի կողմից թողնվել է առանց քննության, կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Սպարտակ Արսենի Դանիելյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի հուլիսի 30-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի ապրիլի 22-ի որոշումը մասնակիորեն բեկանել և փոփոխել:

2. Ամբաստանյալ Սպարտակ Արսենի Դանիելյանի նկատմամբ 15 (տասնհինգ) դրվագ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 4 (չորս) դրվագ` 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 16 (տասնվեց) դրվագ` 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

3. Ամբաստանյալ Սպարտակ Արսենի Դանիելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առաջին դրվագով նշանակված 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով մասնակիորեն գումարել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` երկրորդ դրվագով` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով` առանց գույքի բռնագրավման, նշանակված պատժից 6 (վեց) ամիսը, Սպարտակ Դանիելյանի նկատմամբ պատիժ սահմանելով` ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով նշանակված պատիժը մասնակիորեն` 2 (երկու) տարի ժամկետով` գումարել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 14-ի դատավճռով նշանակված 18 (տասնութ) տարի ժամկետով` ազատազրկման ձևով նշանակված պատժին և Սպարտակ Դանիելյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 20 (քսան) տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ` 40.000.000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամի չափով: Պատժի սկիզբը հաշվել 2012 թվականի դեկտեմբերի 25-ից:

4. Տուժողներ Կարեն Հակոբյանի, Մեսրոպ Սիմոնյանի, Վարուժան Կյուրեղյանի, Վահան Հայրապետյանի, Մարինե Հայբարյանի, ինչպես նաև Արթուր Արշակյանի, Գևորգ Բաուերի և Արթուր Եղիազարյանի քաղաքացիական հայցերը` Սպարտակ Դանիելյանի մասով, թողնել առանց քննության:

5. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասերով թողնել անփոփոխ:

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 22 ապրիլի 2022 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=14355223812354174

 

Միասնական կայք` 16.05.22-29.05.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.04.2022
N ԵԿԴ/0101/01/17
Որոշում